Category: Ambion.news
-
Դատարանը 2 ամսով կալանավորեց Մարտուն Գրիգորյանին
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց, հայտնել է փաստաբան Արս -
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն նախկին ոստիկանապետն է․
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ՆԳ նախարարի նախկին տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն է։Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այսօր ազատման դիմում է գրել: Վարչապետ Փաշինյանը բանակում մահվան դեպքից հետո ավելի վաղ հայտարարել էր ՌՈ-ում կադրային փոփոխությունների մասին։
-
Վերաքննիչ դատարանի որոշմամբ գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է
Վերաքննիչ դատարանի որոշմամբ գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է: Խափանման -
Առաջիկայում հնարավոր է գնաճի բարձրացում.Առաքելյան – ԱՄԲԻՈՆ NEWS
Ամբիոն նյուզի հարցերին պատասխանում է տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ ԱռաքելյանըՏեղեկություն տարածվեց, որ այսօրվա նիստում կառավարությունը նախատեսում է 170 մլն դոլարի և 150 միլիոն դոլարի նոր վարկեր ներգրավել։ Այսքան պետական պարտք կուտակելու ֆոնին, ինչպիսի՞նն է ըստ Ձեզ պետական պարտք – ՀՆԱ հարաբերակցությունը։
– Իշխանությունները անընդհատ խոսում են պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունից, որը ոչ առաջնային ցուցանիշ է։ Շատ կարևոր է, թե բյուջեից ինչքան է հատկացվում վարկերի մարմանը։ Իսկ այդ ցուցանիշը գնալով վատթարանում է։ Այս տարի վարկերի տոկոսի մարմանը ավելի շատ գումար է հատկացվում, քան օրինակ կրթությանը։ Իսկ նոր վարկերի վերցնելը միայն շատացնելու է պարտքի սպասարկման բեռը։
– Ռուսաստանի սահմանափակումները սկսել են ազդե՞լ ՀՀ տնտեսության վրա, թե՞ այնուամենայնիվ ԵՄ շուկան կարողանում է հաղթահարել Հայաստանյան արտահանման ճգնաժամը։
– Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և չի կարող որևէ այլ երկրի հետ ունենա արտաքին առևտրի ավելի շահեկան պայմաններ, քան ԵԱՏՄ անդամ երկրների հետ, հետևաբար առկա խնդիրները լուրջ վնաս են հասցնելու տնտեսությանը, որի կարգավորման համար ԵՄ համագործացկությունը չի կարող ամբողջական լուծում հանդիսանաել։ Պետք է արագ կարգավորել առկա խնդիրները՝ խուսափելու համար ավելի մեծ ճգնաժամից։
– Ձեր գնահատմամբ` ՀՀ տնտեսությունն այս պահին ի՞նչ պատկեր ունի։
– Թեև տնտեսության մեջ կա որոշակի ակտիվություն, սակայն դա պայմանավորված է դրսից ֆինանսական միջոցների ներհոսքի հետ, որը սակայն տնտեսության զարգացմանը չի նպաստում, այլ գնում է դեպի ակտիվ սպառման։ Առաջիկայում հնարավոր է գնաճի բարձրացում, որը իր հերթին տնտեսության որոշակի պասիվության կբերի։
-
«Մենք այս օրվան սպասում էինք». Լիզա Գասպարյան – ԱՄԲԻՈՆ NEWS
Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Ասեմ, որ մենք այս օրվան սպասում էինք, մեզ համար անակնկալ չէր, գիտեինք, որ մի օր լինելու է սա, այս սցենարը ևս դիտարկել էինք։ Պարոն Գրիգորյանը մեզ շատ երկար ժամանակ մեծի կարգավիճակով խորհրդատվություն արել է, մենք գիտենք ինչ իրավիճակում, հավանական սցենարում ինչ պիտի անենք, թիմը ինչպես պետք է գործի։ Կուզեմ շեշտել՝ պարոն Գրիգորյանն այն քաղաքական գործիչն է, ով 20 տարի ճանապարհ ունի անցած, քաղաքական կենսագրություն ունի, գյումրեցիները շատ լավ գիտեն իրեն, իր հեղինակությունը, վարկանիշը։ Նա շատ լավ գերդաստանից է, լավ ընտանիք ունի, լավ որդիներ ունի, տարիներ շարունակ իր գործունեությունը կառուցել է Հայաստանի, Շիրակի, Գյումրու ու Արցախի համար, և նա շարունակելու է այդպես աշխատել և գործել։ Սա ո՛չ իրեն, ո՛չ էլ մեզ՝ թիմին չի ճնշելու, հակառակը մի տեսակ էլ ավելի ակտիվ, գրագետ, պատասխանատու աշխատելու մոտիվ է տալիս»։
-
«ՄԱՔՈՒՐ ՏՆԱԿ» — Մաքրություն, որ տեսանելի է առաջին հայացքից – ԱՄԲԻՈՆ NEWS
Ձեր տունը, բնակարանը կամ աշխատավայրն արժանի է մաքրության, թարմության և փայլի։ 🤍Մենք առաջարկում ենք բնակարանների, առանձնատների, գրասենյակային և կոմերցիոն տարածքների պրոֆեսիոնալ մաքրում։Ովքե՞ր ուզում են կարող են միանալ մեր թիմին։
🫧 Մեր ծառայությունները՝
✔️ Հատակների մաքրում, լվացում և փայլեցում
✔️ Մուտքերի, դռների և բռնակների մանրակրկիտ մաքրում
✔️ Կեղտաբծերի հեռացում և մակերեսների փայլեցում
✔️ Պատուհանների, ապակեպատ տարածքների և հայելիների մաքրում
✔️ Սանհանգույցների խորքային մաքրում
✔️ Մաքրություն՝ արագ, որակով և մատչելի գնով
✨ Դուք հանգստացեք, մաքրությունը թողեք մեզ։
📞 Պատվերների և մանրամասների համար՝ 077 415 119
🧹 «ՄԱՔՈՒՐ ՏՆԱԿ»
Մաքուր տարածք • Թարմ միջավայր • Գոհ հաճախորդ 🤍
-
ՀՀ ՊՆ․ զինծառայողի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով – ԱՄԲԻՈՆ NEWS
Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
ՀՀ ՊՆ
-
Վարդան Ղուկասյանի անունից տարածվող կեղծ հրապարակումների մասին զգուշացում․ «Չվստահել ոչ պաշտոնական էջերին»
Հարգելի՛ քաղաքացիներ,Վերջին շրջանում սոցիալական ցանցերում տարածվում են տարբեր հրապարակումներ և հայտարարություններ կեղծ կամ ոչ պաշտոնական էջերի միջոցով, որոնք որևէ կապ չունեն Վարդան Ղուկասյանի հետ։
Տեղեկացնում ենք, որ նման էջերի կողմից հրապարակվող ցանկացած տեղեկատվություն, հայտարարություն կամ կոչ, որը չի հրապարակվել Վարդան Ղուկասյանի պաշտոնական էջերից, չի արտահայտում նրա դիրքորոշումը և չի արվում նրա հանձնարարությամբ, խնդրանքով կամ համաձայնությամբ։Խնդրում ենք չվստահել նման էջերին և տեղեկատվությունը ստանալ բացառապես պաշտոնական աղբյուրներից։
Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ տեղեկատվություն տարածելուց և նման էջերի հրապարակումները տարածելուց։
Վարդան Ղուկասյան -
Արսեն Բաբայանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալման մասին․ «Սպասվում է, որ միջնորդությունը կներկայացվի կալանքի նպատակով»
Մինչ հակակոռուպցիոն կոմիտեում սպասում եմ Մարտուն Գրիգորյանի հետ հանդիպմանը, ներկայացնեմ նախատեսվող ընթացակարգը։Դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալումը նշանակում է, որ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է հանրային քրեական հետապնդում, իսկ քննիչը հանգել է հետևության, որ անհրաժեշտ է կիրառել այնպիսի խափանման միջոց, որի կիրառումը վերապահված է դատարանին։
Այսինքն՝ սպասվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 24 ժամվա ընթացքում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։
Միաժամանակ, քննիչը լիազորված է նաև չհարուցելու նման միջնորդություն և մեղադրյալին ազատելու ձերբակալությունից։
Հաշվի առնելով նախորդ փորձը, ինչպես նաև քննչական մարմինների մաքսիմալիստական մոտեցումները՝ կարելի է ենթադրել, որ միջնորդությունը ներկայացվելու է հենց կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով։
-
Ասադը՝ մահապատժի․ ի՞նչ է նշանակում Սիրիայի նոր փուլը Հայաստանի համար – ԱՄԲԻՈՆ NEWS
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը դատապարտվել է մահապատժի՝ պատերազմական հանցագործությունների համար։ Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար։ Սիրիայի իշխանության փոփոխությունը կարող է ազդել տարածաշրջանային ուժային հավասարակշռության վրա։ Հայ-ռուսական հարաբերությունները կարող են վերանայել, հաշվի առնելով Ռուսաստանի ներգրավվածությունը Սիրիայի քաղաքականության մեջ։ Սա հնարավորություն է Հայաստանի համար վերագնահատել իր դիրքը տարածաշրջանում։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսի ազդեցություն կունենա այս իրավիճակը Հայաստանի վրա: