Author: Balance2

  • ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին։

    Արմեն Գրիգորյանը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը՝ ընդգծելով հայկական կողմի հանձնառությունը՝ աջակցելու առաքելության մանդատից բխող միջոցառումների արդյունավետ իրականացմանը։

    Արմեն Գրիգորյանը կարևորել է նաև առաքելության դերն ու աջակցությունն ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։

    Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխգործակցության զարգացման հնարավորությունները։

  • Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

    Կառավարության որոշմամբ հստակեցվել է միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար լրավճարի տրամադրման մեխանիզմների, ինչպես նաև լրավճարի տրամադրման ենթակա առարկաների ձևակերպումը։ Գործող իրավակարգավորման համաձայն՝ միևնույն հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին, իրենց կողմից իրականացվող դասավանդման դասաժամերի համար լրավճար չի տրամադրվում։

    Մասնավորապես, լրավճարից զրկվում են այնպիսի մանկավարժական աշխատողներ, ինչպիսիք են գրադարանավարը, լաբորանտը, օպերատորը և այլ մանկավարժական աշխատողներ, որոնք, չլինելով վարչական աշխատող, իրականացնում են բնագիտական և տեխնոլոգիական ուղղվածությամբ առարկաների դասավանդում։ Նման մոտեցումը հանգեցնում է իրավական անհավասարության և խաթարում է լրավճարի խրախուսական նպատակը։

    Որոշմամբ առաջարկվում է հստակ տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների և վարչական աշխատողների միջև՝ նախատեսելով, որ լրավճար չի տրամադրվում միայն միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար։

  • Աղվան Վարդանյանը վերցնում է պատգամավորական մանդատը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Խաղաղվեք. հարցը փակված է

     

    Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։

     

    Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։

     

    Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։

     

    Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։

     

    Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։

     

    Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։

     

    Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։

     

    Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք։

  • Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ին


    Հասարակություն



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երևան քաղաքում՝
    Հուլիսի 17-18-ի, 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 17-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։

    Հանրապետության տարածքում`
    Հուլիսի 17-19-ին՝ գիշերը և կեսօրից , 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 17- 21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով:

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Օրինապահ հարկ վճարողների համար նախատեսվում են նոր առավելություններ | Էկոնոմիկա

    Հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման և հարկային վարչարարության կատարելագործման նպատակով Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։

    Օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել օրինապահ հարկ վճարողի համակարգի գրավչությունը, խթանել հարկային կամավոր կարգապահությունը և ամրապնդել հարկ վճարող-հարկային մարմին գործընկերային հարաբերությունները։

    Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրն այլևս տրամադրվելու է անժամկետ՝ ներկայում գործող մեկ տարի ժամկետի փոխարեն։ Բացառություն կկազմեն լիազորված տնտեսական օպերատորի ռեեստրում ընդգրկվելու նպատակով տրամադրվող հավաստագրերը, որոնց համար կպահպանվի գործող ժամկետային կարգավորումը։

    Հարկային մարմինը եռամսյակային պարբերականությամբ իրականացնելու է օրինապահ հարկ վճարողի գործունեության արդյունքների մշտադիտարկում՝ ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի գնահատումը։

    Եռամսյակային մշտադիտարկման արդյունքներով հարկային մարմինը կարող է դադարեցնել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը։ Կառավարությունը կսահմանի օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման դեպքերն ու ընթացակարգերը։

    Օրինապահ հարկ վճարողների սպասարկումն իրականացվելու է առաջնահերթ և արտոնյալ պայմաններով։ Հավաստագրի տրամադրումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում,  յուրաքանչյուր օրինապահ հարկ վճարողի համար կնշանակվի անհատական սպասարկման մասնագետ, որի տվյալները կտրամադրվեն հարկ վճարողին էլեկտրոնային եղանակով։

    Համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողների նկատմամբ ռիսկայնության գնահատման ժամանակ կիրառվելու է լրացուցիչ 0.8 գործակից։  Օրինապահ հարկ վճարողները ավելի քիչ կընդգրկվեն բարձր ռիսկայնությամբ գնահատվող խմբերում՝  օգտվելով առավել բարենպաստ վարչարարությունից։

    Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման գործընթացը չի տարածվի ներդրումային ֆոնդերի վրա՝ հաշվի առնելով դրանց գործունեության առանձնահատկությունները գործող բարենպաստ հարկային կարգավորումները։

  • «Նկարելն ինձ համար ինքնարտահայտման միջոց է»․ Տիգրան Ղևոնդյան

    Օրերս Նկարչի տանը տեղի ունեցավ սկսնակ նկարիչ Տիգրան Ղևոնդյանի անհատական ցուցահանդեսը։ Նկարիչը ինքնուս է և նկարելը համարում է ինքնարտահայտման միջոց։ 

    Ձեզ ենք ներկայացնում նկարչի աշխատանքներից մի քանիսը՝ վերջինիս մեկնաբանությամբ։ 

    1)Նկարը կոչվում է «Զույգ»։ Երբ զույգը ձևավորված է, այն դառնում է մի ամբողջություն, դրա համար կնոջ և տղամարդու կիսադեմեր են պատկերված։ Նրանք գտնվում են ձվաձև մարմնի մեջ, իսկ ձուն, ինչպես հայտնի է, ամենաամուր կոնստրուկցիաներից մեկն է, որ արարել է մայր բնությունը։ Այն խորհրդանշում է իրական զույգի սիրո ամրությունը՝ պաշտպանված կյանքի ցանկացած հորձանուտներից։

    2) Նկարը կոչվում է «Կյանքի ծաղիկներ»։ Միտքն առաջացել է «երեխաները կյանքի ծաղիկներն են» ռուսական արտահայտությունից։ Նկարի ստորին հատվածում պատկերված կանաչ բույսերը խորհրդանշում են ընտանիքներ, մանկատներ, տատ ու պապեր, մայրեր և հայրեր, ովքեր դաստիարակչության, կրթության առաջին աղբյուրներն են։ Դրանք ներկայացված են տարատեսակ ծաղիկների տեսքով, իսկ նրանցից պոկվող թերթիկները հենց իրենք` երեխաներն են, որոնք կերպարանափոխվում են փոքրատեսակ թռչունների, ապա ոչ հզոր թռչունների` դպրոցական, ուսանող, այնուհետև անցնելով ուսման և կյանքի փորձությունները՝ կայանում են որպես հզոր թռչուններ` արծիվ, ալբատրոս և բազե։

    3) Նկարը կոչվում է «Ծնունդ»։ Այնտեղ պատկերված է հղի կին, որն իր արգանդում անգամ մանուկին գրկած է պահում ։ Այս խորհուրդը կնոջ ողջ կյանքում իր հետ է լինում․ մայրը նույնիսկ զառամյալ տարիքում գրկում, փայփայում, պաշտպանում է իր զավակին։ Նկարի միջոցով փորձում եմ երախտագիտությունս փոքր-ինչ հայտնել մորս, իմ ճանաչած բոլոր մայրերին, որոնց առաջ խոնարհվում եմ ընդմիշտ։

    4) Նկարը կոչվում է «Իրականությունների բազմություն»։ Ոգեշնչվել եմ ֆանտաստիկ գրականություն ընթերցելիս և նույն ժանրի ֆիլմեր դիտելիս։
    Նկարը պատկերելիս փորձում էի միաձուլված և միևնույն ժամանակ միմյանցից փոքր-ինչ տարբերվող նախշեր զետեղել, ինչի արդյունքում ծագեց պատկերը, որն ինձ հիշեցնում է «Միջաստղային ճամփորդություն» (անգլ՝․ Interstellar) գիտաֆանտաստիկ ֆիլմից դրվագներ։
    Մենք բոլորս առօրյա կյանքում հանդիպում ենք տարբեր իրականությունների, երազներում տեսնում սեփական կյանքն այլ կերպ․․․

    5) Նկարը կոչվում է «Առօրյա կյանք» , որտեղ պատկերված են մանկական խաղալիք, հեռուստացույց, ավտոմեքենա, դրամապանակ, թեյնիկ, սանր, կաթսա․․․ Դրանք բոլորն առօրյա կյանքում մեզ անհրաժեշտ իրեր են։ Նկարի միջոցով առաջարկում եմ դիտել այդ ամբողջն այլ տեսանկյունից, որը միգուցե թույլ տա կտրվել առօրյա իրականությունից, մի քիչ վեր ճախրել, այսինքն` գտնել հանդարտություն, գիտակցել, որ դրանք ընդամենը իրեր են և առօրյա երևույթներ, որ ուժեղ հոգու համար ցանկացած իրադրություն հաղթահարելի է։

     

  • Արմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքը





    Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «ԳՈւՎ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։ Տեղում պարզվել է, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Կ. Մ.-ն է, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ հուլիսի 7-ին, ժամը 20։30-ի սահմաններում երեխան ծնողների հետ գտնվել է հորեղբոր՝ Արմավիրի մարզի տանը։

    Տան բակում խաղալու ժամանակ երեխան, ծնողների անուշադրության հետևանքով, անզգուշությամբ քաշել է խորովածի մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա, և նա ստացել է «գանգուղեղային վնասվածք»։

    «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկներից մի քանի ժամ է պահանջվել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը, սակայն նա որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

    Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։




    դիտվել է 107 անգամ


    Լրահոս


    Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ



    Իշխանությունները բացահայտ ռեկետ են անում. Աբովյան



    Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից



    Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը



    Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է. Սիբիհա



    Վարդանանց փողոցի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր



    Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման



    Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան



    Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը



    Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան



    Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան



    Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց



    Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով



    «Ռուբեն Վարդանյանը միլիարդների մեջ լող էր տալիս, բռնել տվեցին, մատաղացու սարքեցին»․ Հակոբկոխյան (video)



    «Նիկո՛լ, էդ 5 միլիարդը ձեր ջեբե՞րն եք կոխել»․ Շաքարյանց (video)



    Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video)



    Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը



    Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ



    #ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր, Ալիևը մի նախադասությամբ «պայթեցրեց» ձեր դավաճանությունը»․ Շաքարյանց (video)



    Արա՛, հլը գնա մի տեղ ու ասա՝ Տաշիր Սամվել ու իջևանցի Նիկոլ, տես՝ ինչ կասեն (video)



    Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Կառավարությունը 1 մլրդ 35 մլն դրամ հատկացրեց մարզերում ՝ 9 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

    Հուլիսի 16-ի կառավարության նիստի ընթացքում որոշվեց համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրի համար պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետարանների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 35 մլն դրամ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Արմեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 8 համայնքների 9 սուբվենցիոն ծրագիր։
    Արարատին 1 ծրագրի համար կհատկացվի 157 մլն դրամ
    Արմավիրին՝ 1 ծրագրի համար 31.9 մլն դրամ
    Գեղարքունիքին՝ 1 ծրագրի համար 310.4 մլն դրամ
    Լոռու մարրզին՝ 2 ծրագրի համար 67.6 մլն դրամ
    Սյունիքին՝ 1 ծրագիր՝ 143.9 մլն դրամ
    Տավուշի մարզին 3 ծրագիր՝ 323.8 մլն դրամ։

    «Ծրագրի իրականացմամբ 2026 թ-ի բյուջեից կունենանք 3, 384 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր՝ իրականացված 15.65 մլրդ դրամ արժեքով»։
    Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրերով նախատեսվում է իրականացնել ոռոգման համակարգեր կառուցել կամ նորոգել, ասֆալտապատման և ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարել։

  • Իրավական վեճերի «պատանդը»՝ սովորական քաղաքացին. երբ պետական որոշումները կաթվածահար են անում հազարավոր ճակատագրեր

    Ցանկացած պետության մեջ օրենքի գերակայությունն ու իրավական գործընթացներն անքննելի են։ Սակայն, երբ այդ գործընթացների կիրառման մեթոդները հարվածում են ոչ թե կոնկրետ անհատների, այլ շղթայական ռեակցիայով կոտրում են հազարավոր շարքային քաղաքացիների կյանքի բնականոն հունը, հարցը տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն։

    Գագիկ Ծառուկյանի շուրջծավալվող իրավական գործընթացներն ու դրանց հետևանքով նրան պատկանող ձեռնարկությունների կապարակնքումը երկրում ստեղծել են լուրջ սոցիալական տագնապ։ Սա այլևս զուտ իրավական կամ քաղաքական հարթակի թեմա չէ. սա հազարավոր ընտանիքների ամենօրյա հացի, վարկերի, վարձերի ու կործանվող պլանների մասին է։

    Գործազրկության նոր ալիք և չմարվող վարկեր

    Ձեռնարկությունների փակմամբ հարյուր հազարավոր մարդիկ (եթե հաշվի առնենք նաև նրանց ընտանիքի անդամներին) հայտնվել են փակուղու առջև։ Այսօր փողոց դուրս եկած աշխատակիցների ձայնը քաղաքական պահանջ չէ, դա գոյատևման ճիչ է։

    «Մենք ի՞նչ մեղավոր ենք»,- սա է այսօր հնչող ամենաարդարացի հարցը։

    Մարդիկ, ովքեր ամիսներ շարունակ ազնիվ աշխատանքով պահել են իրենց ընտանիքները, այսօր կանգնած են փաստի առաջ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի ամսական պարտավորություններ՝ բանկային վարկեր, տան վարձեր, երեխաների կրթության ու կենցաղային ծախսեր, որոնք սպասել չեն կարող։ Պետական մեքենան իրավական հարցեր լուծելիս չպետք է անտեսի սոցիալական այն աղետը, որն ինքն է հարուցում իր կտրուկ գործողություններով։

    Գողացված սպասումներ. երբ անորոշությունը ներխուժում է անձնական կյանք

    Խնդիրը, սակայն, միայն աշխատատեղերով չի սահմանափակվում։ Այն շղթայական ազդեցություն է թողել հարյուրավոր ընտանիքների անձնական կյանքի վրա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հարսանյաց սրահների կապարակնքմանը։

    Հայաստանում հարսանիքի պլանավորումը սոսկ կազմակերպչական հարց չէ. դա ամիսների, երբեմն տարիների սպասում է, հսկայական խնայողությունների ներդրում, կանխավճարներ և ամրագրումներ։ Այսօր, օգոստոսին կայանալիք հարսանիքների սպասող տասնյակ զույգեր ու նրանց ծնողները հայտնվել են ցնցող անորոշության մեջ։

     Ամիսներ առաջ ամրագրված սրահները փակ են։

     Ֆիզիկապես և տեխնիկապես հնարավոր չէ կարճ ժամկետում այլ վայր գտնել (քանի որ ամառային սեզոնին ամեն ինչ ամրագրված է նախապես)։

     Սրտի թրթիռով սպասված երջանիկ օրը վերածվել է տագնապի ու անտրամադրության։

    Իրավական պայքար՝ առանց «պատանդների»

    Մի՞թե հնարավոր չէ գտնել ավելի ճկուն, մարդակենտրոն իրավական լուծումներ։ Իրավական գործընթացները, քննությունն ու դատական վեճերը կարող են տևել ամիսներ, նույնիսկ տարիներ։ Բայց արդյո՞ք այդ ողջ ընթացքում ձեռնարկությունները պետք է մնան կաթվածահար վիճակում։

    Տրամաբանական և պետականամետ մոտեցումը կլիներ հետևյալը. թույլ տալ ձեռնարկություններին գործել, մարդկանց՝ աշխատել, իսկ տոնական սրահներին՝ սպասարկել արդեն իսկ ամրագրված միջոցառումները, մինչդեռ իրավապահ մարմինները զուգահեռաբար կիրականացնեին իրենց քննչական գործողությունները։

    Ի վերջո, այդ աշխատատեղերն ու ենթակառուցվածքները ստեղծվել են հսկայական ջանքերով, և դրանք փակելը հեշտ է, բայց հետևանքները վերացնելը՝ գրեթե անհնար։ Պետությունը պետք է գիտակցի, որ իրավական արդարադատությունը չպետք է իրականացվի սեփական քաղաքացիների բարօրության, երջանկության ու տարրական իրավունքների հաշվին։

    Մարդիկ չպետք է տուժեն այն վեճերից, որոնցում իրենք կողմ չեն։

    Մարգարիտա Դավթյան

     

     

  • Կրակոցներ՝ Լոռու մարզում, հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ

    Կրակոցներ՝ Լոռու մարզում, հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդԱյսօր՝ հուլիսի 16-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Լոռու մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։

    Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրան «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ռեանիմոբլիով տեղափոխում են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Թ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ստեփանավան խոշորացված համայնքի Հոբարձի բնակավայրից։

    Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

    Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում։