Author: Balance2

  • Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Նյու Դելիում հազարավոր ուսանողներ, ծնողներ, ակտիվիստներ և քաղաքական առաջնորդներ երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք՝ կոչ անելով Հնդկաստանի կրթական համակարգի բարեփոխումներ իրականացնել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

    Ցույցը կազմակերպվել է «Խավարասերների ժողովրդական կուսակցություն» երիտասարդական շարժման կողմից:

    Դելիի ոստիկանությունը հայտնել է, որ երթն արտոնված չէ: Ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը արցունքաբեր գազով:

    Ցուցարարները պահանջում են կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանի հրաժարականը: Դժգոհությունը կապված է իշխանությունների որոշման հետ՝ չեղարկել բժշկական ինստիտուտների ընդունելության քննությունների արդյունքներն ավելի քան 1 միլիոն մարդու համար: Դրա պատճառ է դարձել քննական հարցերի արտահոսքը, հետևաբար, շատերը ստիպված կլինեն նորից քննություն հանձնել:

    Ցույցերը մեծ թափ են ստացել հատկապես հուլիսի 18-ից հետո, երբ շարժման ղեկավար Սոնամ Վանգչուկին, որը 21 օր գտնվում էր հացադուլում, ստիպողաբար տեղափոխել են հիվանդանոց:

    Երիտասարդական շարժումը միլիոնավոր աջակիցներ է գրավել սոցիալական հարթակներում:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • «ՌԴ-ի կողմից Հայաստանին պաշտպանող սանկցիաները բխում են Ադրբեջանի շահերից». ադրբեջանցի պատգամավոր | Տարածաշրջան

    Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Ռզաևը հայտարարել է, որ ռուսական շուկա ամենաշատ գյուղատնտեսական մթերք արտահանող երկիրը հենց Ադրբեջանն է, ինչն ունի կարևոր տնտեսական, հասարակական և քաղաքական նշանակություն։ Նրա խոսքով՝ չնայած որոշակի ժամանակահատվածներում նկատված սառեցումներին, այսօր էլ Ադրբեջանից դեպի Ռուսաստան մատակարարումները կանոնավոր բնույթ են կրում։ Այս մասին գրում են ադրբեջաբնական ԶԼՄ–ները։

    Անդրադառնալով Հայաստանի հնարավորություններին և ստեղծված նոր իրավիճակին՝ պատգամավորը նշել է․

    «Հայաստանն Ադրբեջանից բավականին փոքր պետություն է, և նրա գյուղատնտեսական ներուժը բարձր չէ։ Ռուսաստանի կողմից Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումները, անասկած, բխում են Ադրբեջանի շահերից։ Առաջացած պահանջարկը ռուսական շուկային կստիպի, որ Ադրբեջանն իր արտադրանքն այնտեղ ներկայացնի ավելի արագ և ավելի մեծ ծավալներով»։

    Ռզաևի պնդմամբ՝ ադրբեջանական տեղական արտադրությունը կարող է լրացնել այդ բացը։ Նա նշել է, որ թեև կան որոշակի մշակաբույսեր, օրինակ՝ սալորը, որոնք ավելի շատ Հայաստանում են աճեցվում, սակայն պատժամիջոցների ֆոնին այդ կարիքները կարող են փոխհատուցվել այլ երկրներից, մասնավորապես՝ Ադրբեջանից։

    Ադրբեջանցի օրենսդրի կարծիքով՝ սահմանված մսով ու բանջարեղենով սահմանափակումները նոր հնարավորություններ կբացեն Բաքվի համար, ինչն էլ կապահովի լրացուցիչ արտարժույթի հոսք դեպի Ադրբեջանի տնտեսություն։

    Հիշեցնենք, որ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հունիսի 2-ից սահմանափակել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծումը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ռուսական կողմն արձանագրել է, որ արտահանող ընկերությունների մեծ մասը չի անցել ստուգումները կամ հրաժարվել է դրանցից։

    Բացի այդ, ռուսական կողմը սահմանափակումներ է մտցրել նաև Հայաստանից մրգի, բանջարեղենի, ծաղիկների, որոշ տեսակի կոնյակի ու գինիների, ինչպես նաև «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծման և վաճառքի վրա։

  • Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն իրազեկում էՉինաստանում թափառող կատուները դարձել են օդանավակայանի աշխատակիցներԳողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերելՁեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆՍևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զпհԱյգեշատում 36-ամյա վարորդն ավտովթ я шրից հետո վրшերթի է ենթարկել 11-шմյш հետիոտնի

    Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն իրազեկում էՉինաստանում թափառող կատուները դարձել են օդանավակայանի աշխատակիցներԳողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերելՁեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆՍևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զпհԱյգեշատում 36-ամյա վարորդն ավտովթ я шրից հետո վրшերթի է ենթարկել 11-шմյш հետիոտնի

  • Ո՞վ է Մուրացան փողոցում 30-ից ավելի կրակոցների գործով ձերբակալվածը․ անուն․ ի՞նչ կապ ունի 15-ամյա տղան

    ArmLur.am-ին հայտնի է դարձել Էրեբունիում կրակոցների գործով ձերբակալվածի ինքնությունը։ Վերջինս Արմեն Օհանյանն է:

    Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ , որ կրակոցների հետեւանքով վիրավորված 15-ամյա Գ. Մարգարյանը ևս միջադեպի հետ կապ ունի եւ նրա վիրավորումը պատահականության հետեւանքով չէ:

    Հուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Էրեբունի վարչական շրջանում։ Տեղեկությունների համաձայն Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որը ,բարեբախտաբար, չէր պայթել։

    Shamshyan.com-ը հայտնել էր, որ հուլիսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։

    Դեպքի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն հայտնելով, որ սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է:

  • Հուլիսի 20-ը շախմատի միջազգային օրն է

    Հայաստանի և մի շարք երկրների նախաձեռնությամբ Միավորված ազգերի կազմակերպությունը հուլիսի 20-ը միաձայն հայտարարել է Շախմատի համաշխարհային օր:

    ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևով առաջարկվում է հավուր պատշաճի նշել նոր համաշխարհային օրը, քանի որ շախմատը հնագույն մտավոր և մշակութային խաղերից մեկն է, որն իր մեջ սպորտի, գիտական մտածողության ու արվեստի տարրեր է ներառում։ Բանաձևի համահեղինակներն ընդգծել են, որ շախմատ խաղում են ամբողջ աշխարհում։ Այս խաղը խրախուսում է արդարությունը, ինտեգրումը և փոխադարձ հարգանքը, նպաստում է ժողովուրդների ու պետությունների միջև հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը:

    Հայաստանում շախմատը հայտնի է դեռ վաղ միջնադարից, սակայն տարածում է ստացել ԽՍՀՄ տարիներին: Երկրի ամենաժողովրդական խաղերից է: Հայաստանում շախմատը լայն ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականներին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն: Աշխարհում լայնորեն հայտնի են հայ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանի, Լևոն Արոնյանի և այլոց անունները:Մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային տերություններից մեկը: Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է:

    Անկախացումից հետո Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999), աշխարհի առաջնությունում (2011) և շախմատային օլիմպիադաներում (2006, 2008, 2012)։ Կանանց հավաքականը հաղթել է 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում։

  • Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի

    Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վերին Շենգավիթի բնակիչ 17-ամյա մի պատանի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։

    Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին՝ ժամը 19․30-ին, Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին, տղան ձերբակալվեց ու տեղափոխվեց Շանգավիթի բաժին։

    Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների կպչուն ժապավեններով և մագնիսներով կահավորված 26 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 46 գրամ էր։

    Տղան հայտնեց, որ փաթեթներով մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացման նպատակով։ Ըստ նրա՝ արդեն հասցրել էր երեք փաթեթ տեղադրել ու լուսանկարել։

    Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տեղադրած երեք փաթեթները նույնպես հայտնաբերվել են։

    Նախաքննությունը շարունակվում է։

  • Նորոգվել և գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն

    Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի դեպոյի աշխատակիցները վագոնային ընթացիկ պարկից նորոգել և գիծ են դուրս բերել երեքվագոնանի մեկ շարժակազմ։ Այդ մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

     

    Տեղի է ունեցել նաև երեք միջանկյալ վագոնների կապիտալ նորոգման մրցույթը։

  • Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն Մանվելյան

    Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն Մանվելյան

  • Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով. Արմեն Աշոտյան

    Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի
  • Մասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը



    Տեսանյութեր






    Հանքարդյունաբերության հաջողությունները սովորաբար ներկայացնում են թվերով։ Այդ թվերի հետևում, սակայն ծանր աշխատանքին նվիրված մարդիկ են` մասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ կազմակերպած միջոցառմանը պարգևատեց այն աշխատակիցներին, որոնք տարվա ընթացքում աչքի են ընկել մասնագիտական բարձր արդյունքներով և նշանակալի ձեռքբերումներով։ Շնորհակալագրերը հանձնեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

     

    «Իրականում շատ կարևոր է, երբ հաճույքով գնում ես աշխատանքի և նույնքան հաճույքով վերադառնում ես տուն։ Կարող եմ արձանագրել, որ այս պահի դրությամբ, ամփոփված կիսամյակը կոմբինատի պատմության ընթացքում լավագույններից մեկն է, եթե ոչ ամենալավը։ Շարունակե՛ք նույն ոգով։ Ես լիովին համոզված եմ, որ այսպիսի կոլեկտիվի հետ կարելի է իրականացնել ցանկացած, նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը»,-նշեց Ռոման Խուդոլին։

    Կոմբինատի ղեկավարության գնահատմամբ՝ առաջիկա տարին կարող է ռեկորդային լինել վճարված հարկերի ծավալով։ Ընկերությունում դա կապում են ինչպես արտադրության բարձր ցուցանիշների, այնպես էլ ոսկու, պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների աճի հետ։ 

    ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը հայտնեց, որ ընկերությունում շարունակվում է Հայաստանի մասշտաբով աննախադեպ թվայնացման ծրագրի իրականացումը, որը, նրա խոսքով, թույլ կտա արտադրական գործընթացներն ավելի արդյունավետ կառավարել։ 

    Հանդիսավոր միջոցառման ընթացքում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորանքը ներկաներին փոխանցեց մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը:

    «Սյունիքի մարզպետի աշխատակազմը բարձր է գնահատում կոմբինատի կատարած ներդրումները մարզի կյանքի բոլոր ոլորտներում. առողջապահություն, կրթություն, մշակույթ, ենթակառուցվածքների զարգացում և բազմաթիվ ընտանիքների բարեկեցություն»,-մեջբերեց Քեսեջյանը: 

    Կոմբինատին աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց նաև Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

    «Այսօր այդ ոլորտում զբաղված են հազարավոր քաղաքացիներ, ովքեր իրենց գործի նվիրյալներն են, և որոնց քրտնաջան աշխատանքի արդյունքում հանքարդյունաբվերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական ճյուղերից մեկը»,-իր խոսքում նշեց Փարամազյանը։

    Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված միջոցառման շրջանակներկայացվեց նաև ԶՊՄԿ երկարամյա աշխատակից, լուսանկարիչ Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեցին  Սյունիքում վերջին երեք տասնամյակների ընթացքում արված լուսանկարները։

    Հանքագործի և մետալուրգի օրը Քաջարանում ամփոփվեց համերգային ծրագրով։