Author: Balance2

  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում հուլիսի 15/16-ին Հացավան, Աշոտավան գյուղերում

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամ…
  • ՌԴ-ում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման տեսանյութեր տարածողները…

    ՌԴ-ում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման տեսանյութեր տարածողները…

  • Փաշինյանը բարձր է գնահատել հանգուցյալ էմիրի ավանդը հայ-կատարական հարաբերությունների զարգացման մեջ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին՝  Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ:

    «Խոր վշտով տեղեկացա Կատարի Պետության հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան մասին։

    Նորին վսեմության նշանակալի դերն ու ներդրումը Կատարի զարգացման, բարօրության և միջազգային հեղինակության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային երկխոսության ու համագործակցության առաջմղման գործում հավերժ կմնա պատմության էջերում:

    Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հանգուցյալ էմիրի մեծ ավանդը նաև Հայաստանի և Կատարի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման ևզարգացման գործում, ինչի մասին է վկայում Հայաստանի Հանրապետության կողմից հայր էմիրին շնորհված «Բարեկամության» շքանշանը:

    Այս ծանր պահին Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձերդ վսեմությանը, Կատարի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին, հանգուցյալ Էմիրի հարազատներին և մերձավորներին՝ կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ և տոկունություն»,-նշված է հեռագրում:

  • Բրյուսելում քննարկում են Բաքվում պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների հարցը

    Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովը, որի ընթացքում քննարկվում է Բաքվում պահվող հայ գերիների և քաղաքական բանտարկյալների իրավիճակը։

    Համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղբանտարկյալների վերաբերյալ արդիական գնահատականը, ինչպես նաև ընդգծել Եվրոպական միության առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։

    Միջոցառման համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (Կիպրոս) և Միրիամ Լեքսմանը (Սլովակիա), իսկ կազմակերպչական աջակցությունն ապահովում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։

    Համաժողովին մասնակցում է նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Բաքվում պահվող Դավիթ Իշխանյանի որդին։

  • Եթե ներկայացրել են համախմբման օրակարգ, պետք է ներկայացնեն նաև համախմբման քայլերի քարտեզ


    Ամբիոն նյուզ-ի հարցերին պատասխանում է քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը.

    – Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը քաղաքակա՞ն ռեպրեսիա է, եթե այո, ապա ի՞նչ խնդիր է դրանով փորձում լուծել իշխանությունը։

    – Նիկոլ Փաշինյանը դեռ քարոզարշավի ընթացքում, ՍԴ-ի վերջին որոշումից  և ԿԸՀ-ի թվերը հրապարակելուց հետո էլ շարունակեց հայտարարել, որ ինքը ունեզրկելու է իր ձևակերպմամբ` > կուսակցության լիդերներին, և ի տարբերություն մեր ընդդիմության և բազմաթիվ գործիչների, Նիկոլը իր հայտարարություններում հետևողական է, ինքը գնում է իր ցանկացած հայտարարությունների ետևից  հատկապես, եթե դա վերաբերում է ճնշելուն, ունեզրկելուն, և քաղաքական ռեպրեսիաներին։ Ես ծանոթ չեմ Գագիկ Ծառուկյանի քրեական գործին, բայց դատելով իր փաստաբանների հայտարարություններից այդ գործը որևէ կրիմինալ իր մեջ չի պարունակում, բայց եթե անգամ կա ֆինանսական չարաշահում, նույնիսկ այդ դեպքում, բացարձակ անընդունելի  է այդ կերպ մարդուն բերման ենթարկելը,  ով անգամ չէր ընդդիմանում այլ հակառակը  պատրաստ էր իրեն ձեռբակալողների հետ հանգիստ դուրս գալ։ Չի’ կարելի այդպես գետնին տապակելով, նվաստացնելով, ընտանիքի անդամների առջև բերման ենթարկել,որտեղ կա տարեց մայր,կին և թոռնիկներ։ Ես այն գործիչն եմ, որ մշտապես ասել եմ ես կողմ եմ, որ մեր երկրում լինի արդարադատություն, ես կողմ եմ, որ օրենքը լինի գերակա, բայց ես կատեգորիկ մերժում եմ մարդու անձը նվաստացնելը, ես մերժում եմ քաղաքական վրեժխնդրությունը, քանի որ դա վատ տեղ տանող ճանապարհ է, եթե երկիրը գնա այդ ճանապարհով, ապա այն չի կարող դուր գալ վենդետաների, հաշվեհարդարների ճիրաններից։– Ինչու՞ երկու տարի անց ՔԿ-ն հանկարծ հիշեց Ծառուկյանի մեկ այլ քրեական վարույթի նոր զարգացումների մասին։ Խոսքը վայրի կենդանիներ, թռչուններ որսալու մասին է, այն պարագայում, երբ այդ թեման երկու տարի է արդեն մոռացության է մատնվել։

    – Բոլորն էլ գիտեն, որ կենդանիների խնդիրը  ինձ համար շատ զգայուն թեմա է , որովհետև ես եմ եղել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագծի հեղինակը,և այն կերպ,ինչպես քնեցրեցին առյուծին ու վագրին, որոնցից մեկը կենդանաբանական այգում չարթնացավ և անկեց դա բացարձակապես անթույլատրելի էր, որովհետև այդ չափսի կենդանուն քնեցնելուց առաջ պետք է ուսումնասիրվեր նրա բոլոր հիվանդությունները, իսկ ես որքանով որ տեղյակ եմ, այդ կենդանիները մշտապես եղել են բժշկական հսկողության տակ։ Չպահպանելով որևէ ընթացակարգ, կենդանիներին էդպես քնեցրել են հասկանալի չէ,թե ինչ չափաքանակով, և պարզ է, որ արդյունքը պետք է սա լիներ։ Տեղեկություն կա, որ Ծառուկյանի կապարակնքված մասնավոր գազանանոցի կենդանիներին ևս վտանգ է սպառնում, այնտեղ այնպիսի կենդանիներ կան, որոնք ամենօրյա խնամքի, սննդի կարիք ունեն, և ես չեմ լսում կենդանիների իրավունքներով զբաղվողների ձայնը, չեմ լսում, որ ասեն` կենդանիներին ուղղակիորեն սատկացնում են, որովհետև չեն թողնում, որ ընտանիքի անդամները կենդանիներին կերակրեն։ Ես շատ երկար եմ զբաղվել կենդանիների պաշտպանության խնդրով, և ես շատ լավ տեղյակ եմ, որ մեր կենդանաբանական այգում բոլոր ժամանակներում շատ վատ պայմաններ են եղել, այսինքն  այդ կենդանիների համար, որոնք շատ ավելի բարձր կարգի սննդի, պահպանության են սովոր, ուղղակի չեմ դիմանա այդ միջավայրում։– Վերջում խոսենք հետընտրական գործընթացներից, մասնավորապես` ՍԴ-ի կողմից կայացրած որոշումից, ըստ որի,ԲՀԿ-ն չանցավ խորհրդարան։ Ի՞նչ եք կարծում, այս հարցում ՍԴ-ի վրա կա՞ր որևէ ճնշում

    – Ինչ վերաբերում է ՍԴ-ի որոշմանը, ապա ես ապշած եմ մեր ընդդիմության ռոմանտիզմի վրա, որ մտածում էին, թե հնարավոր է ԿԸՀ-ն, կամ ՍԴ-ն որևէ այլ վճիռ հրապարակեր։ Նրանք հրապարակել են այն, ինչը որոշել է Նիկոլ Փաշինյանը, բայց եկեք անկեղծ լինենք, այնպես չէ, որ մեր ընդդիմությունը մեծ հույսեր էր կապում ՍԴ-ի հետ, այլապես դեռ ՍԴ վճիռը չհրապարակած, իրենք մանդատների տեղաբաշխումով չէին զբաղվի։ Ես իհարկե հիմա չեմ ցանկանում խոսել ընդդիմության սխալների մասին, որոնք բազմաթիվ էին, և’ քարոզարշավի ընթացքում, և’ հետընտրական պրոցեսում։ Հիմա փորձենք հասկանալ, թե հետընտրական այս գործընթացում մանդատները վերցնելուց հետո ինչ է անելու ընդդիմությունը և ինչպիսի ճանապարհային քարտեզ է կազմելու։ Եթե անկեղծ, այս փուլում ես այդքան էլ լավատես չեմ, որ իրենց մոտ ինչ-որ բան կհաջողվի, բայց ամեն դեպքում, եթե ներկայացրել են համախմբման օրակարգ, պետք է ներկայացնեն նաև համախմբման քայլերի քարտեզ։

    Ա.Հարությունյան

  • Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր | Հայաստան

    Համացանցում հերթական տեսանյութերն են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են որոշ ժամանցի վայրեր, հյուրանոցային համալիրներ և հանգստյան գոտիներ կերակրում «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների վերարտադրության կենտրոնից» բնություն բաց թողնված եղջերուներին՝ դրանք օգտագործելով որպես այցելուների համար ժամանցային հետաքրքրության առարկա։

    Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից և կրկին զգուշացրել զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններից։

     

    Բնություն վերադարձված եղջերուները վայրի կենդանիներ են, և նրանց բնական վարքագծի փոփոխությունը վտանգում է վերականգնման ծրագրի արդյունավետությունը, խաթարում կենդանիների բնական կենսակերպը և մեծացնում մարդու հետ շփումից բխող ռիսկերը։

    Տեղեկացնում ենք, որ առաջիկայում հյուրանոցային համալիրներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում, կիրականացվեն ստուգայցեր։

     

    Օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքերում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում նյութերը կփոխանցվեն իրավասու մարմիններին։

     

    Հորդորում ենք բոլոր տնտեսվարողներին և քաղաքացիներին ցուցաբերել պատասխանատու վերաբերմունք և չմիջամտել վայրի կենդանիների բնական կենսագործունեությանը։ Միայն այդպես հնարավոր կլինի ապահովել ազնվացեղ եղջերուների վերականգնման ծրագրի երկարաժամկետ հաջողությունն ու Հայաստանի վայրի բնության պահպանությունը։

  • Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան

    Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքԹուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. HürriyetԿոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան

  • Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

    Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։

    «Այս պահին փաստաբանների խումբն աշխատում է։ Նրանք չեն սահմանափակվելու միայն Հայաստանի դատական համակարգով՝ առավել ևս հաշվի առնելով, որ մեր իրավապահ համակարգը ծառայում է բացառապես մեկ անձի։ Եվ միջազգային տարբեր ատյաններ կուղարկվեն համապատասխան հայցեր, բողոքներ և դիմումներ»,- ասաց Վարդանյանը։

    Նրա խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, հակաիրավական է։ Եվ դժվար է դրա դեմ պայքարել հայաստանյան իրավական համակարգում, որը խեղաթյուրվել է գործող իշխանությունների կողմից։

    Վարդանյանը նշեց, որ այդ բոլոր ձեռնարկություններում երկար տարիներ ստուգումներ են իրականացվել, և հանկարծ հիմա են ինչ-որ խախտումներ են հայտնաբերվել։ Սա վկայում է ակնհայտ քաղաքական ենթատեքստի մասին։

    «Դիմումներ են լինելու նաև միջազգային արբիտրաժներին, որովհետև խնդիրը ոչ միայն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումն է, այլև նրա՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունը։ Եվ այս ոլորտում իրավունքների պաշտպանության համար դիմելու ենք նաև միջազգային ատյաններ»,- մշեց Վարդանյանը։

  • Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Վերջին օրերի բոլոր իրադարձությունները, Հայաստանում քաղբանտարկյալների թվի ավելացումը, ինչ խոսք, անարձագանք չմնացին: Հանրությունը բազմաշերտ է ու նաև՝ տարաբևեռ, բնականաբար, արձագանքներն էլ տարբեր են: Բայց այս տարաբևեռության մեջ կարելի է առանձնացնել երեք հիմնական շերտ կամ խումբ:

    Առաջին խմբում այն մարդիկ, անհատները ու նաև կազմակերպություններն են, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում տեղի ունեցող անարդարությունների, պարզապես անընդունելի երևույթների հետ կապված, կամ ուղղակի իրենց աջակցությունն են հայտնում ակնհայտ քաղաքական պատճառներով հետապնդվող հայրենակիցներին:

    Հարյուրից ավելի հանրային դեմքեր աջակցություն հայտնեցին ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին: Ավելի քան 300 կանայք աջակցություն հայտնեցին «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին: Մինչ այդ շատ մարդիկ, մտավորականներ աջակցություն էին հայտնել և մյուս քաղբանտարկյալների՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, «Հայաքվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի համար: Եվ այլն, և այլն, ցավոք, ցուցակը շատ մեծ է:

     

     

    Ի դեպ, վաղուց հասունացել է Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե կամ նման մի կառույց ձևավորելու հրամայականը, և ողջունելի է, որ «սայլը տեղից շարժվել է», ու այսօր կազդարարվի համապատասխան հանձնաժողովի գործունեության մեկնարկը: Հուսանք՝ ձևավորվող հանձնաժողովի անդամներին էլ չեն քաղբանտարկի:

    Բայց վերադառնալով բուն ասելիքին՝ նկատենք, որ առաջին խմբում առանձնացված մեր հայրենակիցները, որոնք ակտիվ արձագանքում են, իրենց բողոքն են արտահայտում իշխանության գործողությունների առնչությամբ ու աջակցությունը՝ հետապնդվողներին, իհարկե, հրաշալի հասկանում են, որ օրվա իշխանությունն ընդհանրապես թքած ունի հասարակական կարծիքի վրա: Այդուհանդերձ, նրանք հասկանում են, որ լռելը ճիշտ չէ, ավելին՝ իրենք չեն կարող լռել, և իրենք իրենց քաղաքացիական բարձրության վրա են մնում: Հնարավոր է նաև, որ այդ կերպ միգուցե ինչ-որ ելևէջներ հասնեն խուլ ու կույր ձևացող ու գլուխն ավազի մեջ թաղած «միջազգային հանրությանը»…

    Ըստ որում, ակտիվություն դրսևորողների մեջ կան մարդիկ, որոնք, հնարավոր է, այլ հարցերում համաձայն չեն այժմ քաղբանտարկյալի վիճակում հայտնված հայրենակիցների հետ, ունեն գաղափարական կամ ընկալումային տարաձայնություններ, սակայն չեն լռում: Այսօր, երբ այդ մարդիկ հայտնվել են դժվարության մեջ:

    Իզուր չի ասվում, որ իրական բարեկամը պարզվում է փորձության պահին:

    Հստակ առանձնացող երկրորդ խմբում անձինք են, որոնց այսօրվա հետապնդվողները, քաղբանտարկյալները անմիջականորեն օգնել են, լավություն են արել, աջակցել են այս կամ այն հարցում: Բայց արի ու տես, որ այդ «շահառուներից» կան շատերը, որ այսօր ծպտուն իսկ չեն հանում: Ընդհանրապես: Կարծում ենք՝ սա մարդկային տեսակի, անհատական հատկանիշների հարց է: Գուցե երախտամոռ են, այսպես ասած՝ ուտողուրացող, միգուցե պարզապես վախենում են, որ եթե հանկարծ բան ասեն, իրենց անմիջապես կալանավորելու են, չեն ուզում «անդարդ գլուխները ցավի տակ դնել»: Մի խոսքով, ինչ ասես, կարող եք ենթադրել, ասել: Բայց մյուս կողմից՝ «լռության այդ սիրահարներին», պատկերավոր ասած, «բզել» պետք չէ: Ավելորդ է այդ հանրային պարսավանքը, հրապարակային հանդիմանանքը, թե՝ «ինչո՞ւ բան չեք ասում, ինչո՞ւ ձայն չեք հանում…», հատկապես ՝ մարզիկների ու «գրանտային կենդանասերների» ուղղությամբ: Քանի՞ գրոշ արժե, եթե ինչ-որ մեկը արտահայտվելու կամ «ձայն է հանելու» դիտողությունից հետո: Ամեն մեկն իր խղճով և իր խղճի առաջ է պատասխան տալիս, եթե ունի, իհարկե: «Ձայն հանողը» կարտահայտվի, նրան պետք չէ հատուկ «բզել»: Իսկ եթե չի արտահայտվում, ուրեմն դա իր ընտրությունն է, իսկ մյուսները դրանից հետևություն են անում՝ հասկանալով, թե ով ով է:

    Եվ վերջապես՝ կա երրորդ խումբը, որի առկայությունն ավելի ցավալի է, և որում ներառվածները բերանները ջուր վերցրածներից ավելի վտանգավոր են: Խոսքը սոցցանցային միջավայրում «հայտնի» դարձած կամ ընդհանրապես անհայտ, հաճախ նույնիսկ առանց որևէ նկարի հանդես եկող ֆեյսբուքյան «ջրիմուռների» մասին է, որ օրորվում են իշխանական քարոզչության ալիքների տակ: Նրանց մասին, որոնք ձայնակցում, բազմաձայնում ու տարածում են փաշինյանական ագրեսիվ քարոզչության «թեզերն» ու «կտերը»: Շատերդ տեսած կլինեք նման «փայլատակումներ», թե՝ «խլե՛լ, վերցնե՛լ, բանտարկե՛լ…»: Անգամ ֆիզիկական հաշվեհարդարի ու ինքնադատաստանի ուղիղ կոչեր են անում: Այդ պղտոր «ջրերն» ընկած իրական ու առնվազն խղճահարություն հարուցող «օգտատերեր» կան, որ երևի կարծում են, թե՝ «էս է, խլելու են և ինձ տան»: Կարծում են, թե իրենց կյանքը փոխվելու է, շեյխերի պես են ապրելու: Ոչ մի նման բան չի լինելու, իհարկե: Հանրագումարում, այդ կարգի անձանց նման «ուրախությունը» տևելու է մինչև այն պահը, երբ նույն իշխանությունները, նույն ոստիկանները, արդեն իր հարևանի մատնագրով, գալու են իրենից ավտոտնակը կամ այգին խլելու: Անձնական սեփականության դեմ ուղղված իշխանական ոտնձգությունները նշանակում են, որ նման երկրում իրավազրկված են անխտիր բոլորը:

    Ու այստեղ վերը ասվածից բխող մի անխուսափելի, «հայեցողական» հարց է ծագում. լավ, ինչո՞ւ մենք չենք սիրում կայացած, հաջողակ, այդ թվում՝ հարուստ մարդկանց: Չէ՞ որ մարդը տարիներ շարունակ ստեղծել է, մեկը երկուս է դարձրել, ջանքեր է գործադրել, այդ ամենի շնորհիվ հազարավոր մարդիկ աշխատանք ու կայուն եկամուտ ունեն:

    Թեպետ ինչո՞ւ միայն հարստությունը: Հայաստանում, առհասարակ, շատ են մարդիկ, որոնք տանել չեն կարողանում հաջողության հասած անհատներին՝ լինի մարզիկ, երաժիշտ, թե գործարար կամ գիտնական:

    Այդ «տանել չկարողանալու» պատճառներն էլ հանրահայտ են. չսիրողների նախանձը, չկայացածությունը, նաև՝ ագրեսիվ քարոզչական «կտերի» տակ մնալը: Դե, հարուստ, ունևոր մարդկանց նկատմամբ նման թշնամական վերաբերմունքի արմատները կարող են մինչև խորհրդային անցյալ հասնել, նաև՝ ոչ վաղ անցյալի ինչ-ինչ հանգամանքներ իրենց ազդեցությունը կարող են թողած լինել: Միգուցե բոլոր հաջողակ մարդկանց չսիրողները նրանց մեջ տեսնում են տարբերվող, հանրությանը «մարտահրավեր նետող», գորշ զանգվածից առանձնացող, և ուրեմն՝ «հարթեցման» ենթակա հակառակորդի:

    Բայց հիմնականը, կարծում ենք, նախանձն ու չարությունն են: Նման բաներ կան բոլոր հասարակությունների մեջ (երևի): Բայց նախ՝ մեզ մեր հանրությունն է հետաքրքրում, որովհետև… մերն է, երկրորդը՝ մեր պարագայում այդ նախանձն ու չարությունը չափից ավելի շատ են, ըստ որում՝ բազմապատկված իշխանական համակարգված քարոզչությամբ ու «կտերով»:

    Ավելին, եթե մարդը արդյունքի է հասնում (ասենք՝ բուհ է ընդունվում), անպայման գտնվում են «մոտիկ մարդիկ» որոնք դա բացատրում են ինչ-որ հովանավորներով, «բախտով», «կաշառքով», չգիտես, թե էլ ինչով: Զրո խոսակցություն այն մասին, որ մարդն աշխատել է, ջանք է գործադրել, պայքարել է, նպատակ է դրել ու հասել: Եթե մեր հասարակության մեջ մեկը հասնում է հաջողության, դառնում է շատերի «աչքի փուշը», շատերն սկսում են ոչ թե մտածել, որ նա կարողացել է, ես էլ կկարողանամ, այլ հակառակը՝ ո՞նց թե նա կարողացել է, ամեն ինչ անենք, որ նրա համար վատ լինի:

    Բայց դա, մեծ հաշվով, ճահիճ է: Իսկ ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Եղանակի անակնկալները շարունակվում են – Սյունիք ՀԸ

    Տեղումներով հարուստ ամառային մեկնարկից հետո եղանակն աստիճանաբար կայունանում է։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին հանրապետությունում կգերակշռի արևոտ և շոգ եղանակը, թեև առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրևներ։