Author: Balance2

  • Պետության և քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքը կարող է էական դեր ունենալ կանանց իրավունքների իրական պաշտպանության գործում. ՄԻՊ

    Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի անձնակազմի և շահառուների հետ։

     

    Հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը ներկայացրել է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացված և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև առաջիկա նախաձեռնությունները։ Նա նշել է, որ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը երկար տարիներ իրականացնում է կանանց տնտեսական և սոցիալական զորեղացման, համայնքային զարգացման, քաղաքացիական մասնակցության խթանման և կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի վիճակում գտնվող խմբերին աջակցությանը։

     

    Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը կարևորել է կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը՝ հատկապես ուշադրություն հրավիրելով հաշմանդամություն ունեցող, ազգային փոքրամասնությունների համայնքները ներկայացնող և բռնի տեղահանված կանանց իրավունքների ապահովման անհրաժեշտության վրա։

     

    Պաշտպանը նշել է, որ այդ խմբերի ներկայացուցիչների սոցիալական ներառումն ու տնտեսական զորեղացումը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր ուղղություններից են։

     

    Ընդգծվել է, որ կանանց տնտեսական անկախության խթանումը միայն սոցիալական կամ տնտեսական խնդիր չէ, այլ մարդու հիմնարար իրավունքների իրացման կարևոր նախապայման։

     

    «Յուրաքանչյուր կին պետք է ունենա հավասար հնարավորություն կրթություն ստանալու, աշխատելու, սեփական կարողություններն իրացնելու և հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու համար։ Առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն այն կանայք, որոնք միաժամանակ բախվում են մի քանի խոցելիության գործոնների։ Պետության և քաղաքացիական հասարակության համատեղ ու հետևողական աշխատանքը կարող է էական դեր ունենալ նրանց իրավունքների իրական պաշտպանության և հնարավորությունների ընդլայնման գործում»,– նշել է Անահիտ Մանասյանը։

     

     

    Քննարկվել են բռնի տեղահանված անձանց սոցիալական ապահովության իրավունքի արդյունավետ երաշխավորման, նրանց սոցիալական իրավունքների պաշտպանության և առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև բռնի տեղահանված անձանց համար իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին, դրանց հասանելիության, կիրառման ընթացքում ի հայտ եկող խնդիրներին, ինչպես նաև աջակցության միջոցառումների արդյունավետության բարձրացման հնարավորություններին։

     

    Պաշտպանն անդրադարձել է նաև կանանց իրավունքների պաշտպանության հարցերում հանրային պատասխանատվության և զգայուն մոտեցման կարևորությանը՝ ընդգծելով, որ հատկապես հանրային դերակատարների խոսքն ու վարքագիծը պետք է նպաստեն հավասարության, փոխադարձ հարգանքի և խտրականության բացառման մշակույթի ձևավորմանը։

     

    Քննարկման ընթացքում հիմնադրամի շահառուները բարձրաձայնել են իրենց հուզող մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին համայնքային ենթակառուցվածքների մատչելիությանը, սոցիալական աջակցության ծրագրերի հասանելիությանը, զբաղվածության սահմանափակ հնարավորություններին, կրթական և վերապատրաստման ծրագրերի հասանելիությանը, հանրային պաշտպանների կողմից անվճար հիմունքներով իրավաբանական

    օգնության տրամադրման հարցերին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը։

     

    Անահիտ Մանասյանը նշել է, որ բարձրացված բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում և, մանդատի շրջանակում, կդառնան հետագա քննարկման առարկա՝ նպաստելով դրանց համակարգային լուծումների մշակմանը։

     

    Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին այցի և բաց քննարկման համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

     

    Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով տեղում բացահայտել համակարգային խնդիրները, խթանել արդյունավետ համագործակցությունը և նպաստել մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը Հայաստանի բոլոր մարզերում։

     

  • «Առինջ մոլ»-ում ստուգումները կապված են խոշոր չափերի հարկեր թաքցնելու կասկածի հետ

    Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում ՊԵԿ-ը վաղ առավոտից ստուգումներ է իրականացնում։ 24News-ի տեղեկություններով, ստուգումները կապված են խոշոր չափերի հարկերի հնարավոր թաքցման կասկածների հետ։

    ՊԵԿ-ից, սակայն, ստուգումներին առնչվող որևէ տեղեկություն չտրամադրեցին՝ միայն նշելով, որ հրապարակման ենթակա ցանկացած տեղեկատվություն օպերատիվ կերպով տրամադրվում է

  • Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին

    Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ա.Կարաքեհյանի նախագահությամբ բավարարել է Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի՝ պարտավորեցնելով վերջինիս իր ֆեյսբուքյան էջերով հրապարակել հերքում՝ հետևյալ բովանդակությամբ.

    «Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, չեն համապատասխանում իրականությանը»:

    Դատարանը նաև պարտավորեցրել է Ռոման Բաղդասարյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100.000 ՀՀ դրամ:

  • «Քյոխ»-ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը այսօր՝ հուլիսի 20-ին, դատավոր Ա.Կարաքեհյանի նախագահությամբ բավարարել է Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի։

    Դատարանը պարտավորեցրել է վերջինիս իր ֆեյսբուքյան էջերով հրապարակել հերքում՝ նշելով, որ 2026 թվականի փետրվարի 5-ին արված այն գրառումները Քյոխի վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը, և որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100.000 ՀՀ դրամ։

  • Վաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինի



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 21-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Քրեական ոստիկանները 43-ամյա տղամարդու մեքենայում զենք և թմրամիջոց են հայտնաբերել | Հասարակություն

    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 43-ամյա տղամարդն իր շահագործած ավտոմեքենայում ապօրինի զենք և զինամթերք է պահում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

    Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանները Ավան համայնքի Մարշալ Բաբաջանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են նշված մեքենան, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատվել է զենքի նմանվող առարկա։ Վարորդը ձերբակալվել է և մեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության վարչություն։

    Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել են․

    • «Hagan» տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 7 փամփուշտով,

    • «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց,

    • Թմրամիջոցի հետքերով տարա,

    • «Մեթադոն» տեսակի թմրամիջոց։

    Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն։

  • Շենգավիթում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանաՖՈՏՈ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Էրեբունիում սպшնված 20-ամյա տղան․ մանրամասներ. ArmLurՄեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն իրազեկում էՉինաստանում թափառող կատուները դարձել են օդանավակայանի աշխատակիցներԳողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերելՁեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ

    Շենգավիթում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանաՖՈՏՈ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Էրեբունիում սպшնված 20-ամյա տղան․ մանրամասներ. ArmLurՄեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն իրազեկում էՉինաստանում թափառող կատուները դարձել են օդանավակայանի աշխատակիցներԳողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերելՁեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ

  • Հայհոյանք լսեցի, մոտ չգնացի պատուհանին, ասի՝ որպես վկա կկրակեն. Մուրացանի բնակիչ

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով երեք շաբաթ անց էլ մեղադրյալ չկա․«Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2026 թվականի հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի քննությունը փաստացի տեղում է դոփում։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները, մասնավորապես Քննչական կոմիտեի քննիչները, եղել են Երևանի քաղաքապետարանում, իրականացրել են անհրաժեշտ քննչական գործողություններ, սակայն դեպքից շուրջ երեք շաբաթ անց էլ վարույթով որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել։

    Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքը սկսվել էր այն բանից հետո, երբ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրել էին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ձայների գողության մեջ։ Բանավեճը շատ արագ վերածվել էր փոխադարձ վիրավորանքների, հայհոյանքների և ֆիզիկական բախման, որին մասնակցել էին նաև ավագանու կին անդամներից մի քանիսը։

    Արդեն հունիսի 24-ին հայտնի դարձավ, որ դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելու հատկանիշներով։

    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր նաև, որ քրեական վարույթի շրջանակում տուժող է ճանաչվել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը։

    Սակայն, չնայած կատարված քննչական գործողություններին և անցած ժամանակահատվածին, վարույթով մինչ օրս որևէ մեղադրյալ չկա, ինչը հարցեր է առաջացնում նախաքննության արդյունավետության և գործի քննության ընթացքի վերաբերյալ։

    Եթե որևէ գործ վռրաբերում է ՔՊ-ին և նրանց կողմնակիցները պետք է պատասխանատվության ենթրակվեն, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը հապաղում է:

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել





    Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականի տարած հաղթանակի տոնակատարությունների ժամանակ իսպանական Սյուդադ Ռոդրիգո քաղաքում շատրվանի մասնակի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է 13-ամյա դեռահաս։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել են Իսպանիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները։

    Փլուզման հետևանքով ևս երկու մարդ վիրավորվել է։

    Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերից քիչ անց, ինչպես Իսպանիայի տարբեր շրջաններում, այնպես էլ 12 հազար բնակչություն ունեցող Սալամանկա նահանգում տոնում էին իրենց ազգային հավաքականի պատմական հաղթանակը։

    Սյուդադ Ռոդրիգոյի քաղաքապետարանը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին։

    «Ամբողջ քաղաքը սգում է այս կորուստը և իր վիշտն է կիսում անչափահասի ընկերների ու ընտանիքի հետ… Իսպանիայի ազգային հավաքականի՝ Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության»,- ասվում է հայտարարության մեջ։

    Հուլիսի 19-ին ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Իսպանիան 1-0 հաշվով հաղթանակ տարավ Արգենտինայի նկատմամբ՝ պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով բաղձալի տիտղոսը։

     




    դիտվել է 254 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը


    Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ


    Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը