Category: Ambion.news

  • Մարտուն Գրիգորյանի փաստաբանը․ պատգամավորական անձեռնմխելիությունը շրջանցվել է, քրեական հետապնդումն ու կալանավորումն ապօրինի են

    Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է նաև այն պատճառով, քանի որ շրջանցվել է Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու պարտադիր պայմանը:

     

    Այսպես.

    Ինչպես հաստատել է ՄԻԵԴ-ը Էկլեի գործով, քրեական մեղադրանքը (հետապնդումը) ինքնավար հասկացություն է և չի պահանջում պաշտոնական թղթային որոշում։ Այն սկսվում է, երբ անձի դրությունն «էապես վատթարացվում է» իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում:

     

    – Մայիսի 11-ի գաղտնալսումները և ներքին դիտումները.

    Թեև այս գործողությունները գաղտնի են և անձը կարող էր դրանց մասին չիմանալ, դրանք ակնհայտորեն վկայում են, որ պետությունը նրան թիրախավորել էր որպես ենթադրյալ հանցագործություն կատարած անձի։

    Մայիսի 24-ին քննչական մարմինն այդ գաղտնալսումը հրապարակել է այդպիսով հայտնի դարձնելով նաեւ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:

     

    – Մայիսի 22-ի խուզարկությունները.

    Սա բեկումնային պահն է: Երբ մայիսի 22-ին պատգամավորի բնակարանում, աշխատասենյակում և մեքենայում իրականացվել են խուզարկություններ, նրա վիճակը ակնհայտորեն և էապես վատթարացել է: Նա փաստացի ձեռք է բերել կասկածյալի կարգավիճակ, քանի որ այդ կասկածն ակրագրգած է եղել հենց խուզարկության թույլտվության որոշման մեջ: Ըստ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի՝ խուզարկությունը հանդիսանում է դրության էական շոշափման դասական օրինակ: Հետևաբար, ըստ Կոնվենցիայի իմաստի, մայիսի 22-ից պատգամավորի նկատմամբ սկսվել է փաստացի քրեական հետապնդում:

     

    ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածը երաշխավորում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ (բացառությամբ հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո բռնվելու դեպքերի):

     

    – Այն փաստը, որ վարույթն իրականացնող մարմինը մինչև օգոստոսի 2-ը (երբ դադարեցին ԱԺ 8-րդ գումարման լիազորությունները) ձևականորեն չի կայացրել «հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում», իրավական խաբկանք է:

     

    – Պետությունը, քաջ գիտակցելով անձի՝ պատգամավորի կարգավիճակը և անձեռնմխելիությունը հաղթահարելու համար ԱԺ համաձայնություն ստանալու սահմանադրական պահանջը, կիրառել է դատավարական հնարք. անձի նկատմամբ փաստացի իրականացրել է քրեական հետապնդմանն ուղղված բոլոր ինտենսիվ գործողությունները (գաղտնալսում, խուզարկություն), սակայն արհեստականորեն հապաղել է պաշտոնական կարգավիճակ տալ՝ սպասելով անձեռնմխելիության ժամկետի ավարտին (օգոստոսի 2):

     

    – Սահմանադրությամբ նախատեսված պատգամավորի անձեռնմխելիությունը կոչված է պաշտպանելու պատգամավորին ոչ միայն թղթի վրա գրված «մեղադրյալ» բառից, այլ պետական հարկադրանքի փաստացի մեքենայից: Քանի որ փաստացի հետապնդումը սկսվել է մայիսի 22-ին, գլխավոր դատախազը պարտավոր էր դիմել Ազգային ժողով՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար: Դա չանելը ողջ պրոցեսը դարձրել է ապօրինի:

  • Կասեցվել է «Բուրատինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի  գործունեությունը

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել ե
  • Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից – ԱՄԲԻՈՆ NEWS

    Գագիկ Ծառուկյանի փեսայի, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվել է գրավով: Այս մասին Ambion.news ին հայտնում են Դատական դեպարտամենտից:

    Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքի հետ կապված ապօրինի գործողություններ կատարելու մեղադրանքով։

     

     

  • Գալյա Նովենց․ «Հայրենիքը մնում է հայրենիք – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հայրենիքը մնում է հայրենիք, չնայած` իր պրոբլեմներին, թերություններին, դժվարություններին։

    Ես քայլում եմ Երեւանի փողոցներով եւ զգում եմ, որ իմ տանն եմ. մարդիկ, փողոցները, ծառերը` ամեն ինչ իմն է։

    Օտարությունը սոսկալի ցավ է։ Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել։ Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ։

    Զանազան հանգամանքներ, պայմանականություններ նրանց կապում են օտար երկրին, երեխաներն են սկսում կրթություն ստանալ ամերիկյան կրթօջախներում, ամուսնանում են: Ես խորապես խղճում եմ այդ մարդկանց, ցավում եմ նրանց ճակատագրի համար, օտարության դատապարտված նրանց կյանքի համար։ Ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը։

    Դա մի վերաշնորհ պարգեւ է, որի գինն օտարության մեջ ես հասկանում…

    Գալյա Նովենց

  • Շիրակում արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման մի շարք մտահոգիչ պրակտիկաներ․ Հանրային պաշտպանի ինստիտուտը հայտարարում է հասցեական պայքարի մասին

    Աշխատանքային այց Շիրակի մարզ․ Հանրային պաշտպանի ինստիտուտի հեղինակությունն ու քաղաքացիների իրավունքները սակարկման ենթակա չեն

     

    Այսօր հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանի հետ աշխատանքային այցով գտնվում էինք Հանրային պաշտպանի գրասենյակի Գյումրու նստավայրում։ Հանդիպմանը մասնակցեց նաև ՀՀ փաստաբանների պալատի Շիրակի մարզի համակարգող Արտուշ Հակոբյանը։

    Տեղի հանրային պաշտպանների հետ մասնագիտական քննարկման առանցքում մարզում քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից ձևավորված մի շարք խիստ մտահոգիչ և արատավոր պրակտիկաներն էին, որոնց դեմ մեր պայքարը լինելու է հասցեական և անզիջում․

    🔹 Հանրային պաշտպանի ինստիտուտի նկատմամբ անվստահության սերմանում և ընտրված պաշտպանի միջոցով հանդես գալու իրավունքի ոտնահարում. Արձանագրվել են խիստ դատապարտելի դեպքեր, երբ քննչական մարմինները մոլորեցնում են մեղադրյալներին՝ հանրային պաշտպանին (մինչև վերջինիս այցելությունը) ներկայացնելով որպես իրենց «կից մարմին»՝ զուտ վարույթի ընթացակարգը ձևականորեն պահպանելու համար։ Ավելին, երբեմն անտեսվում է անձի՝ իր նախընտրած (պայմանագրային) պաշտպանն ունենալու իրավունքը, և արհեստականորեն պահանջվում է հանրային պաշտպանի ներգրավում։ Սա ոչ միայն հարվածում է պաշտպան-շահառու վստահությանը, այլև ձևախեղում է անձի պաշտպանության իրավունքը, ինչպես նաև լրացուցիչ ծանրաբեռում Հանրային պաշտպանի գրասենյակը։

    🔹 Ապօրինի ձերբակալություններ. Քննարկել ենք առանց իրական անհրաժեշտության անձանց ձերբակալելու, ապա ազատ արձակելուց հետո կրկին ձերբակալելու խնդրահարույց մարտավարությունը։

    Ռազմավարական դատավարություններ. Մենք նաև նախանշում ենք ռազմավարական դատավարություններ նախաձեռնելու անհրաժեշտությունը՝ անձից հարկադրաբար փորձանմուշներ վերցնելու դեմ, քանի որ, համաձայն ՄԻԵԴ նախադեպային իրավունքի, դա ուղղակիորեն խախտում է անձի՝ իր դեմ ցուցմունք չտալու հիմնարար սկզբունքը։

    Անչափահասների իրավունքների անտեսում. Մարզային քրեական վարույթն իրականացնող մարմինները հաճախ չեն կիրառում օրենսդրական այն նորարարությունները, որոնք ուղղված են անչափահասի նկատմամբ քրեական վարույթը կարճելուն և դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելուն:

    Ապօրինի առգրավումներ. Ինչպես այլ մարզերում, Շիրակում ևս երբեմն իրականացվում է ՀՀ քր. օր. 344-րդ հոդվածով նախատեսված արարքների շրջանակներում տրանսպորտային միջոցները որպես իրեղեն ապացույց առգրավելու անընդունելի պրակտիկան։

    Հանրային պաշտպաններին տրվել են հստակ հանձնարարականներ՝ ակտիվորեն բողոքարկելու վարույթն իրականացնող մարմինների այսօրինակ որոշումներն ու գործողությունները։

    Շարունակում ենք մեր աշխատանքը՝ հանուն արդարության և մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության։

    ՀՀ քննչական կոմիտեՀՀ գլխավոր դատախազությունԴատական իշխանությունՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia

  • Դատավորը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների գործը․ նիստը՝ օգոստոսի 28-ին

    Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը։

    Ambion.news–ին Դատական դեպարտամենտից հայտնեցին, որ դատական նիստի օրը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։

  • Խմբային հոգեբանական աշխատանք՝ անչափահաս շահառուների շրջանում – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սույն թվականի օգոստոսի 13-ին Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի անչափահաս շահառուների շրջանում իրականացվել է խմբային հոգեբանական աշխատանք՝ «Դեռահասի ինքնաընկալման և անձնային ռեսուրսների բացահայտում» թեմայով։

     

    Աշխատանքին մասնակցել է թվով 4 շահառու։ Մասնակիցները ծանոթացել են դեռահասության տարիքի հոգեբանական առանձնահատկություններին, իսկ գործնական հատվածում կիրառվել է արտ-թերապևտիկ «Մետաֆորիկ ինքնանկար» տեխնիկան։

     

    Աշխատանքի նպատակն էր նպաստել դեռահասների ինքնաճանաչմանը, ինքնաընկալման զարգացմանը և ներքին ռեսուրսների բացահայտմանը։

  • Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

    Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
  • «Նորատուսցի Ալիկը» կասկածվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

    «Նորատուսցի Ալիկը» և մի խումբ անձինք կասկածվում են անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ։

    Դեպքի առթիվ իրականացվում է քննություն, որի շրջանակում պարզվում են միջադեպի հանգամանքները և մասնակիցների գործողությունները։

    Քանի դեռ առկա չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, անձանց մեղավորությունը համարվում է չապացուցված։

  • Չի կարելի մարդկանց մասնավոր խոսակցությունները գաղտնալսել, ապա սարքել հանրային զրույցի թեմա. փաստաբան

    Վերջերս նկատում եմ մի բան, որն արդեն պարզապես մտահոգիչ չէ, այլ՝ կոպտագույն խախտում է։ Գաղտնալսման գաղտնիությունը հենց գաղտնի պահելու մեջ է։ Չի կարելի մարդկանց մասնավոր խոսակցությունները գաղտնալսել, ապա սարքել հանրային զրույցի թեմա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Աննա Ծառուկյանը։

    «Այն, որ պետությունը տեխնիկապես ստացել է այդ խոսակցությունը, դեռ չի նշանակում, որ այն դարձել է հանրության սեփականությունը։ Անձնական հաղորդակցության գաղտնիության խախտումը չի դադարում խախտում լինելուց միայն այն պատճառով, որ խոսակցությունը հրապարակվել է կամ շրջանառվել է հանրային դաշտում։
    Այս հարցով ՄԻԵԴ-ի մի քանի շատ ուժեղ նախադեպ կա.
    Klass and Others v. Germany (1978) — գաղտնի հսկողության համակարգերը պետք է ունենան խիստ իրավական երաշխիքներ, որպեսզի չդառնան իշխանության կամայականության միջոց։

    Malone v. the United Kingdom (1984) — հեռախոսային հաղորդակցության գաղտնիությունը մտնում է ՄԻԵԿ 8-րդ հոդվածի պաշտպանության ներքո, և միջամտությունը պետք է հիմնված լինի հստակ ու կանխատեսելի օրենքի վրա։
    Kopp v. Switzerland (1998) — գաղտնալսման նկատմամբ բավարար իրավական վերահսկողության և երաշխիքների բացակայությունը հանգեցրել է 8-րդ հոդվածի խախտման։
    Dragojević v. Croatia (2015) — գաղտնի հսկողության կիրառումը պետք է հիմնավորված լինի և ենթակա լինի իրական դատական վերահսկողության։

    Benedik v. Slovenia (2018) — հաղորդակցության և դրա հետ կապված տվյալների գաղտնիությունը նույնպես կարող է ընդգրկվել 8-րդ հոդվածի պաշտպանության շրջանակում։
    Իսկ եթե հարցը հենց գաղտնալսված խոսակցությունը հանրայնացնելու հրապարակելու մասին է, շատ կարևոր է նաև P.G. and J.H. v. the United Kingdom (2001) գործը․ ՄԻԵԴ-ը հաստատել է, որ անձի խոսակցությունների գաղտնի հավաքագրումն ու օգտագործումը կարող է առաջացնել 8-րդ հոդվածի խնդիր։

    Օպերատիվ ծառայությունների համար սա նաև հակաարդյունավետ պրակտիկա է, երբ գաղտնի միջոցներով ստացված մարդկանց խոսակցությունները հետագայում հայտնվում են հանրային դաշտում, մարդիկ բնականաբար դառնում են զգուշավոր։ Արդյունքում խաթարվում է գաղտնի հաղորդակցության վստահությունը, և օպերատիվ միջոցի արդյունավետությունն ինքնին նվազում է։ Գաղտնի միջոցի իմաստը հենց դրա գաղտնիությունն է, եթե անձը գիտի, որ իր խոսակցությունը կարող է վաղը հրապարակվել, նա այլևս չի խոսում նույն կերպ»,- գրել է Աննա Ծառուկյանը։