Author: Balance2

  • Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել

    Հուլիսի 15-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ուկրաինա։ Այդ մասին սոցիալական X հարթակում գրառում է կատարել Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Ինչպես հայտնել է Unian-ը, Սիբիգան ողջունել է Գերագույն ռադայի կողմից Թուրքիայի հետ ազատ առեւտրի համաձայնագրի վավերացումը։ Այդ միջպետական պայմանագիրը Թուրքիան վավերացրել է դեռևս 2024 թվականին։

    Նույն օրը, երբ Սիբիգան անոնսավորել է Կիև Ֆիդանի այցը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիային կոչ է արել Սև ծովում Ուկրաինայի «ահաբեկչություններին համարժեք պատասխան տալ»։ Լավրովը Անկարային հիշեցրել է, որ Ուկրաինան թիրախավորել է նաև Ռուսաստան-Թուրքիա «Կապույտ հոսք» գազատարը։

    Թուրքիա-Ուկրաինա ազատ առեւտրի մասին համաձայնագրի վավերացումը վկայում է, որ կողմերը նպատակադրված են զարգացնել և խորացնել առևտրատնտեսական կապերը։ Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին Ուկրաինային «Բայրաքտար» ԱԹՍ-եր է մատակարարել, հետագայում կողմերը անօդաչուների համատեղ արտադրություն են սկսել։

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը Ուկրաինայի հարցում Իլհամ Ալիևի դիրքորոշումը «սխալ» է որակել, բայց հավելել է, որ Ռուսաստանը «նախընտրում է պրագմատիկ մոտեցում ունենալ»։ Ըստ երևույթին, նույնը վերաբերում է նաև Թուրքիային կամ ասված է հենց Անկարայի համար։

    Իրականում, մինչդեռ, Ֆիդանի Կիև այցը վկայում է, որ Թուրքիան Ուկրաինայի հետ հետագա մերձեցման ընտրություն է կատարել։ Հատկանշական է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Ուկրաինա է մեկնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից մեկ շաբաթ հետո։ Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդները վերահաստատել են Ուկրաինային իրենց ամուր աջակցությունը։

    Թուրքիան հետագա ի՞նչ աջակցություն է ցուցաբերելու Ուկրաինային, այդ մասին, ամենայն հավանականությամբ, հրապարակային հայտարարություններ չեն արվի։ Էական է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հարցում պաշտոնական Անկարան բացահայտել է իր ընտրությունը՝ Թուրքիան եվրաատլանտյան ընկերակցության մաս է։

    Անկարայի այդ քայլը, անկասկած, պայմանավորելու է նաև Բաքվի, իսկ որոշ առումով՝ նաև Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունների դիրքորոշումը։ Մեծ է հավանականությունը, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը վերափոխվի «թուրքական աշխարհի» հակառուսաստանյան համախմբման։

  • Ինչ անել Երևանում. խորհուրդներ վարչապետից

    Անցկացնել արձակուրդը Երևանո՞ւմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում այս խորագրով տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Երևանում արձակուրդ անցկացնելու դրական կողմերին:

    Ըստ Փաշինյանի՝ Երևանում կան որակյալ մարզասրահներ, քաղաքում կան նաև դիտարժան պատմամշակութային հուշարձաններ, համեղ սնվելու համար կան ռեստորաններ, կա նաև ակտիվ մշակութային կյանք՝ թատրոններ, թանգարաններ:

    «Մեզ մոտ սպասարկման մակարդակը շատ բարձր է: Եթե համեմատենք եվրոպականի հետ, մեզ մոտ սրճարաններում, ռեստորաններում, հիմնական մասերում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է կամ համապատասխանում է միջին եվրոպականին, իսկ դա գին արժի, որովհետև սպասարկման մեջ մտնում են աշխատողները, թե դեմքի ինչ արտահայտությամբ, ինչ կրթությամբ, ինչ IQ-ով մատուցողներ են աշխատում, իսկ Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները, և դա լավ աշխատանք է»,- ասաց նա:

    Մանրամասները՝ տեսանյութում:

  • Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

    Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սրճարանից տեսանյութ է հրապարակել՝ տնտեսվարողներին և քաղաքացիներին կոչ անելով չմոռանալ ՀԴՄ կտրոններ տրամադրել և վերցնել:

    Նա անկեղծացել է՝ ասելով, որ ինքն էլ երկար ժամանակ դրան ուշադրություն չի դարձրել, այնուհետև հասկացել է, որ այն պետության համար շատ կարևոր է:

    «Ես էլ շատերիդ նման առանձնակի ուշադրություն չեմ դարձրել ՀԴՄ-ին վարչապետությունից առաջ, վարչապետ ընտրվելուց հետո ահագին ժամանակ՝ մինչև էն պահը, երբ հասկացել եմ, որ ՀԴՄ-ն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր և բաղկացուցիչ մասն է: Էնպես որ խնդրում եմ, հորդորում եմ, կոչ եմ անում և՛ տնտեսվարողներին, և՛ նրանց ծառայություններից օգտվողներին չմոռանալ ՀԴՄ-ների մասին»,- ասել է նա:

    Կառավարության ղեկավարը քաղաքացիներին ցույց է տվել, թե որն է ՀԴՄ կտրոնը:

    Հրապարակված տեսանյութին կից նա գրել է. «Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին։ Սիրում եմ բոլորիդ»:

  • Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ)

    Անցկացնել արձակուրդը Երևանո՞ւմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում այս խորագրով տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Երևանում արձակուրդ անցկացնելու դրական կողմերին:

    Ըստ Փաշինյանի՝ Երևանում կան որակյալ մարզասրահներ, քաղաքում կան նաև դիտարժան պատմամշակութային հուշարձաններ, համեղ սնվելու համար կան ռեստորաններ, կա նաև ակտիվ մշակութային կյանք՝ թատրոններ, թանգարաններ:

    «Մեզ մոտ սպասարկման մակարդակը շատ բարձր է: Եթե համեմատենք եվրոպականի հետ, մեզ մոտ սրճարաններում, ռեստորաններում, հիմնական մասերում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է կամ համապատասխանում է միջին եվրոպականին, իսկ դա գին արժի, որովհետև սպասարկման մեջ մտնում են աշխատողները, թե դեմքի ինչ արտահայտությամբ, ինչ կրթությամբ, ինչ IQ-ով մատուցողներ են աշխատում, իսկ Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները, և դա լավ աշխատանք է»,- ասել է նա:

  • ՀԷԿ-երից մեկի տարածքում շինության բետոնե ծածկ է փլուզվել․ 2 տուժած դուրս է բերվել փլատակներից

    ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է ժամը 13:27-ին:
  • ԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ





    Ամերիկացի զինվորականները կշարունակեն հարվածներ հասցնել Իրանին առաջիկա օրերին և հաջորդ շաբաթ, եթե Իրանի ներկայացուցիչները չվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

    «Մենք հարվածելու ենք նրանց այսօր, վաղը, մյուս օրը և հաջորդ շաբաթ», – ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հարվածները դադարեցնելու պայմանը Թեհրանի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալն է։

    Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ոչնչացնել Իրանի բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե Թեհրանը չհամաձայնի բանակցությունների։

     «Հաջորդ շաբաթը շատ վատը կլինի նրանց համար, որովհետև հաջորդ շաբաթ հերթը կհասնի էլեկտրակայաններին, կամուրջներին։ Մենք շարքից կհանենք նրանց բոլոր էլեկտրակայանները, մենք շարքից կհանենք նրանց բոլոր կամուրջները, եթե նրանք չնստեն բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա:

     Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կարող է նաև հարվածներ հասցնել Իրանի աղազերծման օբյեկտներին, եթե դա անհրաժեշտ համարի։

     ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իրանը ԱՄՆ-ի դեմ պայքարում դրսևորում է մեծ բռնցքամարտիկներին բնորոշ որակներ, Իրանը պահպանում է պայքարելու կամքը՝ չնայած Վաշինգտոնի բազմաթիվ հարվածներին։

    «Նրանք շատ ուժեղ թուլացած են, բայց նրանց մոտ մնում է դիմադրելու կամքը։ Դա մեծ բռնցքամարտիկի պես է. քեզ թվում է, որ հաղթել ես նրան, բայց հանկարծ նա վերադառնում է և հարված հասցնում քեզ»,- ասել է ԱՄՆ նախագահը:




    դիտվել է 134 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան

  • Զախարովան «կամավորների կոալիցիա»-ն համեմատել է Սոդոմի և Գոմորի հետ

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում Արևմտյան «կամավորների կոալիցիան» իր «դաժանության և անմարդկայնացման» մակարդակով հիշեցնում է Սոդոմն ու Գոմորը։

    «Ի՜նչ տարօրինակ անվանում՝ «կամավորների կոալիցիա»։ Ի՞նչ են ուզում։ Ի՞նչ է սա ինձ հիշեցնում։ Այն ինձ հիշեցնում է Սոդոմն ու Գոմորը։

    Սա խաղաղության կամ անվտանգության ցանկություն չէ», – նշել է դիվանագետը։

    «Խելագարված հասարակություն, որը խաղաղություն առաջարկող յուրաքանչյուրին դիտարկում է որպես պոտենցիալ զոհ»,-հավելել է նա։

  • Մեկնարկեց կենսաչափական նոր անձնագրերի տպագրությունը․15․07․26/11.30/

    Մեկնարկեց կենսաչափական նոր անձնագրերի տպագրությունը․15․07․26/11.30/

  • Դրսից պահում են Նիկոլ Փաշինյանին՝ դիմացը ակնկալելով մեծ զիջումներ․ Անդրանիկ Թևանյան

    «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ՔԿՀ-ց հայտարարություն է տարածել․

    Ամբողջատիրական (տոտալիտար)պետությունն առանց գաղափարախոսության՝ «իզմի», չի լինում։

    Այդ գաղափարախոսությունը (իրատեսական, ուտոպիստական, ցնդաբանական և այլն) պետք է դրված լինի իշխանության գործունեության հիմքում։

    Առանց «իզմի»՝ ամբողջատիրական պետությունը լևիաթանի ամենավատ տարբերական է դառնում՝ վերածվելով գիշատիչ համակարգի, իսկ իշխանությունը դառնում է ինքնանպատակ, կամ՝ միակ նպատակ։

    Ամբողջատիրական պետության գործունեության գլխավոր նախապայմաններից մեկն այն է, որ հասարակության մեծամասնությունը հավատա պաշտոնական գաղափարախոսությանը կամ այդ մեծամասնությանը ստիպեն հավատալ դրան։

    Կարևոր նախապայման է նաև ամբողջատիրության ձգտող իշխանության հանրային լեգիտիմության առկայությունը։
    Քաղաքացի Նիկոլ Փաշինյանը (Ն․Փ․–ն) ամբողջատիրական պետություն և իշխանություն է ձևավորում՝ առանց «իզմի»։

    Նրա մոտ կա ամբողջատիրության ձևը (բռնաճնշումներ, այլակարծության քրեականացում, սեփականության վերաբաշխում, խոսքի ազատության ոչնչացում և այլն)։ Բովանդակությունը զրո է։

  • Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը ԱՄՆ-ում անցկացված «World Open 2026» կայծակնային շախմատի մրցաշարում

    Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը ԱՄՆ-ում անցկացված «World Open 2026» կայծակնային շախմատի մրցաշարում:

    Դասական շախմատի մրցաշարում Զավենը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 4-8-րդ հորիզոնականները։