Category: ArmPulse
-
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։ -
Մոլդովայի ԱԳՆ շնորհակալություն է հայտնել Հայաստանին Մոլդովայի Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորանքների համար | Քաղաքականություն
Մոլդովայի ԱԳՆ շնորհակալություն է հայտնել Հայաստանին Մոլդովայի Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորանքների համար։
«Մենք բարձր ենք գնահատում մեր սերտ երկխոսությունն ու բարեկամությունը և հույս ունենք երկկողմ համագործակցության հետագա խորացման վրա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում», — նշել են Մոլդովայի ԱԳՆ-ում։
Միևնույն ժամանակ Մոլդովայի ԱԳՆշնորհակալություն է հայտնել ևաև Ադրբեջանին Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորանքների համար և նշել, որ Մոլդովան բարձր է գնահատում երկու երկրների միջև բարեկամությունն ու համագործակցությունը։
-
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։ -
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին | Տարածաշրջան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը 2026 թվականի սեպտեմբերի 6-7-ը կգործուղվի Վրաստան (Բաթում)՝ Վրաստանի միջազգային ծովային ֆորումին մասնակցելու նպատակով։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետը։
Դավիթ Խուդաթյանի՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերը կատարվելու են 2026 թվականի պետական բյուջեով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: Իսկ գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
-
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինին | Քաղաքականություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև առկա տեխնիկական խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները։
-
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը | Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են «Մուլտի տաբակ» ՍՊԸ-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր։
Ըստ ՔԿ-ի՝ ընկերության պատասխանատու անձինք 2023-2024 թվականների ընթացքում ՀՀ տարածքում իրացրել են սպիտակ տուփերով, առանց որևէ մակնշման ծխախոտային արտադրանք։
Նախաքննության ընթացքում ընկերությունը հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկներ, որոնց արդյունքում պետությանը պատճառված 338 մլն 525 հազար 74 դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
-
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում | Քաղաքականություն
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը փոփոխություններ է կատարել այն պետությունների ցանկում, որոնք գտնվում են պատերազմական կամ զինված հակամարտության իրավիճակում, և որտեղ գործում են Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսությունները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Փոփոխությունների համաձայն՝ Իրանը ներառվել է այն երկրների ցանկում, որտեղ Ադրբեջանի դիվանագետների ծառայությունը համարվում է ռազմական ռիսկի պայմաններում իրականացվող ծառայություն։ Վարչապետի ստորագրած որոշումը հետադարձ ուժով կիրառվում է 2026 թվականի մարտի 1-ից և գործելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
-
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | Հասարակություն
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 30-ին ՀՀ ժամանած, ազգությամբ հայ, Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի Ս․Ն․-ն և ՀՀ քաղաքացի Մ․Ն.-ն, նախնական համաձայնությամբ գործելով խմբի կազմում, Գերմանիայից ձեռք բերելով առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ և այն մաքսանենգությամբ՝ առանց իրենց մոտ առկա կանխիկ դրամական միջոցների առկայության մասին մաքսային հայտարարագիր ներկայացնելու, կանխիկ դրամական միջոցների առկայության փաստը թաքցնելով՝ ապօրինի ՀՀ են տեղափոխել անվանական ծրարներով փաթեթավորված՝ 397 մլն 156 հազար 944 ՀՀ դրամին համարժեք 956 հազար 400 եվրոյի թղթադրամ: Այնուհետև, ՊԵԿ աշխատակիցների կողմից մաքսային զննման ենթարկվելու արդյունքում՝ նրանց ուղեբեռներում առկա հագուստների տարբեր հատվածներից հայտնաբերվել են տարբեր անվանական ծրարներով թաքցված՝ ընդհանուր 956 հազար 400 եվրո կանխիկ դրամական միջոցներ, որոնք առգրավվել են։
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում Ս․Ն.-ի և Մ․Ն․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգություն):
Նրանցից մեկը կալանավորվել է, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը:
Կանխիկ դրամական միջոցները ճանաչվել են իրեղեն ապացույց՝ հետագայում մաքսանենգության առարկայի բռնագրավումը ապահովելու նպատակով։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
-
Սեպտեմբերի 10-ից փակ կլինի «Լամբադա» հանգույցի հատվածը
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ -
400 միլիոնը լավ գին ա թվում․ Փաշինյանը՝ երկաթուղու կառավարումն այլ երկրի փոխանցելու մասին | Քաղաքականություն
Աշխատանքային պրոցեսներ են գնում, այնպես չի, որ մեկը գրավոր պարտավորագիր կամ առաջարկ է տվել, որ ես 400 մլն պատրաստ եմ վճարել, բայց բանավոր մակարդակում այդպիսի քննարկում կա, կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկաթուղու կառավարումն այլ երկրին փոխանցելու հարցին։
«Վատ գին չի թվում, լավ գին ա թվում, արդար գին ա թվում, այսինքն՝ էս ժանրի խոսակցություն է»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ պաշտոնական մակարդակներով էլ է այդ ամենի մասին խոսվել։