Author: Balance2

  • Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը

    Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում իրականացրել է մաքսային համակարգի տեխնիկական կարգավորում` հայտնել է Թուրքիայի իշխանական Sabah թերթը, գրում է 1lurer.am-ը։

    Նշվում է, որ երրորդ երկրների միջոցով Հայաստանի հետ իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ գործարքների մաքսային հայտարարագրերում կարող է այսուհետև կիրառվել Հայաստանի պաշտոնական կոդը՝ 077-ը։ Համապատասխան փոփոխություններն արդեն կատարվել են Թուրքիայի մաքսային համակարգում:

    Գործընթացի շրջանակում հնարավոր կլինի Թուրքիայից երրորդ երկիր, իսկ այնտեղից Հայաստան ուղարկվող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագումը նշել որպես «Հայաստան / Թուրքիա»:

    Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը հիմա մոտ 335-350 մլն դոլար է։ Նպատակ կա կարճաժամկետ հեռանկարում այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։

  • Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ «Ելիմայ»-ի գլխավոր մարզիչ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ղազախական «Ելիմայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Կարպովիչը պարտությունից հետո («Ալաշկերտի» հետ՝ ընդհանուր 3:3, 11-մետրանոցներով՝ 5:6) նշեց, որ թիմը չդիմացավ լարվածությանը և ներողություն խնդրեց երկրպագուներից։

    Նրա խոսքով՝ խաղը դարձավ իսկական թրիլլեր, մթնոլորտը հիասքանչ էր, սակայն ամեն ինչ վատ ավարտվեց իրենց համար։ «Ֆուտբոլը պատժում է»՝ ասաց Կարպովիչը՝ ընդգծելով ցավալի բաց թողնված գոլը ու հարվածաշարը, նշելով, որ մեղավոր չեն փնտրում և պատասխանատվությունը իր վրա է։

    Կարպովիչը հավելեց, որ թիմը պետք է արագ վերականգնվի ներքին առաջնության համար և նորից անդրադառնա եվրագավաթներին։ Սա «Ելիմայի» առաջին եվրոպական մրցաշրջանն էր։ «Ալաշկերտը» դուրս եկավ երկրորդ փուլ և կհանդիպի «Կլուժին». խաղերը՝ հուլիսի 23-ին Երևանում, հուլիսի 30-ին Ռումինիայում։

  • Լողավազա՞ն, թե՞ շատրվաններ. ի՞նչ ապագա է սպասվում Վանաձորի քաղաքային լճին

    Հուլիսի 17-ին Լոռու մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանրային իրազեկման հանդիպում, որի ընթացքում ներկայացվեցին Վանաձորի Թումանյան և Կոմիտաս Վարդապետի՝ տրանսպորտային հանգույց հան…
  • Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը | Էկոնոմիկա

    Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը․ հանդիպման մասին   տեղեկանում ենք նախարարությունից։

    Նախարարը կարևորել է հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը երկրի տնտեսության զարգացման գործում և նշել, որ համատեղ քննարկումների միջոցով հնարավոր է դառնում ձևավորել լուծումներ, որոնք նպաստում են իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

    Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են պետական աջակցության ծրագրերին, մասնավորապես արտահանմանն ուղղված ծրագրերի լավարկմանը, ՀՀ-ում մասնավոր անասնաբուժական ծառայությունների և անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության համակարգի զարգացմանը։

    Նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է պետական աջակցության ծրագրերի լավարկման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Հասարակական խորհրդի անդամները ևս ներկայացրել են առաջարկներ․ ծավալվել է ակտիվ երկխոսություն։

    Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը հավաստիացրել է, որ խորհրդի անդամների առաջարկները և դիտողությունները և փորձագիտական կարծիքները կդիտարկվեն որոշումներ կայացնելիս։

  • Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄիջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՖրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՕդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավըԱրմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

    Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՄիջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՖրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորություններըՕդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավըԱրմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

  • Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները

    ԱՄՆ-ն արդեն վեցերորդ գիշերը շարունակ հարվածներ է հասցրել Իրանին։ Երկրում կան զոհեր։ Հարվածների տակ են հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան օբյեկտները։

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հարվածների նպատակն էր «էլ ավելի նվազեցնել Իրանի ռազմական կարողությունները» և պատասխանատվության ենթարկել Իրանին «առևտրային նավագնացության վրա վերջին հարձակումների համար»։

    Ըստ X-ում տարածված հաղորդագրության՝ հարվածի են ենթարկվել տասնյակ թիրախներ, այդ թվում՝ ափամերձ հսկողության և հակաօդային պաշտպանության կայանքներ, ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքներ և ծովային կարողություններ։

    CENTCOM-ը հիշեցրել է, որ Մերձավոր Արևելքում է գտնվում ամերիկացի ավելի քան 50 000 զինծառայող։

    Միևնույն ժամանակ շարունակվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը։ Հրամանատարությունը հայտնել է, որ ԱՄՆ ուժերը վերաուղղորդել են 3 առևտրային նավ, որոնք փորձել են ճեղքել շրջափակումը, հարվածել են 1 նավի, որը չի հետևել հրահանգներին, և բարձրացել են 1 նավի տախտակամած։ CENTCOM-ը շեշտել է, որ Հորմուզի նեղուցը բաց է մյուս նավերի համար։

    Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ն հարվածել է քաղաքացիական ենթակառուցվածքների։ Նշվում է, որ թիրախավորվել է երկրի հարավ-արևելքում գտնվող Իրանշահրի օդանավակայանը, Բանդար Խամիրում գտնվող երկաթուղային մեկ կայարան, ինչպես նաև հինգ կամուրջ։ Ըստ IRNA գործակալության՝ երկրում ամերիկյան հարվածներից 7 մարդ է զոհվել։

    Ամերիկյան հրթիռները նաև հարվածել են Ղեշմ կղզու մերձակայքին և Բանդար Աբբասին։

    Իրանն իր հերթին հայտարարել է, որ թիրախավորել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքները։ Օմանում հարվածի է ենթարկվել ամերիկյան ռադարային երկու կայանք։ Հորդանանն իր հերթին հայտնել է իրանական երեք հրթիռ խոցելու մասին։ Կատարը ևս նշել է, որ կանխել է հրթիռային հարձակումը։ Դոհայում AFP գործակալության թղթակիցները հայտնել են մի քանի պայթյուն լսելու մասին։ Ըստ Reuters գործակալության՝ Կատարի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մեկ երեխա բեկորային վնասվածք է ստացել։

  • Տարածաշրջանը մտնում է բարձր անկայունության փուլ. Դանիելյան





    ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը Մերձավոր Արևելքում ծավալվող զարգացումներին է անդրադարձել՝ նշելով.

    «Մերձավոր Արևելքում ընթացող ռազմաքաղաքական գործընթացները վկայում են, որ տարածաշրջանը շարունակում է մնալ միջազգային անվտանգության համակարգի ամենազգայուն և անկայուն կենտրոններից մեկը։ Աշխարհաքաղաքական դիմակայության խորացման պայմաններում նույնիսկ սահմանափակ ռազմական բախումը կարող է վերաճել լայնածավալ տարածաշրջանային ճգնաժամի՝ էական ազդեցություն ունենալով համաշխարհային էներգետիկ շուկաների, միջազգային առևտրի և գլոբալ անվտանգության վրա։

    Եթե Միացյալ Նահանգները որոշի ընդլայնել Իրանի նկատմամբ ռազմական ճնշման շրջանակը՝ թիրախավորելով երկրի կենսական նշանակության ենթակառուցվածքները, մասնավորապես՝ էլեկտրաէներգետիկ համակարգը, ապա հակամարտությունը կարող է անցնել ռազմավարական էսկալացիայի նոր փուլ։ Նման զարգացումը, ամենայն հավանականությամբ, կստիպի Թեհրանին վերանայել իր պատասխան գործողությունների տրամաբանությունը և կիրառել ոչ միայն ուղղակի ռազմական, այլև բազմաշերտ ասիմետրիկ զսպման մեխանիզմներ։

    Այս համատեքստում առանձնահատուկ ռազմավարական նշանակություն ունեն Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները, որոնք համաշխարհային ծովային առևտրի և էներգակիրների փոխադրման կարևորագույն հաղորդուղիներից են։ Եթե Հորմուզի նեղուցում Իրանի գործողություններին զուգահեռ հութիները փորձեն սահմանափակել կամ խաթարել Բաբ էլ-Մանդեբի նեղուցով նավագնացությունը, ապա դա կարող է հանգեցնել գլոբալ մատակարարման շղթաների խափանման, ծովային ապահովագրության սակագների կտրուկ աճի, բեռնափոխադրումների թանկացման և նավթի ու հեղուկ բնական գազի միջազգային գների զգալի բարձրացման։ Այդպիսի սցենարը կունենա ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային տնտեսական հետևանքներ։

    Ռազմավարական տեսանկյունից ոչ պակաս կարևոր է նաև սիրիական ուղղությունը։ Վերջին շաբաթներին հրապարակվող տեղեկատվությունն ու քաղաքական զարգացումները որոշ փորձագիտական շրջանակներում գնահատվում են որպես «Հըզբոլլահի» դեմ հնարավոր գործողությունների տեղեկատվական և քաղաքական նախապատրաստման նախանշաններ։ Միաժամանակ, ներկայումս չկան հրապարակայնորեն հաստատված փաստեր, որոնք թույլ կտան պնդել, որ Սիրիայի ներկայիս ղեկավարությունն արդեն կայացրել է ռազմական գործողություն սկսելու որոշում։ Հետևաբար, խոսքը վերաբերում է բացառապես հնարավոր սցենարների վերլուծությանը։

    Եթե, այնուամենայնիվ, Սիրիան ներգրավվի «Հըզբոլլահի» դեմ լայնածավալ ռազմական գործողություններում, ապա Իրանը, ամենայն հավանականությամբ, կձգտի կանխել տարածաշրջանային ուժերի ռազմավարական հավասարակշռության փոփոխությունը՝ օգտագործելով իր ամբողջ ռազմաքաղաքական ներուժը։ Այդ աջակցությունը կարող է ներառել հետախուզական տեղեկատվության տրամադրում, սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարում, ռազմական խորհրդատվություն, նյութատեխնիկական և ֆինանսական աջակցություն, ինչպես նաև դաշնակից ուժերի գործողությունների համակարգում։

    Չի կարելի նաև ամբողջությամբ բացառել, որ նման զարգացումները կստեղծեն նոր ռազմավարական հաշվարկներ Ռուսաստանի համար։ Մոսկվան շարունակում է Սիրիան դիտարկել որպես Մերձավոր Արևելքում իր անվտանգային և աշխարհաքաղաքական շահերի կարևոր ուղղություններից մեկը։ Այդ պատճառով որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ իրավիճակի կտրուկ սրման դեպքում Ռուսաստանն ու Իրանը կարող են քննարկել Սիրիայում իրենց շահերի պաշտպանության տարբեր մեխանիզմներ, այդ թվում՝ Բաշար ալ-Ասադի կողմնակիցներին տարբեր ձևաչափերով աջակցելու հնարավորությունը։ Սակայն նման սցենարները ներկայումս մնում են բացառապես վերլուծական գնահատականների մակարդակում և կախված են բազմաթիվ քաղաքական, ռազմական և դիվանագիտական գործոններից։

    Հատուկ ուշադրության են արժանի նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վերջին հայտարարությունները։ Վենսը համարվում է ամերիկյան վարչակազմի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, և նրա հրապարակային գնահատականները հաճախ ընկալվում են որպես Վաշինգտոնի ռազմավարական մտածողության կարևոր ցուցիչ։ Իսրայելի քաղաքականության վերաբերյալ նրա քննադատական հայտարարությունները և ԱՄՆ ներգրավվածության սահմանների վերաբերյալ հնչեցրած դիրքորոշումները վկայում են, որ ամերիկյան քաղաքական վերնախավում շարունակվում են լուրջ քննարկումները Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների հետագա դերակատարման շուրջ։ Մի շարք վերլուծաբանների գնահատմամբ՝ Վենսի ուղերձների հիմնական գաղափարն այն է, որ Միացյալ Նահանգները չպետք է ներգրավվի նոր լայնածավալ տարածաշրջանային պատերազմի մեջ՝ իր ռազմական, տնտեսական և ֆինանսական ռեսուրսները ծառայեցնելով այլ պետությունների ռազմավարական նպատակներին։ Այդ մոտեցումը կարող է վկայել Վաշինգտոնում ձևավորվող ավելի պրագմատիկ արտաքին քաղաքական մտածողության մասին։

    Ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում ձևավորվող ռազմաքաղաքական իրավիճակը վկայում է, որ տարածաշրջանը մտնում է բարձր անկայունության փուլ։ Եթե կողմերին չհաջողվի կանխել էսկալացիայի հետագա խորացումը, ապա տեղային հակամարտությունները կարող են վերաճել լայնամասշտաբ աշխարհաքաղաքական դիմակայության՝ լուրջ ազդեցություն ունենալով համաշխարհային տնտեսության, էներգետիկ անվտանգության, միջազգային առևտրի և միջազգային հարաբերությունների ամբողջ ճարտարապետության վրա»։



    դիտվել է 240 անգամ

  • Սպասված Հանդիպում ` Սևակ Ավանեսյանի հետ

    Սպասված Հանդիպում թավջութակահար, «Կապան ֆեսթ» երաժշտական փառատոնի հիմնադիր, կազմակերպիչ Սևակ Ավանեսյանի հետ Մի քանի տարի հետո կուզենայի Կապան ֆեսթով զբաղվող նվիրյալներ տեսնել, դա արդեն երազանք է…

  • Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է.

    Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում։ Բանն այն է, որ մեկ մարդ է որոշում՝ ով պետք է խորհրդարան գնա, ով գործադիրում մնա եւ ով վաստակած հանգստի մեկնի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ մարզպետները չպետք է վերցնեն պատգամավորական մանդատները, թեպետ շաբաթներ առաջ նրանցից շատերը լուրեր էին տարածում, թե գնալու են խորհրդարան, վայելեն առաջիկա հինգ տարվա անվրդով կյանքը՝ առանց պատասխանատվության միայն կոճակ սեղմեն եւ բարձր աշխատավարձ ու պարգեւավճար ստանան։ Մանավանդ՝ նրանք գիտեին, որ 2028 թվականին մարզպետարանները լուծարվելու են, եւ չէին ուզում մեկ-երկու տարուց անգործ մնալ։ Բայց նրանց ցանկությունը ոչ մեկին չի հետաքրքրում։

    Համայնքները խոշորացնելուց հետո մարզպետաց ինստիտուտը կլուծարվի, ավելի ճիշտ՝ կվերակազմավորվեն մարզպետարանները. տեղերում կմնան փոքրաթիվ աշխատակազմեր՝ կառավարության ներկայացուցչով։ Ուստի հասկանալի է, որ մարզպետները նեղված են, բայց չեն կարող հակադրվել Փաշինյանի որոշմանը, անգամ այդքան սիրտ չեն անում, որ նրա հետ քննարկեն իրենց ցանկությունները, նրա կամքն անքննելի է։ Ի դեպ, ըստ իշխանության աղբյուրների, այս գործընթացն ըստ էության մեկնարկել է եւ ավարտին պետք է հասցվի առաջիկա երկու տարում, մարզպետարանները լուծարելու հիմնավորումը վարչական համակարգի օպտիմալացումն է։ Կա տեսակետ, որ մարզպետարաններն այլեւս չեն իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնք արդարացնեն այդ մեծ կառույցների գոյությունը։

    Այս նկատառումով էլ վերջին տարիներին մարզպետարաններին զրկում են մի շարք առանցքային լիազորություններից։ Դիցուք՝ բժշկական կենտրոնների տնօրենների նշանակման եւ ազատման գործընթացը կենտրոնացվել է առողջապահության նախարարությունում, սեպտեմբերից հանրակրթական դպրոցների կառավարման գործառույթներն ամբողջությամբ անցնելու են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, սոցիալական ծառայությունների գործառույթները նույնպես վերակազմակերպվել են։

    Կառավարության նիստից հետո երեկ լրագրողները մի քանի մարզպետից հետաքրքրվել են նրանց ճակատագրի մասին, հարցրել մարզպետարանների լուծարման գործընթացից։ Բոլորը միաբերան պնդել են, թե քննարկում չի եղել այդ հարցով, իրենք տեղյակ չեն։ Իսկ Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզպետներն էլ հերթապահ բացատրություն են տվել, թե ինչու են հրաժարվել մանդատներից՝ ասելով, որ մարզում աշխատելն իրենց ավելի է դուր գալիս, եւ իրենք են իբր նման որոշում կայացրել, ոչ թե պարտադրված են բացարկի դիմումներ գրել։

    Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, որ խորհրդարանից է ժամանակին տեղափոխվել մարզպետի պաշտոնին, առաջիններից է, որ հայտնեց մանդատից հրաժարվելու որոշման մասին։ Երեկ նա մեզ ասաց, թե որոշում է կայացվել, որ ինքը պետք է շարունակի աշխատել գործադիրում, ինքն էլ ընդունել է։ Մեր տեղեկությունների մասին բարձրաձայնեցինք, որ մարզպետներն ավելի հեշտ գործ էին նախընտրում՝ խորհրդարան գնալը, բայց իրենք չեն որոշողը։ «Դե, չես համեմատի օրենսդիր եւ գործադիր մարմինների աշխատանքները, ամեն մեկն իր կարեւորությունն ունի, բայց ես պատասխանատվություն ունեմ մարզի բնակիչների հանդեպ, պատասխանատվություն ունեմ մեր թիմի հանդեպ, որոշումը կայացվել է, որ մնալու եմ, շարունակեմ աշխատանքը, որը շատ սիրում եմ»,- ասաց Առուշանյանը։ Չէի՞ք ուզենա ավելի հեշտ ու ավելի երաշխավորված գործի գնալ՝ կոճակ սեղմել միայն։ «Այս կյանքում ի՞նչն է հեշտ, եւ հետո՝ ԱԺ-ում կոճակ չեն սեղմում միայն, դուք տեսել եք իմ աշխատանքը, պատգամավորները չերեւացող շատուշատ գործառույթներ ունեն։ Բայց, ամեն դեպքում, այո, գործադիրի աշխատանքը մի քիչ ավելի աշխատատար է ու նաեւ իր մեջ հետաքրքիր էլեմենտներ ունի, որ դու կարողանում ես լավ բան անել մարզիդ, քաղաքիդ համար, այդ գիշեր կարողանում ես հանգիստ քնել, դա էլ իր հաճույքն ունի»։

    Խոսելով մարզպետարանների օպտիմալացման մասին, մարզպետ Առուշանյանն ասաց, որ նման քննարկում չեն ունեցել, բայցեւ չբացառեց, որ այդ գործընթացը կարող է սկսվել։ Նկատեցինք, որ արդեն սկսվել է՝ մարզպետարանների ենթակայությունից կրթական, առողջապահական հաստատություններն են դուրս բերվում։ «Այդ լիազորությունները մարդն է իր համար ստեղծում։ Չկա մի կառուց, որի նկատմամբ ես չունենամ հետաքրքրություն, որովհետեւ բոլոր կառույցները կապ ունեն մարզիս բնակիչների հետ, դա իրավական կլինի, թե բարոյական՝ հարցի մյուս կողմն է»,- փիլիսոփայական պատասխան տվեց Առուշանյանը՝ շարունակելով․ «Հետո էլ՝ այնպես չէ, որ դպրոցներն ամբողջությամբ գնացել են ԿԳՄՍՆ-ի ենթակայության տակ, վարչատնտեսական համակարգումն ու ֆինանսական հատվածը, եթե չեմ սխալվում, մարզպետների ենթակայության տակ է, կրթական մասը՝ նախարարության»։ Առուշանյանը պնդեց, որ մարզպետարաններն ավելորդ կառույցներ չեն․ «Միանշանակ, որովհետեւ մարզպետարանները կառավարության ներկայացուցչություններն են մարզում ու բոլոր առումներով՝ թե՛ ՏԻՄ-երի հետ աշխատանքի, թե՛ ուժայինների, տեսչականների, առողջապահական ու կրթական համակարգերի»։

  • Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի

    Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-2, Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի կմ1+400-կմ2+600 հատվածը (Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց) հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 10-ը ցերեկային ժամերին, առավոտյան 7.00-20.00–ն, փակ կլինի երթևեկության համար։ Գիշերային ժամերին ճանապարհը բաց է։

    Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ իրազեկելով, որ վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Աբովյանի տրանսպորտային հանգույց-Մ-4-Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհով։