ՀՀ գլխավոր դատախազություն այսօր հայտնել է, որ Ծովակ Մնացականյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից: Նշենք, որ Ambion.news-ը ավելի վաղ գրել էր այն մասին, որ Ծովակ Մնացականյանը հայտնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես՝ 2023-ին Մնացականյանը հավակնել է առաջխաղացում ունենալ Դատախազությունում, որի համար պետք է բարեվարքություն անցներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Մնացականյանի բարեվարքության վերաբերյալ։ Ավելին՝ նրա հայտարարագիրը կասկածներ է հարուցել, և կառույցից դիմել են Դատախազություն՝ վարույթ նախաձեռնելու հարցով և վարույթ է հարուցվել։ Ամենայն հավանականությամբ, այս պահին Մնացականյանին առնչվող վարույթը կարճվել է։ Մեզ հայտնի է նաև, որ ԿԿՀ-ն մի քանի անգամ է Ծովակ Մնացականյանի բարեվարքության վերաբերյալ նույն հիմքով բացասական եզրակացություն տվել, որի պատճառով նաև տևական ժամանակ առաջխաղացում չէր ունենում։ Դատախազությունից փորձեցինք պարզել՝ այս անգամ ԿԿՀ-ն դրական եզրակացություն է տվել Ծովակ Մնացականյանի բարեվարքության վերաբերյալ, թե ոչ, ինչին ի պատասխան Դատախազությունից հայտնեցին. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամներից երկուսը քվեարկել են թեկնածուի բարեվարքության վերաբերյալ դրական եզրակացություն տրամադրելու օգտին, մեկը՝ բացասական»: Նշենք, որ Ծովակ Մնացականյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Բեգլարյանի, Արմեն և Սերգեյ Սմբատյանների, Հասմիկ Պողոսյանի, Նարեկ Մալյանի, Պողոս Պողոսյանի սպանության, այս գործով կեղծ փորձագիտական եզրակացություն տալու և մի շարք այլ աղմկահարույց գործերով դատախազն է:
Category: Ambion.news
-
Գլխավոր դատախազությունում նոր նշանակում․ Ծովակ Մնացականյանը՝ վարչության պետի տեղակալ
-
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կինը հայտնվել է մեղադրյալի աթոռին
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կինը հայտնվել է մեղադրյալի աթոռին։Ըստ մեղադրանքի՝ նա Ծաղկաձորում ապօրինի տիրացել է 1,3 հեկտար հողատարածքի։
Մեղադրյալների թվում է Ծաղկաձորի նախկին համայնքապետը:
-
Գագիկ Ծառուկյանի կոկորդիլոսները՝ Կենդանաբանական այգում
Գագիկ Ծառուկյանի կոկորդիլոսները՝ Կենդանաբանական այգում Լուսանկարները՝ Արսեն Սարգսյ -
Ժամանակավոր պահպանման պահեստներում կկարգավորվի հին ապրանքների բեռնաթափման գործընթացը
Այսօր աշխատանքային այցով շրջել եմ Երևանում գործող ժամանակավոր պահպանման պահեստներում։ Տեղում ծանոթացել եմ պահեստներում մաքսային հսկողության կազմակերպմանը, մաքսային աշխատակիցների աշխատանքային պայմաններին և վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքներին։Բարեփոխումների արդյունքում զգալիորեն փոխվել է ժամանակավոր պահպանման պահեստների աշխատանքը․ ներդրվել են ժամանակակից տեսահսկման և տեխնիկական լուծումներ, բարելավվել են ենթակառուցվածքները, որոնք նպաստում են մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացմանը, ապրանքների անվտանգ պահպանությանը և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին ավելի որակյալ ու կանխատեսելի ծառայությունների մատուցմանը։
Միաժամանակ, դեռ անելիքներ կան պահեստների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն եմ դարձրել պահեստներում առկա որևէ մաքսային ընթացակարգով չձևակերպված և արգելապահված ապրանքների խնդրին․ հանձնարարել եմ օրենքով սահմանված կարգով արագացնել պահեստներից հին ապրանքների բեռնաթափման գործընթացը։
✅Մեր նպատակը հստակ է՝ ունենալ ժամանակակից, արդյունավետ և թափանցիկ մաքսային ենթակառուցվածքներ, որտեղ յուրաքանչյուր գործընթաց կազմակերպվում է միջազգային չափանիշներին և օրենքի պահանջներին համապատասխան։
-
Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակն ու որոշ փողոցներ կլինեն փակ – ԱՄԲԻՈՆ NEWS
Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ. տեղեկացնում է քաղաքապետարանը։«Փակ կլինի նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս)՝ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ»,- ասված է հաղորդագրությունում։
-
ՀՀ ներկայացուցիչները մասնակցել են ԵՄ «Հանուն կանաչ վերականգնման» տարածաշրջանային համաժողովին
2026 թ․ հուլիսի 1-2-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը և ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը մասնակցել են «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգման» ծրագրի ղեկավար հանձնախմբի տարածաշրջանային համաժողովին, ինչպես նաև համաժողովի շրջանակներում կազմակերպված՝ ջրերում նորահայտ աղտոտիչների և գետավազանային կառավարման ու պլանավորման թեմատիկ աշխատաժողովներին։Համաժողովին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով ծրագրի շրջանակներում գրանցած առաջընթացը և նախանշելով նախարարության գերակայությունները ծրագրի իրականացման հաջորդ տարվա ընթացքում։
Գետավազանային կառավարման և պլանավորման աշխատաժողովում ջրային քաղաքականության վարչության պետն հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացն ու ձեռքբերումները, ինչպես նաև առկա մարտահրավերները։
Հուլիսի 2-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները մասնակցել են Ֆրանսիայի Արտուա-Պիկարդի գետավազանային խորհրդում կազմակերպված քննարկումներին, որտեղ ի թիվս այլ թեմաների՝ ներկայացվել են նաև ֆրանսիական կողմի փորձը գետավազանային կառավարման պլանների մշակման և իրականացման, ջրային ոլորտում կիրառվող տնտեսական մեխանիզմների, մասնակցային կառավարման և ջրային ոլորտի ԵՄ առանցքային դիրեկտիվների իրականացման բնագավառներում։
Կազմակերպվել են շահագրգիռ քննարկումներ և երկկողմանի հանդիպումներ՝ ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող աջակցության շարունականությունն ապահովելու վերաբերյալ։
-
Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը
Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 61-ամյա տղամարդ՝ կայուն հազի, շնչարգելության (դժվարաշնչության) և օդի պակասի զգացողության գանգատներով։«Պացիենտին անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Կատարված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ԿՏ) արդյունքում աջ միջանկյալ բրոնխի լուսանցքում հայտնաբերվել է օտար մարմին։
Ախտորոշումը հաստատելու և խնդիրը վերացնելու նպատակով շտապ կարգով իրականացվել է ֆիբրոբրոնխոսկոպիա (FBS):
Միջամտության ընթացքում պարզվել է, որ բրոնխը խցանող օտար մարմինը ընկույզի միջուկ է։
Շնորհիվ կրծքային վիրաբույժ Վահե Սալնազարյանի և բժշկական կենտրոնի բուժանձնակազմի օպերատիվ, հմուտ ու պրոֆեսիոնալ գործողությունների՝ օտար մարմինը հաջողությամբ և անմիջապես հեռացվել է բրոնխոսկոպիայի միջոցով:
Հաշված րոպեների ընթացքում հաջողվել է վերականգնել պացիենտի բնականոն շնչառությունը և փրկել վերջինիս կյանքը: Բուժառուի վիճակը գնահատվում է բավարար»,-հայտնում են ԲԿ-ից։
-
Արսեն Ջուլֆալակյան․ «Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցածը այլանդակություն է»
Արցախը հանձնող անձից/քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ… Սահմանադրություն, Եկեղեցի, սրբազաններ, ցեղասպանության հիշատակ, պատմություն, ավանդույթներ, ընտանիք. անարգում են ամեն բան:2020թ-ի փետրվարից զրո հարաբերություն ունեմ Գագիկ Ծառուկյանի հետ:
Հանդիպել ենք մեկ անգամ Փարիզում, երբ եկել էր ըմբշամարտի մրցումները դիտելու:
Այն, ինչ այսօր արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է։
Եվ սա միայն նրան չի վերաբերում, այլ ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։
Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն՝ իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում և պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։
Սա հիվանդ, բարոյազուրկ և թույլ մարդկանց փորձն է՝ ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը։
Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու:
Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյան
-
ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրություն Գագիկ Ծառուկյանի ձերբակալության ժամանակ կիրառված ֆիզիկական ուժի և ձեռնաշղթայի իրավաչափության վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:‼️Ավելի ուշ, հրապարակվել է տեղեկություն առ այն, որ վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը:
Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվել են նաև ահազանգեր առ այն, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և իրեն պատականող այլ տարածքներում իրականացվում են խուզարկություններ, սակայն վարութային գործողության վայր ներկայացած փաստաբաններին չի թույլատրվում մուտք գործել և մասնակցել համապատասխան գործողությանը: ՄԻՊ հաստատության արագ արձագանքման արդյունքում մի շարք բարձրացված հարցեր ստացել են լուծում: Մյուս ահազանգերի վերաբերյալ հարցի ուսումնասիրությունը Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է:
Ավելի ուշ տարածվել է գործին առնչվող տեսանյութ՝ անձին փաստացի ազատությունից զրկելու պահը ներկայացնող կադրերով, ինչի առնչությամբ ներկայացվել են մտահոգություններ առ այն, որ անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ ըստ այդ մտահոգությունների՝ վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2026 թվականի հուլիսի 8-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին և իրավունքների ապահովմանն առնչվող այլ հարցերը: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինները առանցքային դեր ունեն իրավախախտումների բացահայտման և հանցավորության դեմ պայքարի հարցերում։ Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ իրավախախտումների կանխման, բացահայտման, դրանց վերաբերյալ պատշաճ քննություն իրականացնելու հարցում: Այդ նպատակների իրականացումը ենթադրում է նաև տարբեր գործիքների կիրառում, այդ թվում՝ անձանց ազատազրկում, ֆիզիկական ուժի կիրառում, օրենքով սահմանված համապատասխան գործողությունների իրականացում։ Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի իրավապահ և այլ իրավասու մարմիններն իրենց գործառույթներն իրականացնեն ոլորտին վերաբերելի մարդու իրավունքների չափանիշների խստիվ պահպանմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է համապատասխանի օրինականության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքներին, իսկ դրանց կիրառման իրավաչափությունը ենթակա է գնահատման՝ յուրաքանչյուր գործի կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա։ Ձեռնաշղթայի կամ ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես անձի ձերբակալված լինելու հանգամանքով, այլ պետք է հիմնված լինի կոնկրետ փաստական հանգամանքների վրա, որոնք կարող են վկայել, օրինակ՝ դիմադրության, փախուստի, ինքնավնասման կամ այլ անձանց անվտանգությանը սպառնացող իրական վտանգի մասին։ Եթե անհրաժեշտ է համարվում անձի նկատմամբ ձեռնաշղթա կիրառել, այն ոչ մի դեպքում չպետք է չափազանց ամուր լինի և պետք է կիրառվի միայն այնքան ժամանակ, որքան դա խիստ անհրաժեշտ է:
Նկատի ունենալով այն, որ տարածված տեսանյութը հարցեր է առաջացնում ձեռնաշղթայի և ֆիզիկական ուժի կիրառման՝ իրավական չափանիշները պահպանված լինելու տեսանկյունից՝ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է ուսումնասիրություն հարցի առնչությամբ։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ բողոքն ուսումնասիրելիս կամ քննարկելիս, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանը ՊԱՐՏԱՎՈՐ է հնարավորություն տալ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը կամ դրանց այն պաշտոնատար անձին կամ ներկայացուցչին, որոնց որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, պարզաբանումներ տալ բողոքի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իր դիրքորոշումը: Իրավասու պետական մարմիններից ֆիզիկական ուժի և ձեռնաշղթայի կիրառման անհրաժեշտության, հիմքերի և այլ հանգամանքների առնչությամբ համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը կամփոփի ուսումնասիրության արդյունքները։
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Հայաստանում ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ, որոնց Պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ ինչպես տարեկան հաղորդումների, այնպես էլ արտահերթ զեկույցների շրջանակներում։ Այս առումով Պաշտպանը կարևորում է համակարգային բարեփոխումների իրականացումն ու ոլորտային պրակտիկայի կատարելագործումը։
Ուսումնասիրության և քրեակատարողական հիմնարկ իրականացված այցի մյուս արդյունքներն էլ ՄԻՊ աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի մանդատի շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։
-
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալում են։
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալում են։Հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։