Author: Balance2

  • ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում, պահանջը մեկն է. «Հրապարակ»

    ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում, պահանջը մեկն է. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրել է․

    Իշխանական կուլիսներում մտահոգված քննարկում են Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցը։ Հուլիսի 6-ին Եկատերինբուրգում անցկացված միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու մեկնած Նիկոլ Փաշինյանը, որն ինքն էր նախաձեռնել այդ այցը, մեր տեղեկություններով, չի կարողացել համոզել Մոսկվային եւ կատարել իր հրապարակային խոստումը` լուծել արտահանումների հարցը:

    Հիշենք, որ ընտրություններից առաջ նա խրոխտ խոստանում էր, թե կգնա Մոսկվա, եւ մի քանի օրում բոլոր հարցերն իրենց տեղը կընկնեն։ Փաշինյանը գնաց Մոսկվա, սակայն որեւէ հարց, հատկապես արտահանումների հետ կապված, լուծում չի ստացել: Ռուսական կողմը սառնասրտորեն լսել է նրան եւ կրկնել նախորդ պատասխանները` ձեր ապրանքները չեն համապատասխանում մեր շուկային: Մինչդեռ իրականում պարզ է, որ Փաշինյանին մղում են՝ հստակ ընտրություն կատարել ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ։ Նրանց անգամ Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի ճակատագիրը չի հետաքրքրում: Պահանջը մեկն է` հրաժարվել ԹՐԻՓՓ-ից եւ «ԵՄ-ի հետ խաղեր չտալ»:

    Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»



    Քաղաքական


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Ըստ ՀՀ Սահմանադրության, Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի  առաջին նստաշրջանի բացման պահին: Իր լիազորություններն ավարտող ԱԺ-ն գործունեությունն սկսել է օգոստոսի 2-ին, սակայն, քանի որ այս տարի օգոստոսի 2-ը կիրակի է, առաջին նիստը կկայանա օգոստոսի 3-ին:


    Ըստ օրենսդրության, ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են, որից հետո հայտարարվում է օրակարգը, ըստ որի, առաջին նստաշրջանի ընթացքում խորհրդարանը ստեղծելու է հաշվիչ հանձնախումբ, ապա ձեռնամուխ է լինելու Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններին, մշտական հանձնաժողովների ստեղծմանն ու մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններին: Մինչև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտվելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր: Այնուհետև քննարկվելու է կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը, որին նվիրված նիստի օրը և  ժամը հայտարարվում է լրացուցիչ:


    «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքում գրված է, որ «առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը»: Կաթողիկոսը բոլոր նախկին գումարումների առաջին նիստերին ներկա է եղել և ելույթ է ունեցել: Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, ինչպես և սպասելի է, կտրականապես դեմ է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցի առաջին նիստին և ելույթ ունենա: Ըստ այդմ, ամեն ինչ անելու են՝ նիստն առանց Կաթողիկոսի անցկացնելու համար:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»



    Մամուլ





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Օրերս նշվեց ԱՄՆ-ի ստեղծման 250-ամյակը. այն ոչ միայն ամերիկյան պետականության պատմության կարևորագույն հանգրվաններից մեկն է, այլև համաշխարհային քաղաքականության, ժողովրդավարական արժեքների և միջազգային հարաբերությունների զարգացման տեսանկյունից խորհրդանշական իրադարձություն։ Այսօր, երբ աշխարհը կանգնած է նոր աշխարհաքաղաքական վերափոխումների, տեխնոլոգիական հեղափոխության, անվտանգային սպառնալիքների և տնտեսական մրցակցության պայմաններում, ԱՄՆ-ի ստեղծման 250-ամյակը նաև առիթ է գնահատելու այն ուղին, որով անցել է ամերիկյան պետությունը, և վերաիմաստավորելու նրա դերը ժամանակակից միջազգային համակարգում։

    Միացյալ Նահանգների հաջողության հիմքում ընկած են ուժեղ պետական ինստիտուտները, օրենքի գերակայությունը, մասնավոր նախաձեռնության խրախուսումը, գիտության և նորարարության նկատմամբ հետևողական ուշադրությունը, ինչպես նաև համաշխարհային գործընթացներին ակտիվ մասնակցությունը։ Ամերիկյան տնտեսությունն իր ծավալով շարունակում է մնալ աշխարհում ամենախոշորը, իսկ տեխնոլոգիական ոլորտում ԱՄՆ-ը շարունակում է առաջնորդել արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների, տիեզերական հետազոտությունների, թվային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման հիմնական ուղղությունները։ Միաժամանակ ԱՄՆ-ը շարունակում է առանցքային դեր ունենալ միջազգային անվտանգության համակարգում, համաշխարհային ֆինանսական ճարտարապետության ձևավորման, ինչպես նաև բազմաթիվ միջազգային նախաձեռնությունների իրականացման գործում։ Թեև վերջին տարիներին աշխարհաքաղաքական մրցակցությունը զգալիորեն սրվել է, իսկ միջազգային հարաբերություններն ավելի բազմաբևեռ բնույթ են ստացել, Միացյալ Նահանգների կողմից քաղաքական, տնտեսական և ռազմավարական որոշումները զգալի ազդեցություն են ունենում աշխարհի տարբեր տարածաշրջանների վրա։

    Հայաստանի համար ԱՄՆ-ի ստեղծման 250-ամյակը միայն բարեկամ երկրի պատմական հոբելյանը չէ։ Այն նաև առիթ է գնահատելու հայ-ամերիկյան հարաբերությունների անցած ճանապարհը և դրանց հետագա զարգացման հնարավորությունները։ Հայաստանի անկախությունից հետո երկու երկրների հարաբերությունները հետևողականորեն զարգացել են քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, ժողովրդավարական բարեփոխումների, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում։ Միացյալ Նահանգները տարիներ շարունակ եղել է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը՝ աջակցելով պետական կառավարման բարեփոխումներին, քաղաքացիական հասարակության զարգացմանը, տեղական ինքնակառավարման ամրապնդմանը, կրթական ծրագրերին և տնտեսական նախաձեռնություններին։ Միաժամանակ, ամերիկյան ներդրումները, տեխնոլոգիական համագործակցությունը և գիտակրթական կապերը կարևոր դեր են ունեցել Հայաստանի զարգացման տարբեր փուլերում։

    Հայ-ամերիկյան հարաբերությունների առանձնահատկություններից մեկը նաև ԱՄՆում ձևավորված կազմակերպված և ազդեցիկ հայկական համայնքն է։ Ամերիկահայությունը ոչ միայն պահպանել է ազգային ինքնությունը, այլև դարձել է ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային և հասարակական կյանքի ակտիվ մասնակից։ Հայկական կազմակերպությունները, համայնքային կառույցներն ու լոբբիստական խմբերը երկար տարիներ նպաստել են հայամերիկյան հարաբերությունների խորացմանը, Հայաստանի շահերի պաշտպանությանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Իսկ այս ճանապարհին ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր քաղաքական և բարոյական իրադարձություն էր, որը ոչ միայն վերահաստատեց պատմական արդարության կարևորությունը, այլև նոր բովանդակություն հաղորդեց երկու ժողովուրդների միջև ձևավորված փոխադարձ վստահությանը։

    Այսօր հայ-ամերիկյան հարաբերությունների նշանակությունն առավել մեծ է դարձել նաև տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Հարավային Կովկասը շարունակում է մնալ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման կարևոր հարթակ, որտեղ անվտանգության, հաղորդակցությունների, էներգետիկ նախագծերի և տնտեսական համագործակցության հարցերը փոխկապակցված են։ Այդ պայմաններում Հայաստանի համար չափազանց կարևոր է ունենալ բազմավեկտոր և հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որի շրջանակներում Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը կարող է նպաստել երկրի տնտեսական դիմակայունության, տեխնոլոգիական զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման և միջազգային կապերի ընդլայնմանը։

    Համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի հատկապես գիտության, նորարարության, կրթության, թվայնացման, առողջապահության և մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև տնտեսական համագործակցության հեռանկարը։ Հայաստանն, ունենալով բարձր որակավորում ունեցող մասնագետներ, արագ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ և նորարարական միջավայր, կարող է ամրապնդել համագործակցությունը ամերիկյան բիզնեսի և ներդրումային շրջանակների հետ։ Իսկ, ահա, բարձր տեխնոլոգիաների, կիսահաղորդիչների, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և ստարտափների ոլորտներում համագործակցությունը կարող է դառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ կարևոր ուղղություններից մեկը։ Նման համագործակցությունը կնպաստի ոչ միայն տնտեսական աճին, այլև Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացմանը։

    Միևնույն ժամանակ, հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացումը պահանջում է ռազմավարական մտածողություն, իրատեսական քաղաքականություն և փոխշահավետ օրակարգի ձևավորում։ Միջազգային հարաբերություններում հաջողություն են ունենում այն պետությունները, որոնք կարողանում են իրենց գործընկերների հետ կառուցել ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն։ Այս տեսանկյունից երկկողմ հարաբերությունների համատեքստում առանցքային է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունեն խորքային արժեքաբանական ընդհանրություններ։

    Այս իրողությունն էլ ավելի հետաքրքիր է դառնում պատմական հակադրության ֆոնին. հայ ժողովուրդն իր պատմական ու պետական ուղին կերտել է հազարամյակներ առաջ՝ կանգնած լինելով համաշխարհային քաղաքակրթության ակունքներում, մինչդեռ ԱՄՆ-ը, պատմական չափանիշներով, բավական երիտասարդ պետություն է։ Այդուհանդերձ, պատմական տարիքի այս զգալի տարբերությունը չի ստվերում երկու երկրների հոգևոր և մշակութային արժեքների ընդհանրությունը։ Ամերիկյան պետականության հիմքում ի սկզբանե դրվել է քրիստոնեական արժեհամակարգը, որն արտացոլված է նրանց հիմնադիր հայրերի փիլիսոփայության, Սահմանադրության հիմնարար սկզբունքների և նույնիսկ առօրյա պետական խորհրդանիշների մեջ։ Իսկ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը դեռևս 4-րդ դարի սկզբին քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն՝ այն դարձնելով իր ինքնության, գոյապահպանման և մշակույթի անկյունաքարը։

    Արժեհամակարգային այս ընդհանուր տարրը՝ հիմնված մարդասիրության, ազատության, արդարության և բարոյական բարձր սկզբունքների վրա, պարզապես պատմական փաստ չէ։ Այն կարող է և պետք է ծառայի որպես ամուր ռազմավարական հենք՝ ժամանակակից աշխարհաքաղաքական բարդ զարգացումների պայմաններում հայ-ամերիկյան դիվանագիտական, տնտեսական և մշակութային հարաբերությունների հետագա խորացման, ընդլայնման ու որակական նոր մակարդակի բարձրացման համար։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • Ռուսական հարվածների հետևանքով Կիևում և Խարկովում կան տուժածներ

    Ռուսական հարվածների հետևանքով Կիևում և Խարկովում կան տուժածներ

  • Պահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդը

    Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հունիսի 22-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 27 հասցեում գտնվող՝ 189 միլիոն 903 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

    Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերությանը ցանկացած եղանակով օտարել, գրավադրել վերոնշյալ անշարժ գույքը:

  • Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, բшխվել են «Ford Tranist»-ը և «Hyunadi Sonata»-ն․ կա զnh

    Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաննեում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են «Ford Tranist» մակնիշի և «Hyunadi Sonata» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշներին։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաք վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը անչափահաս է մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

    Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար

    Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար

  • «Հրապարակ»․ ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է



    «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում մտահոգված քննարկում են Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցը։ Հուլիսի 6-ին Եկատերինբուրգում անցկացված միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու մեկնած Նիկոլ Փաշինյանը, որն ինքն էր նախաձեռնել այդ այցը, մեր տեղեկություններով, չի կարողացել համոզել Մոսկվային եւ կատարել իր հրապարակային խոստումը` լուծել արտահանումների հարցը:

    Հիշենք, որ ընտրություններից առաջ նա խրոխտ խոստանում էր, թե կգնա Մոսկվա, եւ մի քանի օրում բոլոր հարցերն իրենց տեղը կընկնեն։ Փաշինյանը գնաց Մոսկվա, սակայն որեւէ հարց, հատկապես արտահանումների հետ կապված, լուծում չի ստացել:

    Ռուսական կողմը սառնասրտորեն լսել է նրան եւ կրկնել նախորդ պատասխանները ձեր ապրանքները չեն համապատասխանում մեր շուկային: Մինչդեռ իրականում պարզ է, որ Փաշինյանին մղում են՝ հստակ ընտրություն կատարել ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ։ Նրանց անգամ Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի ճակատագիրը չի հետաքրքրում: Պահանջը մեկն է հրաժարվել ԹՐԻՓՓ-ից եւ «ԵՄ-ի հետ խաղեր չտալ»:

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը սահմանադրական հիմնարար իրավունքների խախտում է․ «Մայր Հայաստան» | Քաղաքականություն

    «Մայր Հայաստան»-ը հայտարարություն  է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ․ 

    «Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն, որտեղ չեն հարգվում մարդու հիմնարար ազատություններն ու սահմանադրական սկզբունքները։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումը սահմանադրական հիմնարար իրավունքների խախտման հերթական դրսևորումներից է։ Փաշինյանի հրապարակային հրահանգով սկսվել է Ծառուկյանի, ըստ այդ անձնավորության հրահանգի, ունեզրկման գործընթացը։

    «Մայր Հայաստան» կուսակցությունը նման անօրինությունների տուժողներից է, որի նախագահ Անդրանիկ Թևանյանը, կրկին Փաշինյանի ապօրինի, հրապարակային հրահանգով, շինծու գործով ձերբակալված է, իսկ մյուս անդամների տներում խուզարկություններ են կատարվել։ Մենք մեր օրինակով գիտենք, թե ինչպես է գործում ռեժիմի «արդարադատությունը»։

    «Մայր Հայաստան» կուսակցությունը դիմում է Հայաստանի քաղաքացիներին։

    Հարգելի՛ քաղաքացիներ,

    Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները, սահմանադրական իրավունքը, և միայն մենք՝ միասնական ջանքերով, կարող ենք վերականգնել սահմանադրական կարգը։

    Լինենք միասնական՝ հասկանալով, որ միայն օրենքի գերակայության ու սահմանադրական կարգի վերականգնման դեպքում Հայաստանը կարող է ունենալ ապագա։ Այլ ճանապարհ չկա, և դա պետք է լինի այսօրվա Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական առանցքը»։  

  • Ընտրակեղծիքների մասին ձայնագրությունների մոնտաժված լինելը չի նշանակում կեղծված լինել: Արմեն Ասատրյան

    Սահմանադրական դատարանում ընթացող գործի շրջանակներում որպես պատասխանող կողմ ներգրավված էր նաև Հակակոռուպցիոն կոմիտեն։ Մի քանի օր տևած նիստերն այսօր կողմերը եզրափակեցին իրենց ամփոփիչ ելույթներով։ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը, հանդես եկավ բավականին ընդգրկուն և փաստարկված ելույթով։