Author: Balance2

  • Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ | Հասարակություն

    Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

    Ուզբեկստան

    Բուզաուբայ՝ +48.7°C
    Ուչկուդուկ՝ նվազագույն՝ +34.1°C, առավելագույն՝ +47.3°C

    Ղրղզստան

    Ջանի Ջեր՝ +43.7°C
    Երկրի դիտարկումների պատմության ամենաշոգ օրը։
    Տալաս (1200 մ բարձրություն)՝ +40.1°C

    Ղազախստան

    Արիս՝ +46.6°C
    Բականաս՝ +43.4°C

    Հատկանշական է, որ 51° հյուսիսային լայնության շրջանում օդի ջերմաստիճանը հասել է +46°C, իսկ Բալխաշում (47° հս. լ.) նվազագույն գիշերային ջերմաստիճանը կազմել է +28.5°C, ինչը վկայում է նաև անսովոր տաք գիշերների մասին։

    Թուրքմենստան +47.8°C

    Տաջիկստան +45.0°C

    Այս տվյալները վկայում են, որ Կենտրոնական Ասիան գտնվում է բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ, որտեղ ոչ միայն ցերեկային առավելագույն, այլև գիշերային նվազագույն ջերմաստիճաններն են մնում անսովոր բարձր։

  • Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է (video)

    Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է (video)

  • ԱՄՆ-ին կպատկանի (ԹՐԻՓՓ-ի) բաժնեմասերի 74 %-ը, ՀՀ-ին՝ 26 %-ը. Միրզոյան

    «Ողջ գործընթացը՝ և՛ ընկերությունը և՛ հետագա գործունեությունը և այս համաձայնագիրն ամբողջությամբ համահունչ է և իրականացվում է ՀՀ-ի ինքնիշխանության իրավազորության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ»,- կառավարության նիստում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով  Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին նախագիծը։

    Նրա խոսքով՝ ՀՀ-ն և ԱՄՆ հիմնադրում են ԹՐԻՓՓ ընկերությունը, որը կկարողանա ՀՀ տարբեր տարածքներում հիմնադրել այլ նշանակության ընկերություններ և ներգրավել գործընկերներ՝ ստանալով հողօգտագործման և կառուցապատման իրավունք, որը նախնական կգործի 49 տարով։

    «Այս ժամկետում ընկերություննում բաժնեմասերը կբաշխվեն՝ և ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 %-ը, ՀՀ-ին՝ 26 %-ը և ժամկետի լրանալուց հետո հնարավորություն կա համագործակցությունը երկարաձգել ևս 50 տարով, և այս պայմաններում կապահովվի, որ Հայաստանն ունենա ընկերության բաժնետոմսերի 49 %-ը։

     ԱԳ նախարարաը հայտարարեց որ ՀՀ-ն իրականացնելու է ճանապարհի անվտանգության-իրավապահ վերահսկողությունը, մաքսային և սահմանային վերահսկողություն և հարկային գործառույթները։

     Միրզոյանը չմոռացավ նաև ֆրոնտ-օֆիս և բեք-օֆիս կառավարման տարբերակի մասին ներկայացնել՝ պնդելով որ այն ընդունված պրակտիկա է և Հայաստանում էլ նախկինում եղել է։

  • Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Volkswagen Tuareg»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և գլորվելով հայտնվել ձորում․ կա զnh

    Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ազատ Թ.-ն իր վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և մոտ 250 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում մարմինը ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

    Փրկարարները մեծ դժվարությամբ կարողացել են մարմինը մոտեցնել դիատարին։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պետք է դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ Պապոյան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում։

    «Այս գործը «գլուխ բերելու» համար հատուկ շնորհակալություն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական գծով խորհրդական Հայկ Մխիթարյանին»,- գրել է նա։

  • ԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվել



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իրանում զինված հակամարտության վերսկսումից հետո ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ։

    Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։


    «Հունիսի 27-ից հուլիսի 18-ը տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով վիրավորվել է ավելի քան 500 մարդ, իսկ 50-ը՝ սպանվել։ Մահացածների թվում է 5 կին և 2 անչափահաս կա։ Վիրավորների թվում 32 կին և 18 երեխա ու դեռահաս կա», – նշել է նա։


    Տեղեկատվության համաձայն՝ 37 վիրավոր շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցներում։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան | Էկոնոմիկա

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան





    Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

    «Հուլիսի 13-ին «ԶԼՄ-ների առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության վերականգնում և վստահության վերականգնում» զավեշտալի ու հեգնական վերնագրի ներքո մի քանի օտարերկրյա լրագրողներ Ալիևի հետ միասին հավաքվել էին օկուպացված Շուշիում ու քննարկում էին անում։ Այս քննարկումը տևել է մոտ երեք ժամ։ Քանի որ ես մեկնաբանելու համար սիրում եմ կարդալ ու ուսումնասիրել ամբողջական նյութը, դրա համար այս թեմային անդրադառնում եմ հիմա, երբ դա արել եմ։ 

    Մեր հանրային դաշտում շատ ակտիվ քննարկվեցին այն հատվածները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին էին, մասնավորապես՝ որ Ալիևը բողոքում էր, թե իրեն իր սրտի ուզածը չէին տալիս։ Դա հենց այդպես էլ կա. թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի հայտարարությունների համադրումից ակնհայտ է դառնում, որ երկուսն էլ դժգոհ էին առաջարկներից. մեկը, որովհետև ուզում էր ամբողջին տիրանալ, մյուսը, որովհետև մեզ ուզում էր «հակամարտության» թակարդից իբր դուրս բերել, «բեռից» ազատել էլի։ Արդյունքում՝ ամեն մեկը ստացավ այն, ինչ ուզում էր. մեկը՝ ամբողջությամբ հայերին էթնիկ զտման ենթարկեց իրենց պապական հողից, իրենց տնից ու տեղից, մյուսն էլ՝ մեզ Արցախի «թոկից» ազատեց։ Եթե առաջինի՝ այսինքն Ալիևի դեպքում դա աշխատեց հօգուտ Ադրբեջանի, ապա մեր դեպքում՝ դա մոտավոր նույնն է, որ մեկը ունենա երկու զավակ, դրանցից մեկը մի քիչ առողջական խնդիրներ ունենա, բժիշկներն ասեն՝ երկար բուժում է սպասվում, ասի՝ չէ, միանգամից տա, ասի՝ սպանեք, ավարտվի էս պատմությունը, հետո էլ ասի՝ դա էն մյուս երեխուս համար արեցի, որ լավ ապրի։ Ինչևէ, այս բարոյազրկությունը մի կողմ թողնենք։

    Ալիևը նաև իր բուռն դժգոհությունը չթաքցրեց եվրոպական որոշ կառույցներից, առանձնահատուկ նեղված էր Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից։ «Սա հակաադրբեջանական խմբի մեծ շղթա է, որը գոյություն ուներ Եվրահանձնաժողովում։ Բայց լավ է, որ պարոն Բորելը հիմա քաղաքականությունից դուրս է, հուսանք՝ ընդմիշտ…»։ Ասել էր Ալիևը։ Նա, մեծ հաշվով, գոհ էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ աշխատանքից։ Շատ նեղված էր եվրոպական որոշ կառույցներից, հատկապես Եվրոպայի խորհրդից, որի առնչությամբ ասել էր. «Եթե Ադրբեջանն ամբողջությամբ դուրս գա Եվրոպայի խորհրդից, երկրում ոչ ոք դա նույնիսկ չի նկատի։ Այնպես որ, այնտեղ լինել-չլինելը այստեղ շատ բան չի փոխում…»։ Իրականում շատ ճիշտ է ասում. բռնապետական Ադրբեջանի ժողովրդի համար այդ կառույցներում ներկայությունը ոչինչ չի փոխում, միևնույն է՝ իրենց անմիջապես բռնում են, եթե հանկարծ հանդգնեն քննադատել բռնապետին։

    ԱՄՆ-ի մասով նա, իհարկե, չզլացավ նորից Բայդենին «վատով» հիշել ու փառաբանել Թրամփին։ Այդուհանդերձ, չէր խորշում ՏՐԻՓ-ը կոչել «Զանգեզուրի միջանցք»։

    Ռուսաստանի մասով արեց բավական համարձակ հայտարարություններ, այդ թվում՝ Ուկրաինայի առնչությամբ, քանի որ մինչ օրս, մեծ հաշվով, մարսել է իր պահվածքը, այդ թվում՝ ռուս խաղաղապահների նկատմամբ։

    Իսկ ամենից ուշագրավ հատվածն, ըստ իս, վերաբերում էր գազի թեմային։ «Այսպիսով, առկա տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնումն անհրաժեշտ է, բայց խոչընդոտը Եվրոպական կանաչ օրակարգն է, և եվրոպական բանկերը չեն ցանկանում ֆինանսավորել բրածո վառելիքի նախագծերը։ Հետևաբար, հարց է առաջանում, թե որտեղից վարկ վերցնել խողովակաշարի հզորությունն ընդլայնելու համար։ Եվս մեկ հարց, հավանաբար ավելի կարևոր, երկարաժամկետ պայմանագրերն են։ Եվ սա այն է, ինչ մենք քննարկել ենք մադամ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որ մեզ անհրաժեշտ են երկարաժամկետ պայմանագրեր։ Որովհետև արտադրությունը զգալիորեն մեծացնելու համար մենք պետք է մեծ ներդրումներ կատարենք, և եթե որոշակի պահի մեզ ասեն. «Շնորհակալություն, ցտեսություն, մեզ այլևս ձեր գազը պետք չէ», ապա ի՞նչ ենք անելու…»։ Սա շատ հետաքրքիր խոստովանություն էր ադրբեջանական գազի անորոշ ապագայի մասին, ընդ որում՝ սա առաջին անգամը չէ, որ նա բողոքում է ներդրումների բացակայությունից։ Ըստ իս՝ այս թեման շատ թերագնահատված է մեր կողմից՝ մեր ապագայի հաշվարկների համատեքստում։

    Ուշագրավ էր նաև նրա շատ խանդոտ վերաբերմունքը Հայաստանում AI գործարանի կառուցման թեմայի առնչությամբ, որը ևս առաջին անգամը չէ, որ դրսևորվում է։

    Իրականում նյութը շատ էր, շատ առումներով ավելի խորքային վերլուծության կարիք կա, բայց ամփոփեմ գրառումս Ալիևի ամենից ունիկալ խոստովանությամբ. «Մարդու իրավունքների հարցերը համընդհանուր խնդիրներ են…»։ Շատ ճիշտ կետ է, դրա համար կգա մի օր, որ այս հայտարարությունը իրեն կհիշեցնեն։

    Իսկ իր ելույթի ավարտին նա խորհուրդ էր տալիս չհանձնվել, պայքարել, չհամակերպվել ձախողումների հետ և նկատի ունենալ, որ երբ քեզ կախվածության մեջ ես դնում այլ ուժային կենտրոններից, հետո մնում ես նրանց՝ քո մասին կայացված որոշումների գերին… Ինչ խոսք, անգամ հակառակորդի կողմից արված լինելու դեպքում, սա լավ խորհուրդ է՝ հատկապես Ադրբեջանից իրենց կախվածության մեջ դրած «Քանդենք պետությունը» կուսակցության համար»,-գրել է նա։


  • Արգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչին

    Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը որոշել է չմեկնել ԱՄՆ՝ ներկա գտնվելու ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչին: Նա վախենում է, որ իր ներկայությունը կարող է անհաջողություն բերել Արգենտինայի ազգային հավաքականին: Այս մասին հայտնում է El Universal-ը։

    Միլեյը մտադիր է հանդիպմանը հետևել Օլիվոս քաղաքում գտնվող իր նստավայրից, քանի որ մրցաշարի ողջ ընթացքում վարվել է հենց այդպես, ինչի արդյունքում Արգենտինայի հավաքականը յոթ անընդմեջ հաղթանակ է տարել։

    «Ես կշարունակեմ խաղերը դիտել Օլիվոսից՝ ինչպես անում էի առաջին իսկ օրվանից։ Այո, դա սնահավատություն է։ Բացի դրանից, ես հիմա անընդհատ բաճկոն եմ կրում. Շվեյցարիայի հետ խաղի ժամանակ հանեցի այն, և նրանք մեզ գոլ խփեցին։ Նորից հագա և այդ օրվանից էլ չեմ հանում», — հայտարարել է նախագահը։

    Ինչպես պարզաբանում է աղբյուրը, Արգենտինայում տարածված է այն կարծիքը, որ երկրի առաջին դեմքի ներկայությունը մարզադաշտում անհաջողություն է բերում ազգային ընտրանուն։

    Այս սնահավատությունը գալիս է դեռ 1990 թվականի աշխարհի առաջնությունից, որն անցկացվում էր Իտալիայում. այն ժամանակ նախագահ Կառլոս Մենեմը հանդիպել էր հավաքականի հետ մրցաշարի մեկնարկից առաջ, ինչից հետո արգենտինացիները բացման խաղում սենսացիոն պարտություն էին կրել Կամերունից (0:1)։

    ԱԱ-2026-ի վճռորոշ խաղում կմրցեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները։

  • Հակակոռուպցիոնը ցանկանում է փակել փաստաբանների կողմից դատավորների գնահատման «Helpcourt» հարթակը

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով «helpcourt.am» հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։

    Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ առաջարկվել է քննարկել նշված, ինչպես նաև դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող այլ հնարավոր մասնավոր հարթակների գործունեությունն օրենսդրական կարգավորմամբ արգելելու նպատակահարմարության հարցերը։

    «Համակարգը ստեղծվել է ՀՀ-ում գործող արդար ու օբյեկտիվ դատավորների աշխատանքը գնահատելու և աջակցելու նպատակով: Կարծում ենք, որ մասնագետների կողմից բարեխիղճ և գրագետ դատավորներին գնահատելն ու այդ գնահատականներն արձանագրելն էլ ավելի կնպաստի դատավորների կողմից արդարադատության իրականացմանը, ինչպես նաև պատճառաբանված ու համոզիչ դատական ակտեր կայացնելուն: Բացի դատական մարմիններին աջակցելուց, համակարգը նաև հանդիսանում է փաստաբանների համար լրացուցիչ գործիք իրենց վստահորդների շահերն առավել լիարժեք պաշտպանելու առումով: Մասնավորապես, համակարգում տեղադրվում և ֆիլտրված կարգով հանրության դատին են ներկայացվում ուշագրավ դատական ակտեր»,- նշված է helpcourt.am կայքում։ 

    yerkir.am