Author: Balance2

  • Թրամփը Նեթանյահուից պահանջում է Լիբանանից և Սիրիայից դուրս բերել Իսրայելի զորքերը․ Axios





    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հայտնել է Լիբանանից և Սիրիայից զորքերը դուրս բերելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնել է Axios պորտալը։

    Հղում կատարելով անանուն ամերիկյան և իսրայելցի պաշտոնյաների՝ պորտալը հստակեցնում է, որ Թրամփն իր դիրքորոշումը Նեթանյահուին է փոխանցել հուլիսի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Ինչպես նշվում է նյութում, Թրամփը Իսրայելի կառավարության ղեկավարին հայտարարել է, որ հրեական պետությունը «պետք է սկսի ուժերը վերատեղակայել Սիրիայից»։ Միաժամանակ, ըստ հոդվածի, Թրամփը Նեթանյահուին կոչ է արել «նույնը անել Լիբանանում»։

    Ամերիկացի պաշտոնյայի վկայությամբ՝ Թրամփը Նեթանյահուին նախազգուշացրել է, որ Սիրիայում Իսրայելի զորքերի ներկայությունը «լարվածություն է ստեղծում և կարող է հանգեցնել էսկալացիայի»։ «Նրանք ձեզ այնտեղ չեն ցանկանում։ Դուք պետք է վերատեղակայվեք», – ասել է նախագահը վարչապետին Սիրիայի վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է հիշյալ ամերիկացի պաշտոնյան, նույնը վերաբերում է նաև Լիբանանին։




    դիտվել է 86 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան

  • «Շուրջ տասը օր է՝ մեր եկամտի միակ աղբյուրը փակել են»․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից

    «Շուրջ տասը օր է՝ մեր գործարանը, մեր եկամտի միակ աղբյուրը փակել են, մնացել ենք առանց գործի»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցներից մեկը։ «Մինչև հիմա ոչ մի հստակ պատասխան չեն տալիս, որ իմանանք՝ երբ ա բացվելու, երբ ենք հնարավորություն ունենալու աշխատենք։ Մարդիկ էս գործարանով ուսանող են պահում, կոմունալ վճարում»,- հավելել է նա։

  • Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր

    Երեքշաբթի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի մի քանի մարզերի վրա։ Հարվածներ են հասցվել, ի թիվս այլ վայրերի, Կիևին։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Գոլոսեևսկի շրջանում այրվել են պահեստային տարածքներ, Դարնիցկի շրջանում՝ ավտոմեքենաներ։ Բացի այդ, Դարնիցկի շրջանի դպրոցներից մեկում տարածքում ընկած անօդաչու թռչող սարքի հետևանքով կոտրվել են պատուհանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

    Չեռնիգովի մարզի Նեժինի շրջանում ռուսական հարձակման հետևանքով այրվել է մասնավոր բնակելի տուն, տուժել է երկու կին։ Նրանց, ըստ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, տեղափոխել են տեղի հիվանդանոց։

    Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի (ՄՌՎ) ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Սինելնիկովոյի շրջանում վնասվել են ԱԶԿ-ն, մասնավոր տուն և ավտոմեքենաներ։ Ռուսական գնդակոծության հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը՝ տուժել։ Նիկոպոլի շրջանում վնասվել են ագրոֆիրմա, մասնավոր տներ և տնտեսական շինություն, Կամենսկոյեի շրջանում՝ գյուղատնտեսական ձեռնարկություն և ենթակառուցվածքներ։

    Զապորոժիեի մարզի Օրեխովոյի շրջանի Տավրիչեսկոյե գյուղում երեքշաբթի առավոտյան ռուսական FPV-դրոնը հարվածել է քաղաքացիական ավտոմեքենայի։ Զապորոժիեի ՄՌՎ-ի ղեկավար Իվան Ֆեդորովի տեղեկատվությամբ՝ մեքենայում գտնվող կինը զոհվել է, 60-ամյա տղամարդը վիրավորվել է։

    Օդեսայի մարզում, ՄՌՎ-ի ղեկավար Օլեգ Կիպերի տեղեկատվությամբ, վնաս է հասցվել քաղաքացիական և արդյունաբերական ենթակառուցվածքներին։ Ձեռնարկություններից մեկի տարածքում վնասվել են ավտոնորոգման արհեստանոցների շենքերը, տնտեսական շինությունը, վառելիքատար մեքենան, 11 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա։ Մեկ այլ ձեռնարկությունում այրվել են արևածաղկի ձեթի պահեստարաններ։ Նախնական տեղեկություններով՝ ոչ ոք չի տուժել։

    Խարկովի մարզի Սոլոնիցևկա ավանում ռուսական գնդակոծության հետևանքով տուժել է վեց մարդ, այդ թվում՝ 11-ամյա մի աղջիկ, հայտնել է ՄՌՎ-ի պետ Օլեգ Սինեգուբովը։

    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, մասնավորապես, Կիևում ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների և Օդեսայի Յուժնի նավահանգստում վառելիքաքսուկային նյութերի բեռնաթափման և պահպանման օբյեկտների խոցման մասին։ Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել ռուսական ռազմական գերատեսչության հայտարարությունը։

  • 30 մարդ է զոհվել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված հերթական…

    30 մարդ է զոհվել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված հերթական…

  • Կառավարությունը կստեղծի տվյալների դասակարգման միասնական համակարգ

    Հայաստանի կառավարությունը կստեղծի տվյալների դասակարգման միասնական համակարգ և կհաստատի դրա կիրառման կարգը։ Համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։

    Համակարգը նախատեսված է պետական տեղեկատվական համակարգերի տվյալների շտեմարաններում կիրառվող դասակարգիչների հաստատման, գրանցման, փոփոխման, չեղարկման և հրապարակման գործընթացները միասնականացնելու համար։

    Ներկայում պետական տարբեր տեղեկատվական համակարգերում դասակարգիչներն օգտագործվում են անհամաձայնեցված ձևով, ինչը դժվարացնում է համակարգերի միջև տվյալների փոխանակումն ու համատեղ օգտագործումը։

    Նախագծով պետական տեղեկատվական համակարգերում գրանցված դասակարգիչների օգտագործումը պարտադիր կլինի։ Ոչ պետական տվյալների շտեմարանների համար դրանց կիրառումը կլինի ցանկալի, սակայն ոչ պարտադիր։

    Համակարգով կսահմանվի, թե ինչ պահանջների պետք է համապատասխանեն պետական մարմինների օգտագործած դասակարգիչները, որ մարմինն է պատասխանատու դրանց մշակման ու թարմացման համար, ովքեր կարող են դրանք օգտագործել և ինչպես պետք է դրանք հասանելի դարձվեն պետական տեղեկատվական համակարգերին։

    Համակարգի կառավարումը կիրականացնի Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը։ Այն կհամակարգի դասակարգիչները, կսահմանի տեխնիկական պահանջները և կապահովի դրանց ներկայացման համար անհրաժեշտ XML մոդելի մշակումն ու կառավարումը։

    Յուրաքանչյուր դասակարգիչ պետք է գրանցվի պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում, ունենա ամբողջական նկարագրություն և, որպես կանոն, լինի հանրային։

    Դասակարգիչները և դրանց հին ու նոր տարբերակների միջև կապն ապահովող անցումային աղյուսակները հասանելի կլինեն XML ձևաչափով և պետական համակարգերի տվյալների փոխանակման շերտի միջոցով։

    Դրանք պետք է մշակվեն, պահպանվեն և հրապարակվեն ISO/IEC 11179, UN/CEFACT Core Components և W3C SKOS միջազգային ստանդարտներին համապատասխան։

    Նոր դասակարգիչը պետական գրանցում ստանալուց հետո պատասխանատու մարմինը հինգ օրվա ընթացքում կներկայացնի հանձնաժողովին։ Հանձնաժողովը դրա տեխնիկական գրանցումը կիրականացնի մինչև 20 աշխատանքային օրվա ընթացքում։

    Դասակարգչի փոփոխության դեպքում վերջնական օգտատերերը նոր տարբերակի կիրառման մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ կծանուցվեն փոփոխության մասին։

    Մինչև որոշման ուժի մեջ մտնելը մշակված և գործող դասակարգիչները պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում պետք է գրանցվեն մեկ տարվա ընթացքում։

    Նախագծի ընդունումը պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջի։

  • Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան

    Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Գուցե մի քիչ էպիկ հնչի, բայց եկեք մի պահ միացնենք մեր երևակայությունն ու պատկերացնենք, թե օրերս Խուստուփ բարձրացած Նիկոլ Փաշինյանը հանկարծ հանդիպում է նույն լեռան գագաթին հավերժ հանգչող Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհին…

    Նժդեհը երկար լուռ նայեց նրան։ Հետո հայացքը տարավ դեպի Սյունիքի լեռները։

    Նժդեհ. Ասա՛, ինչո՞ւ ես եկել Խուստուփ։

    Փաշինյան. Որովհետև սա մեր պատմության կարևոր խորհրդանիշներից է, եկել եմ հարգանքս մատուցելու։

    Նժդեհ. Ինձ հարգելու համար լեռ չեն բարձրանում, այլ իմ գաղափարների բարձրությունն են հաղթահարում։

    Մի պահ լռություն տիրեց։

    Նժդեհ. Սահմաններն ավելի՞ ապահով են, քան ես թողել էի՝ կռվելով դրանց համար։

    Փաշինյան. Խաղաղության դարաշրջան ենք կառուցում։

    Նժդեհ. Ես սահմանի մասին հարցրեցի, ոչ թե կարգախոսի։

    Նժդեհ. Իսկ Արցախը պահեցի՞ք։

    Փաշինյան. Իրավիճակը շատ բարդ էր․ միջազգային հանրությունը, աշխարհաքաղաքական իրողությունները…

    Նժդեհ. Պատմությունը պատճառները չի հիշում։ Հիշում է միայն, թե ով ինչ պահեց և ինչ կորցրեց։

    Նժդեհը կրկին նայեց դեպի Սյունիքը։

    Նժդեհ. Սյունիքը դեռ Հայաստանի պողպատե ողնա՞շարն է։

    Փաշինյան. Սյունիքը ՀՀ ինքնիշխան տարածքն է։

    Նժդեհ. Դա քարտեզային ստանդարտ պատասխան էր, իսկ ես պետության պատասխան էի սպասում։

    Նժդեհ. Լսում եմ՝ աշխարհի մեծերը Սյունիքի մասին են բանակցում։ Ասում են՝ ճանապարհներ են գծում, քարտեզներ են բացում, պայմաններ են քննարկում։ Հայաստանն այդ սեղանի շուրջ որտե՞ղ է։

    Փաշինյան. Մենք կառուցողական ենք, աշխատում ենք բոլորի հետ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։

    Նժդեհ. Երբ տան ճակատագիրն օտարներն են քննարկում, տանտիրոջ կառուցողականությունը սովորաբար ապաշնորհություն է կոչվում։

    Նժդեհ. Եթե վաղը որոշեն, թե Սյունիքով ով պիտի անցնի, ով պիտի վերահսկի, ով պիտի հրամայի… այդ ժամանակ Հայաստանի իշխանությունը ո՞ր մասում կլինի։

    Փաշինյան. Հայաստանը կլինի խաղաղության խաչմերուկ։

    Նժդեհը մեղմ ժպտաց։

    Նժդեհ. Խաչմերուկները ճանապարհների հատման տեղ են, որդյա՛կ։ Պետությունները խաչմերուկ չեն լինում, ավելին՝ պետությունները կամ ճանապարհ են թելադրում, կամ դառնում են ուրիշների ճանապարհը։

    Նժդեհ. Քանի՞ անգամ ես ասել «խաղաղություն»։

    Փաշինյան. Շատ։

    Նժդեհ. Իսկ «հաղթանակ»՝ քանի՞ անգամ։

    Փաշինյանը լռեց։

    Նժդեհ. Բառերն էլ են վիրավորվում, երբ դրանցից մեկը տարիներով մենակ է մնում։

    Նժդեհ. Ասում են՝ ուզում ես նոր Հայաստան կառուցել։

    Փաշինյան. Այո՛։

    Նժդեհ. Նորը լավ է, երբ տունն ես նորոգում։ Եթե հիմքն ես քանդում, նոր տուն չես կառուցում։

    Նժդեհ. Ասա՛, հայ երիտասարդին այսօր ի՞նչ ես սովորեցնում։

    Փաշինյան. Որ կրթությունը նորաձև է։

    Նժդեհ. Կրթությունը նորաձև չէ, այն ազգի ողնաշարն է, իսկ եթե ողնաշարը կոտրված է, նորաձևությունն արդեն ոչինչ չի փոխում։

    Նժդեհ. Վերջին հարցս է։

    Եթե վաղը պատմությունը քեզ դատի, ինչո՞վ ես պաշտպանվելու։

    Փաշինյանը երկար լռեց։

    Հետո սկսեց խոսել միջազգային իրավիճակից, աշխարհաքաղաքականությունից, նախորդ իշխանություններից, բարդ ժառանգությունից…

    Նժդեհը չընդհատեց։

    Միայն շրջվեց դեպի Արարատի կողմը, ապա հայացքը կրկին իջեցրեց Սյունիքի լեռներին ու կամաց ասաց.

    — Պատմությունը երբեք չի դատում այն, ինչ քեզ խանգարել են անել։ Նա դատում է այն, ինչ դու արել ես… կամ թույլ ես տվել, որ կատարվի։

    Քամին նորից անցավ Խուստուփի գագաթով։

    Փաշինյանը բարձրացրեց գլուխը։

    Դիմացը ոչ ոք չկար։

    Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին։

  • Հայաստանից ծիրանը հասել է Պրահա

    Հայաստանից ծիրանը հասել է Պրահա
  • Մոսկվան սպասում է «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի վերաբերյալ Երևանի և Բաքվի համաձայնությանը. Զախարովա | Քաղաքականություն

    Ռուսաստանը սպասում է, որ Երևանն ու Բաքուն կհամաձայնեցնեն «3+3» տարածաշրջանային հարթակի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպման վայրը։ Այս մասին ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

    Զախարովան հիշեցրել է, որ նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել Ստամբուլում տեղի ունեցած նախորդ նիստի արդյունքներով։

     Հունիսի 5-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է հարթակի առաջին փորձագիտական նստաշրջանը:

    Մասնակից երկրներն ակտիվորեն արտահայտվել են կոնկրետ, փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին՝ զերծ մնալով հարցի քաղաքականացումից:

     ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի փոխանցմամբ՝ ռուսական կողմը լիովին համամիտ է փորձագետների առաջարկած այս ապաքաղաքականացված, տնտեսական մոտեցման հետ:

  • Հուլիսի 15-ի աստղագուշակ

    Խոյ: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան :
    Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ուն
  • «Սա անդառնալի և ծանր կորուստ է»․ կյանքից հեռացել է Տաթև Ֆախուրյանը





    Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցից տեղեկացնում են, որ անժամանակ կյանքից հեռացել է իրենց դպրոցի սան Տաթև Ֆախուրյանը։

    «Սա անդառնալի և ծանր կորուստ է մեր կրթօջախի համար։

    Դպրոցի տնօրենությունը, մանկավարժական և աշակերտական անձնակազմը կիսում են ծանր կորստի վիշտը և իրենց զորակցությունն ու ցավակցությունն են հայտնում Տաթևի ընտանիքին, հարազատներին ու դասընկերներին։

    Սիրելի՛ Տաթև, դու միշտ կմնաս մեր հուշերում որպես անմեղության ու լույսի մարմնացում։

    Ննջի՛ր խաղաղությամբ, մեր թանկագի՛ն աղջիկ»:




    դիտվել է 505 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան