Category: Ambion.news

  • Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ

    Լիոնել Մեսսին անդրադարձել է 2007-ին արված լուսանկարին, որտեղ լողացնում է այն ժամանակ 5 ամսական Լամին Յամալին, Իսպանիայի հավաքականի ապագա աստղին։ Արգենտինայի հավաքականի ավագը դրվագը անվանել է «անհավանական»։

    Մեսսին և Յամալը այժմ պատրաստվում են հանդիպել որպես մրցակիցներ՝ Աշխարհի առաջնության եզրափակչում հուլիսի 19-ին։ «Անկեղծ ասած՝ այդ լուսանկարը պարզապես անհավանական է… հիմա մենք հանդիպելու ենք միմյանց դեմ՝ Աշխարհի առաջնությունում»,– ասել է Մեսսին Նյու Յորքում կայացած FIFA Fanatics Fest-ին՝ ըստ The Athletic-ի։

    Տարիներ անց այդ լուսանկարը դարձել է ֆուտբոլային քաղաքի ամենաքննարկվող կադրերից մեկը։

  • Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ Պապոյան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում։

    «Այս գործը «գլուխ բերելու» համար հատուկ շնորհակալություն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական գծով խորհրդական Հայկ Մխիթարյանին»,- գրել է նա։

  • ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

    ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի կապակցությամբ ԱՄՆ դրամահատարանը (U.S. Mint) կսկսի հատել նոր 1 դոլարանոց ոսկե մետաղադրամ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով։

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր միկրոբլոգում  այդ մասին գրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

    «ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ի դրամահատարանը կսկսի հատել նոր՝ 1 դոլարանոց ոսկե մետաղադրամը՝ ի պատիվ ազատության հարատև ժառանգության և հայրենասիրության մնայուն խորհրդանիշի։

    Մետաղադրամի վրա պատկերված է նախագահ Դոնալդ Թրամփը։ Այն խորհրդանշում է ամերիկյան արժեքների ուժն ու այն երկրի խոստումը, որը նվիրված է բոլորի ազատության պահպանմանը»,- գրել է Բեսենթը։

  • Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հուլիսի 17–19-ը կանցկացվի «Գարեջրի Օրեր 2026» ցուցահանդես-վաճառքը

    Հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին Զաքյան փողոցում կանցկացվի «Գարեջրի Օրեր 2026» ցուցահանդես-վաճառքը:

    Առաջին անգամ փառատոնին միացել է Երևանի քաղաքապետարանը՝ իր աջակցությամբ ապահովելով միջոցառման երաժշտական ու մրցութային բեմերի հատվածը:

    Ժամերը՝ 16:00–22:30

    Երևանի քաղաքապետարան

  • Գյումրու Մուշ թաղամասում պոկվող երեսպատման սալիկները վտանգում են անցորդների կյանքը

    Գյումրու Մուշ թաղամասի շենքերի պոկվող երեսպատման սալիկները իրական վտանգ են անցորդների համար։ Ժամանակն է այս շենքերի համար իրականացնել սեյսմակայունության գնահատում, որովհետև շենքերը նստում են, թեթև քամուց քանդվում են։

     

  • Գյումրիում պարեկային ծառայության հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է երեք անձ

    Գյումրի քաղաքի Սայաթ Նովա փողոցում հուլիսի 15_ին ժամը 21:30-ին տեղի է ունեցել միջադեպ՝ կապված պարեկային ծառայության աշխատակիցների հետ։

    Նախնական տեղեկություններով՝ դեպքը որակվում է որպես խուլիգանություն, որի հետևանքով իրավապահները ձերբակալել են երեք անձի։

    Դեպքի առթիվ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

  • Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Երևանում հուլիսի 18-ի և 22-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 18-23-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ։Հանրապետության տարածքում հուլիսի 18-ի ցերեկը, 19-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 18-23-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

  • Փոխարժեքները՝ այսօր – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363,97 դրամ է, վաճառքի՝ 368. 79 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 413,76 դրամ, վաճառքի դեպքում՝ 425,29 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.44 դրամ, վաճառքինը՝ 4.88 դրամ։

  • «Արարատցեմենտ»-ը հանձնվել է պետությանը․ դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունը

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

     

    Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

     

    Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:

     

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:

     

    Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:

     

    Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝

     

    75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.

    42 տրանսպորտային միջոց.

    38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.

    105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:

  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով։

     

    Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

     

    Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարության և բարեկարգման որակն ապահովվում է մասնագիտական վերահսկողությամբ։

     

    Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգում և թանգարանային հատվածի նորոգում։

     

    Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/81