Category: Ambion.news

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մինդաուգաս Սինկյավիչյուսին՝ Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին` Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:

    Ուղերձում ասված է.

     

    «Ջերմորեն շնորհավորում եմ Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:

     

    Համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում Ձեր ղեկավարած կառավարությանը կհաջողվի Լիտվան առաջնորդել անվտանգության, կայունության և բարգավաճման ճանապարհով:

     

    Ընդհանուր արժեքների վրա հիմնված՝ մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է Հայաստանի և Լիտվայի միջև բազմոլորտ փոխգործակցության ընդլայնման համար:

     

    Լիտվան 1991 թվականին առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, և այդ ժամանակից ի վեր՝ մեր երկրների միջև ձևավորվել է ամուր համագործակցություն, որը որակապես նոր մակարդակի բարձրացավ 2026 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրով:

     

    Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և հատկապես Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացմանը ցուցաբերվող՝ Լիտվայի շարունակական և անվերապահ աջակցությունը:

     

    Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը՝ ի բարօրություն երկու երկրների:

    Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

  • Հերքում. ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի, որը դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց

    Զանգվածային լրատվամիջոցներից մեկում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Երևանում քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել տղամարդու և ևս 2 հոգու փնտրում են։

    Հայտնում ենք, որ հուլիսի 17-ին՝ ժամը 1.00-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բատիկյան փողոցով անցնող ջրանցքն են ընկել քաղաքացիներ։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և ոստիկանության օպերատիվ խմբեր։

    Փրկարարները դեպքի վայրում ջրանցքի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ։

    Պարզվել է, որ ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի, որը դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց։

    Տարածված տեղեկատվությունը, որ ևս երկու քաղաքացի է ընկել ջրանցքը, չի համապատասխանում իրականությանը:

  • Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի․

    Վարդան Ղուկասյանն ազատ կարձակվի, նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
  • Ալեքսանդրապոլի առաջին երկաթուղային կայարանը՝ 1900-ականների սկզբին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ալեքսանդրապոլի երկաթգծի առաջին կայարանը՝ 1900-ականների սկզբին։
    Պատմական այս բացիկը ներկայացնում է Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրի) առաջին երկաթուղային կայարանը, որը կարևոր դեր է ունեցել քաղաքի տնտեսական և տրանսպորտային զարգացման գործում։ 20-րդ դարի սկզբին այն եղել է տարածաշրջանի կարևոր երկաթուղային հանգույցներից մեկը։

  • Թրամփի նոր ռազմավարությունը Մերձավոր Արեւելքում – ԱՄԲԻՈՆ NEWS

    Թրամփի վերադառնալը Իրանին պատերազմի վիճակի մեջ կարող է փոխել Մերձավոր Արևելքի խաղի կանոնները։ Բայց ինչու՞ է սա կարևոր Հայաստանի համար։ Եթե ԱՄՆ-ը կրկին սկսի ռազմական գործողություններ Իրանի դեմ, ապա տարածաշրջանային լարվածությունը կարող է աճել, ինչը կարող է ազդել Հայաստանի տնտեսական և քաղաքական շահերի վրա։

    Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի արագ արձագանքել փոփոխվող իրավիճակին։ Մեր երկիրն ունի ռազմավարական դիրք, որը կարող է օգտագործվել որպես կամուրջ Արևմուտքի և Մերձավոր Արևելքի միջև։ Սակայն, լարվածության աճումը կարող է սպառնալ Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ու տնտեսական կայունությանը։

    Հայաստանի համար սա նաև հնարավորություն է ավելի սերտ հարաբերություններ հաստատելու միջազգային դաշնակիցների հետ, ինչպիսին են ԵՄ-ն և Ռուսաստանը, որպեսզի ապահովի իր անվտանգության շահերը։

    Ոմանք կարծում են, որ սա կարող է բերել նոր տնտեսական հնարավորություններ, սակայն մյուսները տագնապով են սպասում։ Ձեր կարծիքը ինչպիսի՞ն է։

    #Հայաստան #ԱՄՆ #Իրան

  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին

    Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հետևողական աշխատանքի կարևորությունը։ Հանրապետության նախագահը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների ընթացքը՝ դրանք հարստացնելով նոր գաղափարներով, ժամանակակից մոտեցումներով և նորարարական լուծումներով։

     

    «Իրականում ամեն ինչի սկիզբը կրթությունն է։ Երբ հարց է հնչում, թե ո՞րն է Հայաստանի ապագան, պատասխանը միանշանակ է՝ Հայաստանի ապագան կրթված մարդիկ են։ Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

     

    Վահագն Խաչատուրյանը կարևորել է նաև հանրության ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին՝ ընդգծելով, որ որակյալ կրթության նկատմամբ հասարակության պահանջն ինքնին նպաստում է ոլորտի զարգացմանը։ Նա նշել է, որ պետության նպատակն է ձևավորել նախաձեռնող, պատասխանատու և հանրային կյանքի նկատմամբ սրտացավ քաղաքացի, որը պատրաստ կլինի իր ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում։

     

    Իր հերթին նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին հանդիպման և գնահատականի համար՝ ընդգծելով, որ նախագահի մշտական ուշադրությունն ու մասնակցությունը ոլորտային միջոցառումներին կարևոր աջակցություն և ուղղորդում են նախարարության աշխատանքի համար։

     

    Նախարարն արձանագրել է, որ բարեփոխումները լայնածավալ են և դրանց լիարժեք ընկալումն ու ընդունումը ժամանակ են պահանջում։ Միաժամանակ նա նշել է, որ վերջին շրջանում անցկացված հանրային հարցումների արդյունքները վկայում են կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների նկատմամբ հանրային դրական վերաբերմունքի աճի մասին։

     

    Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այդ արդյունքները ցույց են տալիս, որ հանրային իրազեկվածության և ներգրավվածության տեսանկյունից արձանագրվել է որոշակի առաջընթաց, և ոլորտում առկա ծրագրերի արդյունավետ իրականացման և բարեփոխումների ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը։

     

    Ավելին՝ https://tinyurl.com/ms6dymb8

  • Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին – ԱՄԲԻՈՆ NEWS

    ՀՀ բանկերում հուլիսի 17-ին, ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը 363.47 դրամ է՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.1934 դրամով։ Rate.am-ի տվյալներով, դոլարի վաճառքի միջին գինը 368.32 դրամ է։ Փոխանակման կետերում դոլարի առքը 363 դրամ է, վաճառքը՝ 365.5։

    Եվրոյի առքի միջին փոխարժեքը 413.70 դրամ է, վաճառքի միջինը՝ 425.14 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 415 դրամ է, վաճառքը՝ 419։

    Ռուբլու առքի միջին փոխարժեքը 3.91 դրամ է, վաճառքի միջինը՝ 4.75 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.15 դրամով, վաճառվում՝ 4.35 դրամով։

  • Ի՞նչ անել միջատների խայթելու դեպքում – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ի՞նչ անել միջատների խայթելու դեպքում`

    ✔️ Լվանալ օջախը ջրով և օճառով

    ✔️ Սառը կոմպրես դնել` այտուցը մեղմելու համար

    ✔️ Քսել հակաքորային կրեմ. օրինակ` Պսիլո բալզամ կամ Ֆենիստիլ

    ✔️ Խմել հայահիստամինային դեղամիջոց, եթե առկա է սաստիկ քոր. օրինակ` Նիքսար կամ Պարլազին

    ✔️ Դիմել բուժհաստատություն` մաշկաբանի, վարակաբանի կամ ալերգոլոգի, եթե գանգատները (ցանը և քորը) չեն վերանում 1֊2 օրերի ընթացքում կամ առաջացել են հետևյալ գանտագտները`

    * դժվարաշնչություն, ցավ կրծքավանդակի շրջանում

    * շրթունքների, կոկորդի կամ լեզվի այտուց

    * գլխապտույտ, շշմածություն

    * հաճախասրտություն, անկանոն սրտխփոց

    * ջերմություն, թարախ և մաշկի բորբոքման տարածում։

     

  • Վահագ Դարբինյանը նշանակվել է Նինոծմինդայի փոխքաղաքապետ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Նինոծմինդայի մունիցիպալիտետում նոր նշանակում է տեղի ունեցել. քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնել է Վահագ Արամայիսի Դարբինյանը:

    ​Վահագ Դարբինյանը ծնվել է 1991 թվականի ապրիլի 25-ին Նինոծմինդա քաղաքում։ 2010 թվականին ավարտել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը, այնուհետև բարձրագույն կրթություն ստացել Թբիլիսիի տեխնիկական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

    ​Նորանշանակ փոխքաղաքապետն ունի տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի զգալի փորձ։ Նա իր գործունեությունը Նինոծմինդայի քաղաքապետարանում սկսել է 2020 թվականին՝ որպես վերահսկողության ծառայության ավագ մասնագետ: 2026 թվականի փետրվարին նա նշանակվել է նույն ծառայության պետի պաշտոնում, իսկ այժմ ստանձնել է փոխքաղաքապետի պարտականությունները։

    ​Ինչպես նշում է Վահագ Դարբինյանը, իր առաջնային նպատակն է նպաստել հարազատ քաղաքի զարգացմանն ու բնակիչների բարեկեցության բարձրացմանը:

    ​Նինոծմինդայի նոր փոխքաղաքապետն ամուսնացած է, ունի երկու զավակ:

     

     

  • Հայաստանի Հանրապետությունում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր

    Հայաստանի Հանրապետությունում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր:

     

    Քաղաքական իշխանությունը ամեն անգամ հրապարակային հայտարարում է որևէ անձի նկատմամբ սկսվելիք քրեական և այլ գործընթացների վերաբերյալ, որից հետո ամբողջ իրավապահ համակարգը, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ, սկսում են այդ քաղաքական հրահանգի իրականացումը։

    Այս դեպքում քաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով, հստակ հայտարարվել է քրեական գործընթացների, նրան կալանավորելու, քրեակատարողական հիմնարկում պահելու, նրա սեփականությունը խլելո՛ւ, այդ թվում՝ Արարատ ցեմենտը պետականացնելու վերաբերյալ, կառավարիչ նշանակելու վերաբերյալ, որը որ ամենօրյա ռեժիմով ամբողջ իրավապահ համակարգը հստակորեն կատարում է։

    Ընդ որում, դրանում ներգրավված են նույնիսկ իբր անկախ համարվող դատարանները։

     

    Հետո իրար հերթ չտալով հայտարարում են, թե իբրև դրանք զուտ իրավական գործընթացներ են։

    Սակայն չի կարող այնպես լինել, որ այդ ամեն ինչը համընկնի, այսինքն՝ եթե այդ գործընթացները պետք է տեղի ունենային, պետք է տեղի ունենային անկախ քաղաքական իշխանության հրահանգների, հրապարակային հայտարարությունների։

    Իսկ առկա իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը գործում է բացառապես քաղաքական նպատակներով՝ քաղաքական իշխանության ցանկությունները իրագործելու համար և նրանց քաղաքական ռեյտինգը բարձր պահելու համար։

     

    Հայտարարվեց, որ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տալու, որ լքի երկիրը, թույլ չտվեցին՝ դատախազությունն ակնհայտ ապօրինի մեղադրանք ներկայացրեց և բացակայելու արգելք կիրառվեց։ Հետո այդ մեղադրանքը հենց իրենք հաստատեցին, որ ակնհայտ ապօրինի էր։

    Հայտարարվեց, որ Գագիկ Ծառուկյանը ընտրություններից հետո պետք է բանտում հայտնվի՝ անմիջապես նրան ձերբակալեցին, կալանավորեցին, և ներկայումս նա քրեակատարողական հիմնարկում է։

    Հայտարարվեց, որ Արարատ ցեմենտը պետք է պետականացվի և կառավարիչ պետք է նշանակվի՝ այսօր արդեն հրապարակում եղավ, որ դատախազության միջնորդությամբ հակակոռուպցիոն դատարան նման որոշում է կայացրել։ Որոշման մասին ընդհանրապես չի էլ տեղեկացվել Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը, այդ գործընթացների մասին որևէ տեղեկություն չի հայտնվել, ներկայումս էլ որոշումը չի տրամադրվել։

    Այս ամենն ուղիղ վկայությունն է այն բանի, որ նախքան քաղաքական իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները նման գործընթացներ անելու կարիք չկար, հայտարարություններից հետո հանկարծ ամբողջ իրավապահ համակարգը արթնանում է և պարզվում է, որ զուտ իրավական առումով նման գործընթացներ պետք է կատարվեին։

     

    Օրենքի և իրավունքի մասին խոսելն ուղղակի ավելորդ է…