Category: Ambion.news

  • Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի – ԱՄԲԻՈՆ NEWS

    Երևանում օգոստոսի 14-ի երեկոյան, 15-ի գիշերը և երեկոյան, 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ օգոստոսի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-19-ին կլինի առանց տեղումների, իսկ երեկոյան ժամերին՝ քամու ուժումնացում 15-18 մ/վ։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 14-ին կեսօրից հետո, 15-19-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-17-ին՝ առանձին վայրերում հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Քամին հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ 20-25 մ/վրկ։

    Օգոստոսի 14-19-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Գյումրիում շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները։ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հերթական կալանավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունը փորձում է իրավական գործընթացների միջոցով սահմանափակել ընդդիմադիր գործունեությունը, լռեցնել քննադատական խոսքը և վախի մթնոլորտ ձևավորել։

     

    Սակայն պետք է հստակ արձանագրել՝ ճնշումներով հնարավոր չէ կասեցնել պայքարը և լռեցնել հասարակության պահանջը։

     

    Այս իրավիճակում մեր պատասխանն ավելի մեծ պատասխանատվությունն է, համախմբվածությունն ու հետևողականությունը։

     

    Ոչ մի ճնշում չպետք է կոտրի մեր կամքը։

     

    Մենք պետք է լինենք միասնական և վճռական։

     

    Գյումրին չպետք է լռի։ Ընդդիմությունը չպետք է կոտրվի։

  • Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը

    Ambion.news-ի հարցմանն ի պատասխան ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ երեկ երկու եկեղեցիներից հաղորդում է ստացվել գողությունների վերաբերյալ:

    Ըստ նախնական տեղեկությունների՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100 հազար դրամի վնաս է պատճառվել:

  • Լրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկա

    «Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում»․ լրատվական կայքերից մեկում նման վերնագրով հոդված է հրապարակվել, որում առկա տեղեկությունները կեղծ են և մանիպուլացնող։

     

    Լրատվական կայքի ներկայացուցչին հստակ պարզաբանվել է, որ «ՆԳՆ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա, իրականացվում են օպերատիվ միջոցառումներ»։

     

    Կոչ ենք անում ԶԼՄ գործընկերներին՝ հրապարակել ճշտված տեղեկություններ, զերծ մնալ մանիպուլացնող ու ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներից։

  • ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահի ընտրություններից ամիսներ առաջ պայքարը թեժանում է, հավակնորդների թիվը աճում է։ Գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով նախկինում չէր առաջադրվելու, մտափոխվել է և ցանկանում է շարունակել պաշտոնավարումը, իսկ նրա հրամանով մի քանի աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։

    Շրջանառվում է Մխիթար Հայրապետյանի անունը, ով կարծես թիմ է հավաքում. հուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նա չի շարունակելու նախարարի պաշտոնում։ Հակոբ Սիմիդյանը փորձում է առաջ մղել Երջանիկ Հակոբյանին, որի անունը շրջանառվում է, իսկ Սիսակ Գաբրիելյանի անունը հետո հերքվել է։

    Շրջանառվում են ևս 4-5 անուններ։ Քննարկվում է նաև Ռուբեն Նազարեթյանը, որը երկար տարիներ գլխավորել է ֆուտզալի հավաքականը և 2026-ին Եվրոպայի առաջնությունում թիմի հետ պատմական արդյունք գրանցել, այժմ ՀՖՖ նախագահի խորհրդականն է։ Իրավիճակը խճճվում է, հավակնորդների թիվը կարող է աճել, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ որոշման մասին չի հայտնել ոչ մեկին։

  • Հանրապետության փողոցը 1890 թվականին․ ինչպիսի՞ն էր հին Երևանի այսօրվա սիրտը

    Գիտե՞ք, թե ինչ տեսք ուներ մեր այսօրվա Հանրապետության փողոցը 1890 թվականին։ Այն ժամանակ այն կոչվում էր Նահանգային փողոց, քանի որ հենց այստեղ էր գտնվում Երևանի նահանգական վարչության շենքը՝ քաղաքի վարչական սիրտը։

     

    1890-ականներին փողոցը հիմնովին փոխվեց․ այն դարձավ երեկոյան լավ լուսավորվող, սև ու կարմիր տուֆից կառուցված ցածրահարկ շենքերով և գեղեցիկ առուներով մի վայր։ Փողոցի դիմագիծը կերտեց նահանգական ճարտարապետ Միխայիլ ֆոն դեր Նոննեն։ Նրա նախագծած հայտնի եկամտաբեր տները հետագայում անցան Ազիզյան եղբայրներին, իսկ 1923-ին՝ ազգայնացվեցին։

     

    Փողոցը ժամանակի ընթացքում երեք անուն է փոխել՝ Նահանգայինից դառնալով Ստեփան Ալավերդյանի, իսկ 1990 թվականից արդեն՝ Հանրապետության փողոց։ Այս փողոցի յուրաքանչյուր քար այսօր պատմում է հին Երևանի ոգու մասին։

     

    Հետևեք «Ֆոտոպատմությանը»՝ քաղաքի անցյալի մասին ավելին իմանալու համար։

  • Մարտուն Գրիգորյանի կալանավորման հարցով դատական նիստը՝ այսօր 19։30-ին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցով դատական նիստը Հակակոռուպցիոն դատարանում նշանակվել է այսօր՝ ժամը 19։30-ին։

  • Գյումրու քաղաքական ճգնաժամը․ իշխանությունը փորձում է վերաձևել ընտրողի քվե՞ն.Մելքոնյան

    Գյումրիում տեղի ունեցող վերջին զարգացումները պահանջում են սթափ քաղաքական գնահատական։

     

    Իշխանությունը, կարծես, կանգնած է մի խնդրի առաջ, որի մասին պետք է բաց և անկեղծ խոսել․ 2025 թվականի մարտի 30-ի ընտրությունների արդյունքը քաղաքականապես ընդունելու և դրա հետ աշխատելու փոխարեն՝ գործող իշխանական համակարգը փորձում է ձևավորել նոր իրավիճակ, որը կարող է ճանապարհ բացել արտահերթ ընտրությունների համար։ Սակայն այստեղ կա մի էական խնդիր․ արտահերթ ընտրությունը չի կարող դառնալ նախորդ ընտրության արդյունքը քաղաքական ճանապարհով վերանայելու միջոց։ Գյումրու քաղաքական գործընթացների վերջին զարգացումները այդ առումով լուրջ մտահոգություններ են առաջացնում։

     

    Սկզբում օրինական ընտրված համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվեցին մի քանի շինծու քրեական գործեր, որոնք հասարակական և քաղաքական շրջանակներում բազմաթիվ հարցեր առաջացրեցին, իսկ արդյունքում նա ապօրինի զրկվեց ազատությունից։

     

    Այսօր էլ մենք ականատես եղանք Մարտուն Գրիգորյանի նկատմամբ իրականացվող կեղծ քրեական գործընթացին։

     

    Կրկնում եմ՝ իրավական մեղադրանքի հիմնավորվածությունը պետք է որոշվի բացառապես օրինական իրավական ընթացակարգերով և անկախ դատարանի կողմից։ Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի դատական գործընթացը փոխարինել քաղաքական դատավճռով։

     

    Բայց նույնքան անընդունելի է քաղաքական իշխանության համար՝ հասարակության օրինական հարցերը պարզապես անտեսելը։

     

    Երբ մեկ քաղաքական գործընթացից հետո հաջորդում է մյուսը, երբ ընտրություններով ձևավորված քաղաքական դասավորության առանցքային դերակատարները մեկը մյուսի հետևից հայտնվում են անօրինական իրավական ճնշումների կամ քաղաքական մեկուսացման ռիսկի ներքո, հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ո՞րն է այս գործընթացների քաղաքական հետևանքը։

     

    Իմ գնահատմամբ՝ ամենամեծ վտանգն այն է, որ իշխանությունը կարող է շատ արագ փորձել չեզոքացնել բոլոր այն քաղաքական դերակատարներին, որոնք իր հաշվարկով կարող են վտանգ ներկայացնել ՔՊ-ին` Գյումրիում հնարավոր իշխանազավթման համար։

     

    Եթե սա է տրամաբանությունը, ապա մենք կանգնած ենք շատ ավելի լուրջ խնդրի առաջ, քան հերթական ընտրական գործընթացը։ Որովհետև պետության ինստիտուտների ուժը չափվում է ոչ թե նրանով, թե որքան արդյունավետ են դրանք գործում իշխանության քաղաքական հակառակորդների նկատմամբ, այլ նրանով, թե որքան հավասար են դրանք բոլորի նկատմամբ։

     

    Իրավապահ համակարգը պետք է լինի պետության ինստիտուտ, ոչ թե քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Ընտրությունը պետք է լինի ժողովրդի կամքի արտահայտություն, ոչ թե իշխանության համար ցանկալի քաղաքական դասավորության հաստատման մեխանիզմ։

     

    Եվ այստեղ ամենակարևորն է հիշել 2025 թվականի մարտի 30-ի ընտրությունը։

     

    Այդ օրը գյումրեցիներն իրենց քվեով ձևավորել են համայնքի օրինական քաղաքական իշխանությունը։

     

    Այդ արդյունքը կարելի է քննադատել։

    Կարելի է չհամաձայնել դրա հետ։

     

    Բայց որևէ իշխանություն իրավունք չունի ընտրողի քվեն համարել սխալ, որը պետք է ուղղել վարչական կամ իրավական անօրինական ճանապարհով:

     

    Գյումրու ապագան չի կարող որոշվել որևէ կուսակցության ընտրական ռազմավարությամբ։

     

    Այն պետք է որոշվի գյումրեցիների ազատ կամքով։ Եվ այդ կամքը հարգելը ժողովրդավարական պետության նվազագույն պարտավորությունն է:

  • Գլխավոր դատախազը Միքայել Սրբազանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Շիրակի թեմից տեղեկանում ենք, որ գլխավոր դատախազը համաձան չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետ և Վճռաբեկ դատարանից խնդրել է բեկանել որոշումը:

  • Դատարանը 2 ամսով կալանավորեց Մարտուն Գրիգորյանին

    ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց, հայտնել է փաստաբան Արս