Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
Category: ArmPulse
-
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում | Սպորտ
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։ 39-ամյա լեգենդար ֆուտբոլիստը պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Ինստագրամի իր էջում։
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Վերջերս ավարտված ԱԱ-2026-ում Մեսսին արգենտինացիների հետ հասավ մինչև եզրափակիչ, որտեղ թիմը 0։1 հաշվով պարտվեց Իսպանիայի ընտրանուն։
-
Հայաստանը վերջապես երես թեքեց Ռուսաստանից․ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայություն
Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը հոդված է հրապարակել, որը կրում է «Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացված է. Հայաստանը վերջապես երես թեքեց Մոսկվայի… -
Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը | Քաղաքականություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդները:
Մինչ բացման արարողությունը՝ բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Արարողության ընթացքում խաղերին մասնակից պետությունների մարզիկներն իրենց ազգային դրոշներով հանդիսավոր կերպով մուտք են գործել մարզադաշտ: Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները:
Խաղերի բացման արարողությունից հետո Ղրղզստանի նախագահի անունից՝ ի պատիվ միջոցառմանը մասնակից պետությունների ղեկավարների, տրվել է ընթրիք:
-
Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե | Քաղաքականություն
Ստեղծվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։
Հայտարարության մեջ ասվում է. «Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավորել ենք Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։
Այս նախաձեռնության հիմքում միայն մեկ անձի պաշտպանությունը չէ։ Մեր գլխավոր նպատակը Հայաստանում մարդու իրավունքների, արդարության և օրենքի գերակայության պաշտպանությունն է։ Մենք համոզված ենք, որ մեր երկրում որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի քաղաքական դրդապատճառներով հետապնդումների, հաշվեհարդարի, տնտեսական ունեզրկման կամ իր սեփականության նկատմամբ ապօրինի ոտնձգությունների։
Միաժամանակ ընդգծում ենք՝ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության կոմիտեն միայն Գագիկ Ծառուկյանի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություն չէ։ Ցավոք, Հայաստանում բազմաթիվ են մարդու իրավունքների խախտումների, քաղաքական հետապնդումների և ազատությունից զրկված անձանց վերաբերյալ խնդիրները։ Մենք այս ամենը դիտարկում ենք որպես մեկ ընդհանուր՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգ։
Մեր պայքարը արդարության, օրենքի գերակայության և մարդու արժանապատվության պաշտպանության համար է։Գագիկ Ծառուկյանի պաշպանության հանրային կոմիտե
1. Իվետա Տոնոյան (Համակարգող) – Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր
2. Վարդան Օսկանյան – ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար
3. Արա Այվազյան – Արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար
4. Վահագն Մելիքյան – Արտակարգ և լիազոր դեսպան
5. Վահե Հովհաննիսյան – «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր
6. Լիլիթ Գալստյան – ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ
7. Մարիո Նալբանդյան – Արգենտինա, Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ
8. Արա Աբրահամյան- Ռուսաստանի հայերի միության նախագահ
9. Աշոտ Գրիգորյան /Սլովակիա/ – Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ
10. Դերենիկ Մելիքյան, Իրան – Իրանահայ հասարակական գործիչ, «Ալիք» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր:
11. Հարութ Սասունյան, ԱՄՆ – Ամերիկահայ գրող, «Կալիֆոռնիա Կուրիեր» (անգլ.՝ The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ, հասարակական գործիչ:
12. Տիգրան Աբրահամյան – Քաղաքագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր
13. Քեյթ Թաիրյան /Կանադա/ – Բժիշկ, Սայմոն Ֆրեյզեր համալսարանի ավագ դասախոս, հանրային առողջության և առողջապահության կազմակերպման մասնագետ
14. Էլինար Վարդանյան – Իրավագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ
15. Գոհար Մելոյան- Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի նախագահ
16. Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս,
17. Ռուբեն Մելքոնյան – Պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր
18. Ռուբեն Հովհաննիսյան – Մշակույթի գործիչ, ռեժիսոր
19. Բագրատ Եսայան – Հասարակական գործիչ
20. Արմինե Օհանյան – «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր
21. Հռիփսիմե Առաքելյան – Հեռուստալրագրող, հասարակական-քաղաքական մեկնաբան
22. Հովհաննես Գալստյան – կինոռեժիսոր, «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ նախագահ,
23. Արման Աբովյան – Քաղաքական գործիչ, քաղաքական վերլուծաբան, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր
24. Մանե Թանդիլյան -«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր- նախագահ
25. Անի Սամսոնյան – ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր
26. Հայկ Նահապետյան – Քաղաքագետ
27. Սուրեն Սուրենյանց – Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ
28. Արծվիկ Մինասյան – ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին նախարար, հասարակական–քաղաքական գործիչ
29. Նաիրա Զոհրաբյան – Հասարակական–քաղաքական գործիչ
30. Իսրայել Հակոբկոխյան – Սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ
31. Միհրան Հարությունյան – Մարզիկ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
32. Նազենի Հովհաննիսյան – Դերասանուհի, հաղորդավարուհի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս
33. Շուշան Պետրոսյան – ՀՀ Վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր
34. Ներսիկ Իսպիրյան – ՀՀ Վաստակավոր արտիստ
35. Արսեն Գրիգորյան/Մրո – ՀՀ Վաստակավոր արտիստ
36. Ալլա Լևոնյան – ՀՀ Վաստակավոր արտիստ
37. Անաիս Սարդարյան – Դերասանուհի
38. Դավիթ Ամալյան – ՀՀ վաստակավոր արտիստ
39. Սոֆի Մխեյան – Երգչուհի
40. Արամո – ՀՀ վաստակավոր արտիստ
41. Էմմա Պետրոսյան – ՀՀ վաստակավոր արտիստ
42. Լիաննա Մանուկյան -«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ
43. Արտակ Բեգլարյան – Արցախի նախկին ՄԻՊ
44. Նժդեհ Իսկանդարյան – Արցախի Հանրապետության նախկին Պետական նախարար
45. Աշոտ Ղուլյան – քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ
46. Կարապետ Մինասյան – ՀՀ արդարադատության նախարարի նախկին խորհրդական, ԽՍՀՄ սպորտի վարպետ
47. Արա Պողոսյան – Քաղաքագետ
48. Տիգրան Մարտիրոսյան – Ծանրամարտիկ, ՀՀ Սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի բազմակի, Եվրոպայի եռակի, աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
49. Լիլիթ Թումանյան – Քաղաքական վերլուծաբան
50. Սայիդա Պողոսյան – Հասարակական գործիչ
51. Աննա Մայիլյան – ՀՀ Վաստակավոր արտիստ
52. Մարինե Զաքարյան – Կինոռեժիսոր, սցենարիստ, «Հայակ» ազգային կինոմրցանակակիր
53. Սաթիկ Ստեփանյան – Պրոդյուսեր, կինոճարտարագետ
54. Արմեն Գրեյգ /ԱՄԷ/ – Դերասան, պրոդյուսեր
55. Մարտին Հուրիխանյան – Գրող, հրապարակագիր
56. Էդուարդ Աբրահամյան – Կինոռեժիսոր, կինոսցենարիստ
57. Հարություն Առաքելյան /Չեխիա/ – «Արմինիուս» միաբանության հիմնադիր
58. Արթուր Հովհաննիսյան – Պրոդյուսեր»։
-
Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացումն է․ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը | Քաղաքականություն
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել ՔԿՀ-ից։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նրա գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ընթերցել է ուղերձը, որում, մասնավորապես, ասվում է․
«Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացումն է, իսկ դատաիրավական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները։ Մենք կարող ենք կորցնել երկիրը, և կարծես թե ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը։ Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակում։ Բայց, այնուամենայնիվ, կփորձեմ անել դա։ Որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կա՛մ լիակատար բարոյական դեգրադացիա, կա՛մ իրավական դեբիլիզմ, կա՛մ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում։ Երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում։ Իշխանության նպատակն ակնհայտ է՝ պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածութան մթնոլորտ։ Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար։ Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում։ Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել»։
-
Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ | Քաղաքականություն
ՌԴ Պետդումայի պատգամավոր և միջազգային Լազարևյան ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։
«Սիրելի՛ Ռոբերտ Սեդրակի, շնորհավոր ծնունդդ։ Երեսուն տարուց ավելի է անցել այն ժամանակվանից, երբ մենք նույն ուղղաթիռով թռանք Երևանից Ստեփանակերտ. այդ լուսանկարը դեռ աչքերիս առաջ է։ Այդ ժամանակվանից շատ բան է փոխվել, բայց կարող եք վստահ լինել մեկ բանում. ձեր և Ռուսաստանի շատ մարդկանց նկատմամբ իմ հարգանքը մնում է անսասան։ Մենք բոլորս սպասում ենք, որ ճշմարտությունը հաղթի Հայաստանում։ Եթե սպասումը երկարաձգվի, դա ձեր մեղքը չէ։ Մաղթում եմ ձեզ ազատություն և հաղթանակ. դուք երկուսի համար էլ ցանկության պակաս չունեք»,-ասվում է Զատուլինի ուղերձում, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։
-
Հիանալի հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ. Նարենդրա Մոդի
Մենք վստահ ենք, որ առաջիկայում կխորացնենք առևտրային և ներդրումային կապերը -
Այսուհետ՝ աշխատանքի և բարեկեցության նախարարություն. նախագահը օրենք է ստորագրել | Հայաստան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ու կից օրենքներում համապատասխան փոփոխությունների փաթեթը, ըստ որի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանվում է աշխատանքի և բարեկեցության նախարարության։
«Նախարարության նոր անվանումը պայմանավորված է նրանով, որ նախարարության գործունեության ոլորտներն իրենց էությամբ վաղուց արդեն դուրս են եկել բացառապես սոցիալական պաշտպանության, տարբեր խնդիրների արձագանքելու շրջանակից և ընդգրկում են մարդու կյանքի որակի, զբաղվածության, ժողովրդագրության, ընտանիքի բարեկեցության և սոցիալական ինտեգրման փոխկապակցված ուղղությունները, ուստի նախարարության անվանումն ու լիազորությունները պետք է արտացոլեն այդ ընդլայնված առաքելությունն ու սահմանադրական դերակատարությունը»,- նշում են նախարարությունից։
-
2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր | Հասարակություն
Երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխված 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել, ով 1 օր առաջ՝ օգոստոսի 29-ին, Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում գտնվող իրենց շենքի 3-րդ հարկի պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար վայր էր ընկել։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երեխան 2-ամյա Ն․ Ա․-ն էր, ով անզգուշաբար երրորդ հարկի պատուհանից վայր էր ընկել։
Երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել, ապա սանավիացիայով տեղափոխել էին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Օգոստոսի 29-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։