Category: ArmPulse

  • Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ | Քաղաքականություն

    ՌԴ Պետդումայի պատգամավոր և միջազգային Լազարևյան ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

    «Սիրելի՛ Ռոբերտ Սեդրակի, շնորհավոր ծնունդդ։ Երեսուն տարուց ավելի է անցել այն ժամանակվանից, երբ մենք նույն ուղղաթիռով թռանք Երևանից Ստեփանակերտ. այդ լուսանկարը դեռ աչքերիս առաջ է։ Այդ ժամանակվանից շատ բան է փոխվել, բայց կարող եք վստահ լինել մեկ բանում. ձեր և Ռուսաստանի շատ մարդկանց նկատմամբ իմ հարգանքը մնում է անսասան։ Մենք բոլորս սպասում ենք, որ ճշմարտությունը հաղթի Հայաստանում։ Եթե սպասումը երկարաձգվի, դա ձեր մեղքը չէ։ Մաղթում եմ ձեզ ազատություն և հաղթանակ. դուք երկուսի համար էլ ցանկության պակաս չունեք»,-ասվում է Զատուլինի ուղերձում, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։

  • Հիանալի հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ. Նարենդրա Մոդի

    Մենք վստահ ենք, որ առաջիկայում կխորացնենք առևտրային և ներդրումային կապերը
  • Այսուհետ՝ աշխատանքի և բարեկեցության նախարարություն. նախագահը օրենք է ստորագրել | Հայաստան

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ու կից օրենքներում համապատասխան փոփոխությունների փաթեթը, ըստ որի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանվում է աշխատանքի և բարեկեցության նախարարության։ 

    «Նախարարության նոր անվանումը պայմանավորված է նրանով, որ նախարարության գործունեության ոլորտներն իրենց էությամբ վաղուց արդեն դուրս են եկել բացառապես սոցիալական պաշտպանության, տարբեր խնդիրների արձագանքելու շրջանակից և ընդգրկում են մարդու կյանքի որակի, զբաղվածության, ժողովրդագրության, ընտանիքի բարեկեցության և սոցիալական ինտեգրման փոխկապակցված ուղղությունները, ուստի նախարարության անվանումն ու լիազորությունները պետք է արտացոլեն այդ ընդլայնված առաքելությունն ու սահմանադրական դերակատարությունը»,- նշում են նախարարությունից։

  • 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր | Հասարակություն

    Երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխված 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել, ով 1 օր առաջ՝ օգոստոսի 29-ին, Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում գտնվող իրենց շենքի 3-րդ հարկի պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար վայր էր ընկել։

    Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երեխան 2-ամյա Ն․ Ա․-ն էր, ով անզգուշաբար երրորդ հարկի պատուհանից վայր էր ընկել։

    Երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել, ապա սանավիացիայով տեղափոխել էին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

    Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Օգոստոսի 29-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։

     

  • Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին

    Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված բջջային հեռախոսը։
  • Politico-ն բացահայտել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթի բովանդակությունը | Քաղաքականություն

    Politico-ն բացահայտել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթի բովանդակությունը։ Հրապարակումը պարզաբանել է, որ այն կարող է ներառել մոտավորապես 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց։

    Հրապարակման համաձայն՝ սահմանափակումների նոր փաթեթը կլինի «ամենամեծերից մեկը» ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր։ Politico-ի տվյալներով՝ ճնշման աճի պատճառը Մոսկվայի կողմից ԵՄ-ի դեմ հիբրիդային հարձակումների ենթադրյալ ակտիվացումն է։ Պատժամիջոցները, ինչպես սպասվում է, կներկայացվեն հոկտեմբերին ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

    Օգոստոսի 29-ին եվրոպական Politico հրատարակությունը, ինչպես նաև մի քանի գերմանական լրատվամիջոցներ, հայտնել են, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախատեսում է Լայպցիգում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա և հայտարարել լայնածավալ պատասխան միջոցառումների մասին:

    Դրանք, ենթադրաբար, կլինեն ԵՄ նոր պատժամիջոցների և Գերմանիայի անկախ գործողությունների համադրություն:

     

  • Սարավան-«Զանգեր» հատվածում ավտոմեքենա է այրվել․ ՆԳՆ ՓԾ | Հասարակություն

    Օգոստոսի 31-ին՝ ժամը 08։22-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Սարավան-«Զանգեր» հատվածում ավտոմեքենա է այրվում։

     

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓՐԿ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

     

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է VAZ մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել ժամը 09:26-ին, իսկ լիովին մարել՝ 09:36-ին:

  • Կառավարությունը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Ալիև հանդիպումից

    Կողմերը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների կարևոր դերը
  • ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ | Քաղաքականություն

    Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ, այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

    Անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը և այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքին։