Category: Ambion.news

  • Միջուկային պարադոքսը․ Ատոմակայան Թուրքիայի համար, փորձարկում Հայաստանի համար

    Սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը առաջարկեց առնվազն 1000 ՄՎտ
  • Դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ Գուրգեն Արսենյանի և նրան պատկանող ընկերության

    Տավուշի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին․ գրում է «Հետք»-ը։

    Դատախազությունը սեպտեմբերի 22-ին հայց է ներկայացրել ընդդեմ Դիլիջան համայնքի, «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ի և Գուրգեն Արսենյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել Դիլիջան քաղաքի Գայի 37 հասցեում գտնվող նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդը, կիրառել դրա անվավերության հետևանքները, և գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից։

  • Հոկտեմբերի 10-ին Երևանում սպասվում է շքեղ հրավառություն

    Հոկտեմբերի 10-ին՝ 22:45-ին, սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց։ Երևանի քաղաքապետարան
  • Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարը մեղադրվում է անփութության համար․ գործը դատարանում է

    Դատախազությունը տեղեկացրել էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 4-ին  հանրային քրեական հետապնդում է հարուցել 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ.Գ.-ի նկատմամբ՝  18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):


    Քրեական վարույթով պարզվել էր, որ Գ.Գ.-ն՝ որպես հրամանատար, անտեսելով, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտեր առկա չեն, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով միջոցներ չի ձեռնարկել իրեն ենթակա ստորաբաժանումները՝ կիրառման համար պիտանի և ոչ ժամկետանց  սպառազինությամբ՝ հատուկ միջոցներով ապահովելու, դրանց անվտանգ և ճիշտ շահագործումը կազմակերպելու ուղղությամբ:


    Մասնավորապես՝ Գ.Գ.-ն 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի Պարոնյան, Սբ.Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անմիջականորեն, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով հրամայել էր ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ: Հատուկ միջոցների կիրառման կարգի բացակայության պայմաններում, առանց նախազգուշացման, ապօրինի գործադրվել էին ժամկետանց, կիրառման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ, այդ թվում՝ «ԿՍ-23» հատուկ կարբիններից ցուցարարների ուղղությամբ արձակվել էին փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ, որոնց հետևանքով ցույցի մասնակիցներից երեք անձ մահացել էր, երկու անձի առողջությանը պատճառվել էր ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:


    Դատախազը 2026 թվականի հոկտեմբերի 7-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել Գ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:


    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանման մարզային ֆորումին

    ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանմանը նվիրված մարզային ֆորումին

     

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը մասնակցել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող քաղաքացիական մասնակցության հաբ» ծրագրի շրջանակում կազմակերպված մարզային ֆորումին։

     

    💬Ֆորումի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքի իրացման, հաղորդակցության մատչելիության ապահովման, իրավունքների պաշտպանության և համայնքային կյանքում լիարժեք ու ակտիվ մասնակցության խթանման համատեքստում։

     

    🔻Անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումների դերին՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար առկա խոչընդոտների հաղթահարման, տեղեկատվության և ծառայությունների հասանելիության ընդլայնման, ինչպես նաև հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից։

     

    📌Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը, մատչելի և ներառական միջավայրի ձևավորումը, ինչպես նաև նրանց ինքնուրույնության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցության ապահովումը։

  • Երևանից չվերթեր են չեղարկվել ու հետաձգվել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Երևանից Մոսկվա գիշերային չվերթը չեղարկվել է Ռուսաստանի Դաշնությունում կիրառված անվտանգության սահմանափակումների պատճառով։ Կազանից նույնպես մեկ չվերթ է հետաձգվել։

    Ռոսավիացիան հայտնել է, որ ուկրաինական դրոնների հարձակման պատճառով թռիչքների անվտանգության ապահովման համար կիրառված սահմանափակումներն արդեն վերացվել են։ Ռուսաստանի բոլոր օդանավակայաններն աշխատում են նորմալ ռեժիմով։

  • «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան

    Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Սարո Պ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե սյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Մուրադյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերգե Համոբյանը և Միշա Մկրտչյանը։Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը

    Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Սարո Պ.-ն իր վարած «Kia Forte»-ով բախվել է երկաթե սյանը։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները․ Աբրահամյան

    ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

    «Իշխանությանը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունն ու իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները:

    Որքան էլ մեծաթիվ ռեսուրսներ են դրվում Եկեղեցին վարկաբեկելու և հանրության աչքին նորանոր հերյուրանքներ տարածելու համար, մեկ է՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը գիտակցում է պարզ ճշմարտությունը:

    Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելությունն ու թշնամությունը, որի աննախադեպ մասշտաբի համար հատկապես 2018-ից մեծ ջանքեր է գործադրել»:

  • Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը

    Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում 64-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Զաքարյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Մհեր Մկրտչյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են պարեկները։ Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի մարմինը դուրս բերելու համար այդ պահին քննիչներն ու բժիշկները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարները։