Author: Balance2

  • Ծառուկյանի ձիերի և փասիանների առգրավումը հետաձգվեց, փաստաբանները պատճառը չգիտեն

    Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Վարդանյանը, հաղորդում է Սպուտնիկ Արմենինան։

    Նշենք, որ Ծառուկյանի ընտանի կենդանիների առգրավման մասին հայտնի դարձավ հուլիսի 13-ին։

  • Թուրքիայի դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

    Թուրքիայի դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել«Սումուդ» մարդասիրական նավատորմի գործը քննող թուրքական դատարանը դատավարության վերաբերյալ միջանկյալ որոշում է կայացրել՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Ինտերպոլի կարմիր ծանուցագրի միջոցով միջազգային հետախուզման ցուցակում ընդգրկելով, գրել են ԶԼՄ-ները։

    Դատարանի տվյալներով՝ Ստամբուլի ծանր քրեական գործերով 11-րդ դատարանը ձերբակալման օրդեր է տվել Նեթանյահուին և մյուս մեղադրյալներին՝ մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ազատազրկման, դաժան վերաբերմունքի, առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու, կողոպուտի և տրանսպորտային միջոցների առգրավման մեղադրանքներով։

    Դատարանն ավեի վաղ քրեական գործ էր հարուցել Նեթանյահուի և 34 բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաների դեմ՝ Ստամբուլի դատախազության մեղադրական եզրակացության հիման վրա։ Այն նրանց համար պահանջում է ցմահ ազատազրկում։

    2025 թվականի նոյեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել Նեթանյահուին և հրեական պետության ղեկավարությանը՝ ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծության և մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու մեղադրանքներով։

  • Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա








    Յունիբանկը մեկնարկել է «Ավելի շատ հնարավորություններ Mastercard World Travel քարտով» ակցիան, որի գլխավոր մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա ։ Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ Յունիբանկում ձևակերպել Mastercard World «Travel» քարտ և այդ քարտով կատարել առնվազն մեկ գործարք արտերկրում։ Հաղթողը պատահականության սկզբունքով կընտրվի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 20-ը։

    Mastercard World «Travel»-ը բազմարժութային քարտ է, որը միավորում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով հաշիվները։ Սա հնարավորություն է տալիս արտերկրում գնումների համար վճարել համապատասխան արժույթով՝ խուսափելով ավելորդ փոխարկումներից:

    Mastercard World «Travel» քարտը նախատեսված է նրանց համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում և գնահատում են հարմարավետությունն ու առավելությունները։ Քարտապաններին տրամադրվում է արտոնությունների լայն փաթեթ, որը ներառում է LoungeKey ծրագրի շրջանակում աշխարհի օդանավակայանների բիզնես-սրահներ տարեկան 6 անվճար մուտք քարտապանի և նրա հյուրերի համար, Fast Track Pass ծառայությունից տարեկան 6 անգամ անվճար օգտվելու հնարավորություն, 1 ԳԲ անվճար ինտերնետ ռոումինգ, ինչպես նաև շուրջօրյա կոնսիերժ ծառայություն։

    Mastercard World «Travel» քարտը կարելի է ձևակերպել առցանց՝ անցնելով հետևյալ հղումով, կամ Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում։ Առցանց ձևակերպման դեպքում քարտի թողարկումն անվճար է, իսկ տարեկան սպասարկման վճարը գանձվում է միայն երկրորդ տարվանից։

    Քարտի առաքումն իրականացվում է անվճար՝ հաճախորդի նշած հասցեով Հայաստանի տարածքում։ Ակցիային կարող են մասնակցել 18 տարին լրացած ֆիզիկական անձինք։




  • Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

    Քուվեյթում պայթյուններ են տեղի ունեցել։ Հարվածներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին, այս մասին հայտնում է Fars-ը։

    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի խնդրանքով բանակցութոյւնները վերսկսում են, բայց ռազմական գործողությունները չեն դադարի։ ԱՄՆ-ն և Իրանը վերջին օրերին փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց։

    tert.am

  • ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը

    «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝ որպես բացառիկ միջոց «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸի 70% բաժնեմասի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելու իրավահարաբերության բացակայությունը Ճանաչելու պահանջի մասին:

     

    Ինչպես հայտնում են ՏԿԵՆ-ից, դատարանը գտել է, որ նման հայցը ենթակա չէ քննության, և առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու՝ Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը:

     

    Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

  • ՌԴ-ն կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում. Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. Զելենսկի

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆրանսիական BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայում, նա կանգ չի առնի և կշարունակի առաջ շարժվել։ Զելենսկին լիովին իրական է համարում սցենարը, որ Ռուսաստանը կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում, քանի որ երկիրն արդեն իսկ զարգացնում է իր բալիստիկ հրթիռների պոտենցիալը՝ մինչև 5000 կիլոմետր գործողությունների շառավղով։

    Զելենսկին Ուկրաինայում հրադադարը անվանել է «հնարավոր», բայց նաև ընդունել է, որ դրան հասնելը «շատ դժվար է», քանի որ «Պուտինը ձգտում է ոչ թե խաղաղության, այլ հաղթանակի»։

    Զելենսկու խոսքով՝ Պուտինի հաղթանակը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի համար։ «Պուտինը կփորձի գրավել նոր երկրներ և կսպանի ավելի շատ մարդկանց, եթե հաջողության հասնի Ուկրաինայի դեմ պատերազմում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

    Նա նաև նշել է պատերազմի իրական արժեքը Ռուսաստանի համար։ Ռազմաճակատի մոտ 50 կիլոմետր երկարությամբ մի հատվածում ռուսական բանակը կորցրել է 150 հազարզինվոր։

    «Ահա թե որն է իսկական պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին։

    Ինչ վերաբերում է Ուկրաինայի պաշտպանական պոտենցիալին, Զելենսկին ընդգծել է, որ չորս տարուց ավելի լայնածավալ ներխուժման ընթացքում երկիրը ստեղծել է սեփական արտադրության անօդաչուներ, հրթիռներ, հրետանի, զրահատեխնիկա և այլ սպառազինություն։ Սա, նրա խոսքով, Ուկրաինայի զինված ուժերը վերածել է աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի։

    Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի բալիստիկ զենքերը, որոնց գործողության շառավիղը 5000 կիլոմետր է, կարող են ծածկել Եվրասիայի մեծ մասը՝ Եվրոպայի Ատլանտյան ափից մինչև Կենտրոնական Ասիա: Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ Ռուսաստանի ագրեսիայի պոտենցիալ ընդլայնումը Ուկրաինայից հետո չի սահմանափակվի միայն հարևան պետություններով:

    «Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. պատերազմի ողջ ընթացքում նա հայտարարել է նախկին հետխորհրդային տարածքում «Ռուսաստանի շահերի պաշտպանության» մասին։ Ուկրաինայում ագրեսիայի դադարեցումն է հենց այն, ինչը կարող է խզել այդ շղթան»,- պնդել է Զելենսկին։

  • Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ

    Ֆոնտենբլո կոմունայի մերձակայքում ավելի քան 2,000 հա տարածք ընդգրկած անտառային հրդեհի լիակատար վերացումը կարող է մի քանի շաբաթ տևել։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի հրշեջ-փրկարարական ծառայության ազգային ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանսիս Կոման, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Առաջին գիշերը կրակը հաղթահարել է 400 մ, ուստի այժմ ընթանում է օջախների որոնում։ Գործընկերները կատարում են մանրակրկիտ աշխատանք, և մասամբ այդ պատճառով հրդեհի մարումը կարող է շարունակվել մի քանի շաբաթ», — հայտարարել է նա:

    Ինչպես նշում է հեռուստաալիքը, այժմ հրշեջներն օգտագործում են ջերմատեսիլներով անօդաչու սարքեր՝ այն հատվածները հայտնաբերելու համար, որտեղ շարունակվում է թխկացումը կամ այրումը։ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Լորան Նունյեսը հայտարարել է, որ հրդեհը տեղայնացված է, և կրակը այլևս չի տարածվում, գործողություններում ներգրավված են ավելի քան 800 հրշեջներ, ինչպես նաև 4 ինքնաթիռ և մի քանի ուղղաթիռ։

    Փարիզից մոտավորապես 70 կմ հարավ գտնվող Ֆոնտենբլո կոմունայի մերձակայքում խոշոր բնական հրդեհը սկսվել է հուլիսի 12-ին։ Մի քանի օրվա ընթացքում դրա տարածքը գերազանցել է 2,000 հա-ն, ինչը կազմում է այդ կոմունայի մոտ գտնվող անտառային զանգվածի ընդհանուր տարածքի գրեթե 10%-ը։

    Կրակի տարածմանը նպաստել են ուժեղ քամին և շոգ եղանակը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Նունյեսը, իշխանությունները կասկածում են, որ Ֆոնտենբլոյի շրջանում հրդեհը կարող էր տեղի ունենալ դիտավորյալ հրկիզման պատճառով, առայժմ ձերբակալվել են 18 և 20 տարեկան երկու կասկածյալներ։

  • Ծեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառով – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հուլիսի 13-ին՝ գիշերը սկսվելուն պես, վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու Մուշ թաղամասում․ բարձր երաժշտություն միացնելու պատճառով նախ վիճաբանություն է սկսվել երկու տղամարդկանց՝ Յ.Ֆ-ի և Է.Ո.-ի միջև, որի ընթացքում վերջինս ապտակել, այնուհետ քարով հարվածել է Յ․Ֆ․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Տեղի ունեցած միջադեպի հետևանքով Յ.Ֆ._ն նաև ընկել ու կոտրել է ձեռքը գրում է Ambion.news-ը։

     

    Պատճառը եղել է Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակարանում բարձր երաժշտություն միացնելը։ Յուրա Ֆ-ն գիշերը ժամը 01։30-ին դիմել է Գյումրի բժշկական կենտրոն՝ բուժօգնության, «գանգուղեղային փակ վնասվածք, գլխամաշկի պատռված վերք» ախտորոշմամբ, որտեղից և զանգահարել են ոստիկանություն։

     

    Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մանրամասները Էմիլ Ոսկանյանը ոստիկանությանը տված իր հաղորդմամբ հաստատել է կատարվածը, իսկ գիշերը ժամը 03։30-ին ավագ համայնքային ոստիկան Խաչատրյանը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել։

     

     

  • Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնում



    Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աջակցությամբ իրականացված վերականգնվող էներգետիկայի ծրագիրը ներկայացվել է «Zero Carbon Built Environment» (ZCBE 2026) միջազգային գիտաժողովում՝ արժանանալով ոլորտի մասնագետների բարձր գնահատականին և առաջացնելով միջազգային հետաքրքրություն։

    Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Սզնակ, Սյունիք, Դիցմայրի, Խորձոր և Բարգուշատ բնակավայրերի հարյուրավոր ընտանիքներ անցում են կատարել վերականգնվող էներգիայի օգտագործմանը՝ զգալիորեն նվազեցնելով ավանդական էներգակիրներից, մասնավորապես՝ վառելափայտից կախվածությունը։ Կապան համայնքի 5 բնակավայրերում տեղադրվել են 273 արևային ֆոտովոլտային կայան և 227 արևային ջրատաքացուցիչ, որոնց շնորհիվ նվազել են բնակիչների կոմունալ ծախսերը, բարելավվել է շրջակա միջավայրի պահպանությունը և ամրապնդվել համայնքների էներգետիկ կայունությունը։

    Ծրագրի տեխնիկական, տնտեսական և բնապահպանական արդյունքների համապարփակ վերլուծությունը գիտաժողովի համար պատրաստել են ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը և Ակադեմիական կառույցների հետ համագործակցության և կայուն զարգացման խորհրդատու Հայկ Ակարմազյանը։ Հետազոտությունը հիմնված է ծրագրի իրական շահագործման տվյալների վրա և ներկայացնում է արևային կայանների ու ջրատաքացուցիչների արտադրողականության, շահագործման արդյունավետության, ինչպես նաև ներդրումների տնտեսական արդյունավետության գնահատականը։

    Ներկայացված աշխատանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտաժողովի կազմակերպիչների և մասնագիտական հանրության շրջանում։ Արդյունքում հեղինակները հրավիրվել են միջազգային հարթակում ներկայացնելու ծրագրի արդյունքները, իսկ ԶՊՄԿ մասնագետների զեկույցը ստացել է դրական արձագանքներ։

    Քննարկումների ընթացքում նաև առաջարկ է հնչել հաջորդ միջազգային գիտաժողովն անցկացնել Հայաստանում։ Այդ դեպքում մասնակիցները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալու Սյունիքում իրականացված ծրագրի արդյունքներին, արևային կայանների աշխատանքին և համայնքներում էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին։

    Սյունիքում իրականացված ծրագիրը ցույց է տալիս, որ սոցիալական ուղղությամբ նպատակային ներդրումները կարող են ոչ միայն բարելավել բնակչության կյանքի որակը և նվազեցնել էներգետիկ ծախսերը, այլև ձևավորել միջազգային հետաքրքրություն ներկայացնող հաջողված փորձ, որը կարող է կիրառվել նաև այլ երկրներում։

    «Zero Carbon Built Environment» (ZCBE 2026) միջազգային գիտաժողովը կազմակերպել էին Էներգետիկայի և երկրաբանության պորտուգալական ազգային լաբորատորիան, Լիսաբոնի «Նովա» համալսարանի Գիտության և տեխնոլոգիաների դպրոցը և Միացյալ Թագավորության Նոթինգհեմի համալսարանը։ Միջոցառմանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականներ և ոլորտի առաջատար փորձագետներ։

    Գիտաժողովի լավագույն զեկուցումները կհրապարակվեն հեղինակավոր միջազգային գիտական ամսագրերի հատուկ թողարկումներում։



  • Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը | Բիզնես

    Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։

    Նիստի շրջանակներում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ քննարկումների արդյունքում կայացված որոշումների կատարման ընթացքին, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության տեսանկյունից դրանց ազդեցությանը։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել առևտրային ցանցերի և մատակարար կազմակերպությունների միջև վճարային պարտավորությունների պարբերաբար չկատարումը կանխարգելող կարգավորումների կիրարկման, ինչպես նաև դրանց արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ աշխատանքների շարունակականության վերաբերյալ։

    Խորհրդի անդամները ընդգծել են նաև Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030թթ․ռազմավարական ծրագրի նախագծի իրականացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը։

    Անդրադարձ է կատարվել նաև ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում ի հայտ եկող վարչարարության դյուրացման անհրաժեշտությանը, որի առնչությամբ փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։