Author: Balance2

  • Գետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելՖրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ ՊապոյանԿառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգըԳյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ

    Գետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելՖրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ ՊապոյանԿառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգըԳյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումըԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքինՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներՆոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանըՄյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՕդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավըԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԱրմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՎահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանըՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունՀայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունըԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցԳագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազությունԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասՇինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքերԴավիթ Խաժակյանը լքում է Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունըԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիրԱյսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ ՀարությունյանՍեպտեմբերի 1-ից Արմավիր համայնքի ուսանողները կտեղափոխվեն անվճար. Վարշամ ՍարգսյանՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում. Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալինԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՄարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զпհըԿասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԱնհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպшնել են չորս մարդուԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարանՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըAECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակովԾառուկյանը բանտից էլ շարունակում է վնասել մեր սպորտին ու կեղծիքներ տարածել. MediaNews Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն էՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում էՔննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունըՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինությունՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել. ՏեսանյութՈւկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներինԴատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ինԵրկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք«Մի բուռ երկիրը» էս ինչքան եք օտարի ոտերի տակ փռել ու դեռ դավաճան մեզ եք ասում։ Այ շարքային քցողներ, դուք ո՞նց գետինը չեք մտնում. Քրիստինե ՎարդանյանԱդրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակումը. ԲայրամովՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածքԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՀՀ ՍԱՏՄԱյս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ՌԴ շահերից. Արամ ՍարգսյանՍոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն Այս տեպերով շուտով կալուգացու բառի բուն իմաստով փոքրիկ խմբակից մարդ չի մնա․․․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը. Տարոն ՉախոյանԳայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ»«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ալխաս ՂազարյանՄերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել ԿարապետյանինԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԴատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասինԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. ՆԳՆԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է. ՏեսանյութԱբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է մարել 50 մլն ԱՄՆ դոլար ՀԷՑ-ի պարտավորություններից, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների. Ռոմանոս ՊետրոսյանՍևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանցՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումըԻմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում էՀայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրըԿառավարության ներդրումները Երևանում և Գյումրիում պետք է լինեն ավելի հասցեական. Նիկոլ ՓաշինյանՎնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններինԳլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի ՀանրապետությանըԿյանքն է այդպիսին՝ մի օր դու ես սպառնում մարդկանց վանդակով, մի օր՝ դու ես վանդակում հայտնվում. Տարոն ՉախոյանԱրագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զпհեր ԿԸՀ-ին խնդրել եմ ինձ հանել ,,Ուժեղ Հայաստան,, կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից. Վահան ՀովհաննիսյանՍերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղիԱյսօր ռուսական պրոպան գազով լի 30 վագոն Բալաջարի կայարանից կմեկնի ՀայաստանԴանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Արման ԹաթոյանիԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինՄեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե դա «զենք է», մյուսը՝ թե «պայքարի միջոց», էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք. Ալխաս ՂազարյանԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալԴատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին

  • Իրանի դատավորից ավելի «իրանցի» ՀՀ քննիչները. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Գագիկ Ծառուկյանի ձեռնար­կություններում իրականացված լայնածավալ խուզարկություններից հետո Հայաստանում սոցիալական ճգնաժամ է հասունանում։ «Մուլտի գրուպ» հոլդինգի աշխատողները հերթով բողոքի ակցիաների են դուրս գալիս ու պահանջում, որ բացեն իրենց փակված աշխատավայրերը: Մի քանի օր առաջ փողոց էին դուրս եկել «Մուլտի Վելնես» համալիրի աշխատողները, «Մուլտի ռեստ հաուզի», «Մուլտի տաբակի», «Մուլտի ստոունի»:
    «Մուլտի տաբակի» աշխատողներն ասում էին, որ 9 օր է՝ զրկված են աշխատելու հնարավորությունից: Մարդիկ ունեն վարկեր, ապրուստ վաստակելու խնդիր: «Եթե գործարանը չբացեցին, ամեն ինչի ընդունակ ենք»,- «Հրապարակին» ասել էր աշխատողներից մեկը: Ակցիաներ էին անում նաեւ Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի, «Փարավոն» ռեստորանի, Օլիմպավանի աշխատողները, իսկ «Մուլտի Վելնես»-ի ակցիային միացել էին նաեւ սրահում մարզվողները: Իրավապահները կապարակնքել են ոչ միայն բիզնես օբյեկտների, այլ նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դռները:

    Այն, ինչ կատարվում է «Մուլտիգրուպ հոլդինգի» շուրջ, դուրս է եկել սովորական քննչական գործողությունների շրջանակից: Հարվածի տակ են հազարավոր շարքային քաղաքացիներ, հաճախորդներ, զբոսաշրջիկներ, որոնք, մեծ հաշվով, կապ չունեն Ծառուկյանի հետ, սակայն տուժում են նրա դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարից: Նրանց տագնապը լավագույնս արտահայտեց «Փարավոն» ռեստորանից ավտոմատավոր ջոկատայինների կողմից դուրս շպրտված նորահարսը, որը փեսայի հետ ֆոտոսեսիա էր անում «Փարավոնում». «Մենք ամիսներով պատրաստվել ենք այս օրվան, հսկայական գումարներ վճարել տարածքի համար։ Մեր կյանքի ամենակարեւոր օրն է, մենք ի՞նչ կապ ունենք ձեր քաղաքական կամ քրեական հարցերի հետ։ Ինչո՞ւ եք հարսանիքս տապալում, ինչո՞ւ եք մեզ պատժում ուրիշի արածի կամ չարածի համար»:

    Ուրիշի՝ Ծառուկյանի արած-չարածի համար պատժվում են նաեւ «Մուլտի Վելնես» կենտրոնի հաճախորդները, որոնք թանկարժեք փաթեթներ են գնել՝ այստեղ հաճախելու համար, բայց հուլիսյան մի գեղեցիկ օր եկել տեսել են դռները «պլոմբած», բակում՝ ավտոմատավորներ: Տարեկան (All Inclusive) փաթեթն արժե 400 հազար դրամ: «Եթե Ծառուկյանի հետ հարցեր ունեք, գնացեք՝ իր հետ լուծեք, իմ վճարած փողն ու իմ առողջությունն ինչո՞ւ եք պատանդ վերցնում», «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ սովորական մարդու իրավունքը ոչ մի արժեք չունի, սա ի՞նչ խայտառակություն է»,- հարցնում ու զայրանում էին մարզասրահներից դուրս շպրտված հաճախորդները: Ոմանց նույնիսկ լողավազանից էին հանել: Երեւի, ջրի տակն էին խուզարկում:

    Օլիմպավանից դուրս շպրտվածների թվում մոտ 30 երեխա կար՝ աուտիզմ եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող: Ասում են՝ իրենց ամենօրյա բուժական ֆիզկուլտուրայի վայրում տեսնելով ավտոմատավորների, նրանք սարսափ են ապրել, իսկ նրանց ծնողները՝ շոկ: Սպորտսմենների մարզիչներն իրենց հերթին են ահազանգում՝ միայն մեկ խմբում 107 երեխա զրկվել է մարզվելու հնարավորությունից, իսկ առջեւում աշխարհի առաջնությունն է: Այսպես է սիրում իր քաղաքացիներին ամեն օր «սրտիկներ» ցույց տվող իշխանությունը:

    Բայց ինչո՞վ է «օգնելու» շարքային քաղաքացու նկատմամբ իրականացվող այս տեռորը Ծառուկյանի դեմ հարուցված քրեական վարույթին: Հիշեցնենք․ նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման մեջ: Ըստ մեղադրանքի` նա 2022-2024 թվականներին, Իրան-Հայաստան կապերը զարգացնելու պատրվակով, համատեղ ընկերություններ է հիմնել, ապա փաստաթղթեր կեղծելով՝ իրանական կողմից հափշտակել 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա եւ ապրանքներ՝ շուրջ 22 միլիոն դոլարի: Իրանցի գործարարները, որոնց թվում են հայր եւ որդի Օլամաեինները, ցուցմունք են տվել, որ իրենց կողմից Հայաստան ուղարկված ապրանքները Ծառուկյանը յուրացրել է: Ծառուկյանի փաստաբանները փաստաթղթեր են ներկայացնում, որոնցով մի բան էլ իրանցիներն են պարտք Գագիկ Ծառուկյանին, եւ մեջբերում են Իրանի դատարանի վճիռը:

    Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է՝ վեճը համարելով քաղաքացիաիրավական: Ուրեմն Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են գտնվել ՀՀ քննիչները: Անգամ՝ Իրանի դեսպանից էլ «իրանցի», որն իր ասուլիսում անդրադարձել է այս միջադեպին: «Երբ որեւէ իրադարձության ազդեցության տակ երկրի ներսում որոշակի պառակտում է ստեղծվում, ապա դա երբեք չի կարող բերել լավ արդյունքի»,- ասել է նա, եւ դեսպանի այս արտահայտությունը չի կորել դիվանագիտական ձեւակերպումներում:

    Հետաքրքիր է, որ դեռ 2023 թվականին են իրանցիները բողոքել Փաշինյանին, բայց դատախազությունը դա միայն հիմա է հիշել` Ծառուկյանի հասցեին Նիկոլի հնչեցրած սպառնալիքներից հետո: Արդյո՞ք քննիչները չէին կատարի իրենց աշխատանքը, եթե մարզիկները շարունակեին մարզվել, իսկ Ծառուկյանի հոլդինգի աշխատողները՝ գնալ աշխատանքի, եւ ո՞րն է առյուծների ու կոկորդիլոսների մեղքը, որոնք «էկզոտիկ» այս վարույթի շրջանակում` քննիչների որոշմամբ պաշտոնապես ճանաչվել են «իրեղեն ապացույց»։

    «Կենդանին դարձել է թիրախ: Ամեն ինչ մեկ է իշխանության համար: Չարաշահում են մինչեւ վերջ, որքան կարող են: Այն, ինչ կատարվում է, օրինականության հետ կապ չունի: Լավ, մեղադրանք ես առաջադրել, քրեական գործ եք հարուցել, զբաղվեք դրանով, ի՞նչ կապ ունեն հասարակ քաղաքացիները: Ծառուկյանի դեմ բռնանում են, բայց այս պառակտված հասարակությունը սկսում է պաշտպանել բռնացողին՝ հիշելով Ծառուկյանի ինչ-ինչ հատկանիշները: Իրոք, ինչ ուզում են, անում են»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

     

  • Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ին. «Փորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը»





    Միջազգային օլիմպիական կոմիտեն տեղյակ է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շուրջ իրադարձություններից, կապ է հաստատել Հայաստանի ազգային կառույցի հետ ու փորձում է լուծումներ գտնել, «Ազատությանը» հայտնել են ՄՕԿ-ից:

    «ՄՕԿ-ն ուշադիր դիտարկում է բոլոր հանգամանքները և փորձում է պատշաճ լուծումներ գտնել՝ պաշտպանելու ՀԱՕԿ-ը՝ որպես կառույց և երաշխավորելու Հայաստանում Օլիմպիական շարժման ու մարզիկների շահերը»,- «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան արձագանքել են ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից:

    Թե ինչ լուծումներ են դիտարկվում, միջազգային կառույցը չի բացահայտել:

    Գործարար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից ի վեր, անցած երկուշաբթիից կապարակնքված են նաև ՀԱՕԿ-ի և ՀԱՕԿ-ի մարզաբազա հանդիսացող «Օլիմպավան» կենտրոնի դռները:

    Ավելի քան 10-ն օր է իրավապահները չեն հանրայնացրել՝ ինչու են կասեցրել օլիմպիական ազգային կառույցի աշխատանքը, ինչ հնարավոր չարաշահումներ են հայտաբերել կամ փնտրում այնտեղ:

    ՄՕԿ-ը անպատասխան է թողել «Ազատության»հարցը, թե ինքը որպես ազգային կառույցը վերահսկող մարմին՝ վերջին տարիների առանձնին ստուգումներ կամ աուդիտ անցկացրե՞լ է ՀԱՕԿ-ում: Չեն պատասխանել նաև հարցին, թե այս զարգացումները ինչպես կարող են անդրադառնել Հայաստանի օլիմպիկական վարկանիշի վրա:




    դիտվել է 105 անգամ

  • «Մենակ երկուսով». մեկ տուն, երկու կյանք, 64 քառակուսի

    Երկու տարի շարունակ նրանք նկարում էին մի տուն, որտեղ գրեթե ոչինչ չէր փոխվում։ Ամեն անգամ տեսախցիկը վերադառնում էր նույն անկյուն, առարկաները մնում էին իրենց տեղերում, իսկ առօրյան կրկնում էր ինքն իրեն։ 

     

    Արթուր Սահակյանը չի սիրում բացատրել իր ֆիլմերը։ Երբ հարցնում եմ՝ «Մենակ երկուսով»-ն ինչի՞ մասին է, մի պահ լռում է, հետո ժպտում. «Եթե կարողանայի դա բառերով ասել, երեւի ֆիլմ չէի նկարի»։

    Լուսանկարը` Կադր ֆիլմից

    Լրագրողի համար սա անհարմար պատասխան է։ Սովորաբար հենց այստեղից է սկսվում պատմությունը, բայց, երբ հեղինակը հրաժարվում է այն բառերով բացատրել, մնում է միայն փորձել հասկանալ՝ ինչու։ Գուցե որովհետեւ նույնն անում է նաեւ ֆիլմը։ Այն չի մեկնաբանում իր հերոսներին։ Տեսախցիկը պարզապես մնում է նրանց կողքին այնքան երկար, մինչեւ լռությունն ինքն է սկսում պատմել։

    Սիմոն Դավթյանը Սիմոն Դավթյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Սկզբունքը ծնվել է դեռ այն ժամանակ, երբ ֆիլմն անգամ գոյություն չուներ։ 2022 թվականին Սիմոն Դավթյանը մի քանի օրով գնացել էր Պեմզաշեն՝ տատիկի գյուղ։ Լուսանկարում էր գյուղի տարեց բնակիչներին․ «Տատիկս ինձ տարավ Շուռայի ու Օֆելյայի տուն։ Մի քանի կադր արեցի ու վերջ։ Հետո այդ լուսանկարները մնացին իմ արխիվում»։

     

    Մի քանի տարի անց, երբ Արթուր Սահակյանի հետ սկսեցին քննարկել մենակ ապրող տարեց մարդկանց մասին ֆիլմ նկարելու գաղափարը, Սիմոնը հիշեց հենց այդ լուսանկարը։

    Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից

    «Սիմոնի տատիկը մեզ ծանոթացրեց Շուռայի ու Օֆելյայի հետ։ Գնացինք իրենց տուն, նստեցինք, խոսեցինք, մի քիչ էլ նկարեցինք՝ ավելի շատ որպես առաջին հետազոտություն։ Երբ վերադարձանք ու նայեցինք նյութը, միանգամից հասկացանք՝ հենց իրենք են այն մարդիկ, որոնց փնտրում էինք։ Նրանք մենակ էին ապրում իրենց փոքրիկ տանը՝ մոտ 64 քառակուսի մետր տարածքում, որը կարծես մի ամբողջ կղզի լիներ։ Տանը գրեթե ոչ մի տեխնիկա չկար, հեռախոս անգամ չունեին։ Արտաքին աշխարհի հետ նրանց միակ կապը հեռուստացույցն էր»,- պատմում է Արթուր Սահակյանը։

     

    Ի սկզբանե ֆիլմի աշխատանքային վերնագիրը «64 քառակուսի» էր՝ տան մակերեսը։ Բոլոր տեսարանները մնում էին նույն չորս պատերի ներսում, եւ յուրաքանչյուր նոր այցելության ժամանակ տեսախցիկը վերադառնում էր նույն կետերին։

    Լուսանկարը` Կադր ֆիլմից

    «Ամեն անգամ նույն ռակուրսներն էինք ընտրում։ Հետո, երբ նյութը փռեցի մոնտաժի ծրագրում, հասկացա, որ առաջին եւ երրորդ նկարահանման օրերը գրեթե չեն տարբերվում։ Առարկաները նույն տեղում էին, շարժումները՝ նույն հերթականությամբ։ Կարծես ժամանակը պտտվում էր նույն շրջանի մեջ»,- հիշում է Արթուր Սահակյանը։

    Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից

    Նրա խոսքով, ֆիլմը հենց սկզբից կառուցվել է առանց հարցազրույցների։ Հերոսներին հարցեր չէին տալիս, չէին խնդրում պատմել իրենց մասին, այլ պարզապես հետեւում էին նրանց առօրյային՝ վստահ լինելով, որ այդ տան ներսում արդեն իսկ կա այն ամենը, ինչ ֆիլմին անհրաժեշտ է։ 

     

    «Նույնիսկ մտածում էի՝ մի բառ անգամ չլինի ֆիլմում։ Իրենք իրար հետ էլ գրեթե չէին խոսում։ Եթե խոսում էին, ապա ամենասովորական բաների մասին՝ «սուրճը ո՞ւր է», «հեսա կբերեմ»։ Այդ տան լռությունն ինքն էր հուշում, որ պետք է հնարավորինս խուսափել խոսքից»։

    Լուսանկարը` Կադր ֆիլմից

    Արթուր Սահակյանի համար այդ լռությունն անգամ սիրո մասին էր պատմում․ «Իմ հանդիպած սիրո ամենաիդեալական մոդելը իրար հետ չխոսող զույգն է»։

     

    Հենց այդ պատճառով էլ ֆիլմի ամենակարեւոր տեսարաններից մեկը ոչ թե երկխոսություն է, այլ գործողություն։ Տանը դագաղ է դրված, մարդիկ հավաքվել են հոգեհանգստի, հերոսը մոտենում է պատին ու ուղղում ջերմաչափը։

    Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից

    Սահակյանի համար այդ դրվագը բացատրության կարիք չունի․ «Դա նշանակում է, որ իր տան ամեն անկյունը, ամեն դետալը իրեն ծանոթ է։ Ի՞նչ պետք է դրանից հետո խոսի այդ մարդը»։

     

    Ֆիլմի դիտողական լեզուն պահանջում էր գրեթե անտեսանելի տեսախցիկ։ Սիմոն Դավթյանը հիշում է, որ սկզբնական նկարահանումներից հետո տան ներսում արդեն որոշել էին բոլոր հիմնական ռակուրսները։ Հաճախ պարզապես տեղադրում էին տեսախցիկն ու դուրս գալիս տնից, որպեսզի իրենց ներկայությունը չփոխի առօրյան։

    Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից

    «Կամերան դնում էինք ու դուրս գալիս։ Երբ ներսում էինք, իրենք անընդհատ ուզում էին հյուրասիրել, զբաղվել մեզնով։ Բայց ժամանակի ընթացքում սարքի մասին լրիվ մոռացան»,- հիշում է Սիմոն Դավթյանը։

    Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից

    Նրա խոսքով՝ Շուռան ու Օֆելիան նույնիսկ այնքան էլ չէին տարբերակում՝ տեսախցիկը տվյալ պահին աշխատո՞ւմ է, թե՞ ոչ. «Իրենց համար դա պարզապես տան մեջ դրված հերթական առարկան էր»։

     

    Սահակյանն ու Դավթյանը սկսել էին նկարահանումները սեփական միջոցներով՝ առանց կինոֆոնդի կամ պրոդյուսերական աջակցության։ Միայն այն ժամանակ, երբ ֆիլմն արդեն ձեւավորվել էր, նրանց միացավ Gravity Production-ը եւ պրոդյուսեր Արամայիս Հայրապետյան։

    Լուսանկարը` «Մենակ երկուսով» ֆիլմի պոստերը

    «Երբ արդեն հասկացանք, որ ֆիլմը վերջնական տեսքի բերելու համար ռեսուրսներ են պետք, դիմեցինք Gravity Production-ին։ Այն, ինչ այլեւս հնարավոր չէր ընկերների օգնությամբ անել, արդեն Production-ը վերցրեց իր վրա», – պատմում է Արթուր Սահակյանը։

     

    Նկարահանումները դեռ շարունակվում էին, երբ գյուղից զանգեցին ու հայտնեցին մահվան լուրը։ Այդ պահին Սիմոն Դավթյանը կոմերցիոն նկարահանման էր։ Նա պատմում է, որ բացատրել է իրավիճակը, կանգնեցրել նկարահանումը եւ անմիջապես ուղեւորվել են Պեմզաշեն։

     

    «Գնացինք հոգեհանգստին, հետո հուղարկավորությանը։ Գյուղում արդեն բոլորը գիտեին, որ ֆիլմ ենք նկարում, դրա համար հարց անգամ չէր առաջանում՝ ինչու ենք տեսախցիկով այնտեղ»,- պատմում է Սիմոնը։

     

    Նրանք նկարել են ոչ միայն հրաժեշտի արարողությունը, այլեւ այն գիշերը, երբ գյուղացիները հերթով մնում էին տանը՝ հանգուցյալի կողքին։

    Լուսանկարը` Կադր ֆիլմից

    Ֆիլմի կառուցվածքը, սակայն, միայն կորուստի պատմություն չէ։ Սահակյանի համար ամենակարեւոր կետը ոչ թե մահն է, այլ վերջին հայացքը․ «Եթե այդ հայացքը չլիներ, գուցե ֆիլմն էլ էմոցիոնալ առումով չհավաքվեր։ Այդ հայացքի մեջ շատ բան կա։ Որեւէ դերասան դա խաղալ չէր կարող։ Նայում ես ու հասկանում ես, որ մարդը կարծես ասում է՝ տեսեք, այսպիսի կյանք էլ է լինում»։

     

    Հենց այդ տեսարանից էլ ծնվել է ֆիլմի օղակաձեւ կառուցվածքը։ Արթուր Սահակյանը չէր ցանկանում, որ պատմությունը կանգ առներ մահվան վրա։ Ավելի կարեւոր էր վերադարձնել այն կետին, որտեղ, անկախ ամեն ինչից, կյանքը շարունակվում է։ 

    Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից

    Փոքր տան ներսում ամեն ինչ հիշողություն է։ Դուռը, սառնարանը, մահճակալը, պատի ջերմաչափը։ Դրանք ոչ թե պարզապես կենցաղային առարկաներ են, այլ այն տարածքը, որտեղ ժամանակը շարունակում է ապրել նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ հեռանում են։

     

    Ֆիլմը հարցնում է՝ կարո՞ղ է մարդն իսկապես մենակ լինել, եթե նրա հետ շարունակում են ապրել հիշողությունները, ձայներն ու տարածությունը։

    Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից

    Նույն հարցը տալիս եմ նաեւ Արթուր Սահակյանին. «Չեմ գտել։ Փնտրում եմ ու երեւի էլի կփնտրեմ», – ասում է նա։

     

    «Մենակ երկուսով»-ը չի ավարտվում պատասխանով։ Վերջին խոսքը հեղինակները թողել են Շուռայի հայացքին։ Եթե այդ հարցն իսկապես պատասխան ունի, ապա այն, հավանաբար, բառերի մեջ չէ։  

     

    «Մենակ երկուսով» ֆիլմը կցուցադրվի հուլիսի 17-ին՝ ժամը 17:30-ին, Կինոյի տանը։

     

    Աստղիկ Հովհաննեսով

    Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի եւ Արթուր Սահակյանի անձնական արխիվից

  • Սամվել Կարապետյանի պնդումը, թե վերջին տարիներին Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել» սխալ է․ ինչ են ցույց տալիս թվերը

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հուլիսի 7–ին հայտարարել էր, թե Հայաստանում ներդրումներ չեն իրականացվում։ «Վերջին տարիներին մեր երկրում բացարձակ ներդրումներ չեն եղել․․․Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Իրենց (գործող իշխանության) բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին», — հայտարարել էր նա։

    «Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է վերջին տարիներին Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել» պնդումը՝ համադրելով օտարերկրյա ներդրումների և հիմնական կապիտալում կատարված ներդրումների պաշտոնական տվյալները։  

    Օտարերկրյա ներդրումների տատանումները

    ՀՀ վիճակագրական կոմիտեի «Իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը» վիճակագրության  տվյալներով՝  Հայաստանի իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը 2018–2025 թվականներին եղել են խիստ տատանողական։

    2018 թ․-ին օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կազմել է 34 մլրդ դրամ։ 2019-ին այն աճել է՝ հասնելով 98.4 մլրդ դրամի, իսկ 2020 թվականին դարձել է բացասական՝ կազմելով -5.8 մլրդ դրամ։

    2021 թվականին գրանցվել է դիտարկվող ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշը՝ 208.8 մլրդ դրամ։ Դրանից հետո ներդրումների զուտ հոսքը երեք տարի շարունակ նվազել է՝ 2022 թվականին կազմելով 186.6 մլրդ դրամ, 2023 թվականին՝ 149 մլրդ դրամ, իսկ 2024 թվականին՝ 29.8 մլրդ դրամ։

    2025 թվականին 2024-ի համեմատ արձանագրվել է որոշակի աճ․ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կազմել է 34.5 մլրդ դրամ, ինչը շուրջ 15.6%-ով կամ 4.7 մլրդ դրամով ավելի է 2024-ի ցուցանիշից։ Այդուհանդերձ, տարեկան վերջին տվյալները ցույց են տալիս, որ ցուցանիշը շարունակում է զգալիորեն զիջել 2021–2023 թվականների մակարդակին։

    Ի դեպ, բացասական զուտ ցուցանիշը չի նշանակում, որ տվյալ տարում ներդրում ընդհանրապես չի եղել․ Վիճակագրական ծառայության մեթոդաբանությամբ՝ զուտ հոսքը ստացումների և մարումների տարբերությունն է, ուստի բացասական թիվը նշանակում է, որ մարումները գերազանցել են ստացումները։ 

    *Ըստ մեթոդաբանության  օտարերկրյա ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումներ։ Պորտֆելային ներդրումը օտարերկրյա ներդրումներն են որևէ կազմակերպության կապիտալում՝ մինչև 10% ձայնի իրավունք տվող բաժնետոմսերում և փայամասնակցությունում, ինչպես նաև կազմակերպված կամ այլ ֆինանսական շուկաներում շրջանառելի պարտքային արժեթղթերում (պարտատոմսեր, պարտամուրհակներ, դրամի շուկայի գործիքներ, այլ պարտքային արժեթղթեր): Այլ ներդրումների կազմում ներառվում են վարկերն ու փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք կամ ստացվելիք գումարները, ինչպես նաև ստացված և տրված կանխավճարները։

    Ուղղակի ներդրումների պատկերը

    Վիճակագրական կոմիտեն իրական հատվածում օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը ներկայացնում է ընդհանուր ներդրումներ/ուղղակի ներդրումներ ձևաչափով։ Ուստի առանձին դիտարկել ենք նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների վիճակագրական պատկերը։ 

    2018թ․-ին ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կազմել է 94.2 մլրդ դրամ, իսկ 2019 և 2020 թվականներին դարձել է բացասական՝ համապատասխանաբար -18.6 մլրդ և -43.2 մլրդ դրամ։

    2021 թվականին ցուցանիշը կտրուկ աճել է՝ հասնելով 128.6 մլրդ դրամի։ 2022-ին ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 171.7 մլրդ դրամ, իսկ 2023-ին գրանցվել է դիտարկվող ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշը՝ 252.9 մլրդ դրամ։

    2024 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը կրկին եղել է բացասական՝ կազմելով -47.5 մլրդ դրամ, իսկ 2025 թվականին ցուցանիշը կրկին դարձել է դրական և հասել 93 մլրդ դրամի։

    *Օտարերկրյա ուղղակի ներդրումները ներառում եմ հետևյալ ֆինանսական գործիքները, դրանց հետ կապված դիրքերը, գործարքները, դրանցից եկամուտը և այլ փոփոխությունները․1) կանոնադրական և էմիսիոն կապիտալ, 2) կազմակերպության սեփական կապիտալի այլ տարրեր, 3) պարտքային գործիքներ։ 

    Հիմնական կապիտալում կատարված ներդրումների ընդհանուր պատկերը

    Ներդրումների ընդհանուր պատկերը գնահատելու համար դիտարկել ենք նաև ազգային հաշիվների «հիմնական միջոցների համախառն կուտակում» ցուցանիշը։ Պարզ ասած՝ այն ցույց է տալիս, թե տնտեսությունում որքան ներդրում է արվել շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների և այլ երկարաժամկետ օգտագործվող հիմնական միջոցների ձեռքբերման կամ ստեղծման համար։ Այս ցուցանիշը միայն օտարերկրյա կամ միայն ներքին ներդրումների ցուցանիշ չէ․ այն արտացոլում է հիմնական կապիտալում կատարված ընդհանուր ներդրումները։ 

    ՀՀ վիճակագրական կոմիտեի ՀՆԱ օգտագործման  վիճակագրության   «հիմնական միջոցների համախառն կուտակում» տողի ցուցանիշը, ընթացիկ գներով, 2018 թվականին կազմել է 1.01 տրլն դրամ, 2019 թվականին՝ 1.03 տրլն դրամ, իսկ 2020 թվականին՝ 1.1 տրլն դրամ։

    2021 թվականին ցուցանիշը զգալիորեն աճել է՝ հասնելով 1.48 տրլն դրամի, 2022 թվականին կազմել է 1.79 տրլն դրամ, իսկ 2023 թվականին՝ 1.95 տրլն դրամ։

    2024 թվականին հիմնական միջոցների համախառն կուտակումը կազմել է 2.19 տրլն դրամ, իսկ 2025 թվականին հասել է դիտարկվող ժամանակահատվածի ամենաբարձր մակարդակին՝ 2.42 տրլն դրամի։

    Այսինքն, վերջին ութ տարիներին Հայաստանում հիմնական միջոցների համախառն կուտակման ծավալը, ընթացիկ գներով, աճել է գրեթե 2.4 անգամ՝ 2018-ի 1.01 տրլն դրամից 2025-ին հասնելով 2.42 տրլն դրամի։

    Այսպիսով, Սամվել Կարապետյանի պնդումը, թե վերջին տարիներին Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել» սխալ է, և չի հաստատվում պաշտոնական վիճակագրությամբ։

    Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը իսկապես եղել են խիստ տատանողական, իսկ առանձին տարիներին՝ նաև բացասական։ Սակայն դրան զուգահեռ մի շարք տարիներին արձանագրվել են դրական և աճի զգալի ծավալներ։ Բացի այդ, ազգային հաշիվների տվյալներով՝ տնտեսությունում հիմնական կապիտալում կատարված ներդրումների ծավալը 2018–2025 թվականներին շարունակաբար աճել է՝ հասնելով 2.42 տրլն դրամի։

    Գայանե Մարկոսյան

  • «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

    Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

    Մասնավորապես. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը 2008 թվականից սկսած՝ տրավերտինի և կավի արդյունահանման նպատակով Լիազոր մարմնից ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն, որի կոորդինատներում ընդգրկվել են Արարատի մարզի համայնքներում գտնվող տարբեր նպատակային նշանակության հողամասեր:

    Այնուհետև Ընկերությունը, տարեկան վարձավճարները և գույքահարկի գծով պարտավորությունները չկատարելու նպատակով, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում:

    Դատախազը, հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հուլիսի 16-ին հաղորդում է ներկայացրել իրավասու քննչական մարմին:

    Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

  • Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է․ ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հաստատել է The Guardian-ի հրապարակած լուրը, ըստ որի` ԹՐԻՓՓ նախագծի իրականացման նպատակով ստեղծված հիմնադրամը ղեկավարելու է Կոնստանտին Սոկոլովը, որը «ՄՏՍ Հայաստան» ընկերության նոր սեփականատերերից է` չինացի Ժե Ժանգի հետ միասին, որոնք մասնագիտացել են ընկերություններ գնելու, վաճառելու, նման գործարքներ կնքելու հարցերում, ինչպես նաեւ՝ մեծ ընկերությունների հմուտ կառավարիչներ են: 

     

    Սոկոլովը Դոնալդ Թրամփի վաղեմի սպոնսորներից է, մասնավորապես` 12 միլիոն դոլար ներդրում է կատարել Թրամփի նախընտրական կամպանիայի մեջ: Նա մի շարք ներդրումային ֆոնդերի հիմնադիր է, տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել: Բայց ամենազավեշտալին այն է, որ նա 1975 թվականին է ծնվել, Սանկտ Պետերբուրգում, ազգությամբ հրեա է, 2024 թվականին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ:

  • Դատախազությունը «Արարատցեմենտ»-ում հայտնաբերել է «մի շարք խախտումներ»

    Դատախազությունը «Արարատցեմենտ»-ում հայտնաբերել է «մի շարք խախտումներ»Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ: 

    Մասնավորապես.

    «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը 2008 թվականից սկսած՝  տրավերտինի և կավի արդյունահանման նպատակով Լիազոր մարմնից ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն, որի կոորդինատներում ընդգրկվել են Արարատի մարզի համայնքներում գտնվող տարբեր նպատակային նշանակության հողամասեր:

    Այնուհետև Ընկերությունը, տարեկան վարձավճարները և գույքահարկի գծով պարտավորությունները չկատարելու նպատակով, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում:

    Դատախազը, հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հուլիսի 16-ին հաղորդում է ներկայացրել իրավասու քննչական մարմին:

    «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության կողմից նախաձեռնված ուսումնասիրությունները շարունակվում են:

    ՀՀ դատախազություն

  • Խմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ»



    Lifestyle


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Ավանդաբար իռլանդական վիսկիների հիմնական տարբերությունը շոտլանդականից ծխի համի բացակայությունն է: Իռլանդացիներն իրենց ածիկը տորֆով չեն բովում։ Այնուամենայնիվ, կա մեկ բացառություն: Bushmills թորման գործարանը տասնամյակներ շարունակ օգտագործում էր շոտլանդական՝ տորֆը բովելու մեթոդը, ինչն այդ վիսկին ավելի շոտլանդական է դարձնում, քան իռլանդական: Ավելին, վիսկիի համար ջուր է վերցվում տորֆային ճահիճների միջով հոսող առվակից։


    Մեր օրերում Bushmills վիսկին պատրաստվում է դասական իռլանդական տեխնոլոգիայով, սակայն տորֆային ճահիճներից ջուր վերցնելը մնացել է։ Bushmills վիսկին մտել է 21-րդ դար՝ որպես Իռլանդիայում արտադրվող ամենահին և լավագույն վիսկիներից մեկը:


    Բաշմիլս գյուղի այդ թորման գործարանի պատմությունը սկսվել է 1608 թվականին, երբ Թոմաս Ֆիլիպսը Անգլիայի թագավորից ստացել է իր կոմսությունում վիսկի պատրաստելու իրավունք։ Ոչ մի հավաստի տեղեկություն չկա այն մասին, որ հենց Bushmills թորման գործարանում ու հենց այդ տարում են սկսել վիսկի արտադրել: Այնուամենայնիվ, հենց այդ տարին է արձանագրվում։ Ի դեպ, «1608» նշանը շշերի վրա սկսել է հայտնվել ընդամենը 30 տարի առաջ։ Դա զուտ մարքեթինգային քայլ էր, որը պետք է գրավեր նոր գնորդներ:

    Bushmills թորման գործարանի մասին առաջին հավաստի հիշատակումը թվագրվում է 1742 թվականով, իսկ Old Bushmills՝ Հին Բաշմիլս անվան գրանցման տարեթիվն ընդհանրապես 1784 թվականն է։ Դա, իհարկե, 1608 թվականը չէ, բայց այն իրավունք է տալիս այդ արտադրությունը համարել ոչ միայն Իռլանդիայի, այլ նաև Եվրոպայի հնագույններից մեկը: Ներկայիս ժամանակակից թորման շենքը, որը դարձել է զբոսաշրջիկների ուխտագնացության առարկա, վերակառուցվել է 1885 թվականին՝ այն բանից հետո, երբ հրդեհը ավերել էր հին շենքը։


    Old Bushmills-ի ոսկե դարաշրջանը եղել է 19-րդ դարի երկրորդ կեսերին: 1860-ականներին ֆիլոքսերայի համաճարակ է տարածվել Ֆրանսիայում, որը ոչնչացրել է խաղողի այգիների զգալի մասը։ Կոնյակի և արմանյակի արտադրության կրճատումը հանգեցրել է նրան, որ իռլանդական վիսկին դարձել է ավելի պահանջված, քան երբևէ։ Բայց սպիտակ շերտից հետո եկել է սև շերտը: Առաջին համաշխարհային պատերազմը և սպիրտային ըմպելիքների արգելքը Միացյալ Նահանգներում, իսկ հետո նաև Իռլանդիայում տնտեսական ցնցումները, որոնք կապված էին անկախության և Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, ստիպել են Bushmills-ի արտադրությունը համարյա դադարեցնել գրեթե բոլոր թորման արտադրամասերում:


    Այնուամենայնիվ, Bushmills-ն այն սակավաթիվ արտադրողներից է, որը մնացել է «ջրի երեսին», և Երկրորդ համաշխարհային պա տե րազ մի ավար տից հե տ ո O l d Bushmills-ը մնացել էր Իռլանդիայի միակ գործող թորման գործարանը: Այնուհետև ընկերությունը սահուն վերելք է ապրել, և 2005 թվականին ապրանքանիշը անցել է Diageo ալկոհոլային ըմպելիքների արտադրության խոշորագույն կոնցեռնին:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Այն, որ Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո բռնաճնշումներն էլ ավելի լայն թափ են ստացել, ակնհայտ իրողություն է: Մեր մեջ ասած՝ ընտրություններից առաջ էլ այդ առումով առանձնապես մի բարվոք վիճակ չէր, հիմա՝ առավել ևս: Այդ խորապատկերում, մանավանդ տասնյակ ու տասնյակ քաղաքական բանտարկյալների, քաղաքական դրդապատճառներով հետապնդվողների առկայության պայմաններում ինքնին ենթադրելի էր, որ ծագել է քաղհետապնդվողների իրավունքների պաշտպանության որևէ կառույց ձևավորելու անհրաժեշտություն:

    Դա ինքնին նախանշվող քայլ է. ցանկացած ազդեցություն հարուցում է հակազդեցություն: Եվ, եթե երկրում իշխանությունների կողմից իրականացվում են լայնածավալ բռնաճնշումներ, ապա հանրային իքնապաշտպանության մղումը բերում է այդ ճնշումներին կազմակերպված դիմակայելու անհրաժեշտության:

    Օրերս ազդարարվեց, որ ձևավորվել է «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» (հետագա շարադրանքում կարճ կնշենք՝ հանձնաժողով), որի նախաձեռնողները նախօրեին հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

    Հարկավ, նման մի կառույցի ձևավորումը, ինչպես վերը ակնարկեցինք, վաղուց հասունացած անհրաժեշտություն էր: Ողջունելի է, որ հանձնաժողովում ընդգրկված են ինչպես մարդու իրավունքների պաշտպանության առումով դրականորեն դրսևորված ու հանրությանը հայտնի գործիչներ, այնպես էլ՝ ընդդիմադիր, հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ: Մասնավորապես, հանձնաժողովի նախաձեռնողներն են ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, քաղաքագետ, իրավապաշտպան Մայա Բարխուդարյանը, քաղաքագետներ Երվանդ Բոզոյանը և Ստեփան Դանիել յանը, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Մկրտչյանը, փաստաբաններ Զարուհի Փոստանջյանը և Սերգեյ Սարգսյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը, «Թուխմանուկ» ՀԿ նախագահ Մարիամ Չախոյանը:

    Իսկապես էլ, դժվար չէ հավաստիանալ, որ նախաձեռնողների «կորիզը» հանրային ու քաղաքական լայն ներկապնակ է կազմում:

    Ի լրումն այժմ Հայաստանում ծավալվող բռնաճնշումների, որոնք առնչվում են մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների մեծ խմբի, լինի դա խոսքի, թե սեփականության իրավունքը, կա ևս մեկ կարևոր իրողություն, որը հանգեցնում էր նման մի կառույցի ստեղծման անհրաժեշտության: Տեսեք. նախքան 2018 թվականը Հայաստանում կային մի ամբողջ շարք իրավապաշտպան ՀԿ-ներ (հիմնականում՝ օտարերկրյա դրամաշնորհների հաշվին գործող), որոնց ակտիվությունը իշխանություններին ստիպում էր շատ ավելի զուսպ և ուշադիր լինել նման դրսևորումներում: Սակայն փաստ է, որ 2018-ից հետո այդ ՀԿ-ները գրեթե ամբողջ կազմով (լավ, թող 1-2 բացառություն լինի) դարձան փաշինյանական իշխանության շահառուներ, համալրեցին իշխանության շահերն սպասարկողների շարքերը, կա՛մ պարզապես լքեցին դաշտը, կա՛մ էլ, եթե երբեմն ինչ-որ ակտիվություն դրսևորում էլ են, ապա բացառապես իշխանության խոսույթին ձայնակցելու համար: Ըստ էության, մարդու իրավունքների պաշտպանության դաշտում գոյացավ վակուում: Իսկ նման իրավիճակը նպաստում է, որ իշխանություններն իրենց լիարժեք ազատ զգան՝ բռնաճնշումների համար, առավել ևս, որ ի սկզբանե տրամադրված են դրան:

    Արժե նկատել, որ խմբային նախաձեռնությամբ ձևավորվել էր «Հինգ իրավապաշտպաններ» խումբը, բայց ակնհայտ է, որ դա անբավարար էր: Ի դեպ, կարծում ենք (կամ հույս ունենք)՝ նոր ձևավորված հանձնաժողովն ու «Հինգ իրավապաշտպանները» արդյունավետ համագործակցության եզրեր կգտնեն:

    Մյուս կողմից՝ ազնվորեն պետք է նշել, որ ՀՀ բոլոր իշխանությունների պայմաններում էլ եղել են անձինք, որոնց վերաբերյալ գործածվել է «քաղբանտարկյալ» բնորոշումը: Եղել են նաև զանգվածային բնույթի դրսևորումներ, որոնց հաջորդել են ձերբակալություններ, կալանավորումներ: Եղել է: Բայց այն ամենը, ինչ կատարվում է 2018 թվականից հետո, առավել ևս՝ վերջին 2 տարիներին, ու էլ առավել ևս՝ ա՛յս տարի, իսկապես էլ աննախադեպ է: Անցյալ տարին, օրինակ՝ աննախադեպ էր Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության դեմ իշխանության նախաձեռնած հալածանքների առումով: Նման բան եղել է թերևս միայն ստալինյան ռեպրեսիաների ժամանակ:

    Իսկ «նախընտրական» 2025-26-ը քաղաքական բռնաճնշումների ու հալածանքների առումով արդեն կարելի է սևով նշել երկրի ժամանակակից պատմության էջերում:

    Ոչ թե պարզապես հետապնդում են իշխանության մեկ կամ երկու ընդդիմախոսի, ոչ թե որևէ ընդդիմադիր գործչի են թիրախավորում, այլ համակարգված հետապնդվում են բոլոր այն ուժերը և այդ ուժերի բոլոր ներկայացուցիչները, որոնք կարող են լինել կամ իշխանության կողմից ընկալվում են որպես դիմադրության օջախ:

    Իշխանությունը բացեիբաց հայտարարում է, որ նպատակ ունի ոչնչացնել, վերացնել ընդդիմադիր ուժերին: Իշխանության ղեկավարը բացեիբաց հայտարարել է, որ ցանկանում է «սպանել» ընդդիմադիր լիդերներին: Դա փորձում են հրամցնել որպես «կրքոտ հռետորություն», որպես «քաղաքական կարծիք» կամ այլ «մեղմող» փաթեթավորմամբ, բայց սպանելու, ոչնչացնելու մասին հրապարակավ հնչեցված սպառնալիքի էությունը դրանից չի փոխվում: Ռեպրեսիաները կրում են համատարած և ընդհանուր բնույթ: Ու դա վերաբերում է ընդդիմադիր ուժերի ոչ միայն լիդերներին, ոչ միայն երկրորդ-երրորդ շարքի գործիչներին, ոչ միայն պարզ կուսակցականներին, այլև նրանց հետ որևէ կապ ունեցող ազգականներին, հարազատներին: Ավելին, վերջերս արձանագրվեց խայտառակ փաստ, երբ բարձրակարգ մանկաբարձ-գինեկոլոգին ռեպրեսիայի ենթարկեցին՝ զրկելով աշխատանքից, քանի որ նա… «թթու խոսք» էր ասել իր թևից քաշքշող Նիկոլ Փաշինյանին:

    Հայաստանում չկա որևէ ծանրակշիռ ընդդիմադիր ուժ, որի առաջնորդը կա՛մ կալանքի տակ չլինի, կա՛մ ազատությունը սահմանափակված չլինի, կա՛մ դատական պրոցեսի մեջ չլինի: Գրեթե չկա որևէ նկատելի ընդդիմադիր քաղաքական ուժ, որի կազմից քաղաքական բանտարկյալ չլինի: Այլ կերպ ասած՝ ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների:

    Ու նկատի չունենք այն, որ իշխանության կամայականությունների հետևանքով արդեն նաև արդյունաբերական ընկերությունների բազմաթիվ աշխատողներ էլ են տուժում՝ քաղաքական պատճառներով, այլ բռնաճնշումներն իսկապես էլ արդյունաբերական, կոնվեյերային մասշտաբներ են ստացել:

    Իշխանությունը գործում է հետևյալ մոտեցմամբ. ինքն ունի ամեն ինչի իրավունք, մնացած բոլորը չունեն ոչ մի իրավունք: Այդպես են ձևավորվում բռնատիրական ռեժիմները: Դրան պետք է դիմակայել: Եվ այդ առումով նշված հանձնաժողովի ձևավորումը գուցե կարող է փոքր քայլ թվալ: Բայց նախ՝ դա այնուամենայնիվ քայլ է, երկրորդ՝ ցանկացած ճանապարհ սկսվում է փոքր քայլերից, երրորդ՝ դա ավելի ընկալելի է, քան ընդհանրապես ոչինչ չանելը:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում