Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 43-ամյա տղամարդն իր շահագործած ավտոմեքենայում ապօրինի զենք և զինամթերք է պահում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանները Ավան համայնքի Մարշալ Բաբաջանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են նշված մեքենան, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատվել է զենքի նմանվող առարկա։ Վարորդը ձերբակալվել է և մեքենայով հանդերձ տեղափոխվել ոստիկանության վարչություն։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել են․
-
«Hagan» տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 7 փամփուշտով,
-
«Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց,
-
Թմրամիջոցի հետքերով տարա,
-
«Մեթադոն» տեսակի թմրամիջոց։
Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն։
Leave a Reply