Աշոցք համայնքում նախօրեին հանդիասավորությամբ նշվել է համայնքի օրը, որը կրել է «Մեկ ընտանիք, մեկ բերդ» խորագիրը։
Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, համայնքի բնակիչներ։
✅️Տոնական միջոցառումների մեկնարկից առաջ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրերի, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ Աշոցքի պուրակում հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար հերոսացած քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ։
🤝Տոնական օրվա առթիվ Շիրակի մարզպետը շնորհավորել է Աշոցքի բնակիչներին, նշել, որ օրը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Աշոցքի ավանդույթներն ու այն մարդկանց, ովքեր իրենց աշխատասիրությամբ, նվիրումով և հայրենասիրությամբ կերտում են Աշոցքի ներկան ու ապագան։
💬 «Ուրախալի է, որ տոնակատարությունն անցկացվում է «Մեկ ընտանիք, մեկ բերդ» խորագրի ներքո։ Այս խորագիրը խորհրդանշում է մեր միասնականությունը, ընտանեկան արժեքների ամրությունը, ազգային ինքնության պահպանման կարևորությունը և այն ուժը, որը մենք ստանում ենք համախմբված լինելու շնորհիվ։ Վստահ եմ, որ այսօր Աշոցքի հյուրընկալ հարկի տակ միավորվելու են ավանդույթները, մշակույթը, ազգային արժեքներն ու ընտանեկան ջերմությունը՝ ստեղծելով իսկական տոնական մթնոլորտ։
Վերջին տարիներին ակնհայտորեն զգացվում է հոգատար և հետևողական վերաբերմունք համայնքի խնդիրների նկատմամբ։ Քայլ առ քայլ, Կառավարության հետ համագործակցությամբ, իրականացվում են կարևոր ծրագրեր, նորոգվում և կառուցվում են ճանապարհներ, զարգանում են ենթակառուցվածքները, կյանքի են կոչվում նախաձեռնություններ, որոնք միտված են համայնքի բնակիչների կյանքի որակի բարելավմանը։ Սա շարունակական աշխատանքի արդյունք է, որն արդեն տալիս է տեսանելի պտուղները և վստահություն ներշնչում վաղվա օրվա նկատմամբ։
Համոզված եմ, որ միասնական աշխատանքի, փոխվստահության և նվիրվածության շնորհիվ համայնքը շարունակելու է զարգանալ և հաղթահարել առկա մարտահրավերները։
Սիրելի՛ աշոցքցիներ,
Թող այս տոնը լինի համախմբման, նոր հաջողությունների և նոր ձեռքբերումների սկիզբ։ Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, խաղաղություն, բարեկեցություն, անսպառ ուժ ու լավատեսություն, իսկ Աշոցք համայնքին՝ կայուն զարգացում, նոր հաջողություններ և խաղաղ ապագա։
Շնորհավոր տոնդ Աշոցք»։
🎨🍞🍯Ներկաները շրջել են համայնքի 25 բնակավայրերը ներկայացնող տաղավարներով, ծանոթացել ժողովրդական արվեստի, ազգային խոհանոցի ամենահետաքրքիր ավանդույթներին, ներկայացված ցուցահանդեսին։
🎶🎤«Մեկ ընտանիք, մեկ բերդ» խորագրով տոնակատարությունը եզրափակվել է մեծ համերգային ծրագրով, որին հանդես են եկել հանրահայտ կատարողներ։
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ նավերից մեկը անտեսել է Հորմուզի նեղուցում նավարկության հրահանգները և կանգնեցվել է նախազգուշական կրակոցներով։
Մարդը հաճախ մտածում է, որ հաջողության հասնելու համար պետք է պայքարել բոլորի դեմ։
Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ,
Հուլիսի 11-ին Թբիլիսիում կայացած «RAF Georgia» (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը տպավորիչ և ջախջախիչ հաղթանակ է տարել Ղազախստանը ներկայացնող Կուատ Խամիտովի նկատմամբ։
Հայաստանի ամենագեղեցիկ ճանապարհներից մեկը` Մեղրու լեռնանցքով անցնող ճանապարհը, երաշխիքային ժամկետի մեջ կրկնակի ասֆալտապատվել է շինարարի միջոցների հաշվին։ Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և հրապարակել տեսանյութ։
Հուլիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ալաշկերտ- Հայկավան ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Սեդրակ Գ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին. հայտնում է Shamshyan.com-ը։
Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու լուսանկարները։