«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Գողություն հայկական ձևով» ֆիլմի արտադրության շուրջ ծագած վեճը հասել է դատարան։ Ժողովուրդ օրաթերթը պաշտոնաիական աղբյուրներից տեղեկացավ, որ Ոսկու շուկայի Վաղարշ անունով հայտնի գործարարի «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն վարչական դատարան է դիմել ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ պահանջելով ընդունել իր համար բարենպաստ վարչական ակտ և տրամադրել օրենքով նախատեսված պետական աջակցությունը։Մասնավորապես, ընկերությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել ԿԳՄՍ նախարարությանը՝ 2026 թվականի ապրիլի 21-ին ներկայացված հայտի հիման վրա ընդունել վարչական ակտ, որով «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ին կտրամադրվի «Գողություն հայկական ձևով» ֆիլմի արտադրության նպատակով կատարված և փաստացի ներդրված դրամական ծախսերի 25 տոկոսի չափով փոխհատուցում։
Գործի նյութերից պարզ է դառնում, որ ընկերությունը զգալի ներդրումներ է կատարել ֆիլմի արտադրության համար և այժմ պահանջում է, որպեսզի նախարարությունը վերադարձնի այդ ծախսերի օրենքով նախատեսված 25 տոկոսը։ Ըստ ներկայացված հաշվարկների՝ պահանջվող գումարը կազմում է շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Leave a Reply