Author: Balance2

  • ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը

    Ժպիտներ, ջերմ շնորհավորանքներ, արժանի գնահատանք ու հպարտությամբ լի պահեր… Այսպիսի մթնոլորտում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը։


    Տոնական միջոցառման ընթացքում պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին տարվա ընթացքում իրենց աշխատանքային բարձր արդյունքներով ու նվիրվածությամբ աչքի ընկած աշխատակիցները։

     Միջոցառմանը մասնակցում էին մարզային և համայնքային իշխանությունները, ԶՊՄԿ-ի ղեկավարությունն ու աշխատակիցներ։

     Հանքագործի և մետալուրգի օրը հերթական անգամ դարձավ ոչ միայն մասնագիտական ձեռքբերումների ամփոփման, այլև մարդկանց, աշխատանքի և միասնականության արժևորման գեղեցիկ առիթ՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր հաջողության հիմքում կանգնած է մարդը։

     

  • Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են փոխադարձ հարվածները

    ԱՄՆ-ը և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել: ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալով՝ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը, ափամերձ ռադարային կետերը, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի արձակման կայանքները, ինչպես նաև փոքր նավեր։

    Հանրապետության տարբեր տարածքներում պայթյուններ են որոտացել: Հաղորդվում է զոհերի մասին:

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ հարվածել է Իրաքում, Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին։ Թեհրանը նաև հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին՝ մինչև ռազմական գործողությունների դադարեցումը։

    Տեղեկություններ կան, որ նեղուցում ականների պատճառով երկու նավթատար է պայթել: Իրանական կողմը խոչընդոտել է 4 նավի անցումը Հորմուզի նողուցով:

    Իրանից նախազգուշացրել են՝ եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին չդադարեցնի հարվածները, Իսլամական Հանրապետության ուժերը կանցնեն հարձակողական գործողությունների: Վտանգ կա, որ հակամարտության աշխարհագրությունը կարող է ընդլայնվել:

    1lurer.am

  • Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

    Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ Նոր Գեղի, Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան և Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ1/ ավտոճանապարհների հատման խաչմերուկում (Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկ) տեղադրվել է լուսացույց, և հուլիսի 18-ից նշված հատվածում կկատարվի լուսացուցային կարգավորում։

    Այս մասին տեղեկացրել է Ճանապարհային դեպարտամենտն ու վարորդներին հորդորել լինել ուշադիր։

    Մինչև լուսացույցի հիմնական ռեժիմը միացնելը, անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, որոշ ժամանակ ապահովվել է լուսացույցի դեղին թարթման ռեժիմը, որը վարորդներին նախազգուշացնում էր լուսացույցի առաջիկա գործարկման մասին։

    Խաչմերուկը կահավորվել է նաև համապատասխան ճանապարհային նշաններով։

  • Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով helpcourt.am հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։ Այդ մասին տեղեկանում ենք հակակոռուպցիոն կոմիտեից:

    «Առաջարկվել է քննարկել նշված, ինչպես նաև դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող այլ հնարավոր մասնավոր հարթակների գործունեությունն օրենսդրական կարգավորմամբ արգելելու նպատակահարմարության հարցերը։

    Հղումը՝ ստորև»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Նրա ծառայությունը մշտապես առանձնացել է հավատքի անսասանությամբ, եկեղեցասիրությամբ և հայրենանվեր նվիրումով. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին

    Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գրել է.

    «Մեծագույն երախտագիտությամբ ու որդիական սիրով հանդիպեցինք և մեր խոնարհ խոնարհումը բերերցինք Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Անուրանալի են Իր Սուրբ Եկեղեցուն մատուցած երկարամյա, անձնուրաց և օրհնաբեր ծառայությանը։ Սրբազան Հայրն իմ տեսուչն է եղել Վազգենյան դպրանոցում, այդ թվում Արագածոտնի թեմի առաջնորդը, որտեղ հիմա ես ծառայում եմ։

    Տարիների ընթացքում Սրբազանը, հավատարիմ մնալով իր եկեղեցականի կոչմանն ու ձեռնադրության ուխտին, եղել է Ավետարանի անխոնջ քարոզիչ, հոգիների իմաստուն հովիվ և հայրական սիրով առաջնորդող առաջնորդ։ Նրա ծառայությունը մշտապես առանձնացել է հավատքի անսասանությամբ, ճշմարտության հանդեպ հավատարմությամբ, եկեղեցասիրությամբ և հայրենանվեր նվիրումով։

    Նա իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը և հավատացյալ ժողովրդի հոգևոր կրթությանն ու դաստիարակությանը՝ կրելով ծառայության բազմաթիվ դժվարություններ, բայց երբեք չնահանջելով իր առաքելությունից։ Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար, զորություն՝ տկարների, հույս՝ հուսալքվածների և քաջալերանք՝ հավատքի ճանապարհով ընթացողների համար։

    Այսօր, երբ գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոսը գտնվում է ապօրինի տնային կալանքում, աղոթում ենք, որ Ամենակալ Տերը մարմնավոր լիակատար ազատություն և առավել համբերություն պարգևի, բազմապատկի նրա հոգևոր և մարմնական զորությունը, խաղաղությամբ ու շնորհներով պսակի նրա հետագա ընթացքը և դեռ երկար տարիներ արժանացնի նրան շարունակելու իր օրհնաբեր հովվական առաքելությունը՝ ի փառս Սուրբ Երրորդության, ի զորացումն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն մեր աստվածասեր ժողովրդի։

    Թող Տիրոջ առատ ողորմությունն ու շնորհները մշտապես ուղեկից լինեն Բագրատ Սրբազանին, և նրա ծառայության բարի պտուղները շարունակեն առատորեն օրհնել Եկեղեցին, Հայրենիքն ու հավատավոր ժողովրդին»։

  • Փոխարժեքները՝ այսօր – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363,97 դրամ է, վաճառքի՝ 368. 79 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 413,76 դրամ, վաճառքի դեպքում՝ 425,29 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.44 դրամ, վաճառքինը՝ 4.88 դրամ։

  • Ռուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն



    Ռուսաստանում հայտնաբերվել է պերովսկիտային արևային վահանակների կայունությունը բարելավելու միջոց, որոնց հիմնական լույսը կլանող շերտը հակված է արագ քայքայման, գրում է prokosmos.ru–ն: Պերմի ազգային հետազոտական ​​պոլիտեխնիկական համալսարանի, Սկոլտեչի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի և բժշկական քիմիայի խնդիրների դաշնային հետազոտական ​​կենտրոնի (FRC PPhM&MC) գիտնականները մշակել են չորս նոր պոլիմերային նյութեր: Այդ նյութերը թույլ են տալիս բջիջներին պահպանել մինչև 99% արդյունավետություն, նույնիսկ 1800 ժամ անընդմեջ աշխատանքից հետո:

    Պերովսկիտային արևային մարտկոցները ֆոտովոլտային մարտկոցների տեսակ են, որոնցում ակտիվ լույսը կլանող շերտը կազմված է բյուրեղներից, որոնք ունեն պերովսկիտ հանքանյութին նման կառուցվածք: Այս կառուցվածքում կատիոններն ու անիոնները հերթագայում են խորանարդ ցանցում ձևավորելով կատարյալ կարգավորված բյուրեղ:

    Պերովսկիտային արևային մարտկոցները համարվում են ապագայի մարտկոցներ դառնալով սիլիցիումի այլընտրանք։ Նախ, դրանք կլանում են լույսի ալիքի երկարությունների ավելի լայն տիրույթ, քան սիլիցիումը, ինչը նշանակում է, որ դրանք կարող են սնուցվել ոչ միայն արևի լույսով, այլ նաև արհեստական ​​լույսով։ Սա զգալիորեն ընդլայնում է դրանց կիրառման ներուժը։

    Ավելին, պերովսկիտային արևային մարտկոցներն ունեն կարգավորելի էներգիայի տիրույթ։ Դրանք նաև թեթև են և ճկուն։

    Բոլոր առավելություններից անկախ, պերովսկիտային արևային վահանակները դեռևս զանգվածային արտադրության մեջ չեն մտել։ Հիմնական խոչընդոտներից մեկը լույսը կլանող հիմնական շերտի անկայունությունն ու արագ քայքայումն է։ Պերովսկիտանման նյութը զգայուն է խոնավության, թթվածնի և բարձր ջերմաստիճանների նկատմամբ։

    Այնուամենայնիվ, Պերմի պոլիտեխնիկական համալսարանի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Սկոլտեկի գիտնականների թիմը գտել է այդ խնդիրը լուծելու միջոց։ Նրանք մշակել են չորս օրգանական պոլիմերային նյութեր, որոնցում տրիֆենիլամինը ծառայում է որպես մոլեկուլային «կմախք»։ Գիտնականները այն համատեղել են կամ կարբազոլի հետ, որը մեծացնում է նյութի կայունությունը, կամ թիոֆենի հետ, որը բարելավում է հաղորդականությունը։ Մոլեկուլային փաթեթավորման և կառուցվածքային կայունության վրա ազդելու համար ներդրվել է նաև ծավալուն կողմնային խումբ՝ տրիիզոպրոպիլ(2-թիենիլ)սիլիլ։

    Փորձարկման ընթացքում նոր պոլիմերներով արևային մարտկոցները ցուցաբերել են բարձր արդյունավետություն՝ պահպանելով մինչև 99% արդյունավետություն 1800 ժամ անընդմեջ աշխատանքից հետո։ Արևային լույսի փոխակերպման արդյունավետությունը նույնպես մրցունակ է հասնելով 17.8%-ի՝ PTAA-ի 17%-ի դիմաց, որը պերովսկիտային մարտկոցներում անցքերի տեղափոխման շերտերի համար տարածված հղման նյութ է։

    «Այլ կերպ ասած, պերովսկիտի շուրջ օրգանական շերտի ուշադիր ընտրությունը հանդես է գալիս որպես «անվտանգության բարձիկ». այն ոչ միայն մեծացնում է արդյունավետությունը, այլ նաև զգալիորեն երկարացնում է ապագա ճկուն վահանակների կյանքը», — բացատրել է Միխայիլ Տերեշչենկոն՝ պոլիմերային նյութերի և շարժիչային վառելիքի տեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտը։

    Մշակողները կարծում են, որ իրենց լուծումը կօգնի իրականացնել պերովսկիտային արևային վահանակների զանգվածային արտադրություն։

    Պերովսկիտային արևային վահանակները հետաքրքրություն են ներկայացնում նաև տիեզերական կիրառությունների համար։ Վաղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պերովսկիտները կարող են դիմակայել տիեզերական ճառագայթմանը և ինքնավերականգնվել։

    Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

    Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]


  • 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն | Հայաստան

    2026 թվականի առաջին կիսամյակում պարեկային ծառայողները բացահայտել են 2288 հանցագործության դեպք։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

    Ձեռնարկված արդյունավետ միջոցառումների արդյունքում ավելացել են թե՛ թմրամիջոցների շրջանառության, թե՛ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերը։ Թմրամիջոցների հայտնաբերման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 դեպքով՝ հասնելով 1300-ի, իսկ զենք-զինամթերքի հայտնաբերմանը՝ 35 դեպքով՝ կազմելով 132 դեպք։
     
    19,9 տոկոսով աճել են սառը զենքի հայտնաբերման դեպքերը։  

    Պարեկային ծառայողների կողմից բնակչության շրջանում բացատրական աշխատանքի շնորհիվ աճել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնելու դեպքերը։  

    Հետևողականորեն իրականացվող միջոցառումների արդյունքում բացահայտվել են ֆիզիկական ներգործության, խուլիգանության, գողության, մարմնական վնասվածք պատճառելու, տրանսպորտային միջոցների առևանգման, ապօրինի ծառահատման դեպքեր։                                                                         

    Ուշագրավ է նաև կեղծ փաստաթղթերի հայտնաբերման ցուցանիշը։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 60 դեպք, այս տարի այն 301 է․ 300-ը վարորդական իրավունքի կեղծ վկայականի հայտնաբերման դեպք են։ 

    Հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ պարեկային ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 90 հետախուզվող անձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51-ի դիմաց։

    Արձանագրված դրական ցուցանիշները միայն թվեր չեն։ Դրանց հետևում պարեկային ծառայողների շուրջօրյա աշխատանքն է՝ յուրաքանչյուր ահազանգին արագ արձագանքելու, իրավախախտումների և հանցագործությունների դեմ հետևողական պայքարի և, որ ամենակարևորն է, հանրային անվտանգության ապահովման պատասխանատվությունը։

  • Կոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

    Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ազատ Թ.-ն իր վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և մոտ 250 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում մարմինը ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

    Փրկարարները մեծ դժվարությամբ կարողացել են մարմինը մոտեցնել դիատարին։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

    Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պետք է դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

     

  • Իրանը հայտարարել է տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների դեմ պատասխան հարվածների մասին

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները հարձակվել և ոչնչացրել են ամերիկյան ուժերի հավաքատեղին Արիֆջանում գտնվող նրանց աջակցության կենտրոնում՝ ոչնչացնելով նրանցից մի քանիսին և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի ռադարը։ Այդ մասին հաղորդում է Fars-ը։

    Հաղորդվում է նաև զենքի պահեստի և անօդաչուների համար նախատեսված անգարի ոչնչացման մասին։

    Հաղորդումներ են ստացվել նաև հարվածներից հետո պայթյունների մասին՝ Հորդանանում գտնվող Մուաֆֆակ աս-Սալթի ամերիկյան բազայում, Յանբու նավահանգստում և Սաուդյան Արաբիայի Ալ-Խարջում գտնվող ամերիկյան բազայում։

    Բացի այդ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ ԱՄՆ բանակի աջակցությունը վայելող չորս նավ փորձել են անցնել Հորմուզի նեղուցով, սակայն կանգնեցվել են համակցված հրթիռա-անօդաչու գործողության ընթացքում։

    Նշվում է, որ ևս երկու նավթային լցանավեր պայթել և հրդեհվել են Հորմուզի նեղուցից հարավ գտնվող ականապատ երթուղով անցնելիս։