Հինգ ու կես տարվա դատական պայքարից հետո հաղթանակ․ Վճռաբեկ դատարանը բավարարել է Հանրայինի դեմ հայցը. Հասմիկ Առաքելյան

Written by

in

Կարող եք շնորհավորել:

Եթե Աստված քեզ հետ է, ապա ո՞վ է կարող է քեզ դեմ լինել: Թունելի վերջում միշտ լույսը կա՛:

 

Հինգ ու կես տարի տևած դատական գործից հետո այսօր ստացա ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության դեմ հայցս բավարարվել է, այսինքն՝ հաղթել եմ: Պետրոս Ղազարյանի հորդորներով իմ դեմ կազմակերպված սուտ և հորինված նկատողությունները, որոնց տակ ժամանակին ստորագրել էր Մարգարիտա Գրիգորյանը, անհիմն են:

 

Ես Հանրային հեռուստաընկերությունում աշխատել եմ 2013 թվականից և հեռացել 2020 թվականի մարտի 9-ին: Այդ ընթացքում հեռուստաալիքին բերել եմ հարյուրավոր էքսկլյուզիվ, դիտարժան ռեպորտաժներ, հարյուրհազարավոր դիտումներ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում ավելի քան տասը պետության ղեկավարների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հարցազրույցներ եմ ունեցել իմ լրագրողական հմտությունների շնորհիվ, որոնցից օգտվել է ամբողջ մեդիադաշտը: Ֆրանկոֆոնիայի մասին 40-ից ավելի հեղինակային ռեպորտաժ ունեմ, նույնքան էլ Շառլ Ազնավուրի մասին և այլն:

 

Լսարանս լավ գիտի՝ հիմնականում լուսաբանել եմ մշակութային, կրթական, սոցիալական ոլորտները, և դուք չեք գտնի որևէ ռեպորտաժ, որտեղ մասնագիտական էթիկան չեմ պահպանել կամ որտեղ երևացել են իմ անձնական քաղաքական հայացքները:

 

Միշտ դրսևորել եմ բարձր պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ, այդուհանդերձ, ենթարկվել եմ քաղաքական հետապնդումների և ճնշումների Պետրոս Ղազարյանի և իր ենթակաների կողմից, որոնք մասնագիտական գործունեությունս ծավալելու ընթացքում ինձ համար ստեղծում էին արհեստական խոչընդոտներ, բանսարկություններ, քանի որ ես որպես ՀՀ քաղաքացի՝ Փաշինյանի իշխանության կողմնակիցը չեմ եղել, ինչպես նաև ընտանիքիս անդամները հանրային գործունեություն էին ծավալում և պարբերաբար քննադատում այս իշխանությանը, որը Պետրոս Ղազարյանին կանաչ լույս էր տալիս, որ ինձ ճնշեր և խաղար իմ հեղինակության հետ: Բայց ինչպես ասում են՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ հիվանդանում է, բայց չի մեռնում:

 

Անսահման շնորհակալ եմ Ռուբեն Մելիքյանին և իր փաստաբանական գրասենյակին, փաստաբան Դավիթ Ավագյանին իրենց պրոֆեսիոնալիզմի համար:

 

Աստված օրհնի նաև այն դատավորներին ու իրենց ընտանիքներին, որոնք առաջնորդվել են օրենքով, մտքով ու խղճով:

 

Չեմ մոռանում շնորհակալություն հայտնել իմ առաջին փաստաբան Սամվել Գրիգորյանին, որն իմ ամենածանր օրերին իմ կողքին էր նաև իր մարդկային բարձր որակներով:

 

Շնորհակալ եմ իմ ընկերներին, հարազատներին, բարեկամներին, հեռուստադիտողներին, ովքեր թույլ չտվեցին, որ կոտրվեի…

 

Երախտապարտ եմ բոլորիդ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *