Author: Balance2

  • Քամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երևան քաղաքում՝
    Հուլիսի 18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 18-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։

    Հանրապետության տարածքում`
    Հուլիսի 18-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 20-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
    Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 18- 22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • ԱՄՆ-ն երրորդ փորձից ավերել է Իրանի Չաբահար քաղաքի հսկիչ աշտարակը

    Իրանի հարավային Չաբահար քաղաքի վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ավերվել են երկու նավամատույց և նավերի երթևեկության կառավարման հսկիչ աշտարակը։ Տեղեկությունը հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:

    Նախօրեին իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին Պարսից ծոցի Աբու-Մուսա կղզում իրանական Չաբահար, Կոնարակ, Սիրիկ, Ջասկ և Բանդար Աբաս քաղաքներում տեղի ունեցած պայթյունների մասին: Բանդար Աբասում, ինչպես հաղորդել է «Mehr» գործակալությունը, ՀՕՊ-ը կրակ է բացել թշնամու թիրախների ուղղությամբ։

    «ԱՄՆ-ն և Իսրայելը մի քանի արկերով գրոհելով ծովափնյա Չաբահար քաղաքը՝ վնասել են Շահիդ Բեհեշտիի նավամատույցը, նավահանգստի պարետային նավամատույցը, ինչպես նաև նավերի երթևեկության կառավարման հսկիչ աշտարակը», – ասված է հաղորդագրության մեջ:

    ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը X սոցցանցում հրապարակել է Չաբահար քաղաքում նավահանգստային հսկիչ աշտարակի փլուզման լուսանկարը: Պենտագոնի ղեկավարը լուսանկարին կցել է մեկնաբանություն՝ պնդելով, թե

    «Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը»։

    Օբյեկտը փլուզվել է ԱՄՆ-ի ավիահարվածների երրորդ ալիքի հետևանքով, որոնք տարածաշրջանում շարունակվում են մի քանի օր անընդմեջ:

    Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը և Reuters գործակալությունը, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հայտնել էին, որ Բանդար Աբասում հարվածներ են հասցվել կապի աշտարակին և երկաթուղային հանգույցին: Քաղաքը մասնակի հոսանքազրկված է։

    Հուլիսի 15-ի գիշերը ամերիկացի զինվորականները Իրանի ուղղությամբ սկսել են հզոր հարվածների շարք։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ-ի ռազմակայաններին պատասխան հարվածների մասին։ Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:

  • Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին. Պեսկով

    Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

    «Մենք ակնկալում ենք, որ ոչ ոք չի փորձի միջամտել նաև մեր ներքին գործերին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ շեշտելով, որ Ռուսաստանը մերժում է ընտրություններին միջամտելու վերաբերյալ ցանկացած մեղադրանք։ Այդպես նա մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որով վերջինս Ռուսաստանին ներառել էր ԱՄՆ-ի ընտրություններին սպառնացող վտանգների ցանկում։

  • Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

    Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

  • «Տանը մենակ 2» ֆիլմի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը մահացել է, նա 81 տարեկան էր

    Իռլանդացի դերասանուհի, «Օսկար»-ի դափնեկիր Բրենդա Ֆրիքերը մահացել է 81 տարեկանում։ Նրա մահվան մասին հայտնել է դերասանուհու գործակալը՝ նշելով, որ Ֆրիքերը կյանքից հեռացել է Դուբլինում՝ հիվանդությունից հետո։

    Բրենդա Ֆրիքերը միջազգային ճանաչում ձեռք բերեց 1989 թվականի «My Left Foot» ֆիլմում խաղացած դերի համար, որի շնորհիվ արժանացավ «Օսկար» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Լայն հանրությանը նա հայտնի էր նաև «Տանը մենակ 2. Կորած Նյու Յորքում» ֆիլմում մարմնավորած Կենտրոնական զբոսայգու «Աղավնիների տիկնոջ» կերպարով։

  • Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքը



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Գեղարքունիքի մարզում սկսվել և ընթանում են անասնակերի բերքահավաքի աշխատանքները։

    Տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, անասնակերի բերքահավաքն առայժմ ընթանում է ցածրադիր գոտիների բնական խոտհարքերում կամ բազմամյա կերային մշակաբույսերի արտերում։ Նախնական տվյալներով՝ 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 30-40 ցենտներ։


    Տեխնիակական միջոցները և աշխատուժը բավարար են՝ բերքահավաքի աշխատանքներն իրականացնելու և ավարտելու համար։


    2026 թվականի հուլիսի 15-ի տվյալներով՝ մարզում արդեն կուտակվել է 750 տոննա անասնակեր։ Շուտով խոտի բերքահավաքը կտեղափոխվի բարձրադիր գոտիներ։

    «Առատ տեղումների ու  եղանակային բարենպաստ պայմանների  շնորհիվ փարթամ բուսականություն է աճել արտերում ու խոտհարքերում, արոտներում, նույնիսկ այնչափ, որ տնտեսությունները հմարավորություններ կունենան 1 տարվա պահանջվածից ավելի անասնակեր կուտակել»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից։


    Անասնակերի կուտակման աշխատանքները Գեղարքունիքի մարզում կշարունակվեն մինչև սեպտեմբեր ամսի կեսերը:


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին

    Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է միասնական քննությունների կազմակերպմանը, արդյունքների ամփոփմանը։
  • Թրամփը հանձնարարել է պատժել նրանց, ովքեր թաքցրել են ԱՄՆ քվեարկության համակարգերի խոցելիության մասին տվյալները

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին պատժել նրանց, ովքեր առնչություն ունեն ԱՄՆ-ում քվեարկության համակարգերի խոցելիության մասին տեղեկատվությունը թաքցնելու հետ։

    «Այսօր ես հանձնարարում եմ ԱՄՆ Ազգային հետախուզության ապարատին, արդարադատության նախարարությանը, ՀԴԲ-ին և ԿՀՎ-ին հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչպես և ինչու է այդքան կարևոր տեղեկատվությունը թաքցվել, աշխատանքից ազատել դրա հետ առնչություն ունեցողներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ անձանց քրեական մեղադրանքներ առաջադրել», – ասել է նա Սպիտակ տանը հայրենակիցներին ուղղված հեռուստաուղերձում։

  • Արագածոտնի թեմի հոգևորականները ստացել են Բագրատ Սրբազանի օրհնությունը և սիրո մեջ ամրացած վերադարձել իրենց ծառայության վայրերը





    Արագածոտնի թեմի հոգեւոր դասը, թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի առաջնորդությամբ, այցելել է Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

    Միասին Սիրո ճաշին մասնակցելուց և համատեղ աղոթքից հետո հոգևորականները ստացել են Սրբազան Հոր օրհնությունը և սիրո մեջ ամրացած վերադարձել իրենց ծառայության վայրերը։

    ««Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք». /Հովհաննես 13.34-35/»,- նշել են թեմից։




    դիտվել է 133 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Մանկական անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը՝ «Ուիգմոր»-ի առաջնագիծ

    Երբ խոսքն առողջության, առավել եւս՝ երեխայի առողջության մասին է, յուրաքանչյուր րոպեն կարող է որոշիչ լինել։ Բարձր ջերմություն, ծանր վնասվածք կամ ցանկացած այլ վտանգավոր իրավիճակ ծնողների համար վերածվում է ամենամեծ փորձության։ Այդ պահին չափազանց կարեւոր է ոչ միայն արագ հասնել հիվանդանոց, այլեւ՝ լինել վստահ, որ մուտքի առաջին վայրկյանից գործում է համակարգ, որում յուրաքանչյուր քայլ եւ որոշում ծառայում է մեկ նպատակի՝ հնարավորինս արագ եւ արդյունավետ փրկել երեխայի կյանքն ու առողջությունը։

     

    «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի մանկական անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը (ԱԲԲ ) ստեղծվել է հենց այս գաղափարի շուրջ։ Գործելով 2022թ. դեկտեմբերից՝ բաժանմունքն առաջարկում է շուրջօրյա բազմամասնագիտական ծառայություն, որը համադրում է միջազգային լավագույն փորձն ու բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների աշխատանքը՝ ապահովելով արագ եւ բարձրորակ բուժօգնություն անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող երեխաներին։ 

     

    Մեդիամաքսի հետ զրույցում «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի մասնագետները պատմել են բաժանմունքի ստեղծման, դրա գործունեության մասին, ինչպես նաեւ՝ անդրադարձել ազդեցությանը, որ այն կարող է ունենալ Հայաստանի առողջապահական համակարգի վերափոխման վրա։ 

     

    «Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը մանկական առողջապահության ապահովության երաշխիքն է»

     

    Տաթեւիկ Քոլոյան, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի զարգացման գծով տնօրեն

     

    Մանկական անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ստեղծելու նպատակ ունեցել ենք այս հիվանդանոցի նախագծման պահից: Դեռ Մեդիամաքսի հետ առաջին հանդիպմանն ասել էի, որ «Ուիգմոր»-ը մանկական առողջապահության մեջ համակարգային փոփոխություն բերելու տեսլական ունի, նաեւ՝ մեծ ներուժ (ժպտում է – հեղ.)

    Տաթեւիկ Քոլոյանը Տաթեւիկ Քոլոյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր եւ համագործակցություններ իրականացրել ենք հենց այս ուղղությամբ, իսկ մանկական անհետաձգելի բուժօգնությունը մշտապես եղել է զարգացման թիրախային ուղղություն: Շատ ուրախ եմ այսօր արձանագրել, որ կարողացել ենք ակնհայտ առաջընթաց ապահովել ոչ միայն մեզ, այլեւ՝  Հայաստանի մանկական առողջապահության ոլորտի համար։ 

     

    Առողջապահական համակարգը պարտավոր է պատրաստ լինել շտապ իրավիճակների: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքն (ԱԲԲ) ասես մանկական բուժօգնության երաշխիքը լինի, քանի որ հենց այդ պահին առաջնային, ճիշտ եւ որակյալ բուժօգնության տրամադրումից է կախված բուժման  հետագա ընթացքը։ Կատարյալ համակարգում որակյալ անհետաձգելի բուժօգնությունը հասանելի է ցանկացած երեխայի՝ անկախ բնակության վայրից կամ օրվա ժամից: 

     

    «Պետք է լրացնել մանկական անհետաձգելի բուժօգնության ոլորտում առկա կրթական բացը»

     

    Տաթեւիկ Քոլոյան

     

    Չնայած այս ուղղությամբ տեսանելի առաջընթացին՝ մանկական անհետաձգելի բուժօգնությունը Հայաստանում դեռեւս ձեւավորման փուլում է։ Ցավոք, չունենք ամբողջական կրթական համակարգ, որը պատրաստում է մանկական անհետաձգելի բուժօգնության բժիշկներ եւ բուժաշխատողներ։ Միեւնույն ժամանակ, լավ մանկական հիվադնանոցը պետք է ունենա շուրջօրյա եւ ամբողջ ծավալով գործող անհետաձգելի բուժօգնության բաժանմունք՝ համալրված համապատասխան պատրաստվածություն ունեցող բազմամասնագիտական թիմով, ժամանակակից սարքավորումներով եւ հստակ կազմակերպված աշխատանքային գործընթացներով։ 

    Անի Պետրոսյանը, Հրաչուհի Ղազարյանը եւ Տաթեւիկ Քոլոյանը Անի Պետրոսյանը, Հրաչուհի Ղազարյանը եւ Տաթեւիկ Քոլոյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այս բացը եւ դրա պահանջարկը մեր երկրում հիմք հանդիսացան, որ տվյալ ուղղությունն ի սկզբանե լինի մեր միջազգային համագործակցությունների առանցքում:  

     

    Valley Children’s Healthcare ԱՄՆ մանկական հիվանդանոցի հետ համագործակցությունը սկսվեց 2023 թվականին՝ մանկական անհետաձգելի բուժօգնության մեր բժիշկների առաջին այցով։ 2023թ.-ից մինչ օրս մանկական անհետաձգելի բուժօգնության զարգացումը, համաձայն միջազգային ստանդարտների, շարունակում է մնալ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի եւ Valley Children’s Healthcare-ի արդեն պաշտոնական համագործակցության թիրախային առաջնահերթություն:

     

    «Ուիգմոր»-ի ԱԲԲ-ի ձեւավորման փուլից առ այսօր մեր անհետաձգելի բուժօգնության բժիշկներն ու բուժքույրերն անցնում են շարունակական վերապատրաստումներ՝ սովորելով եւ տեղայնացնելով ոլորտի միջազգային լավագույն փորձը։ ԱԲԲ բուժանձնակազմը մի քանի անգամ արդեն մասնագիտական այցով մեկնել է ԱՄՆ՝ տեղում ծանոթանալու անհետաձգելի բաժանմունքի աշխատանքին։ Կարեւոր է, որ համագործակցությունը չի սահմանափակվում միայն վերապատրաստմամբ․ այն նաեւ հնարավորություն է տալիս առանձին դեպքերում խորհրդակցել ԱՄՆ բժիշկների հետ, քննարկել բարդ իրավիճակները եւ գտնել լավագույն լուծումները։

     

    Այս համագործակցության հաջողության հիմքում, իհարկե, նաեւ թիմի պատրաստակամությունն է սովորելու, էլ ավելի հմտանալու եւ զարգացնելու ծառայությունը՝ առօրյա ծանրաբեռնված աշխատանքին զուգահեռ։  

     

    «Ժամանակը կարող է որոշիչ լինել»

     

    Հրաչուհի Ղազարյան, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով տնօրեն

     

    Մեր սկզբնական նպատակն էր հիմնել բազմապրոֆիլ, ժամանակակից մանկական հիվանդանոց, եւ դրա իրագործումն անհնար կլիներ առանց Մանկական անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի։ 

    Հրաչուհի Ղազարյանը Հրաչուհի Ղազարյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Միջազգային գործընկերների հետ ԱԲԲ ձեւավորման շուրջ քննարկումները սկսել ենք հիվանդանոցի շենքի նախագծման փուլից, քանի որ այս բաժանմունքի դեպքում չափազանց կարեւոր են դրա դիրքը, մատչելիությունն ու ենթակառուցվածքների հասանելիությունը։ 

     

    Արդյունքում այսօր ունենք համաշխարհային լավագույն փորձի վրա հիմնված ԱԲԲ, որտեղ բուժառուի մուտքից սկսած ամեն քայլ նախագծված է։ Այս մասին վկայող միայն մեկ օրինակ բերեմ. ԱԲԲ-ում ունենք վերակենդանացման սենյակ, որտեղ կատարվում է ծանր եւ ծայրահեղ ծանր առողջական վիճակով բուժառուների կայունացումը եւ հենց տեղում ապահոված է մուտք համակարգչային շերտագրության (ՀՇ) սենյակ։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այսինքն, կարիք չկա բուժառուին տեղափոխել այլ հարկ, բաժին, մասնաշենք։ Այս երկու հատվածն իրար հետ կապված են միայն մեկ դռնով, իսկ այս պարագայում՝ մեկ դուռը ժամանակ է, որը կարող է որոշիչ լինել։ 

     

    Մանկական անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը՝ հիվանդանոցի առաջնագիծ

     

    Հրաչուհի Ղազարյան 

     

    Այսօր գործող ԱԲԲ-ի թիկունքում փոքր քայլերից կազմված երկար ճանապարհ է։ Աշխատանքի մեկնարկից ի վեր բաժանմունքում կրկնապատկվել են՝ թե՛ տեխնիկական հնարավորությունները, թե՛ մասնագիտական ներուժը։ Կարեւոր չէ՝ բուժառուն ԱԲԲ կգա երկուշաբթի առավոտյան, թե՝ կիրակի ուշ գիշերը, նրան կդիմավորեն նույն պատրաստվածությամբ եւ անհրաժեշտ մասնագիտացումներով բժիշկներ։ Օրինակ, եթե բաժանմունք ընդունվի երեխա, որն ունի վիրաբույժի կամ վնասվածքաբանի շտապ զննման կարիք, նա ոչ մի դեպքում չի սպասի մինչեւ առավոտ, որպեսզի համապատասխան մասնագետը գա աշխատանքի։ Բոլոր անհրաժեշտ մասնագետները հիվանդանոցում հասանելի են շուրջօրյա (24/7) եւ ցանկացած պահի պատրաստ ներգրավվել բաժանմունք ընդունվող երեխաների բուժման գործընթացում։ 

    ԱԲԲ անձնակազմը ԱԲԲ անձնակազմը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այս առումով փոքր-ինչ շեղվել ենք համաշխարհային մոդելից։ Ընդունված է, որ անհետաձգելի բուժօգնության բժիշկն աշխատում է բոլոր ուղղություններով՝ կատարելով թե՛ կոտրվածքի անշարժացում, թե՛ վերքի մշակում կամ վիրաբուժական գնահատում։ Ինչպես նշվեց, Հայաստանում դեռեւս առկա է մանկական անհետաձգելի բուժօգնության մասնագետների պատրաստման խնդիր, քանի որ համալսարաններում նման մասնագիտությամբ կրթական ծրագրեր չեն իրականացվում։ Այդ մարտահրավերը հաղթահարելու համար մեր կենտրոնում ապահովել ենք բոլոր անհրաժեշտ նեղ մասնագետների շուրջօրյա հասանելիությունը, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի կազմակերպել բազմամասնագիտական եւ արդյունավետ բուժօգնություն։ 

     

    Մեր երկրում կան համապատասխան օրենսդրական ակտեր, որոնք սահմանում են անհետաձգելի իրավիճակների, հիվանդությունների ցանկ՝ դրանցով պայմանավորված բժշկական օգնությունը եւ սպասարկումը ներառելով համապատասխան ծածկույթում։ Այնպես որ, եթե բուժառուները դիմում են հենց այս ցանկում ընդգրկված խնդիրներով, ընտանիքը որեւէ ֆինանսական բեռ չի կրում, ինչը եւս շատ կարեւոր է նման սթրեսային իրավիճակներում։

     

    Անհետաձգելի բուժօգնության արդյունավետ կազմակերպման գործում առանցքային դեր ունի ոչ միայն բժշկական թիմը, այլեւ՝ բուժքույրերը, բուժակները եւ ընդունարանի աշխատակիցները։ Նրանք վայրկյանների ճշգրտությամբ, առանց ժամանակ կորցնելու, իրականացնում են անհրաժեշտ փաստաթղթավորումը, կատարում առաջնային գնահատում եւ ապահովում բուժօգնության անխափան ընթացքը։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այսօր «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի Մանկական անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը հստակ համակարգված եւ արդյունավետ գործող մեխանիզմ է՝ բազմամասնագիտական համագործակցության ամուր շղթա։ Հենց այդ ներդաշնակ աշխատանքի շնորհիվ մեր երեխաները ստանում են ժամանակին, անվտանգ եվ բարձրորակ բուժօգնություն։ Հաճախ ենք ասում, որ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը մեր հիվանդանոցի առաջնագիծն է. որքան ուժեղ եւ կազմակերպված է առաջնագիծը, այնքան կայուն եւ արդյունավետ է գործում ամբողջ համակարգը։ 

     

    «ԱԲԲ-ում յուրաքանչյուր մասնագետ հստակ գիտի իր դերը, գործողությունների հաջորդականությունն ու ժամանակը»

     

    Անի Պետրոսյան, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի Մանկական անհետաձգելի բուժօգնության ծառայության պատասխանատու

     

    «Առաջնագծում»՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում, զբաղվում ենք երեխաների առողջական այն խնդիրներով, որոնք պահանջում են շտապ բժշկական միջամտություն։

     

    Ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, շտապօգնության կամ անձնական մեքենայով, օրվա ցանկացած ժամին տեղափոխված բուժառուների օգնությունը կազմակերպված է այնպես, որ երեխան բաժանմունք մուտք գործելու առաջին իսկ պահից չկորցնի ոչ մի վայրկյան։ 

    Անի Պետրոսյանը Անի Պետրոսյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Բուժառուի ճանապարհը սկսվում է ընդունարանում՝ «Արմեդ» համակարգում գրանցմամբ։ Դրան հաջորդում է տրիաժը՝ առաջնային գնահատման կարեւորագույն փուլը։ Տրիաժի ընթացքում հավաքագրվում են անհրաժեշտ տվյալները, գնահատվում է երեխայի վիճակը եւ որոշվում սպասարկման առաջնահերթությունը։ 

     

    Կարեւոր է ընդգծել, որ եթե բաժանմունքում կան ավելի ծանր վիճակում գտնվող բուժառուներ, եւ մյուսները ստիպված են սպասել, տրիաժ մենեջերը պարբերաբար վերագնահատում է վերջիններիս առողջական վիճակը։ Դա թույլ է տալիս ժամանակին նկատել փոփոխությունները եւ, անհրաժեշտության դեպքում, վերանայել սպասարկման առաջնահերթությունը։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Տրիաժից հետո ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բուժառուներն անմիջապես տեղափոխվում են հակաշոկային թերապիայի սենյակ (վերակենդանացման սենյակ), որտեղ վայրկյանների ընթացքում մոբիլիզացվում է ամբողջ թիմը եւ նախապես մշակված, փորձարկված սցենարով իրականացվում են համապատասխան միջոցառումները։ Այստեղ յուրաքանչյուր մասնագետ հստակ գիտի իր դերը, գործողությունների հաջորդականությունն ու ժամանակը։ 

     

    Տրիաժի գնահատմամբ ավելի թեթեւ դեպքերում բուժառուն ստանում է առաջնային բուժօգնություն, կատարվում են նշանակումներ, որից հետո բժիշկը որոշում է երեխայի հետագա բուժման անհրաժեշտությունը: Նա կարող է բուժառուին ուղարկել տուն՝ համապատասխան ցուցումներով, կամ թողնել Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում կարճատեւ՝ մինչեւ 24 ժամ  հոսպիտալացման համար։

     

    «Եթե նույնիսկ կասկածում եք՝ անպայման դիմե՛ք բուժօգնության» 

     

    Անի Պետրոսյան

     

    ԱԲԲ ամենից հաճախ դիմում են տրավմաների, ցնցումների, շնչուղիների խցանման, անկառավարելի բարձր ջերմության եւ այլ սուր վիճակների դեպքում։

     

    Եթե երեխայի վիճակը չի պահանջում շտապ միջամտություն եւ նրա առողջությանը կամ կյանքին անմիջական վտանգ չի սպառնում, ավելի նպատակահարմար է դիմել համապատասխան մասնագետի եւ կազմակերպել այցը պլանային կարգով։ Միեւնույն ժամանակ, շատ լավ հասկանում ենք, որ ծնողների համար իրենց երեխայի առողջության հետ կապված ցանկացած խնդիր անհետաձգելի է թվում։ Դա լիովին բնական է, հատկապես, երբ խոսքն առաջին երեխայի մասին է եւ ծնողները դեռ այնքան էլ փորձառու չեն (ժպտում է – հեղ.)։ Հենց այդ պատճառով, եթե նույնիսկ կասկածում եք՝ այս պահին դիմե՞լ բուժօգնության, թե՞ սպասել հաջորդ օրվան, անպայման դիմե՛ք: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Յուրաքանչյուր իրավիճակ անհատական է: Օրինակ, եթե ութ տարեկան երեխայի դեպքում պայմանական 38°C ջերմությունը կարող է լուրջ վտանգ չներկայացնել, ապա երկու ամսական նորածնի պարագայում նույն ջերմությունը կարող է վկայել անհապաղ բժշկական միջամտություն պահանջող վիճակի մասին։   

     

    Բուժօգնության դիմելու ճանապարհը կարող է տարբեր լինել։ Մեզ մոտ հաճախ են տեղափոխվում նաեւ Շտապօգնության ծառայության կողմից բերված երեխաներ։ Ի գիտություն ծնողների նշենք, որ կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակներում բուժառուն տեղափոխվում է ամենամոտ բժշկական հաստատություն։ Սակայն, եթե նման վտանգ չկա, ծնողը կարող է ընտրել՝ որ բժշկական կենտրոն տեղափոխվի իր երեխան, այդ թվում՝ Շտապօգնության մեքենայով։ 

     

    «Սթրեսի ազդեցության տակ ընկնելու ժամանակ չկա»

     

    Անի Պետրոսյան

     

    Արտակարգ իրավիճակների համար եւս ունենք մշակված սցենարներ, օրինակ՝ հակաշոկային թերապիայի նոր տարածքներ ծավալելու հնարավորություն։ Ցավոք, արդեն հասցրել ենք աշխատել նման պայմաններում եւ մեծ հույս ունենք, որ, անկախ մեր պատրաստվածությունից, դրա կարիքն այլեւս չի լինի։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Երեխաների հետ կապված ծանր դեպքերին անընդհատ առնչվելը շատ սթրեսային է, բայց թիմի յուրաքանչյուր անդամ գիտի՝ այդ պահին պետք է հստակ կատարել նախատեսված գործողությունները։ Ծանր դեպք ընդունելու պարագայում սթրեսի ազդեցության տակ ընկնելու ժամանակ չկա, որովհետեւ այդ վայրկյանները կարող են կյանք արժենալ։ 

     

    Իհարկե, յուրաքանչյուր ծանր դեպք իր ազդեցությունն է թողնում։ Բարեբախտաբար, հիվանդանոցում գործում է հոգեբանական աջակցություն, իսկ թիմի ներսում ձեւավորված փոխօգնությունը կարեւոր է վերականգնվելու եւ աշխատանքը շարունակելու համար։

     

    Հասկանում ենք նաեւ ծնողների էմոցիաները նման պահերին։ Եթե մեզ համար սա բժշկական դեպք է, ապա ծնողի համար՝ շատ ծանր իրավիճակ։ Այդ պատճառով փորձում ենք լինել հնարավորինս էմպատիկ եւ ձեւավորել ծնող-բուժաշխատող վստահությունը։ 

     

    «Պահպանել ամենաթանկը՝ երեխաների առողջությունը»

     

    Տաթեւիկ Քոլոյան 

     

    Հայաստանի առողջապահական համակարգին առնչվում եմ թե՛ որպես ոլորտի մասնագետ, թե՛ որպես ծնող։ Մեր ձգտումն է տեսանելի ապագայում յուրաքանչյուր ծնողի մոտ ձեւավորել ապահովության զգացում, որ իր երեխայի առողջության հետ կապված ցանկացած անհետաձգելի իրավիճակում 

    24/7 ռեժիմով կարող է մոտենալ մասնագիտացված բաժանմունք եւ ստանալ լավագույն բուժօգնություն։ 

     

    Ընդ որում, իմ մեծ ցանկությունն է, որ այն հասանելի դառնա ողջ երկրում՝ ոչ միայն Երեւանում։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Ուիգմոր»-ը միշտ բաց է կիսելու իր փորձը նաեւ գործընկերների հետ, քանի որ գլխավոր նպատակը մեկն է՝ զարգացնել հայաստանյան առողջապահական համակարգը, հատկապես՝ մանկական բուժօգնության ոլորտում։ 

     

    Յանա Շախրամանյան

    Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի