Author: Balance2

  • Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց տանող հատվածում՝ կամրջի վրա, Երևանի բնակիչ 22-ամյա Մարատ Գ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։


    Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։


    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Կրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավոր



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ հուլիսի 16-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրան «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ռեանիմոբլիով տեղափոխում են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Թ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ստեփանավան խոշորացված համայնքի Հոբարձի բնակավայրից։

    Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Իրանի ԱԳՆ-ն կոչով դիմել է Մերձավոր Արևելքի երկրներին

    Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմական բազաներ, արգելել Վաշինգտոնին իրենց տարածքներից հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը։

    «Դա անհրաժեշտ է տարածաշրջանում պատերազմի սրացումն ու ընդլայնումը կանխելու համար»,– ասվում է հայտարարության մեջ:

    Հիշեցնենք, որ վերջին օրերին կրկին սրվել են ԱՄՆ-Իրան հարաբերությունները, կողմերը փոխադարձ հարվածներ են հասցնում իրար՝ ԱՄՆ-ն Իրանի տարածքին, իսկ Իրանը տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ բազաներին։

    yerkir.am

  • «Արարատցեմենտ»-ը հանձնվել է պետության կառավարմանը․16․07․26/15․30/

    «Արարատցեմենտ»-ը հանձնվել է պետության կառավարմանը․16․07․26/15․30/

  • Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։

    «Այո՛, հաստատում եմ։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով։ Համապատասխանաբար, պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին։ Դրա վերաբերյալ հետագա հայտարարություններ անպայման կլինեն»,- ասաց Ավինյանը։

    Նրա խոսքով՝ արձանագրված խախտումները հայտնի են եղել դեռևս մեկ տարի առաջ։

    «Խախտումներն արձանագրվել են դեռևս, եթե չեմ սխալվում, մեկ տարի առաջ։ Տարբեր քննարկումներ ենք ունեցել իրենց հետ, սակայն լուծումներ այդպես էլ չեն գտնվել, և այդ լուծումները չգտնելուց հետո արդեն վերջնական որոշումներ են կայացվել»,- նշեց քաղաքապետը։

    Հարցին՝ արդյոք որոշումը կապվա՞ծ է Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին զարգացումների՝ ԱԱԾ գործողությունների և քրեական գործերի հետ, քաղաքապետը հետևյալ կերպ պատասխանեց․ «Ո՛չ, կապ չունեն։ Կոնկրետ այս գործընթացը սկսել է շատ ավելի վաղ, և այս գործընթացը, անկախ որևէ այլ պրոցեսից, տեղի էր ունենալու»։

    Քաղաքապետը հայտնեց, որ շենքը նախատեսվում է օգտագործել որպես մարզման կենտրոն՝ հաշվի առնելով նաև սոցիալական բաղադրիչը։

    «Այդ շենքի հետ կապված մենք անպայման դեռ կանդրադառնանք հարցին։ Մենք այնտեղ ունենք մարզվողներ, որոնց իրավունքները, կարծում եմ, պետք է պաշտպանենք։ Կարծում եմ՝ այն շարունակելու է գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով»,- ասաց Ավինյանը։

    Հարցին՝ արդյոք այն կարո՞ղ է դառնալ համայնքային վճարովի մարզասրահ, քաղաքապետը պատասխանեց․ «Այն դառնում է հենց համայնքային մարզասրահ՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներով»։

    Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

  • Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ–ից

    Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր, ոգին՝ ամուր։ Այս մասին գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

    Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ–ից

    «Հարգելի՛ հայրենակիցներ,

    Թեև ձեզ հայտնի են արդեն քաղաքական հետապնդումների մոտիվն ու ոգին, և պատկերացնում եմ, որ այլևս չեք զարմանում ամենօրյա բռնաճնշումներից, ուզում եմ նախ ասել ամենապարզ ու ամենակարևոր բանը.

    Ես որևէ հանցանք չեմ կատարել։ Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ։ Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում։

    Ես հասկանում եմ, որ շատերդ գուցե շփոթված եք «պետական գաղտնիքի» խորհրդավոր շղարշից, շատերդ կաշկանդված եք զգում նման մեղադրանքի լոկ գոյությունից, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ժամանակն ու փաստերը ապացուցելու են իմ անմեղությունը։

    Եվ ուստի շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեկ վայրկյան անգամ կաշկանդված չեն զգացել բարձրաձայնելու իմ քաղաքական հետապնդման մասին, շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով աջակցել է ինձ, և առհասարակ այն մարդկանց, ովքեր օրնիբուն պայքարում են Հայաստանում քաղբանտարկյալների ազատության համար։

    Ինձ կալանավորելու միջնորդությունում չկա բացարձակապես որևէ փաստական հիմք։ Այն ամբողջությամբ կառուցված է ինչ–որ մեկի ենթադրությունների և վառ երևակայության վրա։ Այդ ենթադրությունների և իրավապահների քաղաքական հպատակության արդյունքում ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։ Այս անմարդկային վերաբերմունքը համակարգի կողմից որքան ցնցող, ցավոք նույնքան էլ սպասելի էր։ Սա ևս հոժարությամբ տանում եմ։

    Մարդկանց մոտ, կարծում եմ, բնական հարց է առաջանում՝ ինչու՞ Անդրանիկ Թևանյանի կալանավորումից միայն մեկուկես ամիս անց կալանավորվեցի ես, թեև մեզ նույն «գործի» շրջանակում են մեղադրանքներ առաջադրված։ Այդ ի՞նչը հայտնի չէր իմ մասին մայիսի 23-ին, որ հայտնի դարձավ հուլիսի 9-ին միայն։ Այս հարցերին իհարկե ավելի ուշ կանդրադառնամ։

    Հիմա ուզում եմ միայն երախտիքիս հետ մեկտեղ հարազատներիս և իմ որպիսությամբ մտահոգ մարդկանց ասել, որ լավ եմ ինձ զգում՝ հոգեպես ուժեղ և ֆիզիկապես ամուր:

    Ուժ, համբերություն և Աստծո օրհնությունը մեր երկրին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին: Ազատություն Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է Մանուկյանը։

  • Արդյո՞ք Հայաստանի տնտեսությունն ապահով է – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հայաստանի տնտեսական կայունությունը վտանգի տակ է: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, որոնք կարող են վտանգել երկրի տնտեսական անվտանգությունը:

    2022 թվականին Հայաստանի տնտեսությունը աճել է ընդամենը 5.7%: Այդ գնահատականը զգալիորեն ցածր է տարածաշրջանային միջինից, ինչը ցույց է տալիս, որ մեր տնտեսական աճը դեռևս բավարար չէ: Դրանից բացի, Հայաստանի արտահանման ծավալները նվազել են 15%-ով, ինչը զգալի ազդեցություն ունի երկրի արտաքին հաշվեկշռի վրա:

    Այս իրավիճակը ոչ միայն տնտեսական քաղաքականության ձախողման հետևանք է: Պետական ինստիտուտների թուլությունը և նոր տեխնոլոգիաների ներդրման պակասը բերում են նրան, որ Հայաստանը չի կարողանում մրցակցել միջազգային շուկաներում:

  • Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել


    Միջազգային



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի Քեշմ կղզու մոտակա տարածքին։


    Այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ առանց մանրամասների։


    Թեհրանը և Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր էին ստորագրել, որով ենթադրվում էր ավարտել փետրվարի 28-ին սկսված հակամարտությունը։ Սակայն ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից սկսած մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ այդ կերպ պատասխանել է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողություններին։ Ի պատասխան՝ Իրանն էլ հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքներին։  

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգտնվի արձակուրդում

    Փոխվարչապետը արձակուրդում կլինի 2026 թվականի հուլիսի 21-31-ը ներառյալ։
  • Արմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԳագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազությունԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասԴավիթ Խաժակյանը լքում է Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունը

    Արմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցերՎարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՌոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքներըԳագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազությունԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա ԿալասԴավիթ Խաժակյանը լքում է Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունը