Category: Ambion.news

  • Հինգ ու կես տարվա դատական պայքարից հետո հաղթանակ․ Վճռաբեկ դատարանը բավարարել է Հանրայինի դեմ հայցը. Հասմիկ Առաքելյան

    Կարող եք շնորհավորել:

    Եթե Աստված քեզ հետ է, ապա ո՞վ է կարող է քեզ դեմ լինել: Թունելի վերջում միշտ լույսը կա՛:

     

    Հինգ ու կես տարի տևած դատական գործից հետո այսօր ստացա ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության դեմ հայցս բավարարվել է, այսինքն՝ հաղթել եմ: Պետրոս Ղազարյանի հորդորներով իմ դեմ կազմակերպված սուտ և հորինված նկատողությունները, որոնց տակ ժամանակին ստորագրել էր Մարգարիտա Գրիգորյանը, անհիմն են:

     

    Ես Հանրային հեռուստաընկերությունում աշխատել եմ 2013 թվականից և հեռացել 2020 թվականի մարտի 9-ին: Այդ ընթացքում հեռուստաալիքին բերել եմ հարյուրավոր էքսկլյուզիվ, դիտարժան ռեպորտաժներ, հարյուրհազարավոր դիտումներ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում ավելի քան տասը պետության ղեկավարների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հարցազրույցներ եմ ունեցել իմ լրագրողական հմտությունների շնորհիվ, որոնցից օգտվել է ամբողջ մեդիադաշտը: Ֆրանկոֆոնիայի մասին 40-ից ավելի հեղինակային ռեպորտաժ ունեմ, նույնքան էլ Շառլ Ազնավուրի մասին և այլն:

     

    Լսարանս լավ գիտի՝ հիմնականում լուսաբանել եմ մշակութային, կրթական, սոցիալական ոլորտները, և դուք չեք գտնի որևէ ռեպորտաժ, որտեղ մասնագիտական էթիկան չեմ պահպանել կամ որտեղ երևացել են իմ անձնական քաղաքական հայացքները:

     

    Միշտ դրսևորել եմ բարձր պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ, այդուհանդերձ, ենթարկվել եմ քաղաքական հետապնդումների և ճնշումների Պետրոս Ղազարյանի և իր ենթակաների կողմից, որոնք մասնագիտական գործունեությունս ծավալելու ընթացքում ինձ համար ստեղծում էին արհեստական խոչընդոտներ, բանսարկություններ, քանի որ ես որպես ՀՀ քաղաքացի՝ Փաշինյանի իշխանության կողմնակիցը չեմ եղել, ինչպես նաև ընտանիքիս անդամները հանրային գործունեություն էին ծավալում և պարբերաբար քննադատում այս իշխանությանը, որը Պետրոս Ղազարյանին կանաչ լույս էր տալիս, որ ինձ ճնշեր և խաղար իմ հեղինակության հետ: Բայց ինչպես ասում են՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ հիվանդանում է, բայց չի մեռնում:

     

    Անսահման շնորհակալ եմ Ռուբեն Մելիքյանին և իր փաստաբանական գրասենյակին, փաստաբան Դավիթ Ավագյանին իրենց պրոֆեսիոնալիզմի համար:

     

    Աստված օրհնի նաև այն դատավորներին ու իրենց ընտանիքներին, որոնք առաջնորդվել են օրենքով, մտքով ու խղճով:

     

    Չեմ մոռանում շնորհակալություն հայտնել իմ առաջին փաստաբան Սամվել Գրիգորյանին, որն իմ ամենածանր օրերին իմ կողքին էր նաև իր մարդկային բարձր որակներով:

     

    Շնորհակալ եմ իմ ընկերներին, հարազատներին, բարեկամներին, հեռուստադիտողներին, ովքեր թույլ չտվեցին, որ կոտրվեի…

     

    Երախտապարտ եմ բոլորիդ:

  • Վահրամ Սողոմոնյան․ «Բանակում դրական փոփոխություններ կան, բայց արդիականացման մեծ կարիք դեռ կա»

    ՊՆ վարժական հավաքները բանակի ներկայիս վիճակին ծանոթանալու, բայց նաև քաղաքացիական կյանքից կտրվելու և ինքնանդրադարձի լավ հնարավորություն էր։

    Միանգամից ասեմ, որ Հետքի հոդվածի խնդիրների գերակշիռ մասը մեզ մոտ չկար, չնայած այլ հարցեր կան։ Ապահովվածությունը բարձր էր, կանոնադրական բաց գրեթե չկար։

    Երևաց, որ բանակում դրական փոփոխություններ կան, միաժամանակ արդիականացման դեռ մեծ կարիք կա, արժեքային բարոյահոգեբանական հարցերի հստակեցման խնդիր, սպայակազմի հաղորդակցության հարցեր։

    Վարժական հավաքի մասնակից Վահրամ Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

  • ՃՏՊ-ի դեպքում առաջին անգամ հաշտության պայմանով քրեական պատասխանատվությունից ազատելու առաջարկ է արվում

    Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում՝ լրացնելով 342-րդ հոդվածը։ Հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմանը, որի հետևանքով վնաս է պատճառվել անձի առողջությանը։

    Նախարարությունն առաջարկում է հոդվածը լրացնել նոր դրույթով, համաձայն որի՝ առաջին անգամ 342-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե իր և տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն, ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն։

    Միաժամանակ նախատեսվում է, որ եթե անձը նախկինում արդեն ազատվել է քրեական պատասխանատվությունից այս հիմքով, ապա նույն հիմքով կրկին ազատվել չի կարող։

    Այսինքն՝ առաջարկվող կարգավորմամբ, եթե անձը խախտի ճանապարհային երթևեկության կանոնները և դրա հետևանքով վնաս պատճառի մարդուն, առաջին նման դեպքի դեպքում հնարավոր կլինի քրեական պատասխանատվությունից ազատվել, եթե կողմերը հաշտության գան և համապատասխան համաձայնություն ձեռք բերեն։

  • Մամուլի ասուլիս․ կներկայացվեն ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Ներքին գործերի նախարարությունում (Նալբանդյան 130, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում) տեղի կունենա մամուլի ասուլիս։

    Բանախոսներ՝

    📌 ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյան,

     

    📌 ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյան։

     

    Կներկայացվեն 2026 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքներն ու վիճակագրական տվյալներ։

     

    ✔️ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանելու։

    ✔️ Խնդրում ենք ներկայանալ 15 րոպե շուտ։

     

    ☎️ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 011 56-02-63, 010 59-68-38 հեռախոսահամարներով։

  • «ՔՊ-ն թելադրեց, բոլորը ենթարկվեցին»․ Բաբայան – ԱՄԲԻՈՆ NEWS

    >կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է. Ուժեղը ՔՊ-ն ա, որ նախ թելադրեց իր կանոնները, ենթարկեցրեց իր պայմաններին եւ 2 օր շարունակ մեծ օրակարգ դարձրեց իրենց ենթարկվելու «ԳԱԼԱ համերգը»:

  • «Իրանցի լրագրողի օրագիրը». Իրանը Հայաստանի միջոցով ելք կստանա դեպի Սև ծով

    Իրանական ընկերությունները սկսել են Հայաստանի տարածքում 7,2 կիլոմետր երկարությամբ Քաջարանի թունելի շինարարությունը։

    Այս նախագիծը համարվում է այսօր Կովկասում իրականացվող ամենաբարդ ինժեներական նախագծերից մեկը։

    Ալիքի տվյալներով՝ թունելը կդառնա «Հյուսիս- Հարավ» տրանսպորտային միջանցքի մի մասը, որը պետք է Իրանը կապի Հայաստանի, ապա՝ Վրաստանի և Սև ծովի նավահանգիստների հետ։

  • «Ուժեղ Հայաստան»-ում քննարկել են Էդգար Ղազարյանի պահվածքը․ – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում վերջին միջադեպից հետո լուրջ քննարկում է տեղի ունեցել խմբակցության անդամների և պատգամավոր Էդգար Ղազարյանի միջև։

    «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խմբակցության ներսում Ղազարյանի պահվածքը միանշանակ չի ընդունվել։

    Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ առաջիկա մի քանի օրերին Էդգար Ղազարյանը Ազգային ժողովի ամբիոնից հարցերով կամ ելույթներով հանդես չի գա։ Այս մոտեցումը կիրառվում է երեկվանից եւ կպահպանվի նաև երկուշաբթի՝ մինչև խորհրդարանում ստեղծված լարվածությունը որոշ չափով հանդարտվի։

  • Արմեն Մարկոսյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ – ԱՄԲԻՈՆ NEWS

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 14-ի կարգադրությամբ Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

    Նախագահի մեկ այլ կարգադրությամբ Մարկոսյանը 2026 թվականի օգոստոսի 14-ից ազատվել է Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից։

  • Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է, նախաքննությունն ավարտվել

    ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, Ս․Ղ․-ն տեղեկանալով համակարգչային համակարգ հանդիսացող ընկերության էլեկտրոնային հավելվածի ծրագրային ապահովման մոդուլի՝ հաշվից քարտ և քարտից քարտ փոխանցումներ կատարելիս ծրագրում հաշվի մնացորդի ստուգման գործառույթ իրականացնելու տեխնիկական խոտանի մասին, 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, նույն բանկում իր հաշվին ունենալով ընդամենը 92 հզր ՀՀ դրամ, վերը նշված հավելվածի միջոցով ապօրինի՝ առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, համակարգչային համակարգում 2709 անգամ մուտքագրել է համակարգչային տվյալ հանդիսացող փոխանցման թվային տարբեր արժեքներ, ինչի արդյունքում նշված խոտանով պայմանավորված իր քարտային հաշվին գեներացրել է 802 մլն 568 հզր ՀՀ դրամ, որը նույն խոտանով պայմանավորված՝ համակարգի կողմից դիտարկվել է որպես բարեհաջող կատարված գործարք:

    Նշված եղանակով Ս․Ղ․-ն հափշտակել է ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 802 մլն 568 հզր ՀՀ դրամը և հնարավորություն ունեցել տնօրինել այն։

    Բացի այդ, 2025 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Ս.Ղ.-ն նպատակ ունենալով խեղաթյուրել ակնհայտ հանցավոր ծագում ունեցող՝ ընկերությունից հափշտակված առանձնապես խոշոր չափերով՝ 711 մլն 511 հզր ՀՀ դրամի ձեռքբերման աղբյուրը, հափշտակված գումարին օրինական տեսք հաղորդելու և հափշտակության համար քրեական պատասխանատվությունից խուսափելու դիտավորությամբ, օգտվելով կրիպտոակտիվների անանունության և նույնականացման բարդությունից, հափշտակված գումարները փոխանցել է ՀՀ-ում կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող տնտեսվարողների հաշիվներին՝ փոխակերպելով հափշտակված միջոցները կրիպտոակտիվների, իսկ մնացած մասը փոխանցել է ավելի քան 100 ֆիզիկական անձանց քարտային հաշիվներին:

    Նրա նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:

    Ս.Ղ.-ն կալանավորվել է:

    Նախաքննության ընթացքում բանկին պատճառված վնասից 44 մլն 701 հզր ՀՀ դրամը վերականգնվել է:

    Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

  • ՊԵԿ-ում թվայնացումը դառնալու է բոլոր բարեփոխումների առանցքային բաղադրիչը

    Առաջիկայում թվայնացումը դառնալու է Պետական եկամուտների կոմիտեի բոլոր բարեփոխումների առանցքային բաղադրիչը։

     

    ՊԵԿ-ի առաքելությունն ու տեսլականը նախանշում են տեխնոլոգիական համարձակության և նորարարության ճանապարհը։ Մենք պետք է կարողանանք համահունչ շարժվել արագ զարգացող տեխնոլոգիական փոփոխություններին, ճիշտ ուղղություն ընտրել և նորարարական լուծումները դարձնել մեր աշխատանքի անբաժանելի մասը։

     

    Թվայնացման խորհրդի հերթական նիստում քննարկել ենք ՊԵԿ-ում իրականացվող թվայնացման ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա նախաձեռնությունները։ Մաքսային ոլորտում անդրադարձել ենք հետբացթողումային հսկողության թվային գորմիքների բարելավմանը, «Հեռավար մաքսային մարմին» համակարգի ստեղծմանը։ Ներկայացվել է նաև «Մաքսային սպասարկում» նոր էլեկտրոնային համակարգի նախագիծը:

     

    Հարկային ոլորտում քննարկել ենք ԱԲ գործիքների ներդրման ընթացքը, առցանց էլեկտրոնային ՀԴՄ-ի կատարելագործումը, հարկային պարտավորությունների մարման վերաբերյալ հաշվետվությունների նոր համակարգը, դրոշմանիշային վճարների հաշվառման նոր համակարգը և ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կատարելագործումը։

     

    Թվայնացումը մեզ համար պարզապես տեխնոլոգիական փոփոխություն չէ․ այն ՊԵԿ-ի բարեփոխումների կարևոր գործիք է՝ գործընթացներն ավելի արագ, թափանցիկ ու հետագծելի դարձնելու, հարկ վճարողների համար ծառայություններն ավելի մատչելի դարձնելու համար։

     

    Առջևում կարևոր նախաձեռնությունների և մեծ փոփոխությունների փուլ է։ Համոզված եմ՝ մենք կհաջողենք։