Category: Ambion.news

  • Մեսսիի հուզիչ ուղերձը ԱԱ եզրափակչից առաջ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում դիմել է երկրպագուներին Իսպանիայի դեմ ԱԱ-2026-ի եզրափակչից առաջ։ «Այս բոլոր տարիների ընթացքում ամենագեղեցիկը ոչ միայն տիտղոսներն էին, այլև հենց անցած ուղին… Ինչ էլ որ պատահի վաղը, այս թիմն արդեն կերտել է պատմություն… Առա՛ջ, Արգենտինա»,— գրել է նա։

    39-ամյա հարձակվողի համար սա աշխարհի առաջնություններում երրորդ եզրափակիչն է։ Ընթացիկ մրցաշարում 7 խաղում Մեսսին գրավել է դարպասը 8 անգամ և կատարել 4 գոլային փոխանցում։

  • Աղվան Վարդանյանը Բագրատ Սրբազանին իր տունն է տրամադրել՝ կալանքն այնտեղ անցկացնելու համար

    Աղվան Վարդանյանն իր եղբոր տունը ժամանակավորապես տրամադրել է Բագրատ Սրբազանին, որպեսզի վերջինս առավել ազատ և հանգիստ պայմաններում կարողանա անցկացնել տնային կալանքը, հանդիպել իր հոգևոր եղբայրներին և ավելի ակտիվորեն հաղորդակցվել Տավուշի թեմի հետ։

    Մինչ այդ Սրբազանը ցավով էր նշում, որ չէր կարողանում լիարժեք հանդիպել թեմի մշակութային կյանքում ներգրավված երիտասարդներին ու երեխաներին և իր հոգևոր եղբայրներին։

    Մարդիկ այս տունը սկսել են ջերմությամբ անվանել «Սրբազան կեցավայր»։

    Նշենք, որ մինչ այս էլ Վարդանյանները այդ տունը երեք տարի շարունակ տրամադրել էին Արցախի Հանրապետությունից բռնագաղթած արցախցի ընտանիքի։

    Հիշեցնենք, որ դատարանը «17 արդարների» գործի շրջանակում Բագրատ Սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանք։

  • Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվում – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ամբողջ աշխարհի օգտատերերը բողոքում են Meta ընկերության Facebook-ի, Instagram-ի և Messenger-ի աշխատանքի խափանումներից։

    Լայնածավալ անսարքությունների պատճառը անհայտ է։ Downdetector կայքում գրանցվել է ընկերության հարթակներ մուտքի խնդիրների մասին ավելի քան 4000 հաղորդում։

  • «Փամփլիկի մասին»․ հրապարակային մեղադրանքներ և սուր հարցադրումներ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Արթուր Վանեցյանը Սերժի պասով իր շուրջը հավաքեց сброд՝ ի դեմս բաբկենհարությունյանների կամ Արսեն Բաբայանի. հենց այդ պատճառով էլ Վանեցյանն այդպես էլ չկարողացավ դառնալ ինքնուրույն ու ուժեղ քաղաքական կենտրոն։

    Մի՞թե մենք ինչ-որ հարցում ստել ենք։ Էրիկ Ալեքսանյանին բուլինգի ենթարկե՞լ եք։ Ենթարկե՛լ եք։ Ռոբերտ Հայրապետյանին բուլինգի ենթարկե՞լ եք։ Ենթարկե՛լ եք։

    Իսկ ինչի՞ համար։ Նիկոլի իշխանության ներկայացուցիչների հասցեին ասված դրական խոսքերի համար։

    Քեզ գոնե մեկ բառ ասե՞լ են Նիկոլի կառավարության անդամի հասցեին ասված նմանատիպ դրական խոսքերի համար։ Իհարկե ո՛չ։

    Դու գովում ես Մհեր Գրիգորյանին՝ Նիկոլի փոխվարչապետին։ Մի մարդու, ով օգնել է հանձնել Արցախը, իսկ պատերազմից հետո՝ որպես հավատարիմ զինվոր, ամեն օր ծառայել է Նիկոլին։ Ու դու դա նորմա՞լ ես համարում։ Հետո էլ ձեր Նիկոլին ձեռի հետ միանգամից 5 տարով կարգում ես վարչապետ։

    Հ.Գ. Քո ստատուսին լայք դնողների թվում է նաև Գաբրիել Ղազարյանը։ Այս մարդն ամբողջ կյանքում կմնար «բատանիկ»՝ առանց որևէ հաջողության, եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը։ Արսե՛ն, պատմիր իրեն, թե ինչպես էիր դու անձամբ համակարգում Ծառուկյանի դեմ արշավները, այդ թվում նաև 2015 թվականին, երբ Սերժը Ծառուկյանի հետ անում էր այն, ինչ հիմա անում է ձեր Նիկոլը։

  • Ահմեդաբադում անօրինական հրավառությունների գործարանում պայթյուն. առնվազն 8 զոհ, 15 վիրավոր

    Առնվազն 8 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել Հնդկաստանի արևմուտքում՝ Գուջարաթի Ահմեդաբադ քաղաքում գտնվող հրավառությունների արտադրության անօրինական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղումով India TV-ին։

    Հաղորդվում է, որ պայթյունի ձայները լսելի են եղել մինչև 5 կմ հեռավորության վրա, կան մասշտաբային ավերածություններ։ Փրկարարները աշխատել են փլատակների տակ մնացած մարդկանց դուրս բերելու ուղղությամբ։

    Իշխանությունները սկսել են հետաքննություն պայթյունի պատճառների և անօրինական գործունեության հանգամանքների շուրջ։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։

  • Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պացիենտ է բուժում ստանում․ ԱՆ

    Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերը շարունակվում են։ «Փաստինֆո»-ին ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնել է, որ այս պահին մարզային բժշկական կենտրոնում բուժում է ստանում 13 պացիենտ։

    Նրա խոսքով՝ երեկ նրանց թիվը 6 էր, այսօր հասել է 13-ի։ Վիճակները գնահատվում են միջին ծանրության և բավարար, ունեն ջերմություն, փորլուծություն, ինքնազգացողության վատացում, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

    Լաբորատոր հետազոտությունների արդյունքները պատրաստ կլինեն, որից հետո կհստակվի պատճառը։

  • Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ

    Լիոնել Մեսսին անդրադարձել է 2007-ին արված լուսանկարին, որտեղ լողացնում է այն ժամանակ 5 ամսական Լամին Յամալին, Իսպանիայի հավաքականի ապագա աստղին։ Արգենտինայի հավաքականի ավագը դրվագը անվանել է «անհավանական»։

    Մեսսին և Յամալը այժմ պատրաստվում են հանդիպել որպես մրցակիցներ՝ Աշխարհի առաջնության եզրափակչում հուլիսի 19-ին։ «Անկեղծ ասած՝ այդ լուսանկարը պարզապես անհավանական է… հիմա մենք հանդիպելու ենք միմյանց դեմ՝ Աշխարհի առաջնությունում»,– ասել է Մեսսին Նյու Յորքում կայացած FIFA Fanatics Fest-ին՝ ըստ The Athletic-ի։

    Տարիներ անց այդ լուսանկարը դարձել է ֆուտբոլային քաղաքի ամենաքննարկվող կադրերից մեկը։

  • Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ Պապոյան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում։

    «Այս գործը «գլուխ բերելու» համար հատուկ շնորհակալություն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական գծով խորհրդական Հայկ Մխիթարյանին»,- գրել է նա։

  • ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

    ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի կապակցությամբ ԱՄՆ դրամահատարանը (U.S. Mint) կսկսի հատել նոր 1 դոլարանոց ոսկե մետաղադրամ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով։

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր միկրոբլոգում  այդ մասին գրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

    «ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ի դրամահատարանը կսկսի հատել նոր՝ 1 դոլարանոց ոսկե մետաղադրամը՝ ի պատիվ ազատության հարատև ժառանգության և հայրենասիրության մնայուն խորհրդանիշի։

    Մետաղադրամի վրա պատկերված է նախագահ Դոնալդ Թրամփը։ Այն խորհրդանշում է ամերիկյան արժեքների ուժն ու այն երկրի խոստումը, որը նվիրված է բոլորի ազատության պահպանմանը»,- գրել է Բեսենթը։

  • Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հուլիսի 17–19-ը կանցկացվի «Գարեջրի Օրեր 2026» ցուցահանդես-վաճառքը

    Հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին Զաքյան փողոցում կանցկացվի «Գարեջրի Օրեր 2026» ցուցահանդես-վաճառքը:

    Առաջին անգամ փառատոնին միացել է Երևանի քաղաքապետարանը՝ իր աջակցությամբ ապահովելով միջոցառման երաժշտական ու մրցութային բեմերի հատվածը:

    Ժամերը՝ 16:00–22:30

    Երևանի քաղաքապետարան