Author: Balance2

  • Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Ս.Ս.-ի կողմից Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն 2005 թվականի մայիսի 11-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքով՝ 22 մլն 951 հզր 500 ՀՀ դրամով ֆիզիկական անձի է օտարել ՀՀ Կառավարության որոշումներից չբխող և դրանցով չնախատեսված հանրապետական նշանակության՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող 626.45քմ մակերեսով Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հա հողամասը:

    Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ պետությունը կորցրել է հանրապետական նշանակության պատմամշակութային արժեքի նկատմամբ սեփականության իրավունքը և այն չի ընդգրկվել 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման կից հավելվածներում։

    Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք):

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: 

  • Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան

    1307 թվականի աշունն էր։ Փարիզի շենքերից մեկում մի խումբ անհանգիստ մարդիկ խուճապահար մի կարևոր հարց էին քննարկում` ի՞նչ պատասխանել թագավորին։ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-րդը տամպլիերների դեմ սկսած իր անողոք պայքարում ներգրավել էր նաև արդեն հայտնի դարձած Փարիզի համալսարանին, որի դասախոսներն այլայլված դեմքերով մինչև առավոտ գլուխ էին կոտրում` ինչպե՞ս վարվել։ Համալսարանական աստվածաբանները լավ էին հասկանում, որ հռչակավոր ասպետներին ուղղված թագավորական մեղադրանքները զավեշտալի էին, իրականության հետ կապ չունեցող և բացառապես շահերի բախման հետևանք, սակայն վախն անողոք և բռնատեր ղեկավարի հանդեպ բարոյական դիլեման հանգուցալուծեց հօգուտ սեփական մաշկը փրկելու` արդարությունն ու ճշմարտությունը զոհաբերելու և Ֆիլիպ 4-րդի ակնկալած պատասխանը ստորագրելու գնով։

    Տամպլիերների վերջնական մահապատժից մեղադրականում Փարիզի համալսարանականների իշխանահաճո գնահատականները և «փորձաքննությունը» զգալի տեղ էին զբաղեցնում։

    Այս պատմությունը հիշեցի, երբ իմացա Հայաստանում բուհական ազատությունների և ինքնավարության հանդեպ հերթական խայտառակ ոտնձգության մասին։

    Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին, մինչ այդ` Խաչիկ Գալստյանին, Անուշ Սեդրակյանին, Ալեն Ղևոնդյանին և էլի շատուշատ դասախոսների։

    Իմ նախարարական պաշտոնավարման ընթացքում ինձ ուղղված քննադատության մի մասը վերաբերում էր բուհերը քաղաքականացնելուն։ Ընդունելով առկա որոշ խնդիրները` պետք է անհամեստաբար ասեմ` մեր իշխանության տարիներին բուհական համակարգն այսօրվա աղաղակող գործընթացների համեմատ լիբերալիզմի օազիս էր` ընդդիմադիր քաղաքական հայացքներով ռեկտորներ (ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից.- Ա.Ա.), կառավարման խորհուրդներում ընդդիմադիր քաղաքական գործիչներ և դասախոսներ, ակադեմիական ազատությունների գրեթե բացառիկ մակարդակ, քաղաքական հիմքով աշխատանքից ազատումներից խուսափում, սրընթաց միջազգայնացում։

    Իսկ եթե ինձ մեղադրում էին ուսանողական խորհուրդները քաղաքականացնելու մեջ, ապա հիմա այսօրվա «լիբերալները», այդ թվում` ժամանակին իմ պաշտոնավարման ընթացքում ազատականի համբավ ունեցող տիկին նախարարը և մարտնչող լիբերալ, դեռևս 2002 թ.-ից ինձ ծանոթ, հետո խղճի ազատության առաջամարտիկ ԵՊՀ ներկայիս ռեկտորն իսպառ ոչնչացրել են ուսանողական ինքնակառավարումը որպես համակարգ։

    Բուհական ինքնավարությունը վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում նույնպես դարձել է իսիմերա, ուրվական, իսկ ակադեմիական ազատությունների ոտնահարումները տեսանելի են ոչ միայն կադրային` ով դասավանդի, այլև բովանդակային` ինչ դասավանդել հարթություններում, հատկապես` հումանիտար և հայագիտական ոլորտներում։

    Բուհական համակարգի ներկայիս ճգնաժամն արտացոլված է նաև միջազգային զեկույցներում (ստուգեք V-dem ինստիտուտի index of academic freedom, մասնավորապես` բուհերի քաղաքականացման ցուցանիշը.- Ա.Ա.)։

    Ավելորդ է հիշեցնել, որ հատկապես ԵՊՀ-ն, որի շրջանավարտը լինելու պատիվը չեմ ունեցել, ոչ միայն Երրորդ, այլև Երկրորդ Հանրապետության ժամանակ պահպանել է ոչ միայն ազատ մտքի, այլև մաքուր խղճի տեր մարդկանց արգելոցի դերը։

    Մի դեպք էլ հիշեցի։

    Իմ պաշտոնավարման ընթացքում քաղաքական հերթական սրացման ժամանակ իմացա, որ բուհերից մեկի ռեկտորն աշխատանքից հեռացրել է ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկին։ Անմիջապես զանգեցի այդ գործչին, ասացի, որ որևէ քաղաքական հրահանգ չկա, և ինքը կվերադառնա իր գործին։ Իմ ու ավելորդ ջանասիրություն ցուցաբերած ռեկտորի հեռախոսազրույցն էլ ավարտվեց գործչի` աշխատանքի վերականգնմամբ։ Անունը չեմ գրում. թե ինքը կցանկանա, թող «բացահայտվի»։

    Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով։

    Հ.Գ. Տամպլիերների վերջին ղեկավար Ժակ դը Մոլեն, այրվելով խարույկի վրա, իր վերջին հանրահայտ անեծքում չհիշատակեց իր և իր ընկերների մահապատժի մեջ մեղավոր Փարիզյան համալսարանականներին. կա՛մ խնայեց, կա՛մ մոռացավ, կա՛մ չմանրացավ։

    Իսկ այս արյունոտ պատմության մեջ Փարիզի համալսարանի բարի համբավը, որպես լույսի և խղճի ճրագ, փրկեց այդպես էլ անանուն մնացած աստվածաբանը, ում «Տամպլիերների ողբը» բաց նամակը` ի պաշտպանություն հանիրավի հետապնդվող ասպետների, 1308 թվականի փետրվարին դարձավ Ֆրանսիայի թոփ թեման։

    ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
    ՀՀԿ փոխնախագահ
    «Վարդաշեն» ՔԿՀ
    18.07.2026թ.

  • Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն Մարուքյան

    Կալանավորված նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին արգելվել է հեռախոսով շփվել իր 13-ամյա դստեր և 85-ամյա մոր հետ։

    Հարց է հնչում, թե ինչ դատավարական անհրաժեշտությամբ կարելի է հիմնավորել մոր և անչափահաս երեխայի հետ շփման նման սահմանափակումը։

  • Ի՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան

    Հայաստանի քաղաքական համակարգում իշխանության և ընդդիմության հարաբերությունները տարիներ շարունակ ձևավորվել են ասիմետրիկ մոդելով, որտեղ իրական քաղաքական մրցակցությունը հաճախ բացակայել է։ Իշխանություննե
  • Թեհրանը ԱՄՆ-ի հարվածները համեմատել է «Իսլամական պետության» գործողությունների հետ | Տարածաշրջան

    Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ այլ թիրախներին հասցված ԱՄՆ հարվածները նման են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններին։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։

    «Չաբահարի դիտաշտարակներին, ինչպես նաև կամուրջներին ու էլեկտրակայաններին հասցված հարվածները հիշեցնում են «Իսլամական պետություն» խմբավորման իրականացրած գործողությունները», — ընդգծել է իրանցի դիվանագետը։

     

     

  • Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգըԵվրասիական միությունը սկսում է ներմուծվող բջջային հեռախոսների IMEI կոդերի ստուգման համակարգ ներդնելԼիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումը«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը ՌուսաստանԱղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնելու է պատգամավորական մանդատը

    Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգըԵվրասիական միությունը սկսում է ներմուծվող բջջային հեռախոսների IMEI կոդերի ստուգման համակարգ ներդնելԼիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումը«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը ՌուսաստանԱղվան Վարդանյանը հայտարարել է, որ վերցնելու է պատգամավորական մանդատը

  • Ինչքա՞ն գումար է վճարել զույգը Գառնիի արգելոցում ամուսնության առաջարկություն անելու համար

    Մեկ ժամվա համար 500 հազար դրամ վճարելով՝ տղան ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին Գառնիի պատմամշակութային արգելոցում։

    «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից ArmLur.am-ին հայտնել են, որ պատմամշակութային արգելոց հանդիսացող տարածքներում նման միջոցառումների անցկացումը թույլատրվում է՝ համապատասխան վճարի դիմաց։

    ՊՈԱԿ-ից նշել են. «Նախարարի 57-Լ հրամանի համաձայն՝ արգելոցների տարածքում թույլատրվում է միջոցառումներ իրականացնել համապատասխան վճարի դիմաց։ Կոնկրետ տվյալ դեպքում նախարարություն են դիմել, վճարումը կատարել են, ստացել են թույլտվություն և այնուհետև իրականացրել իրենց միջոցառումը»։

    ArmLur.am-ը հետաքրքրվել է նաև, թե որքան է կազմում արգելոցներում նման միջոցառումների կազմակերպման արժեքը։ ՊՈԱԿ-ից պատասխանել են, որ մեկ ժամվա արժեքը կազմում է 500 հազար ՀՀ դրամ։

  • ԱՄՆ-ն կանգնած է Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ WP

    ԱՄՆ-ն Իրաքում ևս մեկ ամերիկացի զինծառայողի զոհվելուց հետո կանգնած է Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի մեջ նորից ներքաշվելու շեմին։ Հուլիսի 19-ին այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

    «Ավելի շատ զինծառայողների զոհվելուց հետո Միացյալ Նահանգները հայտնվել են Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման եզրին»,- նշված է հրապարակման մեջ։

    Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ գործողությունների ընդլայնումը բարդանալու է հակաօդային պաշտպանության միջոցների ու հեռահար ռազմամթերքի նվազող պաշարների, ինչպես նաև մարտական վնասվածքների պատճառով տարածաշրջանում լրացուցիչ զորքեր ու ինքնաթիռներ տեղափոխելու սահմանափակ հնարավորությունների պատճառով։

    «Մենք բավարար միջոցներ չունենք գործողություններն անվտանգ իրականացնելու համար, և չեմ կարծում, թե Սպիտակ տանը դրա մասին տեղյակ են»,- ասել է թերթի զրուցակիցը։

    Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հուլիսի 19-ին հայտնել էր, որ Իրաքում իրանական անօդաչու թռչող սարքից խոցված և չպայթած ռազմամթերքի դետոնացիայի հետևանքով ամերիկացի զինծառայող է զոհվել։ Բացի այդ, Իրանի հարձակումից հետո Հորդանանում իրականացված որոնողական գործողությունների ընթացքում անհայտ անձի մնացորդներ են հայտնաբերվել։ Ավելի վաղ՝ նույն օրը CENTCOM-ը հայտնել էր տարածքում ևս երկու զինծառայողի զոհվելու և մեկի անհետ կորելու մասին։

    The New York Times թերթը նույն օրը հաղորդել էր, որ Հորդանանի ավիաբազաներին հասցված իրանական հարվածների հետևանքով տասնյակ ամերիկացի զինվորականներ են վիրավորվել, իսկ մի քանի ուղղաթիռներ վնասվել են։ Մասնավորեցվում էր, որ Հորդանանի Ազրաք քաղաքում գտնվող «Մուվաֆաք Սալթի» ավիաբազայի վրա Թեհրանի հարձակման հետևանքով մոտ 20 ամերիկացի զինծառայող է վիրավորվել բունկերներում պատսպարվելու փորձի ժամանակ։

  • ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են դրել մարդու իրավունքների ՝ ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները





    Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    «Հիշու՞մ էիք, որ ասում էի «Սրբազան պայքարի» գործով դիմելու ենք միջազգային կառույցների։
    Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու։
    Խնդրեմ՝ 8 ամսվա անտրտունջ աշխատանքի առաջին արդյունքը.
    Հայաստանի դեմ երբևէ հարուցված 19 հաղորդակցություններից ամենաամոթալին, ամենածանրը ու ամենածաղրականը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։
    Թեև մեր դիմումում ցույց էինք տվել «Սրբազան պայքարի» մասնակիցների քաղաքական հետապնդման ժամանակագրությունը և ընդհանուր համատեքստը (ներառյալ հունիսի 12-ի բռնությունները), այդուհանդերձ շեշտադրել էինք առավելապես «18 արդարների» գործը, «ահաբեկչության» մեղադրանքի անհեթեթությունը։
    Այնուամենայնիվ, ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել ոչ միայն զուտ «18 արդարների» գործը, այլ ընդհանուր համատեքստը՝ պետական ապարատի ռեպրեսիաներից տուժած համարելով առնվազն 109 անձի։
    «Մենք մտահոգված ենք իշխանությունների ձեռնարկած միջոցներով, որոնք համահունչ չեն մարդու իրավունքների ՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»
    Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը։ Ամեն ինչ դեռ առջևում է։
    Իսկ մեր պետության պատասխանները ՄԱԿ-ին միայն իսպանական ամոթ են առաջացնում»,- գրել է նա։




    դիտվել է 134 անգամ

  • Քաղաքացու դի է դուրս բերվել Գողթանիկ գյուղի ջրվեժից

    Հուլիսի 19-ին՝ ժամը 15։55-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվում:

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը։

    Պարզվել է, որ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը և խեղդվել։

    Որոնողական աշխատանքների արդյունքում ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին։

    Փրկարարները սահմանազատել են տարածքը և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: