Category: Ambion.news

  • Թրամփը հաստատել է․ Թուրքիայից գաղտնի հեռացել է այլ ինքնաթիռով – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ գաղտնի ծառայության խորհրդով հուլիսի սկզբին գաղտնի լքել է Թուրքիան՝ իր սեփականից տարբեր ինքնաթիռով։ «Դա ամբողջությամբ կախված է գաղտնի ծառայությունից։ Ես պարզապես անում եմ այն, ինչ նրանք են ուզում, որ անեմ», – ասել է նա Էնդրյուսի ռազմաօդային բազայում։

    «Նրանք ուզում էին, որ ես թռչեմ այլ ինքնաթիռով։ Այդպես էլ արեցի», – հավելել է նա։ Վաշինգտոն Փոստ-ի տեղեկությամբ, օգոստոսի 10-ին, նա հուլիսի 7-8-ի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո նախ նստել է նախագահական ինքնաթիռը, սակայն մի քանի րոպե անց գաղտնի տեղափոխվել է C-32A։

  • Նավթի գները օգոստոսի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում աճել են – ԱՄԲԻՈՆ NEWS

    Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

    Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.74%-ով և կազմել 84.32 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.75%-ով և կազմել 90.02 դոլար:

    Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

    Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

  • Հայ որբերի գործած պատմական գորգը՝ Սպիտակ տան բացառիկ հայկական մասունքը

    Հայ որբերի հայտնի գորգը (նաև հայտնի որպես Գազիրի գորգ)

    գործվել է 1924–1925 թվականներին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած աղջիկների կողմից Լիբանանի Գազիր քաղաքում գտնվող որբանոցում։

     

    Մոտավորապես 3,5 × 5,6 մետր չափերով այս գլուխգործոցը ստեղծել է շուրջ 400 հայ որբ աղջիկ՝ 18 ամսվա ընթացքում։ Աղջիկներին գորգագործություն էին սովորեցնում ամերիկյան «Near East Relief» մարդասիրական կազմակերպության հովանու ներքո։

     

    Որբանոցի շենքի տանիքին կանգնած են հենց իրենք՝ որբ աղջիկները, ինչպես նաև շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերը (ձախ կողմում՝ գլխարկով)՝ մանկատան տնօրենը, որին երեխաները սիրով անվանում էին «Պապա Կյունցլեր»՝ հազարավոր կյանքեր փրկելու համար։

     

    Այս գորգը, որն ունի ավելի քան 4 միլիոն հանգույց և պատկերում է Եդեմի պարտեզի տեսարաններ, 1925 թվականին նվիրաբերվել է ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին՝ ի նշան երախտագիտության ամերիկյան ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։

     

    Այսօր այս գորգը համարվում է հայկական պատմության կարևորագույն պատմական մասունքներից մեկը։

     

    Այժմ գորգը գտնվում է Վաշինգտոնի։ Սպիտակ Տանը։

  • NBA-ի կանանց առաջնությունում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Մինեսոտա Լինքսի» խաղացող Քայլա Մակբրայդը Բասկետբոլի կանանց ազգային ասոցիացիայում 3 միավորանոց նետումների ռեկորդ է սահմանել, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։

    «Դալաս Ուինգսի» դեմ հաղթական խաղում նա կատարել է 10 դիպուկ երեք միավորանոց նետում՝ վաստակելով 43 միավոր, ինչը օգնեց «Մինեսոտա Լինքսին» հաղթել 103:90 հաշվով։ Կանանց NBA-ում նախորդ ռեկորդը 9 դիպուկ նետումն էր։

  • Արդեն 3-րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Իրավապահներն արդեն երրորդ օրն է՝ փորձում են հայտնաբերել Երևանի Հալաբյան փողոցում լքված նորածնի մորը։ ՆԳՆ-ից հայտնել են, որ այս պահին մայրը դեռևս չի հայտնաբերվել, իսկ որոնողական և այլ անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են։

    Նորածին աղջիկը հայտնաբերվել էր օգոստոսի 10-ին՝ Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ, թիթեղների տակ։ Երեխային տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։

    Իրավապահները շարունակում են պարզել երեխայի մոր ինքնությունն ու դեպքի ամբողջական հանգամանքները։

  • Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշում է գործադրվել․ դեպքը բացահայտել են համայնքային ոստիկանները

    Համայնքային ոստիկանները բացահատել են անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը

    Օգոստոսի 12-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է անձը հոգեբանական ճնշում գործադրում անչափահասի նկատմամբ։

    Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին առնչվող անձանց ինքնությունը։

    Անչափահասը, նրա ծնողները և դեպքի մյուս մասնակիցները հրավիրվել են Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։

    Պարզվել է, որ անչափահասը սոցիալական հարթակներից մեկում խանութներից մեկի մասին վիրավորական գրառում է կատարել, ինչից հետո սեփականատերը, նրան պատժելու նպատակով, հոգեբանական ճնշում է գործադրել, ապա տեսաձայնագրել և տեղադրել համացանցում։

    Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

    Հանգամանքները պարզվում են։

  • Օգոստոսի 12-ը ամբողջ աշխարհում նշվում է՝ որպես փղերի միջազգային օր – ԱՄԲԻՈՆ NEWS

    Փղերի համաշխարհային օրը ստեղծվել է այս բացառիկ կենդանիների պահպանության խնդիրների նկատմամբ ուշադրություն հրավիրելու և նրանց պաշտպանության կարևորությունը հիշեցնելու համար 🥰

     

    Փղերը ոչ միայն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են, այլև իրենց էկոհամակարգերի կարևոր «ճարտարապետներից»🐾

     

    Շարժվելով մեծ տարածություններով, սնվելով բուսականությամբ և տարածելով սերմերը՝ նրանք ձևափոխում են միջավայրը և նպաստում բազմաթիվ այլ տեսակների գոյությանը 🌎

     

    Սակայն այսօր փղերին սպառնում են կենսամիջավայրերի կորուստն ու մասնատումը, մարդ-փիղ հակամարտությունները և ապօրինի որսը։

     

    Հրավիրում ենք Ձեզ Երևանի կենդանաբանական այգի՝ ծանոթանալու մեր ասիական փղին՝ Բունկային, և բացահայտելու շատ ավելին այս զարմանալի կենդանիների մասին 💚

  • Նախկինում կոռուպցիան կար, հիմա էլ կա․ փոխվել են միայն պաշտոնյաների անունները.Բաբայան

    «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը անդրադարձել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի և պատգամավորի միջև տեղի ունեցած հարցուպատասխանին։            ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատգամավորին հարց է տալիս․

     

    Նախկինում կային կոռուպցիոն արատավոր երևույթներ։ Ինչի՞ կային և ովքե՞ր էին դրա մեղավորները։

     

    Պատգամավորը հարցին պատասխանում է, որ չգիտի, թե ինչի կային դրանք և ովքեր էին դրա համար մեղավոր։

     

    Բայց պատասխանն իրականում շատ պարզ է ու հեշտ․

    Կոռուպցիան նախկինում կար հենց այն նույն պատճառներով, որոնցով դրանք կան հիմա ու շատ ավելի խորացած։

     

    Ովքե՞ր էին մեղավոր։ Մեղավոր էին այն պաշտոնները զբաղեցնողները, որոնց պաշտոնները հիմա զբաղեցնում են այլ անձինք և հիմա մեղավոր են կոռուպցիայի գոյության համար։

  • Քառասնօրյա Խորհուրդը. մանուկների ընծայումը Տիրոջը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ժամանակ առ ժամանակ մեր Սուրբ Եկեղեցում ականատես ենք լինում հոգեպարար մի արարողության, երբ մայրերը Սուրբ Եկեղեցի են բերում իրենց նորածին զավակներին կյանքի 40-րդ օրը Աստծուն ընծայելու և Տիրոջ օրհնությունը ստանալու համար: Այս արարողությունը, որով մայրերը ստանում են մաքրագործման աղոթքն ու կրկին Սուրբ Եկեղեցի մտնելու օրհնությունը, պարզապես գեղեցիկ ավանդույթ կամ զուտ արտաքին արարողակարգ չէ. այն խորհրդանշական, հոգևոր վերածննդի և ծնողների ուղեկցությամբ մանկան առաջին մուտքն է Սուրբ Եկեղեցի՝ դեպի հավերժական լույսը:

     

    ​Վերջերս Սուրբ Եկեղեցում մի փոքրիկի ներկայությունը յուրահատուկ խորհրդածության տեղիք տվեց: Նրա հայացքում չկար մանկական սովորական անհանգստություն կամ անտարբերություն. այնքան խորհրդավոր, կենտրոնացած ու գիտակից էր նայում շուրջը, ասես հոգով հասկանում էր կատարվող խորհրդի ամբողջ մեծությունն ու Սրբության ներկայությունը: Հենց այս բացառիկ ու տարբերվող հայացքն էլ ինձ ստիպեց կիսվել այս լուսանկարներով՝ ցույց տալու համար մանկան հոգու մաքրությունն ու խորհրդի իսկական խորությունը:

     

    ​Ցավոք, ժամանակակից կենցաղում քառասնօրյա այս կարևորագույն խորհուրդը հաճախ ստվերվում է աղմկոտ խնջույքներով և ժողովրդական սին սովորություններով, որոնք չիմացության հետևանքով ստվերում են երեխայի քառասնքի արարողության բուն նպատակը: Մոռանում ենք, որ գլխավորը Սուրբ Եկեղեցում ստացվող օրհնությունն է՝ թե՛ փոքրիկի և թե՛ մոր մաքրագործման համար, որով վերջինս իրավունք է ստանում կրկին Սուրբ Եկեղեցի մտնելու: Եվ ամենակարևորներից մեկը նաև ծնողների երախտագիտությունն է Տիրոջ պարգևած նոր կյանքի համար:

     

    ​Թող այս մանկան լուսավոր հայացքը հիշեցում լինի բոլորիս, որ մանուկների առաջին քայլը պետք է սկսվի ոչ թե արտաքին աշխարհի կողմից ներմուծված սովորություններով, այլ աղոթքով, Սուրբ Եկեղեցի այցելելով և Աստծուն ուղղված մեր շնորհակալությամբ:

  • Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ։

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․50 դրամ։