ՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար | Քաղաքականություն

Written by

in

Ռուսաստանը ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար  Տարաս Վիսոցկին ։

 Նա ասել է. «Ռուսները ոչնչացրել են ժամանակակից պահեստների մոտ 90%-ը, բայց սովը չի սպառնում ուկրաինացիներին։ Սովի սպառնալիք չկա»։
Ռուսական հարձակումների արդյունքում Ուկրաինայում ժամանակակից պահեստների մոտ 90%-ը ոչնչացվել է։
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ հղում անելով  գյուղատնտեսության նախարար Տարաս Վիսոցկու ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությանը։

Միևնույն ժամանակ նախարար  Վիսոցկին ասել է, որ լոգիստիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները կարող են ազդել խանութներում ապրանքների տեսականու վրա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *