Author: Balance2

  • Կանդազի և մյուսների գործով նիստը հետաձգվեց | Քաղաքականություն

    Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, հետաձգվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ, գնդապետ Արթուր Ավանեսյանի (հայտնի որպես «Կանդազ») և ևս երկու մեղադրյալների՝ Արթուր Իսկանդարյանի ու Գեղամ Զաքարյանի գործով դատական նիստը։

    Հիշեցնենք, որ հունիսի 25-ի նիստում դատարանը որոշում էր կայացրել Արթուր Ավանեսյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել տնային կալանքով և բացակայելու արգելքով։

    Դատական նիստի մեկնարկին հանրային մեղադրողը հրապարակել է ձայնագրություններ, որոնք, ըստ մեղադրանքի կողմի պնդման, արտացոլում են գործով անցնող երեք մեղադրյալների՝ Ավանեսյանի, Իսկանդարյանի և Զաքարյանի խոսակցությունները։ Նշված ձայնագրություններից մեկում զրուցակիցներից մեկը նշում է, թե «մարդիկ չարչարվել են, իրենց են ընտրել», իսկ մեկ այլ դրվագում կողմերը քննարկում են որոշակի կանխատեսումներ։

    Դատավոր Սարգիս Դադոյանը հետաքրքրվել է՝ արդյոք պաշտպանական կողմն ունի առարկություններ կամ պարզաբանումներ հրապարակված նյութերի վերաբերյալ։ Մեղադրյալների շահերի պաշտպան, փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտարարել է, որ այս փուլում ասելիք չունի, սակայն միջնորդել է պահպանել ձայնագրությունները՝ հետագա նիստերի ընթացքում հարցաքննությունների ժամանակ դրանց անդրադառնալու և հարցեր ձևակերպելու նպատակով։

    Անդրադառնալով դատավարության հաջորդ՝ հարցաքննությունների փուլին՝ պաշտպան Արմեն Ֆերոյանը խնդրել է այն տեղափոխել հաջորդ նիստ, քանի որ մեղադրյալներին նախապատրաստվելու ժամանակ է անհրաժեշտ։

    «Մենք քննարկել ենք պաշտպաններով այս հարցը, և տակտիկական տեսանկյունից ցուցմունք տալու ցանկություն կա, ինչպես ի սկզբանե ասել ենք։ Մի փոքր նախապատրաստվելու անհրաժեշտություն կա, հաջորդ նիստին, վստահաբար, պատրաստ ենք հարցաքննության»,– նշել է փաստաբանը։

    Նիստի ընթացքում դատավոր Դադոյանն անդրադարձել է նաև նախորդող նիստում պաշտպանական կողմի բարձրացրած խնդրին՝ մեղադրյալների էլեկտրոնային սարքերը վերադարձնելու վերաբերյալ։ Դատարանը պարզաբանել է, որ քանի որ նշված սարքերը դատարանին չեն ներկայացվել, պաշտպանական կողմը պետք է այդ հարցով անմիջականորեն դիմի նախաքննությունն իրականացնող քննիչին։

    Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է սույն թվականի օգոստոսի 12-ին, ժամը 15:00-ին։

  • Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. ՆԳՆԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է. ՏեսանյութԱբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

    Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. ՆԳՆԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է. ՏեսանյութԱբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

  • ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին. ռուսական Առաջին ալիք

    ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին: Այս մասին հայտնել է ռուսական Առաջին ալիքը՝ հրապարակելով տեսնյութ:

    «Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել՝ կարծելով, թե խոսում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, մինչդեռ իրականում շփվում էր պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։ Իշխանությունները իսկական հալածանքներ են սկսել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Հոգևորականների ձերբակալություններ, անցանկալիների հալածանքներ։ Ամեն ինչ՝ Արևմուտքի հրահանգով»,- հայտնում է լրավական ալիքը:

    Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Առաջին ալիքը՝ հղում անելով Արտաքին հետախուզության ծառայությանը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմադարյան հոգևոր կապերի ամբողջական խզումն է։ Եվ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել փոխարինել կաթողիկոսին։

    «-Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ-ի դիրքորոշման վրա, որ դուք նույնպես կարող եք ինձ աջակցել այս հարցում։

    -Ես էլ կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։

    -Եվ ես կարծում եմ, որ հիմա ես հաղթաթղթեր ունեմ ձեռքիս, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ այն ամենը, ինչ կարող եմ խնդրել ձեզանից, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից մեծ քննադատության։

    -Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»,- մեջբերում է լրավական ալիքը հեռախոսազրույցից մի հատված:

  • Ի՞նչ վիճակում են Գագիկ Ծառուկյանի առանձնատանը մնացած կենդանիները. Ահազանգ և պարզաբանում ՔԿ-ից

    ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը իրականացված ցուցադրական խուզարկությունից և այնտեղ պահվող կենդանիների մի մասի առգրավումից հետո նոր հարցեր են առաջացել արդեն ոչ թե տեղափոխված, այլ տարածքում մնացած կենդանիների ճակատագրի վերաբերյալ։

    ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հրապարակային մտահոգություն է հայտնել, որ առանձնատան տարածքում շարունակում են մնալ բազմաթիվ կենդանիներ, մինչդեռ աշխատակիցները, ըստ նրա, զրկված են նրանց խնամելու հնարավորությունից։ Տոնոյանի խոսքով՝ խուզարկությունից հետո տարածքը կապարակնքվել է, իսկ կենդանիների խնամքն ապահովելու նպատակով արված առաջարկները չեն ընդունվել։

    «Աշխատակիցները խնդրել են, որ գոնե մասնագետների ներկայությամբ հնարավորություն տրվի մտնել տարածք և կերակրել կենդանիներին, քանի որ այնտեղ կան ձկներ, կարապներ, ձիեր և այլ կենդանիներ։ Սակայն նրանց թույլ չեն տվել մուտք գործել, և տարածքը շարունակել է մնալ կապարակնքված։ Արդյունքում մինչ այժմ անհայտ է այնտեղ մնացած կենդանիների ճակատագիրը»,– News.am-ին ասել է Իվետա Տոնոյանը։

    ԲՀԿ խոսնակի այս հայտարարությունից հետո ArmLur.am-ը դիմել է ՀՀ Քննչական կոմիտեին՝ պարզելու, թե ինչու են քննիչները արգելում կենդանիների խնամքն ու կերակրումը։

    ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, սակայն, հերքեց այդ պնդումները։

    «Անասնապահին թույլատրվել և թույլատրվում է մտնել և կերակրել կենդանիներին, տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,– նշել է Ավդալյանը։

    Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի գործողությունների ընթացքում Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավվել էին երեք առյուծ և մեկ վագր, որոնք տեղափոխվել էին Երևանի կենդանաբանական այգի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առյուծներից մեկը անկել է։

    Եթե Քննչական կոմիտեի փոխանցմամբ կենդանիներին իսկապես կերակրում և ջուր է տալիս անասնապահը, ապա հանրային շահի տեսանկյունից շարունակում են բաց մնալ մի շարք հարցեր։

    Մասնավորապես՝ քանի՞ կենդանի է շարունակում մնալ տարածքում, ի՞նչ առողջական վիճակում են նրանք, արդյոք ենթարկվո՞ւմ են անասնաբուժական մշտադիտարկման, և ի՞նչ պայմաններում են պահվում կապարակնքված տարածքում և այլն։

    Այս հարցերը հատկապես արդիական են դարձել այն բանից հետո, երբ արդեն մեկ կենդանու անկումը հանրային լայն արձագանք է ստացել։

  • Նիկո՛լ, արա՛, դու ինչ «ձիշովկա ես»․․․ ստացա՞ր Ծառուկյանի պատասխանը․ Դավիթ Մկրտչյան (video)


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը


    Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը

  • Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

    Ամառվա շոգ օրերին, երբ բնությունը կարծես ապրում է իր ամենաակտիվ շրջանը, ակտիվանում են նաև նրա ամենախորհրդավոր բնակիչները՝ օձերը։ Տաքացող եղանակը, բաց տարածքներում հանգիստն ու գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը մեծացնում են մարդկանց և սողունների հանդիպման հավանականությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

    «Հիմնականում օձերը բնակելի տարածքներ գալիս են ոչ թե բնակվելու, այլ որսի համար։ Օձերը շատ խելացի սողուններ են, եթե օձերին չվնասենք, նրանք չեն հարձակվի մարդու վրա»,- նշում է  ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻԿ 4-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Ռոման Խաչատրյանը։

    Օձ տեսնելիս անհրաժեշտ է պահպանել 2-2,5 մետր հեռավորություն, խուճապի չմատնվել և անշարժ մնալ։ Իսկ եթե օձը հայտնվել է բնակարանում կամ բակում պետք չէ ինքնագործունեությամբ զբաղվել։

    Մասնագետի խոսքով՝ պետք չէ բռնել օձին, պարզապես պետք է զանգել 112, և փրկարարները կգան իրենք կտեղափոխեն անվտանգ վայր։

    Օձի խայթոցի դեպքում պետք է շատ հեղուկներ խմել և դիմել բուժօգնության։

    Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունը կենսական անհրաժեշտություն է, սակայն նույնքան կարևոր է հիշել, որ բնության մեջ յուրաքանչյուրն իր դերն ու տեղն ունի։ Պետք է նաև իմանալ, որ օձերը կարևոր նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում, ուստի զգուշավոր և պատասխանատու վարքագիծը հաճախ լավագույն պաշտպանությունն է։

  • «Իրավունք». «Սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, բայց վերջին խոսքը շեֆինն է

    «Իրավունք» թերթը գրում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուլիսներում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն` ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնն իրենով անելու համար «սուսերով» մարտի է դուրս եկել Արուսյակ Ջուլհակյանը, ում ամբիցիոզ կերպարը տանել չեն կարողանում հատկապես ՔՊ-ական կանայք։

    Բայց ինչպես ասում են՝ վերջին խոսքը շեֆինն է։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան

    Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան

  • Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան

    Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան

  • Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Թուրքիան պաշտպանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Ես կիսում եմ Թրամփի խաղաղության տեսլականը և իմ աջակցությունն եմ հայտնում Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկերը կազմելու նախաձեռնությանը։ Ի լրումն ռազմական աջակցության, որը մենք ցուցաբերում ենք Ուկրաինային մեր ազգային պաշարներից, մենք նաև ակտիվ ենք պահում Ռուսաստանի հետ կապի ուղիները՝ նրան դեպի խաղաղություն ուղղորդելու համար»,- հայտարարել է Էրդողանը։

    Հետևեք մեզ՝ այստեղ