Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր | Հայաստան

Written by

in

Համացանցում հերթական տեսանյութերն են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են որոշ ժամանցի վայրեր, հյուրանոցային համալիրներ և հանգստյան գոտիներ կերակրում «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների վերարտադրության կենտրոնից» բնություն բաց թողնված եղջերուներին՝ դրանք օգտագործելով որպես այցելուների համար ժամանցային հետաքրքրության առարկա։

Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից և կրկին զգուշացրել զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններից։

 

Բնություն վերադարձված եղջերուները վայրի կենդանիներ են, և նրանց բնական վարքագծի փոփոխությունը վտանգում է վերականգնման ծրագրի արդյունավետությունը, խաթարում կենդանիների բնական կենսակերպը և մեծացնում մարդու հետ շփումից բխող ռիսկերը։

Տեղեկացնում ենք, որ առաջիկայում հյուրանոցային համալիրներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում, կիրականացվեն ստուգայցեր։

 

Օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքերում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում նյութերը կփոխանցվեն իրավասու մարմիններին։

 

Հորդորում ենք բոլոր տնտեսվարողներին և քաղաքացիներին ցուցաբերել պատասխանատու վերաբերմունք և չմիջամտել վայրի կենդանիների բնական կենսագործունեությանը։ Միայն այդպես հնարավոր կլինի ապահովել ազնվացեղ եղջերուների վերականգնման ծրագրի երկարաժամկետ հաջողությունն ու Հայաստանի վայրի բնության պահպանությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *