Սարավան-«Զանգեր» հատվածում ավտոմեքենա է այրվել․ ՆԳՆ ՓԾ | Հասարակություն

Written by

in

Օգոստոսի 31-ին՝ ժամը 08։22-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Սարավան-«Զանգեր» հատվածում ավտոմեքենա է այրվում։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓՐԿ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է VAZ մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել ժամը 09:26-ին, իսկ լիովին մարել՝ 09:36-ին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *