Category: Ambion.news

  • «Հայ կնոջ, հայ մոր արձանը կկառուցեի»․ Կենտրոն ՔԿՀ-ից՝ Սուրբ Աստվածածնի տոնի առիթով

    Երեկ հայ Առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Վստահ եմ, որ հայոց բոլոր եկեղեցիները լի են եղել հավատացյալներով՝ մեծով, փոքրով, ծնող ու երեխայով։ Ցավոք, ես զրկված էի այդ գեղեցիկ ու լուսավոր տոնին մասնակցելու հնարավորությունից։

     

    Հայ առաքելական եկեղեցին կանանց, մայրերին առանձնահատուկ ձևով է մեծարում՝ Աստվածամորը դնելով խորանի ամենաբարձր կետում, և նրա միջոցով իր ակնածանքն ու խոնարհումն ուղղելով բոլոր հայ մայրերին։

     

    Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը։ Փորձությունների իմ բաժին այս շրջանն անցնելով և կտրված լինելով արտաքին աշխարհից, իմ ամենամտերիմ մարդկանց հետ շփումից, ես ավելի պարզ և ուժգին եմ զգում կապն ամենաթանկ մարդկանց հետ։ Զգում եմ իմ բախտավորությունը՝ այսքան տարի մայր ունենալու շնորհը վայելելու։ Զգում եմ իմ բախտավորությունը՝ լավ ընտանիք, լավ կին՝ կյանքի ընկեր, նվիրված, խելացի ու շնորհալի դուստրեր ունենալու, որոնք բոլորն այսօր բազմազավակ մայրեր են։

     

    Ես այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ, և Աստվածամորը նվիրված տոնին ուզում եմ պարզապես շնորհակալ լինել այն մարդկային հարստության համար, որ ինձ բաժին է հասել՝ ի դեմս Աստծուց ինձ շնորհված մոր, կնոջ, քրոջ, դուստրերի և իմ քաղցր թոռնուհիների։ Ավելի թանկ նվերներ, ավելի թանկ հարստություն մարդ խնդրել չի էլ կարող։ Ես կուզեի, որ ամեն մարդ կարողանար գնահատել իրեն բաժին հասած բարեբախտությունը և իր սրտում պահեր շնորհակալության զգացումը, անկախ՝ պահի բերած դժվարություններից։ Հենց այդ զգացումն է, որ ինձ ամրություն է տալիս հիմա, հենց այդ զգացումն է, որ ինձ օգնում է հավատով նայել առաջ։

     

    Ամիսներ առաջ երիտասարդ ուսանողի հարցին, թե՝ էլ ո՞ւմ արձանը կկառուցեիք, եթե հնարավորություն ունենայիք, առանց մի վայրկյան մտածելու պատասխանել եմ՝ հայ կնոջ, հայ մոր։ Աշխարհի բոլոր մայրերի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ՝ ես շեշտել եմ և շեշտում եմ հայ կնոջը՝ որպես ընկեր, որպես մայր, որպես ընտանիքի և պետության հիմնասյուն։ Հիմա էլ, առանց տատանվելու, կկրկնեմ նույնը։

     

    Աստված պահապան բոլորիս։

     

    Կենտրոն ՔԿՀ

    17.08.26թ.

  • Չաղ Ռուստամին կրկին կալանավորել են – ԱՄԲԻՈՆ NEWS

    Մեր տեղեկություններով` կրկին կալանավորվել է քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը` Չաղ Ռուստամը։

     

    Վերաքննիչ դատարանը բավարարել է մեղադրողի բողոքը` նրան տնային կալանք տալու դեմ։ Դատարանից հաստատեցին ։

  • «ԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները իմ շողքի հետ են կռիվ տալիս․ հանգիստ վեր ընկեք ձեր տեղը»Ալեն Սիմոնյան

    ԱԺ-ի ընդդիմադիր դաշտի մանկապարտեզի սաները` անունները չեմ գրում, քանզի դրանք ձեզ ոչինչ չեն ասի), մինչ օրս կռիվ են տալիս ԱԺ դահլիճում իմ շողքի հետ, բայց թքիցս վերև չեն կարողանում միևնույն է բարձրանալ: Այս փոքրիկ ծաղրածուները, ովքեր իրենց անգրագետ շեֆերի փողերի ու հայ ժողովրդին մոլորեցնելու միջոցով դեպուտատ են դարձել, պետք է հասկանան, որ ամեն անգամ նման բաներից հետո տրորելու եմ ոչ միայն իրենց, այլ առաջին հերթին իրենց օտարերկրյա գործակալ անգրագետ շեֆերին:

    Դուք նույնիսկ իմ շողքի հետ բանավիճելու և ոտք քցելու ո՛չ խելք, ո՛չ գիտելիք չունեք , ուստի հանգիստ վեր ընկեք ձեր տեղը` ավելորդ անգամ Կալուգացի Սամոյի ու էն ծուռբերան Ռոբի գլխին չտամ: Դուք դրա պակասը չունեք ու չեք ունենալու:

  • Արամ Հովհաննիսյանը կրկին պաշտոն ստացավ․ նախկին ոստիկանապետը նշանակվեց Ռազմական ոստիկանության պետ

    Ոստիկանապետ եղած ժամանակ գողականների հետ կապեր ունենալու և կասկածելի ճանապարհով մեծաթիվ գույք ձեռք բերելու կասկածանքով աշխատանքից ազատված Արամ Հովհաննիսյանին Փաշինյանը կրկին պաշտոն տվեց։ Նա նշանակվեց Ռազմական ոստիկանության պետ։

    Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում աշխատել է ՔՊ-ի համար։ Նա նաև մասնակցում էր Հանրապետության հրապարակում կայացած ամփոփիչ հավաքին։ Ասում են՝ մի օր ՔՊ-ականների մասնակցությամբ խնջույքի ժամանակ Հովհաննիսյանը խմել է Փաշինյանի կենացը՝ նրան անվանելով «հրամանատար»։ Այս խոսքից հետո Հովհաննիսյանի ՔՊ-ական որդին այնպես է ամաչել հոր «սապոնվելուց», որ հեռացել է սեղանից։

    Ահա, թե ինչպես է Փաշինյանն ընտրում պետական կառավարման համակարգի կադրերին։

    Եվ այնպես չէ, որ նա չի տիրապետում իրավիճակին և չգիտի, թե ինչպես է հարստացել Հովհաննիսյանը՝ լինելով ոստիկանապետ։ Հիշեցնենք, որ երբ Արտաշատի քաղաքապետը փորձում էր Փաշինյանին ասել, թե ում է պատկանում քաղաքում գտնվող մեծ շինություններից մեկը, Փաշինյանը, լսելով «մեր Արամինն է» արտահայտությունը, բզում է, որ ձայնը կտրի։

  • Քաղաքացու կողքին՝ յուրաքանչյուր պահին․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները առաջին օգնություն են ցույց տվել քաղաքացիներին

    ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողների գործառույթները միայն հասարակական կարգի պահպանմամբ չեն սահմանափակվում․ ծառայության ընթացքում երբեմն լինում են այնպիսի իրավիճակներ, երբ անհրաժեշտ է քաղաքացուն անհապաղ օգնություն ցույց տալ։

     

    Անցած շաբաթ Գվարդիայի ծառայողները երկու տարբեր դեպքերում առաջին բուժօգնություն են ցույց տվել քաղաքացիներին։ Ավտովթարի հետևանքով տուժած 15-ամյա պատանուն նրանք առաջին օգնություն են ցույց տվել՝ մինչև մասնագիտացված բուժօգնության ժամանումը։

     

    Մեկ այլ դեպքում էլ վատ ինքնազգացողությամբ երեխայի են օգնության հասել՝ ցույց տալով անհրաժեշտ առաջին օգնություն։

     

    Քաղաքացիներին օգնելը ևս ոստիկանների մասնագիտական կարևոր դրսևորումներից է՝ պատրաստ լինել ցանկացած իրավիճակի և անհրաժեշտ պահին արձագանքել օպերատիվորեն։

  • Անահիտ Հակոբյանը վերադառնում է մեծ բեմ․ երգչուհին կմասնակցի «Ну-ка, все вместе» մրցույթին

    Երգչուհի Անահիտ Հակոբյանը հայտարարել է ստեղծագործական դադարի ավարտի և կարիերայի նոր փուլի մեկնարկի մասին։

    «Իմ մարդիկ  Ստեղծագործական դադարը պաշտոնապես ավարտված է։ Մեկնարկում է նոր ու շատ կարևոր շրջան»,- գրել է երգչուհին՝ նշելով, որ այս աշնանը մասնակցելու է լայնամասշտաբ վոկալային մրցույթներից մեկին՝ «Ну-ка, все вместе!»-ին։

    Անահիտը նշել է, որ երկար է սպասել այս փուլին և պատրաստ է բեմում ներդնել իր ողջ էներգիան։

    «Առջևում նոր երաժշտություն է, մեծ նպատակներ ու շատ աշխատանք։ Եղե՛ք կողքիս. ձեր սերն ու աջակցությունն ինձ ուժ են տալիս։ Գնացի՜նք միասին, այս պատմությունը նոր է սկսվում»,- գրել է երգչուհին։

    Նա հրապարակումն ավարտել է իր խոսքին բնորոշ հավատով․ «Աստված առաջ»։

  • Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ

    Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ։

     

    Լիլիթ Մակունցը ողջունել է Առաքելության գործունեության մեկնարկը և կարևորել ԵՄ աջակցությունը Հայաստանի պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում։

     

    Հանդիպմանը քննարկվել են Առաքելության մանդատի շրջանակում համագործակցության առաջնահերթությունները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է համապատասխան պետական մարմինների համակարգված ներգրավվածության և Առաքելության մանդատով նախատեսված ուղղություններով կարողությունների զարգացման կարևորությունը։

     

    Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հետագա կազմակերպման և արդյունավետ համակարգման շուրջ։

  • Ռուսաստանում 6-րդ դասարանի աշակերտը 800 կգ քաշով դդում է աճեցրել։ Եվ այն դեռ աճում է

    Երեմեյ Պավլենկոն և նրա դդումը պատրաստվում են մասնակցել «Հսկաների մարտ» մրցույթին, որին «մասնակցում» է ամբողջ Ռուսաստանից ամենատպավորիչ բերքը։ Մրցույթից մեկ ամիս առաջ այն արդեն կշռում է 800 կգ և շարունակում է օրական 12 կգ «քաշ հավաքել»։

  • Դատախազությունը պահանջում է ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետ Ասատուր Սահակյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ

    Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

     

    Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի ու կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ասատուր Համլետի Սահակյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

     

    Երևան քաղաքում գտնվող 2 անշարժ գույք.

     

    4 տրանսպորտային միջոց.

     

    4 իրավաբանական անձանցում մասնակցություն.

     

    183 միլիոն 561 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

     

    10 միլիոն 566 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել

     

  • Օրվա խորհուրդը – ԱՄԲԻՈՆ NEWS

     Օրվա աղոթք
    17 օգոստոսի

    Սեր անուն Հիսուս,
    Սիրով քո ճմլիր
    Սիրտն իմ քարեղեն:

    Շնորհիվ քո գթության,
    Շնորհիվ քո ողորմության`
    Վերստի՛ն ապրեցրու

    Ամեն

    Սուրբ Ներսես Շնորհալի