Category: Armenia24.live

  • Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը



    Տնտեսություն





    Իսպանական BlueNewables ընկերությունը հայտարարել է իր PV-bos ծովային արևային էլեկտրակայանի առաջին հարթակի գործարկման մասին, գրում է naukatv.ru–ն։ Կառույցը ստեղծշվել է Իսպանիայի Վիգո քաղաքի Սան Էնրիկե նավաշինարանում, իսկ հաջորդ քայլը կլինի Վալենսիայի ափերի մոտ ծովային փորձարկումը։ Մշակողները կարծում են, որ այս տեխնոլոգիան կարող է նոր հնարավորություններ բացել արևային էներգիայի զարգացման համար այն տարածքներում, որտեղ խոշոր էլեկտրակայանների համար հողատարածքները գնալով պակասում են։

    Հարթակը անվանվել է Պայպորտա ի հիշատակ 2024 թվականի աշնանը Իսպանիայի արևելքում տեղի ունեցած DANA ավերիչ փոթորկի զոհերի։ Այս համակարգը նախագծվել է հատուկ ծովային միջավայրերում և նավահանգստային ջրերում շահագործման համար։ Ի տարբերություն ավանդական արևային էլեկտրակայանների, որոնք պահանջում են մեծ հողատարածքներ, նոր հարթակը գտնվում է ջրի վրա։

    Ըստ մշակողների, դա թույլ է տալիս օգտագործել այն տարածքները, որոնք ներկայումս մեծ մասամբ չեն օգտագործվում էլեկտրաէներգիայի արտադրության համար: Սա հատկապես կարևոր է խիտ բնակեցված շրջանների համար, որտեղ համապատասխան հողերը գնալով պակասում են։

    Գործարկումից հետո ինժեներները կավարտեն համակարգի նախապատրաստումը և կանցկացնեն մի շարք փորձարկումներ, նախքան հարթակը տեղափոխելը Վալենսիայի շրջան՝ իրական աշխարհի ծովային պայմաններում փորձարկելու համար։

    Ընկերությունը կարծում է, որ ծովային արևային էլեկտրակայանները կարող են կարևոր լրացում լինել արդեն զարգացող ծովային քամու արդյունաբերության համար։ Նախատեսվում է, որ հարթակները տեղադրվեն լողացող քամու տուրբինների մոտ՝ կիսելով նույն ենթակառուցվածքների մի մասը: Այս մոտեցումը թույլ կտա էներգիա ստանալ բազմաթիվ աղբյուրներից մեկ վայրում և կբարելավի ծովային ջրերի օգտագործման արդյունավետությունը։

    Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

    Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]




  • Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան



    Տեսանյութեր





    «Իմ տղաները, իմ եղբոր տղաները, հարյուր հազար անգամ ավելի բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո։ Թող ինքն իր մասին մտածի»,- նախքան դատական նիստը լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

    Նա նշեց, որ բոլորն էլ հարգելի պատճառով չեն ծառայել. «Պապիկյանը սկի չի երազի, թե ինչքան բան են արել այդ տղաները Հայաստանի բանակի համար»։ 

    Ս. Կարապետյանը նաև նշեց, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ  հերթական ապօրինի վարույթն է հարուցված. «Այդքան վարույթ են հարուցում, մենք գիտե՞նք ինչի են հարուցել։ Եթե ուզեն, մեղադրանք էլ կառաջադրեն»։ 




  • Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան



    Տեսանյութեր






    Գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, իր գնահատմամբ, օրեցօր ավելի է ձախողվում, իսկ ընդդիմությունը կօգտվի ստեղծված իրավիճակից։

    «Ես արդեն ասել եմ՝ Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու։ Լինելու է տրիգեր, որը ընդդիմությունը կօգտագործի։ Տեսնում եմ նրանց քայլերը, նրանք կտրվել են իրականությունից, այլևս չեն հասկանում՝ ինչ են անում։ Շարունակում են ստերով կերակրել ժողովրդին, բայց դրան վերջ կա»,– ասել է նա։

    Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող գործողություններին՝ Կարապետյանը նշել է, որ իշխանությունները փորձում են մեկուսացնել ընդդիմության առաջնորդներին։

    «Ծառուկյանի հետ կատարվածը համաշխարհային խայտառակություն էր։ Փաշինյանն այդ քայլով նույնիսկ ինքն իրեն գերազանցեց»,– հայտարարել է նա։

    Կարապետյանի խոսքով՝ իշխանությունների ակտիվ գործողությունները հանգեցնում են նոր սխալների։

    «Շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս։ Մենք սպասում ենք, որ այդ սխալները կլինեն ճակատագրական, և այդ օրը ընդդիմությունն իր խոսքը կասի։ Ծառուկյանը նույնպես»,– նշել է նա։




  • ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ



    Միջազգային





    Խոշոր վթար է տեղի ունեցել ԱՄՆ Փայքսվիլ քաղաքում՝ երթուղային ավտոբուսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը։

    Տեղի ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսը բախվել է փողոցներից մեկի շենքին՝ միաժամանակ ջարդելով ևս յոթ ավտոմեքենա։ Վթարի հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է 28 մարդ, տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

    Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները պարզվում են։




  • Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռը



    Միջազգային





    Ռուսաստանում անօդաչուների դեմ գործողության ընթացքում սեփական շարժական ՀՕՊ խումբը խոցել է Կա-52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռը, հայտնում է Forbes-ը։

    Ուղղաթիռը որսում էր ուկրաինական անօդաչուներին, երբ նրա ուղղությամբ կրակ է բացել նույն խնդրով զբաղվող ցամաքային շարժական ՀՕՊ խումբը։

    Առկա տվյալներով՝ սա արդեն առաջին նման դեպքը չէ, սակայն հետևանքների առումով ամենա«թանկարժեքներից» մեկն է։

    Նշվում է, որ լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ռուսական ՀՕՊ-ը արդեն խոցել է առնվազն յոթ սեփական ուղղաթիռ, և մի քանի դեպքերում դա տեղի է ունեցել հենց անօդաչուների հետապնդման ժամանակ։




  • Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան



    Քաղաքականություն





     

    Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։

     

    Մենք` հայերս, նախկինում ինքնավստահ կերպով և արդարացիորեն քննադատում էինք Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին քաղաքական հետապնդումների, ընտրովի արդարադատության և մարդու իրավունքների խախտումների համար։ Ո՜վ իմանար, որ Հայաստանում կլինի նույն իրավիճակը:

     

    Հայաստանը Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակից պետություն է։ Այս միջազգային պայմանագրերով երաշխավորում է յուրաքանչյուր անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը, արդար դատաքննության, կարծիքի ազատ արտահայտման, խաղաղ հավաքների և միավորումների ազատության, ինչպես նաև օրենքի առջև հավասար պաշտպանության իրավունքը՝ առանց խտրականության։

     

    Դրանք նաև պարտավորեցնում են պետությանը բացառել կամայական ազատազրկումը, քրեական հետապնդման չարաշահումը և խտրականության ցանկացած ձև, այդ թվում՝ քաղաքական համոզմունքների կամ հասարակական և քաղաքական կյանքին մասնակցության հիմքով։ Ինչին ամենօրյա ռեժիմով մենք ականատես ենք լինում Հայաստանում:

     

    Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն բազմիցս ընդգծել է, որ պետությունները պարտավոր են պաշտպանել կանանց քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ճնշումից, ապահովել նրանց հավասար հասանելիությունը արդարադատությանը և բացառել ցանկացած խտրականություն քրեական օրենքի կիրառման ժամանակ։

     

    «Դեպի Եվրոպա ձգտող» Նիկոլ կեղծարարի օրոք ,սակայն, քրեական հետապնդումները օգտագործվում են որպես քաղաքական հակառակորդների վրա ճնշման գործիք, իսկ խափանման միջոցը վերածվել է պատժի ձևի՝ դեռևս դատավճռի կայացումից առաջ, ազատությունը սահմանափակվում է ոչ թե արդարադատության անհրաժեշտությամբ, այլ քաղաքական նպատակահարմարությամբ, ավելի կոնկրետ մեկ անձի քմահաճույքով:

     

    Սա արդեն ոչ թե ներքին քաղաքականության, այլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունյան հարց է։ Հայաստանի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չիրականացման հարց է:

     

    Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:

    Ուժեղ Հայաստան լինելու է



  • Թրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստը



    Միջազգային





    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը կլիներ ամենամեծ կոմունիստը՝ Վլադիմիր Լենինի հետ նույն մակարդակում, եթե կոմունիզմը պետք լիներ «վաճառել որպես գաղափար»։

    «Երկրում ձևավորվում է կոմունիզմ, իսկ կոմունիզմը հեշտ է վաճառել։ Ես կլինեի պատմության ամենամեծ կոմունիստը։ Ես կլինեի Լենինի հետ նույն մակարդակում։ Ես ոչ մեկից վատը չէի լինի», – ասել է Թրամփը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

    «Կոմունիզմը աղետ է։ Դա ապացուցվել է հազարամյակների ընթացքում՝ տարբեր անվանումներով, բայց էությունը մնում է նույնը։ Երբ նրանք ասում են՝ «սոցիալ-դեմոկրատներ»։ Մենք սոցիալ-դեմոկրատներ ենք։ Այնքան հաճելի է հնչում։ Բայց դա այդպես չէ։ Դա շատ վտանգավոր եզրույթ է», – ամփոփել է Թրամփը։




  • Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր



    Հասարակություն





    Այսօր` հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ի սահմաններում Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Սպարտակ Հ.-ի վարած «Mercedes Vito» մակնիշի և 31-ամյա Արա Հ.-ի վարած «Honda Accord» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդներից Սպարտակ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




  • Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան



    Տնտեսություն





    Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Ես ամենօրյա թվերին հետևում եմ, կարող եմ ասել, որ Հայաստան ժամանող ուղևորների շատ մեծ ուղևորահոսքեր կան, այս օրերին ամեն օր համարյա 10,000-ից ավելի ուղևոր մուտ է գործում ՀՀ: Շուկայում էլ գների վիճակը ցույց է տալիս, որ սպառման մեծ պրոբլեմներ գոյություն չունեն, իահրկե 1-2 ապրանքատեսակի, օրինակ՝ վարդի և լոլիկի հետ կապված որոշակի գնանկում կա, բայց մնացած դեպքերում կարծես թե էական գնանկում չունենք»,- նշել է Փաշինյանը:

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ անդրադառնալով գնանկմանը՝ շեշտեց, որ ապրանքատեսակներից միայն լոլիկի մասով է գնանկում տեղի ունեցել, իսկ ծաղիկի մասով արտահանումն ավելացել է, միայն երեկ 139,000 հատ արտահանում է եղել, հավելեց, ունեն որոշակի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան այդ հարցը լուծելու:

    «Դեռևս հունիս ամսվա սկզբին Կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունել էր աջակցության ծրագիր, որով ֆինանսական աջակցություն ենք տալիս, եթե արտահանվում են հայկական ծագման ջերմատնային արտադրության ապրանքները, թարմ պտուղ և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակները։ Կառավարության այս որոշման նպատակն է ծրագրի արդյունքում առաջացած հունիս ամսվա պարտավորությունների կատարումը մեր արտահանողների նկատմամբ, մենք մշտապես ականջալուր ենք շուկայի պահանջներին»,- ընդծել է Պապոյանը:




  • Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. Ղալիբաֆ



    Միջազգային





    Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքների ներքո։ Այս մասին ԱՄՆ ԶՈւ-ի կողմից Իրանի ուղղությամբ նոր հարվածներից հետո հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հայտում է ՏԱՍՍ-ը:

    «Պետք չէ անիմաստ նետվել, այլապես դու ավելի խորը կանցնես ջրի տակ. Հորմուզի նեղուցը կբացվի միայն Իրանի հետ պայմանավորվածությունների կատարման դեպքում, այլ ոչ թե ամերիկյան սպառնալիքների ներքո»,- գրել է Ղալիբաֆը։

    Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից վախեցնելն ու խոստումների խախտումն այլևս անհետևանք չեն մնում։

    «Ուղղակի ասեմ՝ եթե դու հարվածես, ապա քեզ կպատասխանեն հարվածով», – հավելել է Ղալիբաֆը։

    Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանի օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու մասին, որոնք կոչված են թուլացնելու Իրանի հնարավորությունները Հորմուզի նեղուցը վերահսկելու հարցում։ Հաղորդվել էր պայթյունների մասին իրանական Ակկալա, Բենդեր-Աբաս, Ջասկ, Սպահան, Սիրիկ և Չաբահար նավահանգստային քաղաքներում, ինչպես նաև Աբու Մուսա կղզում և Բուշեհր նահանգի որոշ շրջաններում։