Category: Ambion.news

  •  «ՄԱՔՈՒՐ ՏՆԱԿ» — Մաքրություն, որ տեսանելի է առաջին հայացքից – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ձեր տունը, բնակարանը կամ աշխատավայրն արժանի է մաքրության, թարմության և փայլի։ 🤍

    Մենք առաջարկում ենք բնակարանների, առանձնատների, գրասենյակային և կոմերցիոն տարածքների պրոֆեսիոնալ մաքրում։Ովքե՞ր ուզում են կարող են միանալ մեր թիմին։

    🫧 Մեր ծառայությունները՝

    ✔️ Հատակների մաքրում, լվացում և փայլեցում

    ✔️ Մուտքերի, դռների և բռնակների մանրակրկիտ մաքրում

    ✔️ Կեղտաբծերի հեռացում և մակերեսների փայլեցում

    ✔️ Պատուհանների, ապակեպատ տարածքների և հայելիների մաքրում

    ✔️ Սանհանգույցների խորքային մաքրում

    ✔️ Մաքրություն՝ արագ, որակով և մատչելի գնով

    ✨ Դուք հանգստացեք, մաքրությունը թողեք մեզ։

    📞 Պատվերների և մանրամասների համար՝ 077 415 119

    🧹 «ՄԱՔՈՒՐ ՏՆԱԿ»

    Մաքուր տարածք • Թարմ միջավայր • Գոհ հաճախորդ 🤍

  • ՀՀ ՊՆ․ զինծառայողի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով – ԱՄԲԻՈՆ NEWS

    Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

     

    Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

     

    Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

    ՀՀ ՊՆ

  • Վարդան Ղուկասյանի անունից տարածվող կեղծ հրապարակումների մասին զգուշացում․ «Չվստահել ոչ պաշտոնական էջերին»

    Հարգելի՛ քաղաքացիներ,

    Վերջին շրջանում սոցիալական ցանցերում տարածվում են տարբեր հրապարակումներ և հայտարարություններ կեղծ կամ ոչ պաշտոնական էջերի միջոցով, որոնք որևէ կապ չունեն Վարդան Ղուկասյանի հետ։
    Տեղեկացնում ենք, որ նման էջերի կողմից հրապարակվող ցանկացած տեղեկատվություն, հայտարարություն կամ կոչ, որը չի հրապարակվել Վարդան Ղուկասյանի պաշտոնական էջերից, չի արտահայտում նրա դիրքորոշումը և չի արվում նրա հանձնարարությամբ, խնդրանքով կամ համաձայնությամբ։

    Խնդրում ենք չվստահել նման էջերին և տեղեկատվությունը ստանալ բացառապես պաշտոնական աղբյուրներից։
    Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ տեղեկատվություն տարածելուց և նման էջերի հրապարակումները տարածելուց։

    Վարդան Ղուկասյան

  • Արսեն Բաբայանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալման մասին․ «Սպասվում է, որ միջնորդությունը կներկայացվի կալանքի նպատակով»

    Մինչ հակակոռուպցիոն կոմիտեում սպասում եմ Մարտուն Գրիգորյանի հետ հանդիպմանը, ներկայացնեմ նախատեսվող ընթացակարգը։

     

    Դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալումը նշանակում է, որ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է հանրային քրեական հետապնդում, իսկ քննիչը հանգել է հետևության, որ անհրաժեշտ է կիրառել այնպիսի խափանման միջոց, որի կիրառումը վերապահված է դատարանին։

     

    Այսինքն՝ սպասվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 24 ժամվա ընթացքում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։

     

    Միաժամանակ, քննիչը լիազորված է նաև չհարուցելու նման միջնորդություն և մեղադրյալին ազատելու ձերբակալությունից։

     

    Հաշվի առնելով նախորդ փորձը, ինչպես նաև քննչական մարմինների մաքսիմալիստական մոտեցումները՝ կարելի է ենթադրել, որ միջնորդությունը ներկայացվելու է հենց կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով։

  • Ասադը՝ մահապատժի․ ի՞նչ է նշանակում Սիրիայի նոր փուլը Հայաստանի համար – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը դատապարտվել է մահապատժի՝ պատերազմական հանցագործությունների համար։ Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար։ Սիրիայի իշխանության փոփոխությունը կարող է ազդել տարածաշրջանային ուժային հավասարակշռության վրա։ Հայ-ռուսական հարաբերությունները կարող են վերանայել, հաշվի առնելով Ռուսաստանի ներգրավվածությունը Սիրիայի քաղաքականության մեջ։ Սա հնարավորություն է Հայաստանի համար վերագնահատել իր դիրքը տարածաշրջանում։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսի ազդեցություն կունենա այս իրավիճակը Հայաստանի վրա:

  • Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է․ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է մանրամասները

    Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

    Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը:

    Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն:

    Փաստաբան Արսեն Բաբայան

  • Երբ հարազատդ դառնում է օտար․ ինչպե՞ս է չարը մտնում ընտանիք – ԱՄԲԻՈՆ NEWS

    Բոլորս էլ մեր կյանքում լսել ենք այնպիսի պատմություններ, երբ ընտանիքի անդամներն ունեցել են մեծ վեճ, ինչի արդյունքում հեռացել, օտարացել են միմյանցից, լցվել ատելությամբ միմյանց հանդեպ:

     

    Կամ երբեմն էլ հարազատներն իրարից հեռանում են առանց հստակ մեծ վեճի, այլ պարզապես լռությամբ՝ թողնելով իրար չասված շատ խոսքեր: Այս դեպքերում չարը ընտանիք է մտնում ոչ թե մեծ ու տեսանելի դռնով, այլ փոքր ճեղքերից՝ վիրավորանքից, չասված խոսքից, հպարտությունից, չներելուց։ Երբ թույլ ենք տալիս, որ մեր սրտերում բույն դնի բարկությունը, այն աստիճանաբար դառնում է պատնեշ մեր և այլոց միջև, որոնց շարքերում մեր հարազատն էլ կարող է լինել։ Այդ պահին պարզապես անհնար է, որ գիտակցենք, թե որքան կարևոր ենք միմյանց համար, քանի որ բարկության մեջ ոչ թե տեսնում ենք մարդուն, այլ միայն ու միայն մեր բարկությունը նրա հանդեպ:

     

    Պողոս առաքյալը եփեսացիներին ուղղված իր թղթում պատգամում է. «Թե բարկանաք, չմեղանչե՛ք. արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի» (Եփես. 4:26-27)։

     

    Այս խոսքերը հատկապես կարևոր են ընտանիքի համար։ Չարին և բարկությանը զոհ գնալով թույլ ենք տալիս, որ ժամանակավոր վիրավորանքը աճի՝ դառնալով թշնամանք: Սա չէ քրիստոնյայի ճանապարհը:

     

    Ներելը չի նշանակում արդարացնել սխալը, այլ նշանակում է չթողնել, որ չարությունը բնակվի մեր սրտում։

     

    Անենք առաջին քայլը, խոսենք և գրկենք մեր հարազատին: Հաղթում է հենց առաջին քայլ անողը: Հաղթում է ոչ թե մարդուն, այլ չարին՝ նրան դեմ գնալով սիրով։

     

     

  • 1966 թվական․ ի՞նչն է ստիպել խորհրդային հայաստանցիներին լքել նստատեղերն ու կպչել պատուհաններին․ բացահայտեք լուսանկարի գաղտնիքը

    1966 թվական, Խորհրդային Հայաստան։ Այս լուսանկարին նայելիս թվում է, թե մարդիկ մոռացել են ամեն ինչի մասին՝ նույնիսկ իրենց հարմարավետության։ Ուղևորներից ոչ ոք չի նստում իր տեղում, բոլորը՝ մեծից փոքր, կպել են պատուհաններին։ Նրանց հայացքները հեռվում են, իսկ դեմքերին՝ զարմանք ու հիացմունք։

     

    Ի՞նչն է ստիպել նրանց թողնել նստատեղերը։ Ի՞նչ տրանսպորտի մեջ են նրանք և ո՞ւր են ուղևորվում։

     

    Հարգելի Ֆոտոպատմությանը հետևող բարեկամ, սա իսկական հանելուկ է, որը մեզ տանում է անցյալի Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը։ Փորձիր գուշակել՝ որտե՞ղ է արվել այս կադրը, ի՞նչ փոխադրամիջոց է սա և ի՞նչն է այդքան գրավել ուղևորների ուշադրությունը։

     

    Գրիր քո վարկածը մեկնաբանություններում, իսկ ճիշտ պատասխանը կհրապարակենք շուտով։ Հետևեք «Ֆոտոպատմությանը»՝ բացահայտելու մեր պատմության ամենահետաքրքիր դրվագները։

  • Երևանում ու մարզերում սպասվում են կարճատև անձրևներ և քամու ուժգնացումներ

    Երևանում օգոստոսի 14-15-ի գիշերվա և երեկոյան, իսկ 12-13-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ընթացքում քամին կհասնի 18-23 մ/վրկ։ Օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 12-15-ին գիշերային ժամերին և կեսօրից հետո շրջանների մեծ մասում կլինի կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վրկ, ամպրոպների ժամանակ՝ 20-25 մ/վրկ, իսկ Արմավիրում, Արագածոտնի ու Կոտայքի նախալեռներում, Շիրակի որոշ հատվածներում երեկոյան՝ 17-20 մ/վրկ։

  • Օգոստոսի 12-ի երկնային երևույթները․ «Պատրա՞ստ եք դիմավորելու Տիրոջը»․ հավատքի և ապոկալիպտիկ կանխատեսումների շուրջ գրառում է տարածվում

    Վերջին օրերի ահազանգը կրկին հնչում է։ Օգոստոսի 12-ին վեց մոլորակների դասավորությունն ու Արեգակի ամբողջական խավարումը տեղի կունենան միաժամանակ. պատրա՞ստ ես դիմավորելու Տիրոջը։

     

    Սիրելի՛ բարեկամ, խնդրում եմ՝ լսիր ինձ։

     

    Օգոստոսի 12-ին երկնքում միաժամանակ տեղի կունենան վեց մոլորակների դասավորություն և Արեգակի ամբողջական խավարում։ Շատ մարդիկ ուշադրությամբ հետևում են այս հազվագյուտ երկնային երևույթին։

     

    Բայց երբ հայացքներս բարձրացնում ենք դեպի երկինք, չմոռանանք նաև նայել այս աշխարհին։

     

    Պատերազմները չեն դադարել, երկրաշարժերը շարունակվում են, սաստիկ շոգն ու անտառային հրդեհները տարածվում են բազմաթիվ երկրներում։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են կորցնում իրենց տները, և ավելի ու ավելի շատ մարդիկ են ապրում անհանգստության մեջ։

     

    Երկնքում նշաններ կան, երկրի վրա՝ աղետներ։ Այս ամենը պատահական չէ։

     

    Տեր Հիսուսը վաղուց մարգարեացել է.

     

    «Արեգակի, լուսնի և աստղերի վրա նշաններ կլինեն, իսկ երկրի վրա ազգերը նեղության մեջ կլինեն…» (Ղուկաս 21:25)

     

    Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Աստված կրկին ու կրկին թույլ է տալիս, որ մարդիկ տեսնեն այս ամենը ոչ թե նրանց վախեցնելու, այլ մարդկանց քնած սրտերն արթնացնելու համար։

     

    Ցավոք, այսօր շատերը միայն երկնային երևույթներով են հետաքրքրվում, բայց չեն մտածում, թե Աստված ինչ է ուզում ասել մարդկանց։ Նրանք միայն անհանգստանում են, թե ինչ է լինելու աշխարհում, բայց չեն փնտրում, թե ինչպես դիմավորեն Քրիստոսի վերադարձը։

     

    Խնդրում եմ՝ մի՛ սպասիր, մինչև ավելի մեծ աղետներ գան, և միայն այդ ժամանակ հիշես Աստծուն փնտրելու մասին։

     

    Այսօր Աստված դեռ սպասում է յուրաքանչյուր մարդու, ով անկեղծորեն փնտրում է Իրեն։

     

    Եթե հավատում ես, որ Աստված այս ամենի միջոցով հիշեցնում է աշխարհին, գրիր «Ամեն»։

     

    Նաև կիսվիր այս գրառմամբ այն մարդու հետ, ում համար ամենից շատ ես անհանգստանում։

     

    Սեղմիր գլխավոր էջի հղումը կամ անձնական հաղորդագրություն գրիր ինձ։ Եկ միասին ուսումնասիրենք Աստծո խոսքը, պատրաստվենք և դիմավորենք Քրիստոսի վերադարձը։

     

    Թող Աստված խաղաղություն պարգևի քեզ ու քո ընտանիքին և առաջնորդի մեզ մեր հետագա ճանապարհին։ML