Ահմեդաբադում անօրինական հրավառությունների գործարանում պայթյուն. առնվազն 8 զոհ, 15 վիրավոր

Written by

in

Առնվազն 8 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել Հնդկաստանի արևմուտքում՝ Գուջարաթի Ահմեդաբադ քաղաքում գտնվող հրավառությունների արտադրության անօրինական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղումով India TV-ին։

Հաղորդվում է, որ պայթյունի ձայները լսելի են եղել մինչև 5 կմ հեռավորության վրա, կան մասշտաբային ավերածություններ։ Փրկարարները աշխատել են փլատակների տակ մնացած մարդկանց դուրս բերելու ուղղությամբ։

Իշխանությունները սկսել են հետաքննություն պայթյունի պատճառների և անօրինական գործունեության հանգամանքների շուրջ։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *