Author: Balance2

  • Հուլիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10։00-13։00 Ալեք Մանուկյան փողոց 1, 2, 3 շենքեր,

    11:00-14:00 Սարի Թաղի 6-21-րդ փողոցներ մասնակի,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Համբարձումյան փողոց 10-45/2 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Ազատության պողոտա 7-9/97 շենքեր, Արաբկիրի 49-րդ և 51-րդ փողոցների 1-28 առանձնատներ, Զարյան փողոց 96/5 առանձնատուն, Մալխասյանց փողոց 1, 3, 12, 12Ա, 19/2, 25 շենքեր, Մամիկոնյանց փողոց 35-39, 41-45, 47-49, 51-62, 52-58Ա շենքեր, Մամիկոնյանց 1-ին նրբանցք 1-9 առանձնատներ, Վրացական փողոց 17, 18, 21/1, 21/2 շենքեր, Գրիբոյեդովի փողոց 15, 15Ա շենքեր, Արղության փողոց 20 շենք և թիվ 38 մանկապարտեզ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Զոհրապի և Չուխաջյան փողոցներ մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Հաղթանակ 2,3,5,7 փողոցներ մասնակի,

    11:00-14:00 Մ. Մելքոնյան փողոց 50, 50/1, 52, 52/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Նոր Չարբախի 9-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Չարբախի 1-ին, 2-րդ, 8-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00-17:00 Մյասնիկյան, Հացիկ և Բաղրամյան գյուղեր,

    11:00-13:00 Մրգաստան և Դոխս գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00-12:00 Դիտակ գյուղ մասնակի,

    11:00-13:00 Արգավանդ և Արբաթ գյուղեր մասնակի,

    12:00-14:30 Ոստան գյուղ մասնակի,

    15:00-16:00 Արևշատ գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-13:00 Խաչիկ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Գոմք և Կապույտ գյուղեր,

    14:00-16:00 Եղեգնաձոր քաղաք՝ Խորենացի, Գլաձորյան, Անդրանիկի, Միկոյան փողոցներ՝ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00-14:00 Նոր Հաճն քաղաք մասնակի, Պարգևաշեն թաղամաս, Իսահակյան 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցներ, Էդիկ Տոռոզյանի փողոց, Պարույր Սևակի փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-16:00 Առինջ գյուղ՝ Պարույր Սևակ թաղամաս մասնակի, Խաչատուր Աբովյան թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-12:00 Կարմիր գյուղ՝ թիվ 1 միջնակարգ դպրոց, «Հորթերի դոշ» կոչվող տարածքի բոլոր բնակիչ-բաժանորդներ, «Գորգ-արտել» կոչվող տարածքի բոլոր բնակիչ-բաժանորդներ, թիվ 2 միջնակարգ դպրոց, ոռոգման պոմպակայան, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան, եկեղեցու և բաղնիքի հարակից տարածքների բոլոր բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Լիճք գյուղն ամբողջությամբ և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ, Վաղաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-12:15 Ծովակ գյուղ՝ 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30-14:20 Լճավան գյուղ՝ 14-րդ, 15-րդ, 16-րդ, 19-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-16:50 Լճավան գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 21-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-17:00 Դաշտադեմ, Ձյունաշող, Պաղաղբյուր, Մեծավան և Միխայելովկա գյուղեր,

    12:00-16:30 Կուրթան գյուղ,

    14:00-17:00 Վարդաբլուր գյուղ,

    Տավուշի մարզ՝

    11:00-13:00 Իջևան քաղաք՝ Տերյան, Մայիսի 28-րդ փողոցներ մասնակի,

    13:30-15:30 Իջևան քաղաք՝ Անկախության, Երիտասարդական փողոցներ մասնակի,

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Գետափնյա, Կալինինի և Շամախյան փողոցներ մասնակի,

    Շիրակի մարզ՝

    11:00-15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Ամասիայի 25 փողոց,

    Սյունիքի մարզ՝

    11:30-14:30 Սիսիան քաղաք՝ Շահումյան և Սպանդարյան փողոցներ մասնակի, Հ. Որոտնեցու, Կոմիտասի, Մ. Թանգիի փողոցներ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C



    Միջազգային


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։


    Ուզբեկստան
    Բուզաուբայ՝ +48.7°C
    Ուչկուդուկ՝ նվազագույն՝ +34.1°C, առավելագույն՝ +47.3°C


    Ղրղզստան
    Ջանի Ջեր՝ +43.7°C
    Երկրի դիտարկումների պատմության ամենաշոգ օրը։
    Տալաս (1200 մ բարձրություն)՝ +40.1°C

    Ղազախստան
    Արիս՝ +46.6°C
    Բականաս՝ +43.4°C

    Հատկանշական է, որ 51° հյուսիսային լայնության շրջանում օդի ջերմաստիճանը հասել է +46°C, իսկ Բալխաշում (47° հս. լ.) նվազագույն գիշերային ջերմաստիճանը կազմել է +28.5°C, ինչը վկայում է նաև անսովոր տաք գիշերների մասին։

    Թուրքմենստան +47.8°C

    Տաջիկստան +45.0°C

    Այս տվյալները վկայում են, որ Կենտրոնական Ասիան գտնվում է բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ, որտեղ ոչ միայն ցերեկային առավելագույն, այլև գիշերային նվազագույն ջերմաստիճաններն են մնում անսովոր բարձր։

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտ

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մեքսիկայի ափերի մոտ տեղի է ունեցել 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրաշարժ հետևանքով տեղի են ունեցել սողանքներ։

    Հայտարարվել է ցունամիի վտանգ և միացվել են օդային տագնապի ազդանշանները։ Այս պահին զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։

  • Թրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչին



    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում կկազմակերպի ՖԻՖԱ-ի պատվին ընդունելություն և ներկա կլինի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին։

    ԱԱ-2026-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ

    Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված պարսավելի արարքին. վերջինը  ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ Արցախի խորհրդանիշ «Տատիկ-պապիկ» հուշարձանի նկարը հեռացրել էր տաղավարից՝  դրա առկայությունը որակելով «հակապետական քայլ»։

    «Անկախ նրանից, թե Երևանի երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը եղել է մեկ պաշտոնյայի անձնական որոշման հետևանք, թե ոչ, այն բացահայտում է շատ ավելի խորքային խնդիր։

    Երբ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ Արցախի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը, կարող է ընկալվել որպես «հակապետական», դա արդեն ոչ թե մեկ նկարի, այլ մեր հավաքական հիշողության նկատմամբ ձևավորված վտանգավոր վերաբերմունքի մասին է։

    Մշակութային ինքնությունը քաղաքական իրավիճակից կախված արժեք չէ։ Այն ժողովրդի պատմական հիշողությունն է, մշակույթը, խորհրդանիշներն ու ինքնաճանաչումը։ Եթե ոմանք վախենում են Արցախի անունից, խորհրդանիշներից կամ մշակութային ժառանգությունից, ապա հրաժարվում են մեր պատմական հիշողությունից։

    Եթե Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգության նյութական մասը, ապա Հայաստանում չպետք է վտանգվի դրա ոչ նյութական բաղադրիչը՝ հիշողությունը, անվանումները, խորհրդանիշներն ու մշակութային ինքնությունը։

    Սա քաղաքական հայացքների մասին չէ։ Սա պատմական հիշողության, մշակութային իրավունքների և ազգային արժանապատվության մասին է։ Պետությունը, կրթական հաստատություններն ու մշակութային կառույցները պարտավոր են պահպանել այդ հիշողությունը, ոչ թե ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ սկսում են ինքնագրաքննության ենթարկել սեփական պատմությունն ու ինքնությունը։

    Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ։

    Հ.Գ. Եթե այս պատմությունն ունի հաղթող, ապա դա Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենը չէ։ Հաղթողը երեխան է, որը նկարով պատմում է իր հիշողության մասին, և այն ուսուցչուհին, որը չդավաճանեց իր արժեքներին։ Նկարը կարելի է հանել պատից, բայց անհնար է ջնջել այն հիշողությունը, որը մարդիկ պատրաստ են պաշտպանել նույնիսկ անձնական կորուստների գնով»,- ընդգծել է Մետաքսե Հակոբյանը։

    Նկարը՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից   

  • Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

    Հուլիսի 15-ին համացանցում տեսանյութեր էին տարածվել, ըստ որոնց՝ Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացած:

    Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը դիմել է ՆԳՆ, որտեղից մեր հարցին ի պատասխան՝ հայտնել են.

    «Երեք անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանում»:

    ՆԳՆ-ից հերքել են դանակահարության վերաբերյալ լուրերը. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:

  • Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ հատուկ վերանայման բողոքը մուտքագրվել է Վերաքննիչ դատարան 

    Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբան Էմին Խաչատրյանը։

    Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, հիմնավոր կասկածի, ձերբակալման և կալանքի իրավաչափության, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները։

    Պաշտպանության կողմը լիահույս է, որ վերաքննիչ դատարանը կտրամադրի գործի հանգամանքների լիարժեք, օբյեկտիվ և անաչառ գնահատական՝ ապահովելով արդար դատաքննության և անձի ազատության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը։

  • Դե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով

    Դե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

    «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում տեղի ունեցած գործընթացները, ներառյալ խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը, եզակի հնարավորություն են ստեղծում մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, անվտանգության և բարգավաճման հաստատման համար։

    Վստահությամբ կարելի է ասել, որ դե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի։ Իր հերթին, ադրբեջանական կողմի այն դրական նախաձեռնությունները, խաղաղ նախաձեռնությունները, որոնք մենք իրականացնում ենք, ներառյալ վստահության ամրապնդումը, լրջորեն արագացրել են և մեծ դրական ներդրում են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացում»,- ասել է Բայրամովը:

  • Brent-ը վաճառվում է մեկ բարելը մոտ 85 դոլարով – ԱՄԲԻՈՆ NEWS

    Նավթի գնանշումները աճում են Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին և շաբաթն ավարտում են կտրուկ բարձրացմամբ։

    Լոնդոնի ICE Futures-ում Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,72 դոլարով (0,85%)՝ հասնելով 84,95 դոլարի մեկ բարելի դիմաց։ Հինգշաբթի Brent-ը էժանացել էր 0,72 դոլարով (0,85%)՝ մինչև 84,23 դոլար մեկ բարելի դիմաց։

    NYMEX-ի էլեկտրոնային աճուրդներում WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները աճել են 0,78 դոլարով (0,99%)՝ մինչև 79,73 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդներին դրանք էժանացել էին 0,65 դոլարով (0,82%)՝ մինչև 78,95 դոլար մեկ բարելի դիմաց։

  • Վարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր Կամենդատյան



    Հարգելի՛ հայրենակիցներ,

    Այսօր ես ուզում եմ ձեզ հետ խոսել մի թեմայի մասին, որն ուղղակիորեն վերաբերում է մեր հազարավոր քաղաքացիների ամենօրյա կյանքին, նրանց սոցիալական բեռին և արդարության զգացմանը։ Խոսքը վարկային և քրեական համաներման (ամնիստիայի) անհրաժեշտության մասին է։

     

    Մեր երկրում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակ քաղաքացին, տարիների ձախողված տնտեսական քաղաքականության, աղքատության և անվտանգային ճգնաժամերի հետևանքով, հայտնվել է վարկային ծանր լծի տակ։ Մարդիկ ստիպված են վարկ վերցնել՝ տարրական կարիքները հոգալու, կոմունալ վճարումներն անելու կամ առողջական խնդիրները լուծելու համար, իսկ հետո հայտնվում են սև ցուցակներում ու դատական քաշքշուկների մեջ։ Վարկային համաներումը շքեղություն չէ. դա հանրությանը շնչելու հնարավորություն տալու, տնտեսական այս ծանր ճնշումից մեր քաղաքացիներին ազատելու հրամայական է։

    Նույնպիսի հրատապություն ունի նաև քրեական համաներումը, որը պետք է հնարավորություն տա վերանայելու շատերի գործերը և թեթևացնելու հանրային լարվածությունը։ Համաներումը, իրավական և քաղաքական իմաստով, պետության կողմից իր քաղաքացիներին տրվող հնարավորություն է՝ էջը թերթելու և նորից սկսելու համար։

     

    Բայց եկեք նայենք այս ամենի բարոյական և քաղաքական կողմին։

    Այսօր երկրի ղեկին գտնվող և հանրության աչքերում իր լեգիտիմությունը վաղուց կորցրած, իբր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, շատ լավ գիտի, թե ինչ է համաներումը։ Ժամանակին, երբ նա հայտնվել էր իրավական պատասխանատվության առաջ, հենց համաներման (ամնիստիայի) շնորհիվ է դուրս եկել ազատություն։

     

    Սա պատմական փաստ է, որը հնարավոր չէ ջնջել։ Մեկը, ով ինքն է օգտվել համաներման հումանիտար և իրավական հնարավորությունից, այսօր, կտրված լինելով իրականությունից, չի ուզում տեսնել ու զգալ սեփական ժողովրդի ցավն ու սոցիալական ծանրագույն վիճակը։ Երբ խոսքը վերաբերում է հազարավոր հայ ընտանիքների ֆինանսական խեղդամահ լինելուն կամ քաղաքացիների ճակատագրերին, ներկա իշխանությունը ցուցաբերում է բացարձակ անտարբերություն։

     

    Մեզ անհրաժեշտ է համակարգային մոտեցում, որը հաշվի կառնի ժողովրդի իրական շահերը, կթոթափի վարկային բեռը և կտա իրավական արդարության այնպիսի լուծումներ, որոնք ծառայում են ոչ թե իշխանական աթոռների պահպանմանը, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատիվ կյանքին։