Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են փոխադարձ հարվածները

Written by

in

ԱՄՆ-ը և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել: ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալով՝ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը, ափամերձ ռադարային կետերը, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի արձակման կայանքները, ինչպես նաև փոքր նավեր։

Հանրապետության տարբեր տարածքներում պայթյուններ են որոտացել: Հաղորդվում է զոհերի մասին:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ հարվածել է Իրաքում, Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին։ Թեհրանը նաև հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին՝ մինչև ռազմական գործողությունների դադարեցումը։

Տեղեկություններ կան, որ նեղուցում ականների պատճառով երկու նավթատար է պայթել: Իրանական կողմը խոչընդոտել է 4 նավի անցումը Հորմուզի նողուցով:

Իրանից նախազգուշացրել են՝ եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին չդադարեցնի հարվածները, Իսլամական Հանրապետության ուժերը կանցնեն հարձակողական գործողությունների: Վտանգ կա, որ հակամարտության աշխարհագրությունը կարող է ընդլայնվել:

1lurer.am

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts