Category: Ambion.news

  • Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

    24 ժամվա ընթացքում իսպանական Սեուտա անկլավից Մարոկկո են վերադարձել մի քանի հարյուր միգրանտներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

    24 ժամվա ընթացքում իսպանական Սեուտա անկլավից Մարոկկո են վերադարձել մի քանի հարյուր միգրանտներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

    Վերադարձողների թիվը հասել էր 425-ի, իսկ չորեքշաբթի երեկոյից մինչև հինգշաբթի առավոտ ևս 174 մարդ Տարախալի սահմանային անցակետով ժամանել է Մարոկկո։ Չորս օրից էլ պակաս ժամանակահատվածում իսպանական Սեուտա անկլավից հեռացել է շուրջ 900 միգրանտ, ընդ որում՝ Մարոկկո կամավոր վերադառնալու տեմպերը նկատելիորեն արագացել են։

    Դա պայմանավորված է Սեուտայում միգրանտների առջև ծառացած կենցաղային ծանր պայմաններով, մասնավորապես՝ սննդի, ջրի և կացարանի պակասով։ Շատերը ստիպված են գիշերել փողոցներում, լողափերին և պահեստներում՝ ապավինելով մարդասիրական կազմակերպությունների սահմանափակ օգնությանը։

  • Հակակոռուպցիոն կոմիտեի 5-ամյակին ընդառաջ՝ աշխատակիցների երեխաների ստեղծագործությունները՝ ցուցահանդեսում

    Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձին ընդառաջ. Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել Կոմիտեի աշխատակիցների երեխաների ստեղծագործական աշխատանքների շնորհանդես-ցուցադրությունը:

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում օգոստոսի 17-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է Կոմիտեի աշխատակիցների երեխաների ստեղծագործական աշխատանքների շնորհանդես-ցուցադրություն, որին ներկա  է եղել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
    Կոմիտեի նախագահը, ողջունելով միջոցառման մասնակիցներին և հյուրերին, նշել է՝ իր համար խորհրդանշական է, որ հոբելյանական միջոցառումների շրջանակում աշխատակիցներն այսօր հավաքվել են ոչ թե մասնագիտական աշխատանքի արդյունքները ներկայացնելու, այլ իրենց երեխաների ստեղծագործություններին ծանոթանալու համար։

  • Դադարեցվել է «ԱՄԱՌ» ռեստորանային համալիրի գործունեությունը – ԱՄԲԻՈՆ NEWS

    ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք. Երևան, Ձորափի փողոց, 35 հասցեում «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային տարածքում։

     

    Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում վերոնշյալ գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մեկ տասնյակից ավելի խախտումներ։

     

    Հաշվի առնելով արձանագրված խախտումների առկայությունը՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում ամբողջությամբ դադարեցնել «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության աշխատանքները՝ մինչև նշված օբյեկտում հայտնաբերված խախտումների վերացումը։

     

    Արձանագրված խախտումների հիման վրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի 2026թ. օգոստոսի 3-ին կայացված որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում ս․թ․ օգոստոսի 17-ին կապարակնքվել է նշված օբյեկտի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը

     

     

  • Ambion.news-ը պատրաստվում է բողոքարկել Փաստաբանների պալատի որոշումը․ «Պայքարելու ենք արդարության համար»

    Ambion.news-ը պատրաստվում է իրավական կարգով բողոքարկել ՀՀ Փաստաբանների պալատի կողմից կայացված որոշումը՝ համարելով, որ տվյալ իրավիճակում անհրաժեշտ է ամբողջական և օբյեկտիվ գնահատական տալ փաստաբանի և վստահորդի հարաբերություններին։

    Ambion.news-ի դիրքորոշմամբ՝ փաստաբանի հիմնական առաքելությունը վստահորդի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է։ ՀՀ «Փաստաբանության մասին» օրենքը փաստաբանին պարտավորեցնում է ազնվորեն և բարեխղճորեն պաշտպանել վստահորդի իրավունքներն ու օրինական շահերը օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով։

    «Վստահորդը փաստաբանին վճարում է հենց իր շահերը պաշտպանելու համար։ Անգամ այն դեպքում, երբ վստահորդի դեմ առկա են մեղադրանքներ կամ որևէ իրավական խնդիր, փաստաբանի գործառույթը նրան իրավական պաշտպանություն ապահովելն է, այլ ոչ թե առանց վստահորդի հետ հարցը մանրամասն քննարկելու՝ նրա դեմ դիրքորոշում ձևավորելը կամ հաղորդում ներկայացնելը»,- նշում են Ambion.news-ից։

    Կազմակերպության համոզմամբ՝ հատկապես կարևոր է պարզել՝ արդյոք փաստաբանը մինչև որևէ գործողություն կատարելը պատշաճ կերպով քննարկե՞լ է իրավիճակը իր վստահորդի հետ, ներկայացրե՞լ է հնարավոր իրավական հետևանքները և գործե՞լ է բացառապես վստահորդի օրինական շահերից ելնելով։

    Փաստաբանի վարքագծի կանոնները ևս շեշտադրում են վստահորդի շահերի պաշտպանության, անկախության և մասնագիտական գաղտնիքի պահպանման կարևորությունը։

    Ambion.news-ը նաև բարձրացնում է փաստաբանական ծառայությունների ձևակերպման և համապատասխան պայմանագրային հարաբերությունների հարցը՝ նշելով, որ եթե կողմերի միջև փաստաբանական ծառայության վերաբերյալ պայմանավորվածություն եղել է դեռևս հուլիսին, ապա մինչև դեկտեմբեր ժամանակահատվածում հնարավոր էր անհրաժեշտ փաստաթղթավորումը պատշաճ ձևակերպել։ Այս հարցի իրավական գնահատականը, սակայն, պետք է տրվի փաստաթղթերի և փաստերի ամբողջական ուսումնասիրությունից հետո։

    «Մենք չենք պատրաստվում կանգ առնել այստեղ։ Բողոքարկելու ենք որոշումը օրենքով սահմանված կարգով և օգտագործելու ենք մեր տրամադրության տակ եղած բոլոր իրավական հնարավորությունները։ Մեզ համար սա միայն մեկ որոշման հարց չէ․ սա վստահորդի իրավունքների, փաստաբանական պատասխանատվության և արդարության հարց է։ Մինչև վերջ հասնելու ենք ճշմարտությանը և պայքարելու ենք բոլոր հնարավոր օրինական եղանակներով»,- նշում է Ambion.news-ը։

     

    Ambion.news-ը հայտնում է, որ շարունակելու է գործընթացը իրավական բոլոր հարթակներում և հանրությանը կներկայացնի հետագա զարգացումները՝ փաստաթղթավորված և ստուգելի տեղեկությունների հիման վրա։

  • Արեգնազ Մանուկյանի գործն ուղարկվում է դատարան․ հայտարարություն – ԱՄԲԻՈՆ NEWS

    Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։

  • «Ամբիոն Նյուզ»-ի հայտարարությունը՝ Հասմիկ Վիրաբյանի գործով ՄԻՊ աշխատակազմի արձագանքի վերաբերյալ

    «Ամբիոն Նյուզ» լրատվական գործակալությունը, հետևելով Հասմիկ Վիրաբյանի շուրջ ստեղծված իրավիճակին, իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ Դավիթ Գաբրիելյանին՝ մեր ահազանգին անհապաղ ու օպերատիվ արձագանքելու համար։

    Հաշվի առնելով, որ Հասմիկ Վիրաբյանը հանդիսանում է իր անչափահաս երեխաների միակ խնամակալը, խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու և երեխաների լավագույն շահն ապահովելու հարցը չափազանց հրատապ է։

    Թեև հարցը դեռևս վերջնական լուծում չի ստացել և գտնվում է քննարկման ու իրավական ընթացակարգերի փուլում, ՄԻՊ աշխատակազմից հայտնել են, որ խնդիրն ուշադրության կենտրոնում է, և առաջիկայում կտրամադրվի պաշտոնական պատասխան։

    Բարձր ենք գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արագ ներգրավվածությունն ու պատրաստակամությունը և սպասում ենք գործընթացի դրական հանգուցալուծմանը։

    Հարգանքով՝

    «Ամբիոն Նյուզ» լրատվական գործակալության խմբագրություն

  • Գագիկ Ծառուկյանի դստերը՝ Էմմա Ծառուկյանին հարցաքննության են հրավիրել

    Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։ Մասնավորապես, ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել և հարցաքննել ԱԱԾ մեկուսարանում գտնվող Գագիկ Ծառուկյանի դստերը՝ Էմմա Ծառուկյանին։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին նրա ցուցմունքների բովանդակությունը չենք հրապարակում։

    ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ քննիչը դատարանից պահանջել և ստացել էր սպանված հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի հեռախոսը։ Հեռախոսում առկա են եղել նամակագրություններ և տարբեր խոսակցություններ Սողոմոն Վլասյանի ու նրա կողմից հաղորդություն ստացած անձանց միջև։

    Հիշեցնենք՝ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանում՝ Մյասնիկյան 2 հասցեի շենքի մոտ, հրազենային կրակոցներով սպանվել է «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանը։ Սպանությունից ավելի քան երեք տարի անց քրեական գործը նոր շրջադարձ է ստացել։

    Օգոստոսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, իսկ օգոստոսի 9-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ անձնական շարժառիթ է եղել, և Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի միջոցով։

    Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար»։

  • Անօդաչուների զանգվածային հարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է

    Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը գիշերը անօդաչուների զանգվածային հարձակման են ենթարկվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի պնդմամբ՝ այդ ուղղությամբ ավելի քան 600 անօդաչու է արձակվել։

    Սոբյանինի փոխանցմամբ՝ դրանցից 180-ը խոցվել է անմիջապես Մոսկվայի տարածաշրջանում։ Նա չի հայտնել, թե արդյոք կան տուժածներ կամ ավերածություններ՝ նշելով, որ բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։

    Ժամանակավորապես դադարեցվել է նաև Մոսկվայի բոլոր օդանավակայանների աշխատանքը։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Սոբյանինի տվյալները, սա որակել է վերջին երկու տարվա ամենախոշոր փորձը։

  • Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Շիրինյանին

    Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Շիրինյանն ազատվել է պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Շիրինյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

  • Շուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

    Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է 7 անձի կողմից ՀՀ սեփականություն հանդիսացած և «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի օգտագործմանը հանձնված Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասեցում գտնվող 451.1 քմ մակերեսով հասարակական շինությունն ապօրինի օտարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, դրանց օժանդակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթը:

    Նախաքննության ընթացքում մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու մեղադրանքով Ա.Ա.-ի, Գ.Գ.-ի և Ա.Ավ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

    Մյուս անձանց մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունկավում է:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։