Մոսկվան սպասում է «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի վերաբերյալ Երևանի և Բաքվի համաձայնությանը. Զախարովա | Քաղաքականություն

Written by

in

Ռուսաստանը սպասում է, որ Երևանն ու Բաքուն կհամաձայնեցնեն «3+3» տարածաշրջանային հարթակի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպման վայրը։ Այս մասին ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

Զախարովան հիշեցրել է, որ նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել Ստամբուլում տեղի ունեցած նախորդ նիստի արդյունքներով։

 Հունիսի 5-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է հարթակի առաջին փորձագիտական նստաշրջանը:

Մասնակից երկրներն ակտիվորեն արտահայտվել են կոնկրետ, փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին՝ զերծ մնալով հարցի քաղաքականացումից:

 ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի փոխանցմամբ՝ ռուսական կողմը լիովին համամիտ է փորձագետների առաջարկած այս ապաքաղաքականացված, տնտեսական մոտեցման հետ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *