Category: Ambion.news

  • Բացահայտիր Շիրակը-Բաշգյուղի թաքնված ուշմիջնադարյան մատուռը  – ԱՄԲԻՈՆ NEWS

    Շիրակի մարզի պատմամշակութային հարուստ ժառանգության մեջ իր ուրույն ու խորհրդավոր տեղն ունի Բաշգյուղի այս համեստ, բայց հոգևոր մեծ արժեք ներկայացնող մատուռը:

     

    ​ Պատմություն և ճարտարապետություն.

    ​ Դարաշրջան. Ըստ «Հուշարձանների պահպանության Շիրակի մարզային ծառայության» տվյալների՝ սրբատեղին թվագրվում է ուշ միջնադարով:

     

    ​ Կառուցվածք. Կառուցված է տեղական կոպտատաշ սև և մուգ երանգի քարերից, ունի ամուր երկթեք տանիք:

     

    ​🕊️ Խորհրդանիշեր. Ճակատային մասում կա մետաղական խաչ։ Փայտյա դռան վրա նույնպես փորագրված է խաչ: Մուտքի մոտ տեղադրված է փոքրիկ պատկերակալ՝ մոմավառության համար:

     

    ​🏺 Պատմական միջավայր.

    Բաշգյուղի այս տարածքը իսկական բացօթյա թանգարան է: Մատուռի շրջակայքում պահպանվել են.

    ​ 1978 թ. հաշվառված հուշարձան (ԵԱԶ)

    ​ 1887 թվականի հնամենի եկեղեցի

    ​ 19-րդ դարի հին գերեզմանոց

    ​ Հնագույն ամրոցների ու դամբարանադաշտերի հետքեր

     

    ​ Մատուռը տեղակայված է գեղատեսիլ բարձրադիր բլրի վրա, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Շիրակի լեռնաշխարհի կանաչապատ հովիտները: Այն հիանալի ուղղություն է հոգևոր զբոսաշրջության և արշավների սիրահարների համար:

     

    ​ Տեղակայումը՝ Հայաստան, Շիրակի մարզ, Բաշգյուղ

     

    Կոորդինատները՝ 41.0026, 43.8824

     

    Լուսանկարը `Հուշարձանների պահպանության Շիրակի մարզային ծառայության

     

    ​#ԲացահայտիրՇիրակը #Բաշգյուղ #ՇիրակիՄարզ #Հայաստան #Մատուռ #Ճամփորդություն #ՊատմականՀայաստան

     

    https://shirak.news/news/712

  • Վերաքննիչ դատարանը որոշել է Սպարտակ Ղուկասյանին ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակել և տնային կալանքը թողնել ուժի մեջ

    2026 թվականի մայիսի 27-ին Առաջին ատյանի դատարանը Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու որոշում էր կայացրել։

    Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հունիս ամսին, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն էր ներկայացրել։

    Սպարտակ Ղուկասյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանը հայտնել էր. «Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»։

    Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա տնային կալանքի տակ գտնվելու ժամանակ իբր կանոններ է խախտել։ Արդյունքում պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան, և դատարանը որոշում է կայացրել Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխել և նրան կրկին տնային կալանք խափանման միջոց կիրառել։

    Այս պահին Սպարտակ Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանում է, և մնում է հետևել իրադարձությունների զարգացմանը, թե երբ նրան ԱԱԾ մեկուսարանից տուն կուղարկեն կալանքը կրելու։

    Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025 թվականի նոյեմբերին։ Այդ օրը ՔԿ-ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։

  • Զամբիայի փոխնախագահին տեղափոխող ուղղաթիռի հետ միջադեպ է տեղի ունեցել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Զամբիայում (պետություն հարավային Աֆրիկայում)
    միջադեպ է տեղի ունեցել ուղղաթիռի հետ, որի մեջ գտնվել է երկրի փոխնախագահը․ հայտնում են պետական հեռուստաալիքները։

    Ըստ հաղորդման՝ փոխնախագահ Մուտալե Նալումանգոն, նրան ուղեկցող անձինք, ինչպես նաև ուղղաթիռի անձնակազմի անդամները չեն տուժել։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

  • Բոնի Թայլերն է մահացել 75 տարեկան հասակում, հաղորդել է BBC-ն։

    Բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերն է մահացել 75 տարեկան հասակում, հաղորդել է BBC-ն։
  • Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

    Հայաստանի շախմատային գեդերացիան հայտնում է՝  Մանվել Վարդանյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն:

    Մանվելը 18 հնարավորից վաստակեց 14 միավոր և կիսեց 1-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը:

    Շնորհավորում ենք Մանվելին արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ և մաղթում ենք նոր ձեռքբերումներ:

  • Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր։

     

    Ներկայացվել են վարչապետի՝ շինարարական աշխատանքների տարածք այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված քայլերը։

     

    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձել է իրականացված աշխատանքների որակի, նախագծի լրամշակման, տեխնիկական հսկողության հետ կապված հարցերին և առկա խնդիրներին։ Մտքեր են փոխանակվել դրանց լուծմանն ուղղված հետագա գործողությունների և քայլերի շուրջ։

     

    Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախագծի կյանքի կոչումը և փոխվարչապետ Խաչատրյանին հանձնարարել ծրագրի իրականացումը վերցնել անձնական խիստ վերահսկողության ներքո և պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

  • «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացում

    Չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։

     

    «Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։

     

    Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։ Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝

     

    մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր,

    մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ,

    կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։

    Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր»։

     

     

  • Այսօր առավոտյան ժամը 9-ից «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն. գրում է syuniacyerkir.am-ը։

    Այսօր առավոտյան ժամը 9-ից «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն. գրում է syuniacyerkir.am-ը։

     

    «Նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է խմբագրի որդի Կարեն Լազարյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության հետ ունեցած առնչությունների հետ։

     

    Կարեն Լազարյանն այդ կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու էր։

     

    Կարեն Լազարյանի հանդեպ մեկուկես տարի առաջ մեկնարկած հետապնդումների սաստկացումը, կարելի է ասել, սպասված էր։

     

    Գլխավոր պատճառը «ՔՊ» կուսակցության ձախողումն էր Գորիսում՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։

     

    Այդ կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին 65-70 տոկոսի հասնող վստահության քվե, որը, սակայն, իրականություն չէր դարձել։ Հիմա մեղավորներ են փնտրում։

     

    Օրեր առաջ էլ Գորիսի ոստիկանապետն էր հանձնարարություն ստացել՝ Կարեն Լազարյանի դեմ ինչ-ինչ գործեր հորինելու։

     

    Վերջինս էլ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ֆեյք տնօրեն Արմինե Կոլյանի հետ «հաղորդում» էր պատրաստել՝ իբր լուծարված Գորիսի պետական քոլեջում թույլ տրված ապօրինությունների մասին, որը ստիպել էին ստորագրել Հրո անունով համայնքային ոստիկանի՝ ինչ-ինչ խոստումների դիմաց։

     

    «Հաղորդմանը» նախորդել էր շանտաժի մեծ գրոհ՝ Կարեն Լազարյանի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով, որը հաջողություն չէր ունեցել։

     

    Ուստի և հորինված «հաղորդումն» էլ գոնե մեկ փաստ չէր պարունակել Կարեն Լազարյանի հակաօրինական գործունեության մասին։

     

    Ընդհակառակը, ի հայտ էին եկել քոլեջի գործող տնօրենի՝ պետական միջոցներից կատարված հափշտակության բազմաթիվ փաստեր, որոնք Գորիսի ոստիկանապետի կողմից պարտակվել են և իրավական ընթացք չեն ստացել։

     

    Թե ինչ կապ գոյություն ունի Գորիսի ոստիկանապետի և քոլեջի ֆեյք տնօրենի  միջև՝ կանդրադառնանք ավելի ուշ։

     

    «Հայտնաբերվել» է Կարեն Լազարյանի տիկնոջ պարտքերի ցուցակը՝ գորիսյան մեկ-երկու խանութի, որտեղից նա երեխաների համար ինչ-ինչ պարագաներ էր ձեռք բերել, բայց չէր հասցրել վճարել ու մնացել էր պարտք։

     

    «Հայտնաբերվել» են նաև Կարեն Լազարյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու լինելու վկայականը, ինչպես և «Միասնության թևեր» կուսակցության գովազդային բուկլետ։

     

    Ահա՝ ինչպիսի «մեծ» ավար-ապացույցներ են ձեռք բերել Կարեն Լազարյանի «հանցավոր» գործունեության վերաբերյալ»,- նշում է լրատվամիջոցը։

     

     

  • ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչները մասնակցել են ԱՊՀ երկրների նոտարական էթիկային նվիրված վեբինարին

    ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության հասարակական խորհրդի անդամ Գայանե Ազարյանը և ՀՀ նոտարական պալատի էթիկայի հանձնաժողովի նախագահ Իռեն Սարգսյանը մասնակցել են նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության նախաձեռնած վեբինարին:

     

    🎥Վեբինարը նվիրված էր ԱՊՀ անդամ պետություններում նոտարական էթիկային առնչվող արդի խնդիրներին։ ԱՊՀ անդամ պետությունների ներկայացուցիչները վեբինարի ընթացքում ներկայացրել են իրենց երկրներում նոտարների մասնագիտական էթիկայի սկզբունքները, նոտարին ներկայացվող պահանջները, օրենսդրական կարգավորումները: Քննարկվել են նաև կարգապահական պատասխանատվության առաջացման հիմքերը, կարգապահական վարույթի կարգը և կիրառվող կարգապահական տույժերը։

     

    Վեբինարի ընթացքում նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության հասարակական խորհրդի անդամ Գայանե Ազարյանը հանդես է եկել զեկույցով, որի շրջանակում ներկայացրել է Հայաստանում նոտարի կարգավիճակի ձեռքբերման և դադարեցման իրավական կարգավորումները, ինչպես նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն ու ընթացակարգերը:

     

    ✔️Հայաստանի Հանրապետությունում նոտարական էթիկայի նորմերի առանձնահատկությունները միջազգային գործընկերներին ներկայացրել է ՀՀ նոտարական պալատի էթիկայի հանձնաժողովի նախագահ Իռեն Սարգսյանը։ Իր զեկույցի շրջանակում Իռեն Սարգսյանն անդրադարձել է նոտարական էթիկայի ոլորտում իրականացված վերջին փոփոխություններին, գործնականում հանդիպող խնդիրներին և դրանց կարգավորման առանձնահատկություններին:

  • Երեկ գայլի հարձակումից տուժած 72-ամյա Սուրեն Ծատրյանին կրկին կվիրահատեն Երևանում

    Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում երեկ գայլի հարձակման հետևանքով ծանր վնասվածքներ ստացած 72-ամյա Սուրեն Ծատրյանը շուրջ 7 ժամ տևած վիրահատությունից հետո այսօր կտեղափոխվի Երևան՝ հետագա բուժումն ու հերթական վիրահատությունն անցնելու նպատակով։

     

    Տուժածի դուստրը «Սյունիք Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է, որ հոր դեմքը ամբողջությամբ վնասված է, ինչի պատճառով անհրաժեշտ է իրականացնել պլաստիկ վերականգնողական վիրահատություն։

     

    Հիշեցնենք, որ երեկ Քարահունջ գյուղում գայլի հարձակման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել մի քանի բնակիչներ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա։

     

    Բարեբախտաբար, երեխայի վիճակը գնահատվում է լավ. անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց շուրջ երեք ժամ անց նա դուրս է գրվել հիվանդանոցից։