Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD)։
Գերատեսչության փոխանցմամբ՝ Մալաթիա նահանգի Բաթալգազի շրջանում գրանցված 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո այս պահին որևէ բացասական հետևանք չի արձանագրվել: Նշվում է, որ ցնցումները զգացվել են նաև Մալաթիա, Էլյազըգ, Ադըյաման, Թունջելի և Շանլըուրֆա նահանգներում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է։
Արդեն 6 շաբաթ է, ինչ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անազատության մեջ է։ Սա պարզապես բանտային կալանքում գտնվել չէ. սա կտտանք է ցանկացած անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել, սակայն իր քաղաքական հայացքների համար գտնվում է բանտում։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով helpcourt.am հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։ Այդ մասին տեղեկանում ենք հակակոռուպցիոն կոմիտեից:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով helpcourt.am հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։ Այդ մասին տեղեկանում ենք հակակոռուպցիոն կոմիտեից:
Առաջարկվել է քննարկել նշված, ինչպես նաև դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող այլ հնարավոր մասնավոր հարթակների գործունեությունն օրենսդրական կարգավորմամբ արգելելու նպատակահարմարության հարցերը։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ընկերությունը մշակում է այն վաճառողների փոխհատուցումների և ֆինանսական աջակցության մեխանիզմները, որոնց ապրանքները պահվել են Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում։
Նրա խոսքով՝ չնայած ստեղծված արտակարգ իրավիճակին և կորցրած ապրանքների համար փոխհատուցում տրամադրելու իրավական պարտավորության բացակայությանը, ընկերությունն արդեն գնահատում է վաճառողներին կատարվելիք վճարումների ծավալները և ֆինանսական աջակցության լրացուցիչ միջոցառումները։
Վաճառողների համար նախատեսվող փոխհատուցումների, աջակցության միջոցների և դրանց ստացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի վաճառողների պորտալում։
Բացի այդ, Տատյանա Կիմը հայտնել է, որ Wildberries-ը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև լոգիստիկական կենտրոնների վրա հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և տուժածներին։ Զոհվածների ընտանիքները կստանան 2 միլիոն ռուբլի, իսկ ծանր վիճակում գտնվող տուժածները՝ 1 միլիոն ռուբլի։
«Շնորհակալություն աջակցության խոսքերի համար։ Միասին մենք ավելի ուժեղ ենք», — նշել է Տատյանա Կիմը։
Ուրբաթ օրը Մեքսիկայի հարավային խաղաղօվկիանոսյան ափերի մոտ՝ Գվատեմալայի հետ սահմանից ոչ հեռու, տեղի է ունեցել 7,3 մագնիտուդով հզոր երկրաշարժ, որի հետևանքով ստորգետնյա ցնցումներ են զգացվել Մեխիկոյից մինչև Սալվադոր ընկած տարածքներում, հայտնում է Independent։
Երկրաշարժի հետևանքով Մեքսիկայի հարավում երկու մարդ է վիրավորվել։ Երկու երկրների իշխանություններն էլ հայտնել են, որ լուրջ ավերածություններ կամ զոհեր չկան։
«Եթե նախագահ Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ հրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները (կոնգրես, սենատ), ապա նա, կարծես սխալվել է։ Իրանը պատրաստ էր համաձայնել այդ դադարին՝ այն մտայնությամբ, որ կստանա խոշոր ֆինանսական միջոցներ, սառեցված ակտիվների ապասառեցում և պատժամիջոցների վերացում։ Դա երևում էր ինչպես Իրանից հնչող հայտարարություններից, այնպես էլ ստորագրված հուշագրի տեքստից:
Կողմերի ակնկալիքները տեղի չունեցան, քանի որ, ըստ ամենայնի, Դոնալդ Թրամփն իր նախնական հաշվարկներում, ցանկանում էր վերջնականապես ճնշել Իրանի Իսլամական Հանրապետությանը, երբ միջանկյալ ընտրություններից հետո նրա «ձեռքերը լիովին ազատ լինեն» (օրինակ՝ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին)։
Դատելով ամերիկյան մամուլի նյութերից, ԱՄՆ նախագահի համար միջանկյալ ընտրություններն առայժմ լավ հեռանկարներ չեն խոստանում: Եվ իրանցիներն, ըստ երևույթին, մտադիր են հնարավորինս բարդացնել Թրամփի վարչակազմի իրավիճակը։
Այդ պատճառով Սպիտակ տան ծրագրերը կարծես վերանայվում են, և ռազմական գործողությունների վերսկսումն ավելի շուտ է տեղի ունեցել, քան ենթադրելի էր հուշագիրը ստորագրելուց հետո: Հուշագրի ստորագրմամբ, Թրամփն ու իր թիմը ցույց տվեցին աշխարհին, որ գերջանքեր են գործադրել, որպեսզի եթե անգամ չավարտեն, ապա գոնե դադարի ռեժիմի մեջ պահեն այս պատերազմը։
Դրանից հետո նավթի համաշխարհային գները կայունացան, Պարսից ծոցում խցանված բազմաթիվ նավեր կարողացան անցնել Հորմուզի նեղուցով, Վաշինգտոնի վրա՝ արտաքին ու ներքին ճնշումները նվազեցին։ Այսօր ստեղծված իրավիճակով ստացվում է այնպես, որ եթե ռազմական գործողություններն ամբողջ ծավալով ու մեծ ինտենսիվությսմբ վերսկսվեն, ապա դա այլևս չի լինի նախկին պատերազմի շարունակությունը, այլ կլինի բոլորովին նոր նպատակի ու նոր ռազմավարական ռեսուրսներով իրականացվող գործողություններ։
Ամերիկյան վերլուծականներում կան ենթադրություններ, որ հնարավոր է վարչակազմը ցանկանա միջանկյալ ընտրություններից քիչ առաջ սկսել («չէին ցանկանում, բայց մեզ ստիպեցին») երաշխավորված հաղթական պատերազմ՝ փորձելով այդ կերպ բարելավել իր նախընտրական դիրքերը։ Ժամանակին դա օգնել է նախագահ Բուշ կրտսերին։
Սակայն Իրանի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է։ Այնտեղ ամեն չէ, որ ծրագրված ու գծագրված է անցնում։ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում: 2022թ. առաջին կեսին, շատերին թվում էր, թե Ռուսաստանը կարճ ժամանակում կլուծի ուկրաինական ուղղությամբ իր առջև դրված խնդիրները: Դա տեղի չունեցավ, և առ այսօր պարզ չէ, թե որքան կտևի ու ինչ էսկալացիա կունենա ռուս-ուկրաինակսն պատերազմը:
Նույն իրավիճակը նաև ԱՄՆ-Իրան ռազմական հակամարտության պարագայում է: Որքան էլ ձգտեն արագ լուծումներ գտնել, միևնույն է հակամարտությունը, կողմերի համար մեծ հավանականությամբ կարող է վերածվել ձգձվող, հյուծող պատերազմի»: