Author: Balance2

  • Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ հատուկ վերանայման բողոքը մուտքագրվել է Վերաքննիչ դատարան 

    Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբան Էմին Խաչատրյանը։

    Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, հիմնավոր կասկածի, ձերբակալման և կալանքի իրավաչափության, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները։

    Պաշտպանության կողմը լիահույս է, որ վերաքննիչ դատարանը կտրամադրի գործի հանգամանքների լիարժեք, օբյեկտիվ և անաչառ գնահատական՝ ապահովելով արդար դատաքննության և անձի ազատության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը։

  • Դե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով

    Դե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

    «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում տեղի ունեցած գործընթացները, ներառյալ խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը, եզակի հնարավորություն են ստեղծում մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, անվտանգության և բարգավաճման հաստատման համար։

    Վստահությամբ կարելի է ասել, որ դե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի։ Իր հերթին, ադրբեջանական կողմի այն դրական նախաձեռնությունները, խաղաղ նախաձեռնությունները, որոնք մենք իրականացնում ենք, ներառյալ վստահության ամրապնդումը, լրջորեն արագացրել են և մեծ դրական ներդրում են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացում»,- ասել է Բայրամովը:

  • Brent-ը վաճառվում է մեկ բարելը մոտ 85 դոլարով – ԱՄԲԻՈՆ NEWS

    Նավթի գնանշումները աճում են Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին և շաբաթն ավարտում են կտրուկ բարձրացմամբ։

    Լոնդոնի ICE Futures-ում Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,72 դոլարով (0,85%)՝ հասնելով 84,95 դոլարի մեկ բարելի դիմաց։ Հինգշաբթի Brent-ը էժանացել էր 0,72 դոլարով (0,85%)՝ մինչև 84,23 դոլար մեկ բարելի դիմաց։

    NYMEX-ի էլեկտրոնային աճուրդներում WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները աճել են 0,78 դոլարով (0,99%)՝ մինչև 79,73 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդներին դրանք էժանացել էին 0,65 դոլարով (0,82%)՝ մինչև 78,95 դոլար մեկ բարելի դիմաց։

  • Վարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր Կամենդատյան



    Հարգելի՛ հայրենակիցներ,

    Այսօր ես ուզում եմ ձեզ հետ խոսել մի թեմայի մասին, որն ուղղակիորեն վերաբերում է մեր հազարավոր քաղաքացիների ամենօրյա կյանքին, նրանց սոցիալական բեռին և արդարության զգացմանը։ Խոսքը վարկային և քրեական համաներման (ամնիստիայի) անհրաժեշտության մասին է։

     

    Մեր երկրում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակ քաղաքացին, տարիների ձախողված տնտեսական քաղաքականության, աղքատության և անվտանգային ճգնաժամերի հետևանքով, հայտնվել է վարկային ծանր լծի տակ։ Մարդիկ ստիպված են վարկ վերցնել՝ տարրական կարիքները հոգալու, կոմունալ վճարումներն անելու կամ առողջական խնդիրները լուծելու համար, իսկ հետո հայտնվում են սև ցուցակներում ու դատական քաշքշուկների մեջ։ Վարկային համաներումը շքեղություն չէ. դա հանրությանը շնչելու հնարավորություն տալու, տնտեսական այս ծանր ճնշումից մեր քաղաքացիներին ազատելու հրամայական է։

    Նույնպիսի հրատապություն ունի նաև քրեական համաներումը, որը պետք է հնարավորություն տա վերանայելու շատերի գործերը և թեթևացնելու հանրային լարվածությունը։ Համաներումը, իրավական և քաղաքական իմաստով, պետության կողմից իր քաղաքացիներին տրվող հնարավորություն է՝ էջը թերթելու և նորից սկսելու համար։

     

    Բայց եկեք նայենք այս ամենի բարոյական և քաղաքական կողմին։

    Այսօր երկրի ղեկին գտնվող և հանրության աչքերում իր լեգիտիմությունը վաղուց կորցրած, իբր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, շատ լավ գիտի, թե ինչ է համաներումը։ Ժամանակին, երբ նա հայտնվել էր իրավական պատասխանատվության առաջ, հենց համաներման (ամնիստիայի) շնորհիվ է դուրս եկել ազատություն։

     

    Սա պատմական փաստ է, որը հնարավոր չէ ջնջել։ Մեկը, ով ինքն է օգտվել համաներման հումանիտար և իրավական հնարավորությունից, այսօր, կտրված լինելով իրականությունից, չի ուզում տեսնել ու զգալ սեփական ժողովրդի ցավն ու սոցիալական ծանրագույն վիճակը։ Երբ խոսքը վերաբերում է հազարավոր հայ ընտանիքների ֆինանսական խեղդամահ լինելուն կամ քաղաքացիների ճակատագրերին, ներկա իշխանությունը ցուցաբերում է բացարձակ անտարբերություն։

     

    Մեզ անհրաժեշտ է համակարգային մոտեցում, որը հաշվի կառնի ժողովրդի իրական շահերը, կթոթափի վարկային բեռը և կտա իրավական արդարության այնպիսի լուծումներ, որոնք ծառայում են ոչ թե իշխանական աթոռների պահպանմանը, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատիվ կյանքին։


  • Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

    Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում, ամենից շատ տուժած համայնքներից է Բագրավանը։ Այստեղ նաև փոթորիկ է մոլեգնել՝ մեծ վնասներ հասցնելով գյուղին։

    «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Բագրավանից, նշել է՝ այստեղ իրական աղետ է։ Թումասյանը հայտնել է նաև՝ Բագրավանի երիտասարդ նախրապանը, ով սարերում է եղել, ծանր վնասվածքներ է ստացել։

    «Բագրավանի սարերում երիտասարդ նախրապանին բավականին ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց: Սարերում է եղել և ուժեղ կարկտահարությունից բավականին ծանր վնասվածքներ է ստացել… Առողջություն ենք մաղթում և Աստված ենք կանչում, որ շուտ ապաքինվի»:

  • Հուլիսի 17-ի աստղագուշակ

    **Խոյ:** Օրվա առաջին կեսին անհաջողությունների շղթան կհետապնդի ձեզ ամենուր: Աջակցության ակնկալիք չեք ունենա անգամ այն մարդկանցից, ովքեր բազմիցս խոստացել են բարդ իրավիճակներում սատարել ձեզ: Կեսօրին դրակ
  • Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը





    Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ահազանգ է ստացվել, որ Բատիկյան փողոցով անցնող Մալաթիայի ջրանցքն են ընկել քաղաքացիներ։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ջրանցքից քաղաքացիներին հաջողվել է դուրս բերել մեկ մարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 քաղաքացի է ընկել ջրանցքը։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փրկարարները, քաղաքացիները և պարեկները սկսել են որոնողական աշխատանքներ, իսկ համայնքային ոստիկանները, տղամարդու հայտնած տեղեկությունները ճշտելու նպատակով, նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։

    Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքներն ու ոստիկանություն տեղափոխված տղամարդու ինքնությունը։




    դիտվել է 264 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


    Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • Ինչպես ձուկ եւ ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ

    ԵՄ երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու համար անհրաժեշտ է՝ ձկնամթերք արտադրողները, ձկնաբուծական ընկերությունները գրանցված լինեն ԵՄ առևտրի և փորձագիտական համակարգում՝ TRACES-ում: Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

    «TRACES-ում գրանցվելու համար անհրաժեշտ է, որ տնտեսվարողները դիմում ներկայացնեն ՀՀ ՍԱՏՄ: Դիմում կարող է ներկայացվել և՛ փաստաթղթային տարբերակով, և՛ էլեկտրոնային եղանակով»,- ասել է Տիգրան Պետրոսյանը։

    Կարգի համաձայն՝ տնտեսվարողների դիմումները կուսումնասիրվեն 5 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո տնտեսվարողի մոտ ստուգում կիրականացվի, ապա տեսուչը տեղեկանք կկազմի պահանջներին համապատասխանության վերաբերյալ: Եթե խնդիրներ չարձանագրվեն, կազմակերպությունը կգրանցվի TRACES համակարգում։

  • Կիև այցի ժամանակ ֆոն դեր Լայենը ստիպված է եղել թաքնվել ապաստարանում․ Euractiv

    Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև կատարած այցի ընթացքում ստիպված է եղել իջնել ապաստարան՝ օդային տագնապի ազդանշանի պատճառով։ Այդ մասին հայտնել է Euractiv պորտալը։

    Ըստ աղբյուրի՝ շչակները միացել են այն պահին, երբ ԵՀ ղեկավարը պատասխանում էր լրագրողների հարցերին։

    Չորեքշաբթի օրը ֆոն դեր Լայենը ժամանել էր Կիև, որտեղ նրան հանձնել են ուկրաինական «Եվրոպայի» շքանշանը, ինչը նա անվանել է «մեծ պատիվ»։