«Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ՀԴՄ կտրոն է ցուցադրել և ասել` ՀԴՄ-ն երբեք չենք մոռանում` ոչ մի տեղ և ոչ մի պարագայում։ Տարիներ առաջ հռչակել էիր ՀԴՄ դիկտատուրա, ի՞նչ եղավ այն։ Ոչ արդյունավետ աշխատող պաշտոնյաներին պարգևատրելու նպատակով աղքատ, պարտքերի տակ կքած Հայաստանի պետբյուջեից 5 միլիարդ դրամ` ավելի քան 13 միլիոն դոլար ես հատկացրել և Հայաստանի հպարտ քաղաքացիներին` 3 միլիոն վարչապետերին հորդորում ես ՀԴՄ կտրոն վերցնել»։
դիտվել է 289 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին հայտարարել է, որ ԵՄ-ն կողմնակալ և անարդար մոտեցում է ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ՝ անտեսելով նրա՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը «Ընդհանուր փոխըմբռնում. մեր առջև ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները. ԵՄ ռազմավարական միջավայրի գնահատում» փաստաթղթում։
Ռուսական «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ նա նշել է, որ փաստաթուղթը հրապարակվել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից կարճ ժամանակ անց, որտեղ դաշնակիցները վերահաստատել են Թուրքիայի դերի աճը Դաշինքի անվտանգության ապահովման գործում, սակայն դրա հեղինակները փորձել են նվազեցնել այս փաստի նշանակությունը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը մերժել է փաստաթղթի պնդումները Արևելյան Միջերկրականի վերաբերյալ՝ դրանք անվանելով անհիմն, և կոչ է արել Եվրամիությանը ավելի իրատեսական մոտեցում ցուցաբերել։
«Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը վերհանել է մի ուշագրավ օրինաչափություն, որը կասկածի տակ է դնում Հայաստանում բիզնեսի և քաղաքականության տարանջատման սկզբունքը։ Ուսումնասիրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի 2023-2026 թվականների նվիրատուների ցանկերը և դրանք համադրելով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցուցանիշների հետ, ակնհայտ է դառնում, որ իշխանական ընտանիքի հիմնադրամի ամենաառատաձեռն հովանավորները հենց երկրի խոշորագույն տնտեսվարողներն են, հատկապես՝ հանքարդյունաբերական հսկաները։
Առաջին հերթին աչքի է զարնում հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների կենսական դերակատարումը հիմնադրամի բյուջեի համալրման գործում. Հատկանշական է Հայաստանի երրորդ խոշոր հարկատուի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) դիրքավորումը, որը ՀՀ 3-րդ խոշոր հարկատուն է և միայն 2026 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել 15․48 միլիարդ դրամ հարկ։ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը 2023-2024 թվականներին ընդհանուր առմամբ 70 միլիոն դրամի դրամաշնորհ է տրամադրել հիմնադրամի «Quanta» ծրագրին, իսկ 2025 թվականին ևս 20 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին։
Մեկ այլ խոշոր հանքարդյունաբերող ընկերություն՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը 2026 թվականի առաջին եռամսյակի տվյալներով 6․10 միլիարդ դրամ վճարած հարկերով եզրափակում է Հայաստանի առաջատար հարկատուների տասնյակը, նույնպես պարբերաբար ֆինանսավորել է վարչապետի տիկնոջ նախաձեռնությունները։ Ընկերությունը 2023-2024 թվականներին հիմնադրամին նվիրաբերել է 5 միլիոն դրամ, իսկ արդեն 2026 թվականին այդ գումարը կրկնապատկել է՝ հասցնելով 10 միլիոն դրամի։
Հանքարդյունաբերական ոլորտի մյուս ակտիվ նվիրատուներից է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, որը թե՛ 2023-2024 թվականների ժամանակահատվածում և թե՛ 2025 թվականին հիմնադրամին է փոխանցել 10-ական միլիոն դրամ։ Այս շարքը համալրում են նաև «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն՝ փոխանցելով 10 միլիոն դրամ, և քարի արդյունահանմամբ ու վերամշակմամբ զբաղվող «ՋԻ ԹԻ Էս Սթոուն» ՍՊԸ-ն՝ 1 միլիոն դրամ նվիրատվությամբ։
Պակաս ուշագրավ չէ նաև տնտեսության մյուս ոլորտների խոշորագույն ներկայացուցիչների մասնակցությունը, որոնց կատարած վճարումները ևս աչքի են ընկնում տպավորիչ թվերով։
Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որը 2026 թվականի առաջին եռամսյակում վճարել է աննախադեպ 21․37 միլիարդ դրամ հարկ՝ գլխավորելով հարկատուների ցուցակը, 2025 թվականին «Մոբայլ Սենթր» խանութների ցանցի միջոցով 10 միլիոն դրամ է նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին։
Ֆինանսաբանկային համակարգի առաջատարներից «Արդշինբանկ» ՓԲԸ-ն 2023-2024 թվականներին փոխանցել է 10 միլիոն դրամ, իսկ 2025 թվականին կրկնապատկել է իր նվիրատվությունը՝ հասցնելով 20 միլիոն դրամի։
Իշխանության հետ սերտ կապեր ունեցող գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սուքիասյան» հիմնադրամը 2025 թվականին փոխանցել է 10 միլիոն դրամ։
Խոշոր արտադրողներից «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն երկու տարբեր ժամանակահատվածներում՝ 2023-2024 թվականներին և 2025 թվականին, նվիրաբերել է 10-ական միլիոն դրամ։
Պարբերական աջակցությամբ աչքի է ընկել նաև «Պռոշյանի կոնյակի գործարանը»՝ ընդհանուր առմամբ փոխանցելով ավելի քան 6․3 միլիոն դրամ։
Ինչպես նաև «Սթիլ կոնցեռն» ՍՊԸ-ն, որը 2023-2024 թվականներին փոխանցել է 10 միլիոն դրամ, իսկ 2026 թվականին՝ ևս 20 միլիոն դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած պաշտոնական թվերը պարզապես աղաղակող են։ Աննա Հակոբյանի հիմնադրամում անանուն նվիրատվությունները ոչ թե 100 հազար դրամ են, այլ չափվում են աստղաբաշխական թվերով, որոնց իրական աղբյուրները հանրությունից թաքցված են, թեև Լենա Նազարյանը՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, ուղղակի պատասխանատվություն է կրում հիմնադրամի թափանցիկության համար։
Ստացվում է մի զավեշտալի իրավիճակ. տարիներ առաջ Լենա Նազարյանն ու Արայիկ Հարությունյանը կոռուպցիոն վտանգներ էին տեսնում ընդամենը 100 հազար դրամի մեջ և դատարաններով աղմուկ բարձրացնում, իսկ այսօր, երբ Լենա Նազարյանը նստած է հենց «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, նրա աչքի առաջ հիմնադրամ մուտքագրվող օրինակ 300,000 դոլարի անանուն փոխանցումը նրա մոտ ոչ մի հարց, քննարկում կամ մտահոգություն չի առաջացնում։
Արդյո՞ք սա էր ձեր հռչակած սկզբունքայնությունն ու թափանցիկությունը, պարոնա՛յք և տիկնա՛յք նախկին «սկզբունքային» ընդդիմադիրներ։ Թե՞ կոռուպցիան կոռուպցիա է միայն այն ժամանակ, երբ դուք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ չեք։
Հավելենք, որ ներկա դրությամբ 2026 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների թիվը 8 է, իսկ ընդհանուր նվիրատվության գումարը՝ 115 մլն դրամ։
Ամփոփելով նշված տարիների ֆինանսական ողջ պատկերը՝ կարող ենք փաստել, որ 2023-2026 թվականների ընթացքում Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին տրամադրված նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 854 միլիոն ՀՀ դրամ, ավելի քան 404,000 ԱՄՆ դոլար և շուրջ 26,000 եվրո։ Այս աստղաբաշխական միջոցների առյուծի բաժինը գոյացել է հենց պետական հատուկ կարգավորման և վերահսկողության տակ գտնվող հանքարդյունաբերական ընկերությունների ու Հայաստանի առաջատար հարկատուների միջոցներից, ինչն ուղղակիորեն հարցեր է առաջացնում առ այն, թե արդյոք սա զուտ անկողմնակալ բարեգործություն է, թե՞ քաղաքականապես ապահովագրված լինելու երաշխիք»։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Հարգելի՛ գործընկերներ, համակարգի վետերաններ,
Շնորհավորում եմ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ։
Մեր երկրի սեյսմիկ առանձնահատկությունները թելադրում են շարունակաբար զարգացնել սեյսմիկ պաշտպանության ոլորտի կարողությունները՝ համադրելով տարիների փորձն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ՝ ընդգծելով աղետների ռիսկի կառավարման, գիտական ներուժի և մասնագիտական պատրաստվածության առանցքային նշանակությունը։
Այսօր մեր ջանքերն ուղղված են սեյսմիկ անվտանգության համակարգի շարունակական արդիականացմանը՝ զարգացնելու կարողությունները, ամրապնդելու սեյսմիկ մշտադիտարկման հնարավորությունները, բարձրացնելու համայնքների պատրաստվածությունն ու ձևավորելու առավել անվտանգ միջավայր։
Այս համակարգի գործունեության կարևոր չափանիշը սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատումն է՝ հանրության անվտանգության ապահովման տեսանկյունից, իսկ դրա ամենահուսալի երաշխիքը՝ մասնագիտական պատրաստվածությամբ և պատասխանատվության բարձր զգացումով մասնագետների աշխատանքը։
Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն ձեր բարեխիղճ ծառայության ու նվիրումի համար։ Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում»,- նշված է շնորհավորական ուղերձում։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։
Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ մշակվել է օրենսդրական նախագիծ՝ ուղղված ազգային օրենսդրության համապատասխանեցմանը Եվրոպական միության տվյալների պաշտպանության չափանիշներին և անկախ վերահսկողության համակարգի ձևավորմանը։ Դեսպանին և կենտրոնի ներկայացուցիչներին են ներկայացվել անձնական տվյալների պաշտպանության անկախ մարմնի ստեղծման, տվյալների պաշտպանության ազդեցության գնահատման մեխանիզմի, ինչպես նաև պատասխանատուների ինստիտուտի ներդրման և վերահսկողական լիազորությունների ընդլայնման նախաձեռնությունները։
Փոխնախարարն առանձնակի շեշտել է, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումները Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության գործընթացի կարևոր նախապայմաններից են։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում:
Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համաձայնեցրել է պայմանագրի և անձնակազմի հետ կապված բոլոր հարցերը և կգլխավորի երկրի ֆուտբոլի հավաքականը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։Վերջինս հիշեցրել է, որ Զիդանը վաղուց է համաձայնություն տվել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելուն՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր մերժելով մի շարք ֆուտբոլային ակումբներ գլխավորելու առաջարկները։
«Անձնակազմն արդեն որոշված է, և Զիդանը պաշտոնական պայմանագիր կստորագրի առաջիկա օրերին՝ հավաքականի ներկա մարզիչ Դիդյե Դեշամի հրաժեշտից հետո»,-գրել է Ռոմանոն։
Զինեդին Զիդանը որպես ֆուտբոլիստ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում դարձել է 1998 թվականի աշխարհի չեմպիոն (եզրափակչում դառնալով երկու գոլի հեղինակ) և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն: Նա արժանացել է «Ոսկե գնդակ» հեղինակավոր մրցանակին (1998 թ.) և երեք անգամ ճանաչվել ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Նրա խաղային կարիերան ավարտվել է 2006 թվականի աշխարհի առաջնության դրամատիկ եզրափակչից հետո, որում Զիդանը Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Մարկո Մատերացիին գլխով հարվածելու համար կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց դաշտից, իսկ Ֆրանսիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Իտալիայի հավաքականին։
Մարզչական ասպարեզում Զիդանը գլխավորել է Մադրիդի «Ռեալը» երկու տարբեր ժամանակահատվածներում (2016-2018 թթ. և 2019-2021 թթ.): Նրա առաջնորդությամբ «Արքայական ակումբը» սահմանել է ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ միակ թիմը, որը նվաճել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը երեք տարի անընդմեջ (2016, 2017, 2018 թթ.): Բացի այդ, նա «Ռեալի» հետ երկու անգամ հաղթել է Իսպանիայի Լա Լիգայում։ Զիդանը 2021 թվականին հեռացել է «Ռեալ»-ից՝ երկար ժամանակ դադար վերցնելով մարզչական գործունեությունից։
դիտվել է 172 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։
Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված հայտարարություններով։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում շեշտադրել է ռազմավարական գործընկերության խորացումը․ «Չնայած պարբերաբար ի հայտ եկող դժվարություններին՝ մենք շարժվում ենք դեպի մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության ներուժի լիակատար բացահայտում»։
Լավրովն անդրադարձել է նաև AZAL-ի ինքնաթիռի կործանման թեմային՝ նշելով․ «Մենք ամբողջությամբ կարգավորել ենք բոլոր հարցերը՝ կապված մեր ընդհանուր ողբերգության՝ AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ»։
Առնվազն 8 մարդ զոհվել է, և 15-ը՝ ստացել վնասվածքներ Հնդկաստանի արևմուտքում՝ Գուջարաթ նահանգի Ահմեդաբադ քաղաքում գտնվող հրավառությունների արտադրության անօրինական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով India TV հեռուստաալիքին։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, պայթյունն այնքան հզոր է եղել, որ դրա ձայները լսելի են եղել մինչև 5 կմ հեռավորության վրա։ Հաղորդվում է դեպքի վայրում առկա մասշտաբային ավերածությունների մասին։ Փրկարարներին հաջողվել է մարդկանց դուրս բերել փլատակների տակից։
Իշխանությունները հետաքննություն են սկսել պայթյունի պատճառների և պիրոտեխնիկայի արտադրության գործարանի անօրինական գործունեության հանգամանքները պարզելու համար։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին։
դիտվել է 135 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
«Մեգանյուզ»-ն ավելի վաղ անդրադարձել էր Կոտայքի մարզում սպասվող կադրային հնարավոր փոփոխություններին՝ հայտնելով, որ մարզպետի պաշտոնում կարող է նշանակվել Լիլիթ Ստեփանյանը, իսկ գործող մարզպետը կվերցնի պատգամավորական մանդատն ու կտեղափոխվի օրենսդիր մարմին։
Սակայն քաղաքական կուլիսներում սցենարները սրընթաց փոփոխվում են։ Այսօր «Մեգանյուզ»-ին նոր և ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետի աթոռին է հավակնում նաև Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը։
Էդուարդ Բաբայանի ֆիգուրը Կոտայքի մարզային կառավարման համատեքստում բավականին հետաքրքիր է։
Հիշեցնենք, որ նա տարիներ շարունակ եղել է Գագիկ Ծառուկյանի մերձավոր թիմակիցն ու հենասյուներից մեկը մարզում։ Սակայն քաղաքական դասավորվածությունները փոխվեցին, և արդեն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում Բաբայանն իր ողջ ռեսուրսով աշխատեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։
Ըստ ամենայնի, ընտրություններում ներդրված ջանքերն ու ապահոված արդյունքներն այժմ քաղաքական կապիտալի վերածելու և մարզային ավելի բարձր կարգավիճակ ստանալու փուլն է սկսվել։
Հավելենք, որ թեմայի առնչությամբ «Մեգանյուզ»-ին չհաջողվեց կապ հաստատել և մեկնաբանություն ստանալ ո՛չ Լիլիթ Ստեփանյանից, և ո՛չ էլ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանից։
Այսպիսով՝ Կոտայքի մարզպետի թափուր հնարավոր հաստիքի շուրջ ներքաղաքական ինտրիգը գնալով թեժանում է։ Մի կողմից շրջանառվում է կուսակցական հստակ գծի ներկայացուցիչ Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը, մյուս կողմից՝ մարզում լուրջ ազդեցություն և քաղաքական նոր հենարաններ ունեցող Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հավակնությունները։
Թե ում վրա կանգ կառնի իշխանության վերջնական ընտրությունը, և ում կվստահվի Կոտայքի ռազմավարական մարզի ղեկավարումը՝ ցույց կտա միայն ժամանակը։
«Մեգանյուզ»-ը շարունակելու է հետևել իրադարձությունների զարգացմանը և իր ընթերցողին ներկայացնել ամենաթարմ ու հավաստի տեղեկատվությունը։