Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Բլոգեր Էրիկ Շահբազյանը՝ 222Lava-ն, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդին գետնին տապալելու երեկվա կադրերին՝ ասել է. «Գագիկ Ծառուկյանի հետ կապված տեսածս…սիրտս կտոր-կտոր ա լինում: Չեմ ընդունում, չեմ ընդունում տենց վիդեոներ նկարելն ու տարածելը: Կխնդրեմ մեր ամենակարող Աստծուն, որ մեր հզոր Ծառուկյանը մեր հզոր վարչապետի հետ լեզու գտնի ու էս ամենին վերջ տան, որովհետև երկու հզոր մարդիկ պետք է մեր երկիրը ծաղկեցնեն»:
Մեր տեղեկություններով, ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը վերջերս դիմել է Միացյալ Նահանգների լոսանջելեսյան հայկական մաֆիոզ շրջանակներին, մեր լեզվով ասած՝ ավտարիտետներին, որպեսզի իրեն աջակցեն խոշոր փողերի օրինականացման հարցում։
Նախապես ճշգրտումներ է արել, որպեսզի հետո խոշոր գումար Հայաստանից ԱՄՆ տեղափոխի, ապա մաֆիայի օգնությամբ այդ գումարներն օրինականացնեն, ինչն էլ, իրավական լեզվով ասած` փողերի լվացում է նշանակում։ Սովորաբար «հայկական մաֆիան» նման «լվացքի» միջոցով օրինականացնում է նարկոտիկի վաճառքից գոյացած միջոցները, բայց այս պարագայում ամերիկյան հանցավոր հայ շրջանակին հայտնի չէ փողերի ծագման աղբյուրը:
Տեղեկատվությունը մեզ փոխանցած անձը խոստացավ գործարքն ավելի որոշակիանալու դեպքում լրացուցիչ մանրամասներ հաղորդել:
Այս օրերին շատ եղան դիտարկումներ առ այն, որ մարզաշխարհի ներկայացուցիչները ու, ոչ միայն՝ մարզաշխարհի, այլ ոլորտների ներկայացուցիչներ, պարզապես մարդիկ, որոնց Գագիկ Ծառուկյանը մշտապես աջակցել է, օգնել է, լավություն է արել, լռում են: Բացի մեկ-երկու հոգուց, նույն մարզաշխարհի ներկայացուցիչներից շատերը բերանները ջուր են առել: Ո՛չ տեսել են, ո՛չ լսել: Մի երկուսը նույնիսկ արդարացան, թե՝ մանրամասներին տեղյակ չեն… Մի երկուսն էլ «մոդայիկ» տեքստ են ասում, թե… «քաղաքականությամբ չենք զբաղվում»:
Խոսքն, այնինչ, քաղաքականության մասին չէ, այլ մարդկային նկարագրի, անօրինականության դեմ ընդվզելու: Ու խնդիրը միայն Գագիկ Ծառուկյանը չէ, ոչ էլ նրա հետ կապված հանգամանքը: Նույնը կարելի է ասել Սամվել Կարապետյանի հետ կապված: Նույնը՝ Ռուբեն Վարդանյանի: Նաև՝ Ռոբերտ Քոչարյանի: Նաև՝ այլ քաղաքական, հասարակական գործիչների: Ու հարցը զուտ բարեգործությունը, աջակցելը կամ օժանդակելը չէ: Այսօր շատ ու շատ ազնիվ մարդիկ չեն լռում, արտահայտվում են, ընդվզում են՝ գտնելով, որ կատարվում է անարդարություն, ու իրենք չեն կարող լուռ հետևել այդ ամենին: Բայց շատերը կարող են նույնիսկ անվանապես նշել անձանց, որ հիշատակված գործիչների դռների առաջ ժամանակին «հերթ են կանգնել», հնարավոր է՝ գովաբանել են, միգուցե անհամբեր սպասել են նրանց հետ հանդիպման: Շատերը հենց աջակցություն են ստացել այդ մարդկանց կողմից, տո հենց «մարդ են դարձել» այդ մարդկանց շնորհիվ: Իսկ հիմա հանկարծ պարզվում է, որ «իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում», իրենք վախեցած են կամ անտարբեր են: Կամ հենց «իշխանական» են:
Մեր մեծերից Վահագն Դավթյանն իր հուշագրության մեջ մի խրատական դրվագ է արձանագրել Ավետիք Իսահակյանի հետ կապված: Ըստ այդմ, Վարպետին ասել են, թե այսինչը նրան բամբասում է ու չարախոսում: Իսահակյանը մի փոքր լռել է ու պատասխանել. «Ախր, ես այդ մարդուն ոչ մի լավություն չեմ արել ու զարմանում եմ, թե ինչո՞ւ է չարախոսում»:
Այդպես ինքնատիպ ու պատկերավոր Վարպետը բնութագրել է մարդկային ամենավանող հատկանիշներից մեկը՝ անշնորհակալությունն ու երախտամոռությունը: Շատ բնութագրական է, այնպես, չէ՞…
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում հուլիսի 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-12-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4, 9-ի և 10-ի հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում հուլիսի 8-ին, 9-ի գիշերն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում.
«Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում հրապարակային նամակներ եմ հղել միջազգային և պետական այն կառույցներին, որոնց մասնակցությունից կարող է կախված լինել այցի կազմակերպումն ու պատվիրակության անդամների անվտանգությունը։
Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի այլ անձնական իրեր։ Հենց այդ պատճառով կարևոր եմ համարում հանդես գալ բաց և հրապարակային՝ պաշտոնական ու դիվանագիտական ուղիների միջոցով: Առանձնահատուկ նշանակություն ունի հնարավոր այցի բոլոր փուլերի կանխատեսելիությունն ու համաձայնեցվածությունը՝ մուտքը Ադրբեջան, գերիների տեսակցության կազմակերպումը և պատվիրակության անդամների բարեհաջող վերադարձը։
Մասնակիցների և նրանց ընտանիքների համար կարևոր է իմանալ, որ նախաձեռնությունը նախապատրաստվում է պաշտոնական ձևաչափով և անվտանգության երաշխիքների առկայությամբ, որպեսզի այն որևէ վտանգ չներկայացնի նրանց կյանքի և անվտանգության համար։
Այս նպատակով ես բաց նամակներով դիմել եմ՝
Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել, որպեսզի այցը կազմակերպվի իր գրասենյակի հովանու ներքո և դրա իրականացման համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին՝ խնդրելով դիտարկել ԿԽՄԿ-ի մանդատի շրջանակում աջակցություն, խորհրդատվական օժանդակություն կամ մասնակցություն ցուցաբերելու հնարավորությունը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել ՀՀ կառավարության կողմից հնարավոր քայլերի, համակարգման կամ գործնական աջակցության մասին։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ դիվանագիտական ուշադրության և եվրոպական կառույցների կողմից հնարավոր աջակցության խնդրանքով:
Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։ Նրանց առողջական վիճակը, պահման պայմանները և ընտանիքների հետ կապը չպետք է մատնվեն անուշադրության կամ կախված լինեն պատահականությունից։ Խոսքը մարդու հիմնարար իրավունքի մասին է՝ իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց հարազատների հետ, նրանց աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորություն ունենալ և համոզվել, որ իրենք մոռացված չեն»:
Երևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը, 10-13-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Ambion.news-ի տեղեկություններով` երեկ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացրել նաև Գագիկ Ծառուկյանի թիմակիցներից մեկի տանը, որը «Մուլտի վելնես» սպորտային համալիրի տնօրենն է: Մենք տեղեկացանք, որ խուզարկության ժամանակ քննիչներն առգրավել են նաև տնօրենի անչափահաս երեխայի` 500 դրամանոց մետաղադրամներով տարան («касса»-ն):
Խելացի քննիչները հավանաբար մտածել են` փողերի լվացման մեջ մեղադրվող Ծառուկյանն իր միլիարդները «Մուլտի վելնեսի» տնօրենի երեխայի հավաքած 500 դրամներով է «լվացել»:
Մեր ցանկությունը և կամքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերության ինստիտուցիոնալացման ուղղությամբ շատ լուրջ է և վճռական։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին:
«Տարբեր մակարդակներով այս մասին խոսվել է և հստակ հայտարարություններ են արվել։ Անցյալ շաբաթ էլ, երբ մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանն Իրանում հանդիպեց ԻԻՀ մեծարգո նախագահ պարոն Փեզեշքիանի հետ, այդ հանդիպման շրջանակում պարոն Փեզեշքիանը ևս մեկ անգամ ընդգծեց այդ հարցի կարևորությունը և հնարավորինս արագ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը»,-նշել է նա։
ՀՀ-ում Իրանի դեսպանն ընդգծել է, որ Իրանըհետամուտ կերպով աշխատում և քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի կնքման, ստորագրման համար:
«Ռազմավարական գործընկերության փաստաթղթի տեքստի վրա այս պահին աշխատում ենք, այն գտնվում է ուսումնասիրության և կազմման փուլում: Հուսով եմ՝ հնարավորինս արագ այս փուլը կավարտենք և կսկսենք աշխատանքները՝ հետագա ստորագրման ուղղությամբ։ Պետք է աշխատենք այս փաստաթղթի ամփոփման և վերջնական տեսքի բերման համար և ԻԻՀ-ը մեծ սիրով կողջունի ՀՀ վարչապետ մեծարգո Նիկոլ Փաշինյանի այցը, որտեղ կկարողանան ստորագրել այս փաստաթուղթը։
Այս փաստաթղթով, կարծում եմ՝ նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացվի հետագա համագործակցության համար տարբեր ոլորտներում՝ թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային, թե՛ ներդրումային, թե՛ տնտեսական, թե՛ պաշտպանական և հստակ ուղենշեր կտրվեն համագործակցության հետագա ուղղությունների համար»,-նշել է նա։