Category: Ambion.news

  • «ՔՊ-ն ինչի՞ց է վիրավորվել․ միայն «սրիկայաբար» բառի՞ց․ Բաբայան – ԱՄԲԻՈՆ NEWS

    > կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է. Քանի որ, կարծես թե, խորհրդարանական սկանդալը բավարար չափով հանդարտվել է, փորձեմ մի փոքր քննարկել դրա բովանդակությունը։

     

    Այսպիսով՝ ի՞նչ տեղի ունեցավ։

     

    Edgar Ghazaryanը խորհրդարանի ամբիոնից իր ելույթի վերջում, երբ խոսում էր Արցախի պատերազմի զոհերի մասին, ասաց. «(…) իսկ դուք սրիկայաբար փորձում եք շահարկել…»։

     

    Մի շաբաթ է՝ մի հարց է պտտվում գլխումս. ՔՊ-ն, ի վերջո, ինչի՞ց է վիրավորվել։ Միայն «սրիկայաբար» բառի՞ց։

     

    Այսինքն՝ ի՞նչ են նրանք ասում. այո՛, փորձում ենք շահարկել (սրա հետ, կարծես, առանձնապես չվիճեցին), բայց ոչ սրիկայաբա՞ր ենք փորձում շահարկել։

     

    Բայց եթե այդպես է, ապա հետաքրքիր է՝ զոհերի թեման շահարկելը, բացի սրիկայաբարից, ուրիշ ինչպե՞ս է հնարավոր։

     

    Հետևաբար հարցը մնում է նույնը. Էդգար Ղազարյանն այդ արտահայտությամբ ո՞ւմ և ինչպե՞ս է վիրավորել։

  • Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

    Երևանում oգոստոսի 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։Օգոստոսի 16-20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-17-ին առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 16-20-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

  • Վահան Կոստանյանը Կիևում հանդիպումներ է ունեցել Զելենսկիի և միջազգային կառույցների ղեկավարների հետ

    Կիևում Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարությունների ընթացքում Վահան Կոստանյանը կարճ զրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ. ՀՀ ԱԳՆ

  • Օգոստոսի 16-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր – ԱՄԲԻՈՆ NEWS

    Խոյ: Բարդ օր է սպասվում, սակայն ամեն բան դեռ կորած չէ: Զինվեք համբերությամբ և ճիշտ պահի սպասեք: Սեփական մտքերով ու զգացմունքներով կիսվել չարժե: Միևնույն է, ձեր ապրումներն այսօր ոչ մեկի չեն հետաքրքրի: Գործի դրեք ձեր դերասանական տաղանդը և անգամ ամենաուժեղ մրցակցի հանդեպ հաղթանակ կտանեք:

    Օրվա ընթացքում շատ կհոգնեք, երեկոյան ուժասպառ կլինք: Սիրելիների ուշադրությունն ու հոգատարությունը ճիշտ տեղին կլինի, վերջիններս ամեն բան կանեն, որ ձեզ հարմարավետ զգաք:Կույս: Այսօր կոմերցիոն գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող, նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց մեջ կբացահայտեն նոր տաղանդներ, որոնց մասին պատկերացում անգամ չեն ունեցել:

    Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի հիշողություններով:

    Կշեռք: Ամեն բան լավ կդասավորվի, եթե թույլ չտաք անծանոթ կանանց միջամտել ձեր գործերին: Վերջիններիս մեղքով կարող եք լուրջ խնդիրների առաջ կանգնել: Զերծ մնացեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ ձեր անձնական հարցերը քննարկելուց, այսօր նրանք վստահելի զրուցակից չեն:

    Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր գաղափարներ կծնվեն նրանց մոտ, ովքեր ցանկություն ունեն բարելավել իրենց ֆինանսական վիճակը: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են բացահայտել, որ առանց ջանքեր գործադրելու էլ կարելի է գումար վաստակել:

    Կարիճ: Օրվա մեծ մասը լավ կդասավորվի հատկապես նրանց համար, ովքեր գործնական են տրամադրված: Կարող եք հաջող բանակցություններ վարել, շահեկան գործարքներ կնքել: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք: Մտերիմների հետ շփումը կուրախացնի, նրանց հետ ձեզ վստահ և հանգիստ կզգաք, կմոռանաք բոլոր դժվարությունների մասին:

    Օրվա ընթացքում հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր բարդ իրավիճակներում են հայտնվել, այսօր հնարավորություն կունենան ճիշտ որոշումներ կայացնել, դուրս գալ դրանցից և նոր կյանք սկսել:

    Աղեղնավոր: Բարդ օր է սպասվում բոլոր նրանց համար, ովքեր հեշտ տրվող հաղթանակների են սովոր: Առավել ուշադիր եղեք, գործերից շեղվելու, վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, աշխատավայրում՝ մի շարք անախորժություններ:

    Մտերիմների ուշադրության և աջակցության կարիքը կունենաք: Վերջիններս կքննադատեն ձեր վարքագիծը, կստիպեն հրաժարվել կարևոր ծրագրերից և կենտրոնանալ, իրենց կարծիքով, ավելի իրական նպատակների վրա: Կլսեք բոլոր խորհուրդները, սակայն միշտ չէ, որ կհետևեք դրանց:

    Այծեղջյուր: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն հանգամանքները՝ հանգստություն պահպանեք: Անգամ ծայրահեղ իրավիճակներում, մի կորցրեք ինքնատիրապետումը: Հավասարակշռության պահպանման հարցում կօգնեն յոգայի վարժությունները: Ոչ մի դեպքում ցույց մի տվեք շրջապատին, թե ինչ է կատարվում ձեր ներսում:

    Կարող եք զբաղվել տնային գործերով: Կնցաղային հոգսերը չեն ձանձրացնի: Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ տարաձայնություններ, կստեղծվեն խնդիրներ, որոնց լուծումը շատ ժամանակ կպահանջի:

    Ջրհոս: Իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Զերծ մնացեք ֆինանսական խարդախություններից, շռայլություններ թույլ մի տվեք, դրամական միջոցները խնայողաբար օգտագործեք: Հույս չունենաք, թե հակառակորդի ձախողումից կարող եք օգուտ քաղել, չկարծեք, թե մրցակցի վրիպումը ձեզ համար շահեկան կլինի: Հրաշալի օր է մարդկանց հետ շփվելու, նրանց խնդիրները լսելու և աջակցելու համար:

  • 222 Lava»-ի շուրջ քննարկումները շարունակվում են․ կոչ՝ չհավատալ մոլորեցնող հայտարարություններին

    Սոցիալական ցանցերում շարունակում է ակտիվ քննարկվել «222 Lava»-ի գործունեությունն ու հրապարակումները։ Քննադատները պնդում են, որ որոշ հայտարարություններ ներկայացվում են Աստծո անունը վկայակոչելով, ինչը, նրանց գնահատմամբ, կարող է մարդկանց մոլորեցնել։

    «Նման տխմարներին մի հավատացեք, ժողովուրդ։ Աստծո անունը տալով՝ խաբում է բոլորին։ Կարմիր կովը երբեք չի փոխում կաշին»,- նշվում է տարածվող գրառումներից մեկում։

    Միաժամանակ, նման գնահատականների դեպքում կարևոր է տարանջատել անձնական կարծիքը փաստերից և չներկայացնել չհաստատված մեղադրանքները որպես ապացուցված փաստ։

    Ambion.news-ը շարունակում է հետևել թեմայի զարգացումներին։

  • Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

    Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը ժողովրդի շրջանում հայտնի է նաև որպես Խաղողօրհնեք։

    Տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։ Այս առիթով Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է խաղողօրհնության կարգը։

    Խաղողը եկեղեցի է բերվում որպես տարվա բերքի երախայրիք և օրհնվում։ Խաղողօրհնեքի խորհուրդը տարածվում է ոչ միայն խաղողի, այլև ողջ տարվա բերքի, աշխատանքի ու բարիքի վրա։

    Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը հավատացյալների համար նաև սիրո, հավատքի, հույսի և Աստծո հանդեպ վստահության խորհրդանշական օր է։

    Ambion.news-ի խմբագրակազմը շնորհավորում է բոլոր հավատացյալներին Սուրբ Աստվածածնի Վերափոխման և Խաղողօրհնեքի առթիվ։

    Թող օրհնված բերքը առատություն բերի յուրաքանչյուր օջախ, իսկ Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը՝ խաղաղություն, առողջություն և սեր բոլոր ընտանիքներին։

    Շնորհավոր Խաղողօրհնեք։

    Ambion.news

  • Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա հողատարածք․ դատարանը անվավեր է ճանաչել աճուրդը

    Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է:

    Վճռով անվավեր է ճանաչվել Գնդեվազ բնակավայրում գտնվող 0.3 հա մակերեսով հողամասի աճուրդը: Որպես աճուրդի անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել հողամասի նկատմամբ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

  • Էմին Օհանյանը՝ Եվրոպայի Մ20 առաջնության միանձնյա առաջատար․ հայ շախմատիստը 7 տուրից հետո ունի 6 միավոր

    Հայ շախմատիստները շարունակում են մնալ առաջատարների շարքում Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան առաջնությունում։ Պատանիների մրցաշարում 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ 6 միավորով, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

    Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 5.5 միավորով 2-րդ հորիզոնականում է։ ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը և միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 5 միավոր, իսկ միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը՝ 4.5։

    Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5 միավոր և կիսում է 4-5-րդ տեղերը։ Առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ։

  • 100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին Ստեփանյանը

    Հայաստանում 100 տարեկանում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Լաչին Ստեփանյանը։ Այդ մասին հայտնել է Հայաստանի վետերանների միավորման մամուլի քարտուղար Ելենա Շուվաևա-Պետրոսյանը։

  • Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 367 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418.5 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 425 դրամ։

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.27 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 4․45 դրամ։